Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 25.06 - 01.07
26.06.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ բան սովորականից դժվար կտրվի։ Հաճախ ինչ-որ նոր բան սկսելուց դիմադրության կհանդիպեք, կհասկանաք, որ ջանքեր գործադրել ավելի շատ է պետք գալու, քան մտածում էիք։ Դա ձեզ հազիվ թե ստիպի նահանջել։ Միայն թե շատ Խոյեր նման իրավիճակներում կկորցնեն ինքնատիրապետումը, կսկսեն շտապել։ Դա տհաճությունների պատճառ կարող է դառնալ։ Լավ է չշտապել, զգույշ ու հեռատես լինել։

Ընդ որում՝ շաբաթը հաճելի պահեր, անակնկալներ ու տրամադրությունը բարձրացնող նորություններ է խոստանում։ Բացի այդ, միշտ կպահպանեք լավատեսությունը, և նույնիսկ ամենաանհարմար իրավիճակներում կփորձեք լավը տեսնել։

Շրջապատի հետ շփումներում կօգնի ինտուիցիան։ Կգուշակեք, թե ինչ է քիչ ծանոթ մարդկանց մտքին, իսկ մտերիմներին կես խոսքից կհասկանաք։ Դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից ու սուր պահերից։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի։ Նույնիսկ եթե այս շաբաթ դժվարություններ առաջ գան, կիմանաք, որ դրանք հաղթահարելի են, չեք կորցնի լավատեսությունը, չեք նահանջի ու չեք հանձնվի։ Հաճախ պայմանները ձեր օգտին կդասավորվեն, և այստեղ հաջող պահից օգտվելու համար արագ պետք է գործեք։

Լավ գլուխ կհանեք մարդկանցից, շփման մեջ սխալներ չեք անի։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել։ Չի բացառվում՝ հաջողվի ջրի երես հանել գաղտնի թշնամիներին, իսկ ոչ վաղ անցյալում ընդդիմադիրները ձեր կողմը կանցնեն։

Շաբաթը շատ հարմար է բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար։ Դրանք արդյունավետ կլինեն ու արագ կտան անհրաժեշտ արդյունքը։ Կարող եք գնումներ ու իմիջային փորձարկումներ անել։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը շատ լարված, հակասական ու հետաքրքիր կլինի։ Այս ժամանակը հարմար է նոր գործերի, նպատակների ու առաջադրանքների համար։ Շատ Երկվորյակներ կհետաքրքրվեն նրանով, ինչի հանդեպ առաջ անտարբեր էին։ Չեն բացառվում փոքրիկ թյուրիմացությունները, որոնք չեն փչացնի ձեր տրամադրությունը ու լուրջ հետևանքներ չեն ունենա։

Օր օրի իրավիճակը դեպի լավը կփոխվի, անհանգստության ու ապրումների առիթներ էլ չեն լինի։ Հնարավոր են անսպասելի հաճելի իրադարձություններ, լավ նորություններ։ Բայց շատ կարևոր է պատրանքներ չկառուցել, իրատես լինել, պատրաստ լինել, որ ամեն ինչ ձեր ուզածի նման չի դասավորվելու։

Շաբաթվա վերջին օրերին հավանական են հաջող զուգադիպություններ ու հետաքրքիր ծանոթություններ։ Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելն ու մարդկանց ձեր գաղափարներով և անձնական հատկանիշներով հետաքրքրելը։


 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը հնարավորություն կտա լուծել հին խնդիրները։ Շատ կարևոր է ժամանակը զուր չվատնել, հաճախ պետք է լինելու գործել հնարավորինս արագ։ Եթե պայմանները թույլ չեն տալիս երկար մտածել, լսեք ինտուիցիայի հուշումներին։ Դրանք հստակ ու ճիշտ ժամանակին կլինեն։

Ձեզ ամեն անգամ չեն օգնի մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել։ Հաճախ միայնակ կմնաք ձեր դժվարությունների հետ, բայց հենց նման պահերին կհասկանաք, թե ինչ է պետք ձեռնարկել դրանք հաղթահարելու համար։ Հնարավոր են տարօրինակ, անսպասելի պատահարներ, որոնք ձեզ համար օգտակար հուշումներ կդառնան, կօգնեն ճիշտ որոշումներ ընդունել։

Անձնական բնույթի կարևոր հարցերը լավ է քննարկել շաբաթվա վերջին։ Հենց այդ պահին ձեզ համար հեշտ կլինի սեփական հույզերից գլուխ հանելը։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Նույնիսկ եթե հեշտ չլինի, աշխատեք անգործ չնստել, այլ գործել։ Միայն այդպես կարող եք հասնել անհրաժեշտ արդյունքներին, առավելագույն օգուտ քաղել իրադարձությունների ընթացքից; Հազիվ թե ինչ-որ մեկն օգնի հաղթահարել դժվարությունները, բայց լավ խորհուրդների ու բարոյական աջակցության վրա կարող եք հույս դնել։

Ամենատարբեր մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Ձեզ նրբանկատ կպահեք, այնպես որ՝ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոքի չի հաջողվում ընդհանուր հայտարարի գալ։ Չի բացառվում՝ նոր համախոհներ կամ հովանավորներ գտնեք, որոնց թվում շատ կլինեն ազդեցիկ մարդիկ։

Բարենպաստ շաբաթ է ուսման, ինքնակրթության ու որակավորումը բարձրացնելու, աշխարհայացքը ընդլայնելու համար։ Շատ հեշտ կլինի օգտակար տեղեկատվություն ստանալը։ Համարյա ոչինչ չեք մոռանա ու աչքաթող չեք անի։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը վատ չի դասավորվի, եթե հեշտ հաջողությունների վրա հույս չդնեք ու պատրաստ լինեք փորձությունների։ Չի բացառվում, որ ստիպված լինեք սովորականից շատ աշխատել, լուծել բարդ հարցերը, զբաղվել ուրիշների կոնֆլիկտների կարգավորմամբ։ Հաճախ մի քանի հարց միաժամանակ ուշադրություն կպահանջնեն, բայց նույնիսկ նման լարված պահերին սխալներ չեք անի ու ամեն ինչ կհասցնեք։

Հավանական են ոչ միանշանակ իրավիճակներ աշխատավայրում։ Կարող է թվալ, որ նույնիսկ համախոհներն են ձեր դեմ ու չկա մեկը, ում վրա կկարողանայիք հույս դնել։ Բայց դա այդպես չէ։ Կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ձեզ օգնության հասնել։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները, փոքր, բայց տհաճ խնդիրները։ Չի բացառվում, որ նշանակալի ծախսերի կարիք լինի։ Դրանք սպասվածից շատ կլինեն։ Նման պահերին ձեզ կաջակցեն ընկերները կամ հարազատները։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավականին հետաքրքիր ու արդյունավետ օր է։ Ճիշտ է՝ չի հաջողվի ինչ-որ մասշտաբային ու լուրջ գործով զբաղվել․ շատ կլինեն ուշադրություն պահանջող մանր խնդիրները։ Բացի այդ, չեն բացառվում ձգձգումները։ Հատկապես դրանք հավանական են այնտեղ, որտեղ մյուսների աջակցության կարիքը կլինի։ Բայց ժամանակին ուղղումներ կմտցնեք ձեր պլաններում, առավելագույն օգուտ կքաղեք ստեղծված իրավիճակից։

Ստեղծագործ պոտենցիալը օգտագործելու, տաղանդները կիրառելու հնարավորություն կլինի։ Շատ Կշեռքներ կհասկանան, թե ինչ կուզեին սովորել և կկենտրոնանան դրա վրա։ Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ժամանակի հետ ամենահուսալի համախոհները կդառնան։

Հոգ տարեք առողջության մասին ու խուսափեք ավելորդություններից։ Հիմա ձեր օրգանիզմը սովորականից զգայուն կլինի, այնպես որ՝ փորձության մի ենթարկեք այն։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ հետաքրքիր ու արդյունավետ կլինի շաբաթվա սկիզբը։ Դա նոր գործերի ժամանակ է։ Կարող եք ցույց տալ, թե ինչի եք ունակ, կիրառում կգտնեք ձեր տաղանդներին։ Որոշ Կարիճներ գրավիչ գործնական առաջարկներ կստանան։ Ամենահամառ ու ճկուն Կարիճները մասնագիտական սանդուղքով բարձրանալու հնարավորություն կունենան։

Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում, դրական փոփոխությունները։ Բայց դրանք տեղի կունենան միայն մի դեպքում՝ եթե ինքներդ նախաձեռնող լինեք ու ջանքեր գործադրեք։ Լավ ժամանակների սպասելն անօգուտ կլինի։ Ամեն ինչ ինքն իրեն չի կարգավորվի։

Լավ հանգստանալու, անսովոր հետաքրքիր վայրերում լինելու, շփման շրջանակներն ընդլայնելու հնարավորություն կունենաք։ Չեն բացառվում սիրային արկածները։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակ ու բարդ կլինի, բայց բավականին հետաքրքիր կլինի։ Ժամանակը հիանալի է գործնական դաշտում կամ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար։ Չի բացառվում՝ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված նոր գաղափարներ ունենաք։ Մասնագիտական դիրքերը ամրապնդելու հնարավորություն կունենաք։

Մի շտապեք։ Եթե ինչ-որ բան միանգամից չստացվի, հոգ չէ։ Շատ նախաձեռնությունների կկարողանաք ավելի ուշ վերադառնալ։ Շաբաթվա կեսին հին կապերը վերականգնելու, նոր համախոհներ գտնելու հնարավորություն կունենաք։ Նրանք կօգնեն լուծել բարդ հարցերը։

Շաբաթվա վերջը հաճելի անակնկալներ ու զարմանալի զուգադիպություններ կբերի։ Չի բացառվում՝ իրականություն դառնան հին ցանկությունները։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ բան լավ կդասավորվի, բայց դա միանգամից պարզ ու հասկանալի չի լինի։ Այս շաբաթ համբերատարությունը շատ կարևոր կլինի հատկապես նրանց համար, ովքեր ինչ-որ նշանակալի ու մասշտաբային բան են պլանավորել։ Հիշեք, որ իրադարձությունների զարգացումը հիմա չի կարելի արագացնել։ Պետք է համբերատարությամբ զինվեք ու սպասեք։

Ներկայի իրադարձություններից շատերը կհիշեցնեն անցյալը։ Վերլուծեք ձեր սխալներն ու աշխատեք չկրկնել դրանք։ Անցյալի մասին հուշերը ժամանակի զուր վատնում չեն լինի, այլ ներկայից գլուխ հանելու լավ փորձ։

Հավանական են դրական փոփոխություններ ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում։ Կուտակված խնդիրների մասին հանգիստ զրուցելու ու դրանց լուծում գտնելու ժամանակ կունենաք։ Վիրավորանքները, փոխադարձ դժգոհությունները անցյալում կմնան։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Լուրջ եղեք։ Դա հեշտ չի լինելու, քանի որ հիմա հակված կլինեք զվարճանալ, ուրախանալ կյանքով, այլ ոչ թե զբաղվել կուտակված խնդիրների լուծմամբ։ Բայց իրավիճակը գործերին պատասխանատու վերաբերմունք է պահանջում։ Ամեն անգամ չի գտնվի մեկը, ում կարող եք դիմել օգնության խնդրանքով։ Ավելի հաճախ հակառակը կլինի՝ աջակցություն կխնդրեն ձեզանից։

Հնարավոր են թյուրիմացություններ աշխատավայրում, կոնֆլիկտներ ու վեճեր գործընկերների հետ։ Այս ամենը դրամատիկ չի լինի, բայց, միևնույն է, տհաճ պահեր կառաջացնի ու կխանգարի կենտրոնանալ գործերի վրա։

Անձնական հարաբերություններում որոշակիության կարիք կլինի։ Ձեզ հաճախ կշեղեն կասկածները, զուր տագնապը։ Հիշեք, որ ձեր բացասական հույզերի պատճառով կտառապեն ամենամտերի մարդիկ։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Որոշակիության կարիք կլինի, բայց երկուսին հասնելն էլ հիմա բարդ կլինի։ Չի բացառվում, որ փոխեք ձեր կարծիքը որոշ բաների մասին։ Որոշ պլաններ արմատապես կփոխվեն, մյուսներն էլ կվերանայվեն։ Շատ Ձկներ այս շաբաթ նոր բան կիմանան իրենց ու իրենց մտերիմների մասին։

Երբեմն կարող է թվալ, որ կորցրել եք ձեր կյանքի հանդեպ վերահսկողությունը ու լողում եք հոսանքով։ Իրականում դա այդպես չէ։ Միայն թե իրադարձությունները ճիշտ հունի վրա դնելու համար պետք է հավաքեք ուժերը։

Ոչնչից մի վախեցեք։ Այս շաբաթ փորձություններ շատ կլինեն, բայց դրանցից ոչ մեկը անհաղթահարելի չի լինի։ Բավականաչափ գիտելիքներ ու փորձ կունենաք նույնիսկ ամենաբարդ իրավիճակից ելք գտնելու համար։



Загрузка...

Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 980 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES