Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 29.01 - 04.02
29.01.2018, 15:00

 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

 Այս շաբաթ պետք է շատ բան անեք ու շատ մտածեք։ Ամենայն   հավանականությամբ այն շատ բարդ կլինի մասնագիտական տեսանկյունից։   Աշխատանքի վայրում հնարավոր են փոփոխություններ, որոնց շնորհիվ ձեր   առջև նոր հնարավորություններ կբացվեն։ Չի բացառվում կարիերայի աճը։   Նրանք, ովքեր վաղուց ուզում էին ուժերը փորձել նոր գործունեության մեջ,   դա անելու շանսեր կունենան։

Ուշադիր եղեք, թե ինչպես են դասավորվում շրջապատի հետ ձեր հարաբերությունները։ Հիմա կարող եք օգնականներ ու համախոհներ գտնել, օգտակար կապեր հաստատել։ Բացի այդ, ծանոթներ ձեռք կբերեք, որոնք ժամանակի հետ հուսալի ու հավատարիմ ընկերներ կդառնան։

Շաբաթը հաճելի անակնկալներ կբերի, անմոռանալի պահեր կպարգևի։ Այն բարենպաստ է ստեղծագործելու համար։ Չի բացառվում, որ ձեր տաղանդները կիրառելու անսպասելի ձև գտնեք։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած շաբաթը բարդ կլինի, բայց այն ձեզ դուր կգա։ Հետաքրքիր գործեր կունենաք, կզբաղվեք հեռանկարային ու խոստումնալից գործերով։ Իհարկե, ստիպված եք լինելու շատ բան սովորել, բայց արագ կմտապահեք այն, ինչ պետք է ու ճիշտ եզրակացություններ կանեք։

Համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։ Ինչքան հաճախ մասնագիտական միջոցառումների, սեմինարների ու կոնֆերանսների մասնակցեք, այնքան մեծ կլինի այնպիսի մարդկանց հանդիպելու հավանականությունը, որոնց հետ գործ ունենալը հաճելի կլինի։

Հեշտ չի լինի ժամանակը ճիշտ բաշխելը։ Անհրաժեշտ է, որ այն բավականացնի և աշխատանքի, և մտերիմների հետ շփվելու համար։ Խնայեք ձեզ։ Մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա աշխատանքի որակի վրա։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարդ, փորձություններով լի շաբաթ է։ Բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, վաղ թե ուշ օգտակար կլինի ձեզ։ Բացի այդ, փորձ ձեռք կբերեք։ Այնպես որ կյանքից մի բողոքեք, աշխատեք վարքի ճիշտ մոդել ընտրել։

Դժվար չի լինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը։ Մարդիկ, ում հետ այսօր գործ կունենաք, չեն կիսի ձեր հայացքները, ամեն ինչի մասին սեփական կարծիքը կունենան ու այն փոխելու մտադրություն չեն ունենա։ Վեճերը անիմաստ կլինեն ու ուժասպառ կանեն։

Ընտանեկան հոգսերը սովորականից ժամանակատար կլինեն։ Պետք է կենցաղային հարցեր լուծեք, կահույք կամ տան համար տեխնիկա ընտրեք։  Օգնությունը չէր խանգարի, բայց այն կստանաք միայն շաբաթվա վերջին։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարդ է լինելու։ Բանն այն է, որ շաբաթն անհարթ կլինի, պետք է պատվով տանեք և հաճելի, և դժվար պահերը։ Հոգեկան հավասարակշռությունը պահպանելը հեշտ չի լինի, հույզերը կտիրեն ձեզ։ Հետևեք, որ ձեր ապրումներից չտուժեն մտերիմները, հակառակ դեպքում հարաբերությունները երկար ժամանակով կփչանան։

Հետաքրքիր աշխատանքային խնդիրներ կունենաք։ Դրանք միանգամից լուծել չի ստացվի։ Հաստատակամ եղեք ու կհասնեք ցանկալի արդյունքին։ Ղեկավարության հետ ձեզ հուզող հարցերը քննարկելու հնարավորություն կունենաք։ Դրանից հետո պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել հետագայում։

Մտերիմները սովորականից հաճախ ձեր ուշադրության ու աջակցության կարիքը կունենան։ Չեք հասկանա, թե ինչ պետք է անեք ու ինչ ասեք։ Բայց եթե լսեք ինտուիցիայի հուշումները, սխալներ թույլ չեք տա։ 


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ պետք է զբաղվեք կարևոր ու պատասխանատու աշխատանքով։ Այն լուրջ վերաբերմունք կպահանջի, այնպես որ թեթևամիտ մի եղեք ու մի ծուլացեք։ Ամեն ինչ չէ, որ պետք է ինքնուրույն անեք։ Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել։ Բայց հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կընթնանան գործերն ու ինչպիսին կլինի համատեղ ջանքերի արդյունքը։

Կարող եք գնումներ անել։ Շաբաթը հատկապես հարմար է արվեստի գործեր գնելու համար։ Ճաշակը ձեզ չի դավաճանի, ճիշտ ընտրություն կկատարեք։ Թանգարան կամ թատրոն այցելեք։ Հետաքրքիր ժամանակ կանցկացնեք ու հաճելի տպավորություններ կստանաք։

Հավանական են դրամական մուտքեր։ Կարող եք գործարքներ կնքել։ Դրանք սպասվածից հաջող կլինեն։ Որոշ Առյուծներ բարձր վարձատրվող աշխատանք կգտնեն։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուզածին հասնելը հեշտ չի լինի։ Պետք է շատ աշխատեք։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։ Դրա շնորհիվ արագ կհասնեք դրված նպատակներին։ Ղեկավարության հետ զգույշ եղեք։ Լավ է ձեզ վրա ավելորդ ուշադրություն չգրավեք, խուսափեք սուր բանավեճերից։ Գործընկերները ձեզանից պարտք ու պահանջ կունենան։ Աշխատեք իրավիճակը հնարավորին արագ հարթել։ Դրանից հետո կարող եք համատեղ արդյունավետ աշխատանքի անցնել։

Անձնական հարաբերությունները հեշտ չեն լինի։ Հաճախ շատ պահանջկոտ կլինեք շրջապատի հանդեպ, նրանց ուշադրության կարիքը կունենաք, իսկ ինքներդ այնքան էլ չեք հետաքրքրվի ուրիշների ցանկություններով։ Բայց այս ամենից կարելի է գլուխ հանել ու հարթել բոլոր տարաձայնությունները։ Դրա համար միայն համբերատարության կարիք կլինի։

Հոգ տարեք ձեր մասին, խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Ձեր օրգանիզմը խոցելի կլինի, հնարավոր է խրոնիկ հիվանդության սրացում։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ հագեցած շաբաթ է սպասվում։ Եվ բանը ոչ այնքան բազմազան իրադարձությունների առատությունն է, որքան կյանքի հանդեպ վերաբերմունքը։ Նոր տպավորությունների, վառ հույզերի կարիք կունենաք, իսկ անգործ նստել չեք ուզենա։ Չեն բացառվում անսպասելի փոփոխությունները։ Սկզբում դրանք կանհանգստացնեն, հետո պարզ կդառնա, որ տեղի ունեցողը օգուտ է ձեզ։

Այս շաբաթը հիանալի է նորը սովորելու, աշխարհայացքը ընդլայնելու համար։ Արագ կհասկանաք, թե որ ինֆորմացիան կարող է պիտանի լինել, այնպես որ՝ ժամանակը զուր չեք վատնի։

Ինտուիցիան կօգնի հասկանալ, թե ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել ու չարաշահել ձեր բարությունը։ Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները։ Հանգիստ առաջ տարեք ձեր տեսակետը։ Ձեզ ճիշտ կհասկանան։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Իրավիճակը բարդ կլինի, բայց այն կարող է դեպի լավը փոխվել, եթե ջանքեր գործադրեք։ Ստիպված եք լինելու սովորականից շատ աշխատել, բայց լավ գիտեք, թե ինչի եք ուզում հասնել, այնպես որ՝ պատրաստ կլինեք հաղթահարել խոչընդոտները ու կյանքից չեք բողոքի։ Համառ եղեք, և ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն։

Կարող եք փորձարկումներ անել, ստանձնել այն, ինչ առաջ չէիք համարձակվում անել։ Վստահ եղեք ձեր ուժերին, մի կողմ նետեք կասկածները և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Հավանական են անսպասելի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Մտերիմների հետ կարող եք ամեն ինչի մասին զրուցել, կիսվել ձեր ապրումներով։

Շաբաթը հարմար է սպորտով զբաղվելու, կոսմետիկ պրոցեդուրաների համար։ Եթե ուշադիր լինեք ձեր առողջությանը, կխուսափեք հիվանդանալուց։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ պետք կգան գիտելիքներն ու փորձը։ Խուսափեք անպիտան ռիսկից, խաղասեղանի վրա շատ բան մի դրեք։ Նոր նախագծեր ստանձնելուց առաջ ավարտին հասցրեք ավելի վաղ սկսածը։ Գործերում կարգուկանոնը կարևոր է։ Հենց դա կօգնի խուսափել ավելորդ ապրումներից։

Ձեզ հաճախ խորհուրդներ կտան, բայց պետք չէ ամեն անգամ հետևել դրանց։ Քիչ ծանոթ մարդկանց ու գործընկերների հետ պետք չէ քննարկել անձնական գործերը։ Եվ ընդհանրապես՝ շրջապատողներն ինչքան քիչ բան իմանան ձեր ապրումների մասին, այնքան լավ։ Դա վերաբերում է նաև ապագայի պլաններին։ Դրանց մասին կարելի է խոսել միայն շատ հուսալի մարդկանց հետ։

Հնարավոր են ուղևորություններ։ Չի բացառվում, որ ճանապարհին ստիպված լինեք շատ ժամանակ անցկացնել ու դրա պատճառով փոխել պլանները։ Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է չափավոր լինի։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ ձեր կյանքում շատ բան կարող է փոխվել։ Իրադարձություններն արագ չեն զարգանա, բայց միևնույն է, այնպիսի զգացում կունենաք, որ շուտով շատ բան լրիվ այլ կերպ է լինելու։ Հնարավոր են անսովոր առաջարկներ։ Դրանք կարող են վերաբերել ոչ միայն աշխատանքին, այլ նաև անձնական կյանքին, ստեղծագործ հարցերին։ Նոր հետաքրքիր գործեր, համարձակ պլաններ կունենաք, կկարողանաք կիրառել ձեր տաղանդները։ Այս ամենը շաբաթը գրավիչ ու հագեցած կդարձնի։ Եթե դժվարություններ էլ առաջանան, կշարունակեք լավատես լինել։

Հիշեք, որ ամեն ինչ ձեզանից կախված չէ։ Իրավիճակներ կստեղծվեն, որոնք փոխել չեք կարողանա։ Ձեզ կմնա միայն հարմարվել դրանց։

Հետևեք ֆինանսական գործերում կարգուկանոնին։ Կարևոր է ճիշտ ժամանակին վճարումներ անել ու վերադարձնել պարտքերը։ Ծախսերը սահմանափակեք։ Ոչ այնքան անհրաժեշտ գնումներից էլ լավ է հրաժարվել։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը զուրկ չի լինի հակասություններից ու դժվարություններից, բարդ պահերից։ Բայց լավն էլ շատ կլինի։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կկարողանաք հասնել նրան, ինչին վաղուց ձգտում էիք։ Սովորականից հաճախ իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, լավ ծանոթները։ Նրանց հետ հանդիպումները շատ հաճելի կլինեն։ Ընդհանուր պլաններ կունենաք, որոնք կմերձեցնեն ձեզ։

Շրջապատի հետ լեզու գտնելը բարդ կլինի։ Աշխատակիցները կարող են նյարդայնացնել իրենց դանդաղկոտությամբ։ Նրանց վրա հույս դնել չի ստացվի, նրանք չեն կատարի իրենց խոստումները։ Գործընկերները հաճախ կփոխեն իրենց տեսակետը, ընդ որում՝ դա կանեն ամենաանհարմար պահին։ Մտերիմները չեն հասկանա, թե ինչ է տեղի ունենում ձեզ հետ, իսկ երբեմն աջակցության փոխարեն քննադատություն կստանաք։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Աշխատեք շաբաթն օգտավետ անցկացնել։ Հիմա և ձեր, և շրջապատի համար շատ բան կանեք։ Մի վախեցեք ձեր առջև բարձր նպատակներ դնել։ Ձեր ուժերի սահմաններում կլինի շատ բանի հասնել։ Ձեզ շատ կօգնեն, ընդ որում՝ դա կանեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Հին մրցակիցները կարող են համախոհներ դառնալ։ Չեն բացառվում սիրային տարվածությունները, նոր հարաբերությունների սկիզբը։

Նորը սովորեք, փնտրեք մարդկանց, որոնք պատրաստ կլինեն փորձով ու տեղեկատվությամբ կիսվել։ Ինչ-որ մեկին ձեր գիտելիքները կարող են լրիվ անպիտան թվալ, բայց այդ մարդիկ սխալվում են։

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել սիրելիի հետ։ Լավ է, եթե ընդհանուր գործեր ու պլաններ ունենաք։ Հին խնդիրները քննարկելու ու հանգիստ լուծելու հնարավորություն կունենաք։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2314 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES