ԳԼԽԱՎՈՐ » 2018 » Փետրվար » 2 » ՏԻԲԵԹՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ

ՏԻԲԵԹՅԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ

02.02.2018 в 15:00 դիտումներ: 1361 մեկնաբանություններ: 0 ՀԻՆ ԱՇԽԱՐՀ

Տիբեթյան աստղագիտությունը հսկա, ինքնաբավ գիտություն է, որն իր մեջ է ներառում բնության երևույթների, ժամանակի ու տարածության օրենքների, կարմայի ու ազատագրման մեթոդների մասին գիտելիքները: Այս հորսկոպում 12 նշան կա:

Այս կամ այն նշանին պատկանելիությունը որոշվում է ծննդյան տարեթվով: Մարդկանց, որոնք ծնվել են այս կամ այն նշանի ներքո, տիբեթյան հորոսկոպը նույնանման հատկանիշներով է օժտում ու ընդհանուր խորհուրդներ տալիս, որոնք կարող են օգնել կյանքում հաջողությունների հասնել:


Վառ օդային օձ - տարիներն են՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Վառ օդային օձի տարում ծնված մարդիկ երբեք կյանքի հանդեպ նույն հայացքներին կառչած չեն մնում: Նրանք սիրում են իրենց շուրջը տեղի ունեցող փոփոխությունները, սիրում են նաև իրենք փոխվել: Այս մարդը մեկ րոպեում կարող է չարը փոխել դեպի բարին, իսկ սարսափելի ծամածռությունը՝ բարեհամբույր ժպիտի: Վառ օդային օձը ունակ է վերևից դիտել երկրային գործերն ու ճախրել ամպերում: Նա շատ զգայուն ու խոցելի անձնավորություն է: Իր բացսրտության ու շփվող լինելու շնորհիվ միշտ շրջապատված է մեծաքանակ ընկերներով:

Իր կյանքն ավելի լավը դարձնելու համար Վառ օդային օձը պետք է ավելի ուշադիր լինի ուրիշների զգացմունքներին:

Լավ ընկերություն կարող է հաստատել Սև ցուլի հետ, ուրախ ընկերակից կլինի Նեֆրիտե սյունը, մրցակից՝ Կաշվե ապարանջանը, իսկ անիմաստ դիմակայություն է սպասվում Կրակի պահապանի հետ: 

Հաջողակ թվերն են 3, 15, 27, հաջող տարվա եղանակը՝ գարունը:


Կոբրա- տարիներն են՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013

Կոբրան հնարամիտ ու խելացի մարդ է, նա ունակ է ավելի լավը դարձնել ինչ և ում ուզենա: Մարդ-Կոբրան իդեալական տիրապետում է հռետորական արվեստին, հիմար ու ձանձրալի պատմություններն էլ վերածում է զարմանալի պատմվածքների: Կոբրան միշտ գնահատված է կոլեկտիվներում ու ընկերախմբերում: Սիրային հարցերում հաջողակ լինելը նույնպես այս նշանի հիմնական բնութագրականներից է: Հոգատար ու հաճախ շատ ծախսող Կոբրաները ձգտում են օգնել շրջապատին՝ ամբողջությամբ մոռանալով սեփական անձի մասին:

Որպեսզի կյանքն ավելի լավ դասավորվի, Կոբրան պետք է ավելի շրջահայաց ու խոհեմ լինի: Նրա կյանքի կողմնորոշիչներն էլ պետք է հանգստությունն ու լռությունը լինեն:

Ընկերություն Կոբրան կարող է հաստատել Թեժ արեգակի հետ, ուրախ ընկերակից կլինի Կաշվե ապարանջանը, մրցակից՝ Կրակի պահապանը, իսկ անիմաստ դիմակայություն սպասվում է Վառ օդային օձի հետ:

Հաջող թվերն են 1, 13, 25, տարվա հաջող եղանակը՝ ձմեռը:


Կրակի պահապան- տարիներն են՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Կրակի պահապանները հատուկ առաքելություն ունեն. նրանք պաշտպանում են ընտանեկան օջախը, մութ և չար աշխարհն ավելի բարի ու լուսավոր են դարձնում: Կրակի պահապանները դուր են գալիս մարդկանց, այդ պատճառով էլ շատերը նրանց իրենց ընկերներն են համարում: Այս մարդիկ հիանալի ինտուիցիա ունեն, որը թույլ է տալիս համատեղել խելքն ու սրտի ուրախությունը: Կրակի պահապանները բարձր բարոյական արժեքներով օժտված անձնավորություններ են:

Տիբեթյան հորոսկոպը նրանց խորհուրդ է տալիս ավելի բաց լինել, միայն զգացմունքներն արտահայտելով ու մտքերով կիսվելով՝ նրանք կարող են հասնել իրենց նպատակներին:

Ընկերություն կարող է հաստատվել Կապիկի ընկերակցությամբ վանականի հետ, ուրախ ընկերակցություն՝ Ծովային կրիայի, մրցակցություն՝ Նեֆրիտե սյան և անիմաստ դիմակայություն՝ Վառ օդային օձի հետ:

Հաջող թվերն են՝ 4, 16, 28, տարվա եղանակը՝ ձմեռը:


Մաքուր ջրի աղբյուր- տարիներն են՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Մաքուր ջրի աղբյուրը առատաձեռն, բաց ու ակտիվ անձնավորություն է: Նա հաճախ լավ նորություններ ու դրական հույզեր է բերում շրջապատող մարդկանց: Մաքուր ջրի աղբյուրը գնահատում է հարաբերությունները, նրա համար անընդունելի են դավաճանությունն ու դաժանությունը: Նա ձգտում է, որ աշխարհում արդարություն լինի: Զգում է, երբ իրեն սիրում են, բարձր է գնահատում իրական զգացմունքն ու նույնպիսի սիրով էլ պատասխանում է դիմացինին:

Այս նշանի տակ ծնված մարդկանց տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս լսել ներքին ձայնին. այն կօգնի կյանքի ճիշտ ուղի ընտրել:

Ընկերություն կարող է հաստատել Նեֆրիտե սյան հետ, ուրախ ընկերակից կլինի Մետաղական զանգակը, մրցակից՝ Կապիկի ընկերակցությամբ վանականը, իսկ անիմաստ դիմադրություն կլինի Կաշվե ապարանջանի հետ:

Հաջող թվերն են 5, 17, 29, տարվա հաջող եղանակը՝ աշունը:


Նեֆրիտե սյուն- տարիներն են՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Նեֆրիտե սյան նշանի տակ ծնված մարդիկ չեն սիրում բազմամարդ հավաքներն ու հնարավորության դեպքում ձգտում են իրենք իրենց հետ միայնակ մնալ: Առանձնանալը նրանց համար միակ միջոցն է, որն օգնում է վերականգնել ուժերը ու հաղթահարել խնդիրները: Մարդկանց վրա իշխող, սառը արիստոկրատի տպավորություն են թողնում: Նրանք տանել չեն կարողանում բռնությունն ու ճնշումները, ակտիվ են ու հարցախույզ միտք ունեն: Հաճախ այս մարդկանց մեջ կարող եք հանդիպել ճշմարտությունը փնտրողների:

Նեֆրիտե սյան նշանի տակ ծնված մարդիկ պետք է ուշադիր լինեն շրջապատող մարդկանց հանդեպ, պետք է սովորեն նաև ավելի ճկուն ու խորաթափանց լինել:

Հաջող թվերն են 6, 18, 30, հաջող տարվա եղանակը՝ գարունը:


Մետաղական զանգակ- տարիներն են՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Մետաղական զանգակի նշանի տակ ծնված մարդիկ գտնում են, որ նույնիսկ ժամանակակից հասարակության ու բարքերի պայմաններում պետք է հավատարիմ, առատաձեռն ու ազնիվ լինել: Այս մարդկանց հատուկ են ասպետի բոլոր հատկանիշները: Մետաղական զանգակը կյանքի բոլոր անակնկալները որպես ճակատագիր է ընկալում, գտնում է, որ կոնկրետ մարդուց քիչ բան է կախված: Իրենց էությամբ այս մարդիկ շատ զգայուն են, սակայն հաճախ սահմանափակում են իրենց ամեն ինչում, որպեսզի ցույց չտան բնածին հատկանիշները:

Պետք չէ անդադար վազել բարձր իդեալների հետևից, երբեմն արժե հանգիստ առնել, գնահատել կյանքը այստեղ և հիմա սկզբունքով: Սովորեք հաճույք ստանալ այնպիսի պարզ բաներից, ինչպիսիք են համեղ ուտեստներն ու լավ ընկերախումբը:

Ընկերություն կարող է հաստատվել Նեֆրիտե սյան, ուրախ ընկերակցություն՝ Մաքուր ջրի աղբյուրի, մրցակցություն՝ Նորալուսնի, անիմաստ դիմակայություն՝ Ծովային կրիայի հետ:

Հաջող թվերն են 7, 19, 31, տարվա եղանակը՝ գարունը:



Ծովային կրիա- տարիներն են՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Որպես կանոն Ծովային կրիաները չեն սիրում ավագներից ու ավելի փորձառուներից խորհուրդներ ընդունել, նրանք իրենք են որոշում՝ ինչպես ապրել: Տիբեթյան հորոսկոպը նրանց ներկայացնում է որպես մարդկանց, որոնց օտար են խորամանկությունն ու ինտրիգաները: Սիրո մեջ Կրիան նուրբ և հոգատար է: Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենց ճակատագրի լիիրավ տերերն են, նրանք ոչ մի դեպքում չպետք է ռիսկի դիմեն, ամենափոքր ռիսկն անգամ կարող է տխուր հետևանքների հանգեցնել: Ծովային կրիան կյանքում կարող է հաջողությունների հասնել, եթե մանրամասն պատրաստվի իր ամեն մի պլանի իրագործմանը:

Ընկերական հարաբերություններ կարող է հաստատել Կրակի պահապանի, ուրախ ընկերակցություն՝ Կապիկի ընկերակցությամբ վանականի, մրցակցություն կլինի Նորալուսնի հետ, անիմաստ դիմակայություն՝ Մետաղական զանգակի հետ:

Հաջողակ թվերն են՝ 8, 20, 32: Հաջող տարվա եղանակն է աշունը:


Կաշվե ապարանջան- տարիներն են՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Կաշվե ապարանջանը հետաքրքրվում է գաղտնիքներով, միստիկայով, ամենով, ինչը կարող է գաղտնի մտքեր պարունակել: Այսօր նա կարող է ինքնամփոփ, մռայլ մտքերին հակված մարդու տպավորություն թողնել, իսկ ահա վաղը` ընկերախմբում ուրախացող շատախոսի: Միայնակ մնալու վախը Կաշվե ապարանջանին մղում է ընկերներ փնտրելու: Իր ծանոթ մարդկանց շրջանում նա համարձակ դոնժուանի համբավ կարող է վայելել, քանի որ իր կոմպլեքսներն ու ինքնավստահության պակասը մշտապես ներսում է պահում: Այս մարդը երբեք առաջինը չի կոպտի ու կռվի մեջ չի մտնի, նա տանել չի կարողանում ագրեսիան ու կոնֆլիկտները, շատ անկախ է ու միաժամանակ հուզական կապվածությամբ է կապված մտերիմներին: Կաշվե ապարանջանը գտնում է, որ ամուսնանալ պետք է միայն այն մարդու հետ, ով կհասկանա իր հոգու բոլոր նրբություններն ու չի սահմանափակի իր ազատությունը:

Իդեալական կյանքի ընկեր իր դրած բարձր չափանիշներով նա կարող է մինչև խոր ծերություն էլ չգտնել, ուստի տիբեթյան հորոսկոպը նրան խորհուրդ է տալիս շուրջը նայել ու փոխել սիրո հանդեպ հայացքները:

Հավատարիմ ընկեր կլինի Թեժ արեգակը, ուրախ ընկերակից՝ Կոբրան, մրցակից՝ Վառ օդային օձը, իսկ անիմաստ դիմակայություն կստեղծվի Կապիկի ընկերակցությամբ վանականի հետ:

Հաջող թվերն են 9, 21, 33: Տարվա հաջող եղանակը ձմեռն է:


Սև ցուլ- տարիներն են՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սև ցուլը նախընտրում է շիտակ գործել, չի սիրում խորամանկություններն ու ինտրիգաները, այդ իսկ պատճառով էլ հաճախ խճճվում է թշնամիների հյուսած ցանցում: Սա Տիբեթյան հորոսկոպի ուժը խորհրդանշող նշաններից մեկն է: Եվ հենց այդ ուժն ու ինքնավստահությունն էլ գրավում են շրջապատին: Ցուլը մի քիչ կոպիտ է, շատ հաճախ է ցուցադրում իր ուժը, և հենց դա էլ ձգում է հակառակ սեռին:

Հիշեք, որ սեփական ուժերը գերագնահատելն ու թշնամիներին թերագնահատելը վտանգավոր է: Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս ձեր բոլոր հնարավորությունները չցուցադրել շրջապատին, աշխատեք ավելի թույլ ու խոցելի թվալ, քան կաք իրականում:

Ընկերություն կարող է հաստատվել Վառ օդային օձի, ուրախ ընկերակցություն՝ Նորալուսնի, մրցակցություն՝ Թեժ արեգակի ու անիմաստ դիմակայություն՝ Կոբրայի հետ:

Հաջող թվերն են 10, 22, 34: Տարվա հաջող եղանակը ամառն է:


Նորալուսին- տարիներն են՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Նորալուսնի նշանի տակ ծնվածները զգայուն են, նուրբ ու երազող, իսկ ահա նրանց էության մյուս կողմը գործերում ակտիվությունն ու սիրո մեջ կրքոտությունն են: Նրանք առաջին հայացքից գրավում են մարդկանց՝ գերելով նրանց իրենց անպաշտպանությամբ: Նորալուսնի նշանի տակ ծնվածը համապատասխանում է այնպիսի կողակցի, որը ռոմանտիկ է ու գտնում է, որ խանդը միայն ավելի է ջերմացնում հարաբերությունները: Նորալուսինը շատ փոփոխական է, նա խանդոտ է ու անկայուն, հաճախ է փոխում տրամադրությունն ու վարքը:

Կարևոր խորհուրդն այս մարդկանց՝ կարողանալ կառավարել սեփական հույզերն ու տրամադրության տատանումները:

Լավ ընկեր կլինի Վառ օդային օձը, ընկերակից՝ Նորալուսինը: Մրցակից կլինի Մետաղական զանգակը, անիմաստ դիմակայություն կստեղծվի Նեֆրիտե սյան հետ:

Հաջողակ թվերն են 11, 23, 35: Տարվա եղանակն է գարունը:


Թեժ արեգակ- տարիներն են՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Տիբեթյան հորոսկոպը Թեժ արեգակի նշանի տակ ծնված մարդկանց օժտում է կենսական ակտիվությամբ ու լավատեսությամբ: Միակ բանը, որից վախենում է Թեժ արեգակը, ազատությունը կորցնելն է: Դրանից բացի ոչինչ չի վախեցնում նրան, ոչինչ չի կարող ազդել հիանալի հոգեվիճակի ու տրամադրության վրա: Թեժ արեգակի վրա միշտ կարելի է հույս դնել. նա կայուն ու հավատարիմ մարդ է: Բոլոր դժվարություններն այս մարդիկ լուծում են՝ շատ ժամանակ ու ուժեր ծախսելով:

Տարիների ընթացքում Թեժ Արեգակի կենսախնդությունը անկում է ապրում, այնպես որ խորհուրդ է տրվում ամեն կերպ պահպանել հոգու ուրախությունը: Ավելի շատ ժամանակ անցկացրեք լավ ընկերախմբերում ու ամեն օր ուրախացրեք ձեզ ինչ-որ հաճելի բաներով:

Լավ ընկերություն կարող եք հաստատել Կաշվե ապարանջանի, ուրախ ընկերակցություն՝ Կոբրայի, մրցակցություն՝ Սև ցուլի ու անիմաստ դիմակայություն Կրակի պահապանի հետ:

Հաջող թվերն են 12, 24, 36: Տարվա հաջող եղանակը ամառն է:


Կապիկի ընկերակցությամբ վանական- տարիներն են՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի գլխավոր առավելությունները կենսուրախությունը, վառ երևակայությունն ու շփվող լինելն են: Կապիկի ընկերակցությամբ վանականը սիրում է վեճերն ու հաճույք է ստանում բանավեճերից: Նա վառ երևակայություն ունի, որն էլ րոպեների ընթացքում կախարդական աշխարհներ կարող է նկարել: Հատկանիշները, որոնք գնահատում է մարդկանց մեջ, անկեղծությունը, բարությունը, շփման մեջ թեթևությունն են: Սիրո մեջ այս նշանի մարդիկ հավատարիմ են ու կայուն: Նրանք երբեք չեն դադարում հոգ տանել մտերիմների մասին ու միշտ հավատարիմ են նրանց:

Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս բոլորին ցույց տալ ձեր լավ կողմերը, խուսափել մարդկանցից, որոնք կարող են նախանձել ձեր կենսախնդությանը:

Ընկերներ փնտրեք Կրակի պահապանների մեջ, ուրախ ընկերակից կլինի Ծովային կրիան: Հեռու մնացեք Կաշվե ապարանջանին, որը ձեզ անիմաստ մրցակցության մեջ կներքաշի:

Հաջողակ թվերն են 11, 23, 25, տարվա հաջող եղանակը՝ գարունը:

Загрузка...
loading...
Լուսանկարներ ըստ թեմայի
Մեկնաբանություններ 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES