Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 28.05 - 03.06
28.05.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ հույս մի դրեք արագ հաջողությունների ու հեշտ հաղթանակների վրա։ Բանն այն չէ, որ ամեն ինչ ձեր դեմ կլինի, պարզապես պայմանները միշտ չէ, որ ձեր ուզածի նման կդասավորվեն։ Դժվարություններ կարող են ծագել նույնիսկ այնտեղ, որտեղ դրանք ամենաքիչն էիք սպասում տեսնել, իսկ ընթացիկ գործերը սովորականից դժվար կտրվեն։

Ցանկացած գործնական բանակցություն զգուշություն է պահանջելու։ Հնարավոր է՝ կարողանաք պնդել ձերը, ձեզ համար շահավետ պայմաններ պարտադրել։ Բայց ավելի ուշ համաձայնությունները կվերանայվեն, և հենց այդ ժամանակ կարող եք կոտրած տաշտակի առաջ հայտնվել։ Լավ է հենց սկզբից բանակցություններն այնպես վարեք, որ ոչ ոք իրեն տուժող կողմ չզգա։

Գումարը զգույշ ծախսեք, գնումների հարցում էլ մի շտապեք։ Շտապելով արված ցանկացած գնում անհաջող կլինի։ Կենցաղային տեխնիկան կարող է դուրս գալ շարքից։ Նույնը վերաբերում է նաև կապի միջոցներին։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հուզական առումով բարենպաստ կլինի, և դա ամենակարևորն է։ Դժվարություններ կարող են առաջանալ, պայմաններն էլ երբեմն բարենպաստ չեն լինի, բայց դա ձեզ չի խանգարի վարվել ձեր ուզածով, հաղթահարել խոչընդոտներն ու հասնել դրված նպատակներին։ Ինչ էլ որ պատահի, կյանքին լավատեսորեն կնայեք։

Վատ ժամանակ չէ գործնական ոլորտում նոր նախաձեռնությունների ու կոմերցիոն գործունեություն սկսելու համար։ Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարելի է գումար աշխատել։ Գործարքներ կկնքեք, որոնք շրջապատին տարօրինակ կթվան, բայց մեծ եկամուտ կբերեն։

Խնդիրների բախվելիս դրանք լուծելու տարբեր մեթոդներ կուսումնասիրեք, և դա կօգնի շատ բան սովորել։ Մակերեսային գաղափարները հաճախ ամենահաջողը կլինեն։ Հենց այդ պատճառով ստեղծագործ մոտեցումը կօգնի հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարզապես կհանձնվեին։

Հնարավոր է անսովոր, բայց շատ վառ հարաբերությունների սկիզբ։ Ձեզ դուր կգան մարդիկ, ովքեր տարբերվում են մյուսներից։ Հենց նրանց հետ հիմա շատ լավ լեզու կգտնեք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը լավ գաղափարների շրջանն է։ Բայց մտածած ամեն ինչ միանգամից կյանքի կոչել չի ստացվի։ Բայց հիմա ծագած մտքերն ուշադրության արժանի են։ Մի ծուլացեք գրի առնել դրանք։ Չի բացառվում, որ հետո վերադարձ կատարեք դրանց։

Եթե լսեք ներքին ձայնին, պատասխաններ կստանաք կարևոր հարցերին, անցյալում կթողնեք կասկածները, որոշակիություն կմտցնեք ապագայի պլաններում։ Չեն բացառվում տհաճ պահերը, քանի որ ստիպված եք լինելու հրաժեշտ տալ պատրանքներին, իսկ դա հիմա բարդ ու ցավոտ է լինելու։

Շաբաթվա երկրորդ կեսին գործելու ժամանակն է։ Պետք է սովորականից շատ աշխատեք, հաղթահարեք խոչընդոտները, աշխատեք նույնիսկ ամենաանբարենպաստ պայմաններում հասնել ուզածին։ Սա լարված ու հոգնեցուցիչ շրջան է լինելու։ Նշանի շատ ներկայացուցիչների համար այն փորձություններով լի կլինի։

Ամենահամառ Երկվորյակները հնարավորություն կունենան հաջողության հասնել կարևոր գործում, որի վրա մեծ ուժեր են ծախսել։ Հնարավորություն կունենաք լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող անձնական խնդիրները։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հաջող ու արդյունավետ կլինի։ Մի քանի օրվա ընթացքում շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք։ Չնայած աշխատանք սովորականից շատ կլինի, անձնական կյանքն էլ երկրորդ պլան չի մղվի։ Ստիպված չեք լինի հրաժարվել ընկերական հանդիպումներից ու սիրային ժամադրություններից։ Նախկինի նման ժամանակ կհատկացնեք մտերիմներին ու կզբաղվեք տնային գործերով։ Էներգիան ամեն ինչին կբավականացնի։

Հարմար ժամանակ է ինչ-որ բան սովորելու, աշխարհայացքը ընդլայնելու համար։ Ավելի շատ շփվեք տարբեր մարդկանց հետ, լսեք այն մարդկանց կարծիք, ովքեր չեն կիսում ձեր տեսակետը։ Չի բացառվում՝ նկատեք նախկինում գործած սխալները։

Հազիվ թե ուզենաք ինչ-որ բան հետաձգել։ Բայց ժամանակ առ ժամանակ հանգստի դադարներ վերցրեք, հակառակ դեպքում ուժասպառ կլինեք։ Հիշեք, որ շաբաթվա երկրորդ կեսին ջանքեր գործադրելու կարիք է լինելու։ Այդ հատվածում պետք է լուծեք ձեր ու ուրիշների խնդիրները, կարգուկանոն հաստատեք գործերում, զբաղվեք ամենով, ինչի համար առաջ ժամանակ ու հնարավորություն չունեիք։

Եվ եթե շաբաթվա առաջին կեսը թույլ է տալիս լավ գումար աշխատել, ապա երկրորդը հարմար է այն ծախսելու համար։ Այս հատվածում արված շատ գնումներ հաջող կլինեն։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա առաջին կեսը հարմար է գործնական շփումների ու այնպիսի մարդկանց փնտրելու համար, ովքեր կօգնեն իրագործել համարձակ պլանները։ Շանս կա հանդիպել մարդկանց, ովքեր իսկապես կիսում են ձեր տեսակետներն ու հետաքրքրությունները։ Համատեղ գործունեությունը ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ կարող է դառնալ։

Հիմա ձեզ շատերը բարոյական ու նյութական օգնություն կխոստանան։ Երկու դեպքում էլ մի շտապեք ընդունել այն։ Չի բացառվում, որ ձեզանից դրա փոխարեն լուրջ բան կպահանջվի անել։ Լավ է պարտավորություններով չկապվել։ Մտերիմներին կարևոր խոստումներ մի տվեք, նույնիսկ եթե վստահ չեք, որ կարող եք կյանքի կոչել դրանք։

Շաբաթվա երկրորդ կեսին հույս դրեք միայն սեփական ուժերի վրա։ Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ Կողքից խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, իսկ օգնությունը զարմանալիորեն տեղին չի լինի։ Բացի այդ, հաճախ ոտքի վրա պետք է որոշումներ ընդունեք ու արագ կյանքի կոչեք դրանք։ Բացատրությունների համար ժամանակ չի մնա։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդ ու միաժամանակ բարենպաստ շաբաթ է։ Հենց դրանով էլ այն հետաքրքիր կլինի։ Ստիպված եք լինելու շատ աշխատել, հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները։ Հաճախ դրանք շատ լուրջ կլինեն։ Որոշ Կույսեր ստիպված են լինելու շատ բարդ խնդիրների բախվել։ Բայց շատ բան կսովորեք, ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք կբերեք, այլ նաև ապագա հաղթանակների համար անհրաժեշտ էներգիա։ Այնպես որ՝ ճակատագրից բողոքելու պատճառ չի լինի։

Ուշադիր եղեք։ Այս շաբաթ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն։ Շանս կընձեռվի անել այն, ինչի մասին ավելի շատ երազել եք, քան լուրջ մտածել։ Կարևոր է չկորցնել բարենպաստ պահը, իրար չխառնվել, անել այն, ինչ պետք է։ Ղեկավարվեք ինտուիցիայով։ Հենց նրա հուշումները հիմա շատ օգտակար կլինեն։

Լարված կարող են լինել անձնական հարաբերությունները։ Նույնիսկ ամենամտերիմների հետ հիմա շատ կվիճեք։ Չեն բացառվում ապագայի պլանների հետ կապված վեճերը սիրելիի հետ։ Բայց հարաբերություններում ներդաշնակություն հաստատելը ձեր ուժերի սահմաններում է, այնպես որ՝ մի հուսահատվեք։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեզ բարդ շաբաթ է սպասվում։ Հաջողության գլխավոր գաղտնիքը հիմա իրատես լինելն ու պատրանքներ չկառուցելն է, ցանկալին իրականության տեղ չընդունելն է։ Երբեմն հակված կլինեք ժխտել այն, ինչ ակնհայտ է, լուծելու փոխարեն աչք փակել խնդիրների վրա։ Դա ոչ մի լավ բանի չի բերի։

Շատ օգտակար կլինեն ուղևորությունն ու պայմանների փոփոխությունը։ Կարևոր չէ, թե ինչ նպատակով եք ճամփա գնում։ Նոր տպավորությունները հիմա անհրաժեշտություն կլինեն։ Նոր գաղափարներ ու պլաններ կունենաք։ Շատ սովորական իրերի նորովի կնայեք։ Հիշեք, որ ձեր ապրումները հասկանալի չեն շրջապատի համար։ Դրանցով պետք չէ կիսվել նույնիսկ շատ մտերիմների հետ։

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան ավելի կարևոր կդառնա առանձնանալը։ Իրավիճակից գլուխ հանելու, անհանգստացնող հարցերի շուրջ մտորելու համար պետք է ինքներդ ձեզ հետ միայնակ մնաք։ Ապագայի հետ կապված որոշումները պետք է ինքնուրույն ընդունեք։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Համբերատարությունն ու ինքնատիրապետումը կարևոր կլինեն շաբաթվա սկզբին։ Այս հատվածում դժվարություններ կարող են ծագել կյանքի բոլոր բնագառավներում, բայց հաջողություններն էլ չեն բացառվում։ Ամեն ինչ կախված կլինի նրանից՝ կհաջողվի՞ ձեզ  վարքի ճիշտ մոդել ընտրել, չշեղվել ընտրած ուղուց, եթե ամեն ինչ ձեր ուզածով չընթանա։

Շրջապատի հետ լեզու գտնելը բարդ կլինի։ Կարող է թվալ, թե ձեզ չեն ուզում լսել, իսկ ձեր հետաքրքրությունների հետ ոչ ոք չի ուզում հաշվի նստել։ Բայց ավելի ուշ կհասկանաք, որ իրականում դա այդպես չէ, դուք շատերի համար կարևոր եք, մտերիմներն էլ ձեր բարեկեցության մասին ավելի շատ են հոգ տանում, քան իրենք իրենց մասին։

Հիշեք, որ դրական միտումների ազդեցությունն այս շաբաթ աստիճանաբար մեծանալու է։ Այնպես որ՝ լուրջ գործերի ու պատասխանատու հանդիպումների մասով մի շտապեք։ Շաբաթվա երկրորդ կեսին շատ խնդիրներից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ, բայց լարված շաբաթ է։ Պետք է մի քանի տարբեր խնդիրներ լուծեք, գլուխ հանեք ոչ միանշանակ իրավիճակներից, մի գործից մյուսին անցնեք։ Դրա հետ մեկտեղ՝ օգնության ու խորհուրդի խնդրանքով դիմել չի ստացվի։ Հաճախ պետք է հույս դնեք միայն ձեզ վրա։

Չնայած դժվարություններին՝ ամենից վատ գլուխ չեք հանի։ Ամեն նոր օրն ավելի ու ավելի հետաքրքիր կդառնա։ Նոր գործեր ու պլաններ կունենաք, կիրառում կգտնեք ձեր տաղանդներին ու հնարավորություններին, կզբաղվեք նրանով, ինչն իսկապես հետաքրքրում է։ Հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը։ Դա կստիպի հուզվել, բայց եթե զգույշ լինեք, սխալներ չեք գործի։

Խելացի բաշխեք ուժերը։ Եթե կենտրոնանաք մեկ բանի վրա կամ շատ ժամանակ հատկացնեք հանգստին, լրիվ կկորցնեք հետաքրքրությունն այն բանի հանդեպ, ինչով զբաղվում եք։ Հետևեք ձեր հուզական վիճակին։ Վատ տրամադրությունը լավ չի անդրադառնա ինքնազգացողության վրա։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հեշտ չի լինի։ Այն անհանգիստ ու հետաքրքիր կանցնի։ Պատրաստ եղեք սովորել։ Պետք է հրաժեշտ տաք հնացած պատկերացումներին, խախտեք կարծրատիպերը, հասկանաք, որ շատ հարցերում մոլորության մեջ էիք։ Կփոխվեն շփման շրջանակները։ Չի բացառվում, որ ծանոթանաք անսովոր մարդկանց հետ, հետաքրքրվեք նրանցով, ում հանդեպ առաջ լրիվ անտարբեր էիք։

Ամեն ինչ միանգամից չի ստացվի։ Հիշեք այդ մասին, երբ նոր գործեր եք ստանձնում։ Անհապաղ արդյունքների բացակայությունը չի նշանակում, որ հաջողության հասնելու շանսեր չունեք։ Համբերատար ու համառ եղեք և կհաղթահարեք բացասական միտումների ազդեցությունը։

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Կհասկանաք, որ նույնիսկ ամենամտերիմների մասին շատ բան չգիտեիք։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, կոգեշնչեն։

Չի բացառվում՝ անսպասելի կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնք առաջ խիստ անհանգստացնում էին։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանա, ապրումների լուրջ պատճառներ էլ չեն լինի։ Եվ չնայած դրան՝ կհուզվեք ու կբարկանաք։ Հուզական ֆոնն այս շաբաթ անկայուն կլինի, հավասարակշռություն պահպանելն էլ՝ բարդ։ Այս ամենից ավելի լավ գլուխ կհանեն կենսափորձ ունեցող Ջրհոսները։ Նշանի նման ներկայացուցիչները քիչ կվշտանան անհաջողությունների պատճառով, ցանկացած պարագայում կփորձեն առաջ շարժվել։

Շաբաթը շատ հարմար է ապագայի պլաններ կազմելու, ռազմավարություն մշակելու, իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները մտածելու համար։ Հանգիստ կգնահատեք իրավիճակը, թույլ չեք տա, որ հույզերը գերիշխեն առողջ բանականության վրա։ Ոչ ոք չի կարողանա մոլորության մեջ գցել ձեզ։

Համախոհներ ընտրելիս զգույշ եղեք, մի վստահեք նրանց, ում լավ չեք ճանաչում։ Այս շաբաթը մարդկանցից գլուխ հանելու ձեր ունակության փորձությունը կլինի։ Չի բացառվում, որ շատերն ուզենան ձեր համակրանքը շահել։ Դժվար կլինի որոշել, թե ում հետ արժե գործ ունենալ։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Լուրջ տրամադրվեք։ Ներկայի ձեր շատ արարքներ կորոշեն, թե ինչպես կզարգանան մոտ ապագայի իրադարձությունները։ Այնպես որ՝ խուսափեք շտապողական որոշումներից, մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր գործողությունները։

Ամեն անգամ չի հաջողվի իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Աշխատեք հանգիստ գլուխ հանել նրանից, թե ինչի վրա կարող եք ազդել և ինչի վրա ոչ։ Եթե դա անել չհաջողվի, էներգիայի մեծ մասը զուր կծախսեք և բաց կթողնեք հետաքրքիր հնարավորությունները։

Հիշեք, որ պետք չէ միշտ վճռական գործել, փորձել փոխել պայմանները։ Այս շաբաթ իրավիճակներ կառաջանան, երբ պետք է լինելու հոսանքով լողալ, հարմարվել, ակտիվ չլինել ու սեփական անձին ուշադրություն չհրավիրել։ Բայց նույնիսկ նման պահերին կարող եք ինչ-որ օգտակար բան անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1509 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES