ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 27.08 - 02.09

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Ուշադիր եղեք, թե ինչպես են դասավորվում շրջապատի հետ ձեր հարաբերությունները։ Հիմա դա շատ կարևոր կլինի։ Ամեն ինչ փչացնելու, պիտանի կապերին վերջ տալու, հույզերի ազդեցության տակ ձեզ համար թանկ մարդկանց վշտացնելու վտանգ կա։ Հավանական են կոնֆլիկտներ ու վեճեր, որոնք հաճախ, ցավոք, ձեր մեղքով կառաջանան։ Մի կորցրեք առողջ դատելու ունակությունն ու ուրիշներից շատ բան մի սպասեք։


Որոշ Խոյեր ստիպված պետք է լինեն կենտրոնանալ աշխատանքի վրա, մնացած ամեն ինչ կանցնի երկրորդ պլան։ Եթե դա ձեզ հետ տեղի ունենա, աշխատեք չբարկանալ ո՛չ ձեր, ո՛չ էլ իրավիճակի վրա, քանի որ հիմա ավելորդ հույզերն անտեղի կլինեն։ Փորձեք հնարավորինս լավ անել ստանձնած գործերը։ Ավելի ուշ ավելի հետաքրքիր ու հաճելի զբաղմունքի անցնելու հնարավորություն կունենաք։
 

Հիմա սովորականից մեծ ուշադրություն կդարձնեք ուրիշների կարծիքին, կփորձեք ձեզ լավ լույսի ներքո ներկայացնել։ Երբեմն դրա պատճառով անհարմար իրավիճակներ կառաջանան։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Ամեն ինչ լավ դասավորվի, հատկապես՝ շաբաթվա սկզբին։ Այս հատվածում կզգաք աստղերի աջակցությունը։ Բայց նկատի ունեցեք, որ մի քանի օրից դրական միտումների ազդեցությունը նվազելու է։ Այնպես որ՝ եթե բարդ ու երկարատև նախագիծ եք ստանձնում, լավ է նախապես օգնականներ գտնեք ձեզ համար։ Նրանք աջակից կլինեն ձեզ, երբ ձեր սեփական ուժերը սպառվելու վրա լինեն։


Հնարավոր են անսպասելի կորուստներ։ Երբեմն դրանք կապված կլինեն կենցաղային խնդիրների հետ, որոնց լուծումը արագ ծախսեր կպահանջի։ Մի հուզվեք, քանի որ շուտով դրական փոփոխություններ կլինեն։


Շաբաթվա երկրորդ կեսը զգուշություն է պահանջում շփման մեջ։ Այդ հատվածում հաճախ անհամբեր կլինեք մարդկանց հետ, երբեմն կփորձեք ճնշել նրանց, ովքեր տանել չեն կարողանում դա։ Լավ է սահմանափակել կապերն այն մարդկանց հետ, որոնց չեք հասկանում, հակառակ դեպքում լուրջ կոնֆլիկտներ կառաջանան։


Օգտակար կլինի ստացած փորձը։ Դրանից բացի, պետք կգա արագ ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու, ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Արագ գործեք։ Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի, իսկ երկրորդ կեսը անհաջող կդասավորվի, հատկապես եթե ուշադիր ու զգույշ չլինեք։


Շաբաթվա առաջին կեսը հարմար է գործնական ու անձնական հանդիպումների, կարևոր բանակցությունների համար։ Այս հատվածը թույլ կտա համախոհներ գտնել ու աջակցություն ստանալ։ Շրջապատողները կգնահատեն ձեր գաղափարները, ձեզ ավելի վստահ կզգաք, եթե նույնիսկ իրական օգնություն չստանաք։ Շփումներին ընտրողաբար մոտեցեք։ Մի շտապեք սիրտը բացել առաջին պատահածի առաջ, նույնիսկ եթե այդ մարդը ձեզ շատ համակրելի է թվում։ Ինֆորմացիան, որը կհայտնեք, կօգտագործվի ձեր դեմ։


Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Այն տհաճություններ կբերի։ Հաճախ դրանք փոքրիկ տհաճություններ կլինեն, բայց, միևնույն է, կփչացնեն տրամադրությունը։ Դժվար կլինի երիտասարդ Երկվորյակների համար, որոնք լրիվ նոր իրավիճակում կհայտնվեն, որում կողմնորոշվելն ու ճիշտ որոշումներ ընդունելը հեշտ չի լինի։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Այս շաբաթ կյանքում բավականին տհաճ դեպքեր կլինեն։ Մի հուսահատվեք, քանի որ շատ խնդիրներ սպասվածից արագ կլուծվեն, իսկ մյուսները լուծելու կարիք էլ չի լինի։ Աշխատեք լավատես լինել։ Եթե տրամադրությունը փչանա, բացասական հույզերը կհաղթեն առողջ դատելու ունակությանն ու սխալներ կանեք։


Որոշումների հարցում մի շտապեք, հատկապես, եթե դրանք վերաբերում են աշխատանքին, գումարին կամ արժեքավոր ունեցվածքին։ Կյանքը կայծակնային ու անշրջելի կերպով փոխելու գայթակղություն կառաջանա։ Լավ մտածեք՝ արդյոք դա ձեզ պետք է, արդյոք արժե կարևոր քայլեր անել հենց հիմա։


Սովորականից հաճախ շրջապատի աջակցության կարիքը կունենաք։ Վատ մի զգացեք դիմել նրանց, բայց նաև մի չարաշահեք ձեզ համար թանկ մարդկանց բարությունը։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Ամեն ինչ չէ, որ հաջող կդասավորվի, երբեմն անհրաժեշտ արդյունքներին հասնելը դժվար կլինի, բայց չեք հանձնվի։ Համառությունը լավ պտուղներ կտա։ Կկարողանաք հասնել վաղուց դրված նպատակներին, լուծել կարևոր հարցերը։ Բայց պետք է մեծ ուժեր ծախսեք։ Աշխատեք դադարներ վերցնել, հակառակ դեպքում արդեն շաբաթվա կեսին ինքնազգացողությունը կվատանա։


Շաբաթվա կեսին շրջապատի հետ տարաձայնություններ կառաջանան ու շփման մեջ դժվարություններ կունենաք։ Հաճախ անհամբեր կլինեք, և մարդկանց համար հասկանալի չի լինի, թե ինչու չեք ուզում մի քիչ սպասել։ Ավագ հարազատների հետ վեճերը երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները։


Շաբաթվա վերջը բարդ կլինի։ Այս հատվածում անբարենպաստ պայմանների ազդեցությունն ավելի նշանակալի կլինի ու ամեն դատարկ բանի պատճառով ստիպված եք լինելու պայքարել։ Բայց, միևնույն է, չեք հանձնվի ու ճիշտ կվարվեք։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Ողջ շաբաթը հաջող ու բարենպաստ կլինի։ Որոշ օրեր ավելի մեծ ուշադրություն ու զգուշություն կպահանջեն։ Առաջին հերթին դա վերաբերում է շաբաթվա սկզբին։ Այս հատվածում պետք է զգոն լինեք, հույս դնեք սեփական փորձի ու առողջ բանականության վրա և ամեն պատահած մարդու չվստահեք։ Շատ Կույսերի դժվար օրերին կօգնի ինտուիցիան։


Ավելի ուշ շփումների ու ծանոթությունների համար բարենպաստ շրջան կգա։ Այս հատվածում դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, կարող եք ընտրել, թե ում հետ եք ուզում գործ ունենալ։ Հնարավոր կդառնա հին խնդիրների լուծումը։ Չի բացառվում գտնեք ամենակարևոր նպատակներին հասնելու ձևը։


Շաբաթվա վերջին կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, ձեզ ավելի լավ ու վստահ կզգաք։ Ապագայի նոր պլաններ ու լավ գաղափարներ կունենաք։ Ուրախ ժամանակ անցկացնելու հնարավորություն կլինի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Ձեզ արդյունավետ, վառ ու հիշարժան շաբաթ է սպասվում։ Այն կյանքում շատ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կտա։ Չեք վախենա վճռական գործել, անհրաժեշտության դեպքում փորձարկումներ ու իմպրովիզներ կանեք։ Հնարավոր է, ստիպված լինեք արագ նորը սովորել։ Բարդ թեմաներից լավ գլուխ կհանեք, կյուրացնեք այն, ինչ պետք է։


Շաբաթվա կեսը ավելի հարմար է համախոհներ, օգնականներ փնտրելու համար։ Հաջող կանցնեն հասարակական ելույթները, կգտնեք ամենատարբեր մարդկանց հետաքրքրելու ձևը։ Վերջին դերը չի խաղա ձեր անձնական հմայքը։


Շաբաթվա վերջին պետք է զբաղվեք ձանձրալի ու միապաղաղ գործերով։ Ոչ այնքան բարդ, բայց բավականին հոգնեցուցիչ ժամանակահատված է։ Ինչ-որ նոր, հետաքրքիր ու անսովոր բանով կուզենաք զբաղվել, բայց դրա հնարավորությունը հազիվ թե ունենաք։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շաբաթվա սկզբին ձեր ու ձեր շրջապատի համար լավ բաներ անելու հնարավորություն կունենաք։ Սա շատ արդյունավետ ժամանակ է, որը հարմար է բարդ խնդիրները լուծելու համար։ Կնկատեք այն, ինչ մյուսները չեն տեսել, կվերլուծեք փաստերն ու ճիշտ եզրակացություններ կանեք։ Չեք կորցնի ժամանակին ձեզ օգնած մարդկանց պատասխան ծառայություններ մատուցելու հնարավորությունը։


Շաբաթվա կեսն ավելի լարված ու բարդ կլինի։ Այս հատվածում հնարավոր են թյուրիմացություններ ու խառնաշփոթ։ Հաճախ որոշում ընդունելու համար ինֆորմացիայի պակաս կլինի։ Կարող է թվալ, թե շրջապատը չի ուզում ձեզ հետ բաց զրուցել, սահմանափակվում է միայն ակնարկներով կամ հատուկ ուզում է ձեզ մոլորության մեջ գցել։ Շուտով իրավիճակը կպարզվի։


Շաբաթվա վերջը բարդ կլինի։ Այն գայթակղություններ կբերի։ Բոլոր Կարիճները չեն կարողանա դիմակայել դրանց, ոմանք սխալներ կանեն, որոնց համար հետո կզղջան։ Ուշադիր եղեք ձեր համար թանկ մարդկանց հանդեպ, խնայեք մտերիմների զգացմունքները։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Ձեզ հաջող, հաճելի ու արդյունավետ շաբաթ է սպասվում։ Սկսած շատ գործեր ավարտին հասցնելու, ընթացիկ հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Հազիվ թե լուրջ սխալներ գործեք, իսկ եթե մանրուքների հարցում սխալվեք, կկարողանաք արագ ուղղել դրանք։ Աշխատանքի կամ բիզնեսի զարգացման հետ կապված նոր հնարավորություններ կբացվեն։ Չեք կորցնի եկամուտները մեծացնելու ու մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանսը։


Շաբաթվա կեսին ուսման համար բարենպաստ շրջան կսկսվի։ Շատ բաների ուրիշների նման չեք նայի, կիմանաք, թե երբ է պետք գործել կանոններով, իսկ երբ է պետք բանեցնել երևակայությունն ու խախտել ընդունված կարգուկանոնը։


Հնարավոր են անսպասելի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Առաջվանից ավելի լավ կհասկանաք մտերիմներին, հաճախ կկռահեք նրանց գաղտնի ցանկություններն ու սպասումները, իրական մտադրություններն ու պլանները։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Բարդ է լինելու։ Ամեն անգամ չի հաջողվի վերահսկել հույզերը, հաճախ դրանց ազդեցությամբ սխալներ կանեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Ինչ էլ որ ասեն շրջապատողները, մի շտապեք։ Բավականին ժամանակ կունենաք գործողությունների պլան մշակելու համար։ Զգույշ եղեք ուրիշների խորհուրդների հետ։ Դրանք այնքան էլ լավը չեն լինի, որքան կարող են թվալ։


Նոր ու կարևոր խնդիրներ կառաջանան։ Եթե գլուխ հանեք դրանցից, կյանքում շատ բան կկարողանաք դեպի լավը փոխել։ Շատ կարևոր կլինի ձեր ուժերի հանդեպ վստահությունը։ Եթե այն բավարար չլինի, ամենաանհարմար պահին կնահանջեք։


Շաբաթվա վերջին հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ ու վեճեր։ Սա բարդ ժամանակ է այն մարդկանց հետ շփվելու տեսանկյունից, որոնց հետ նախկինում էլ շատ էիք վիճում։ Փոքրիկ թյուրիմացությունները երկար ժամանակով կփչացնեն տրամադրությունը։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի։ Սա հետաքրքիր գործերի ու անսովոր ծանոթությունների շրջան կլինի։ Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին շատ լավ բաներ եք լսել։ Չի բացառվում՝ արդյունքում նրանք ձեր համախոհները կամ ընկերները դառնան։ Հին կապերը վերականգնելու ու ամրապնդելու հնարավորություն կունենաք։ Մարդիկ, որոնց հետ նախկինում խոշոր նախագծեր եք կյանքի կոչել, գրավիչ բան կառաջարկեն։


Շաբաթվա կեսին հետևեք ձեր հուզական վիճակին։ Հնարավոր են ուժեղ ապրումներ, որոնք կխանգարեն ճիշտ որոշումներ ընդունել, անել այն, ինչ պետք է։ Որոշ Ջրհոսներ իրավիճակը օբյեկտիվ գնահատելու փոխարեն հակված կլինեն պատրանքներ կառուցել։


Շաբաթվա վերջը կուրախացնի։ Հաճելի ժամանակ անցկացնելու, ընկերների շրջանում լավ հանգստանալու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Շաբաթվա սկզբին զգույշ եղեք։ Այս հատվածում շատ բան հեշտ չի լինի, սխալներ թույլ չտալու համար պետք է շատ ուշադիր լինեք։ Հենվեք ձեր գիտելիքների ու փորձի վրա։ Խորհուրդների մի սպասեք։ Դրանք, ամենայն հավանականությամբ, անօգուտ կլինեն։


Այս բարդ շրջանը երկար չի տևի և շուտով ավելի թեթև ու հաճելի օրեր կգան։ Շաբաթվա կեսին ձեզ հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ են սպասվում։ Այս հատվածում կարող եք նոր գործեր ստանձնել։ Ամենայն հավանականությամբ շատ լավ գլուխ կհանեք դրանցից։


Շաբաթվա վերջը դժվարություններից զուրկ չի լինի։ Բայց ձեզ կհաջողվի լավ տրամադրություն պահպանել։ Հավանական են ուղևորություններ։ Դրանք հաջող կլինեն, պայմանների փոփոխությունն էլ ձեզ օգտակար կլինի։



27.08.2018 938 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-