Շաբաթվա աստղագուշակ 24.09 - 30.09

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Այս շաբաթվա գլխավոր խնդիրներից մեկը ինքնատիրապետումը պահպանելն է։ Հույզերը կառավարել չի ստացվի, բայց ձեր ուժերի սահմաններում կլինի այնպես անել, որ դրանք չազդեն ձեր արարքների ու որոշումների վրա։ Շաբաթվա առաջին կեսին հատկապես կարևոր է հետևել նրան, որ շրջապատը չկռահի ձեր ապրումների մասին։ Երբեմն դրանք ստիպված եք լինելու գաղտնի պահել նույնիսկ մտերիմներից։ Դա ամենադժվարն է լինելու։


Ստանձնած ցանկացած գործ աշխատեք լավ պլանավորել։ Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն լավ կստացվի։ Այդպես չի լինելու։ Ավելորդ չի լինի պահեստային պլան ունենալը կամ մոտավոր պատկերացում ունենալը, թե ինչ եք անելու անհաջողության դեպքում։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Հակասական կլինի շաբաթվա սկիզբը։ Մի կողմից՝ դժվարություններ կլինեն, իսկ մյուս կողմից՝ կզգաք դրական փոփոխությունների մոտենալն ու չեք սխալվի։ Պետք չէ շատ հուզվել, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա։ Երբեմն ձեր մի քանի փոքր գործողություններն էլ բավական կլինեն իրավիճակը դեպի լավը փոխելու համար։ Մեծ սխալ կլինի այս շրջանում առաջ եկած խնդիրները ուրիշների վրա բարդելը։ Լավ է ժամանակ չծախսել մեղավորներ փնտրելու համար, այլ կենտրոնանալ ընթացիկ խնդիրների վրա։


Լրիվ ուրիշ բնույթ կկրի շաբաթվա երկրորդ կեսը։ Շատ բան կպարզվի։ Դա վերաբերում է նաև ապագայի պլաններին։ Դրանք որոշակի կդառնան։ Արդեն կարող եք ինչ-որ մեկի հետ քննարկել ձեր գաղափարները, պայմանավորվել համատեղ աշխատանքի ու ընդհանուր գործերի մասին։ Հավանական են փոփոխություններ անձնական կյանքում՝ կապված նրա հետ, որ վերջապես գլուխ կհանեք սեփական զգացմունքներից։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթվա սկզբին հազիվ թե հաջողվի խուսափել լարված պահերից։ Սա այն ժամանակն է, երբ բարդ կլինի բոլորի հետ ընդհանուր լեզու գտնելը։ Կթվա, թե ձեզ չեն հասկանում նույնիսկ նրանք, ում հետ առաջ լավ լեզու էիք գտնում։ Հնարավոր են տարաձայնություններ ամենամտերիմների հետ։ Գործը կոնֆլիկտի չի հասնի, բայց դժգոհությունը կկուտակվի։ Բարեբախտաբար, այս շրջանը համեմատաբար կարճ կտևի, և դրան փոխարինելու կգան հաճելի օրերը։


Կուժեղանան դրական միտումները, հետաքրքիր գործեր ի հայտ կգան, որոնք ոգևորությամբ կստանձնեք։ Հին տարաձայնությունները կարգավորելու, գործնական կապերն ամրապնդելու ու հարաբերությունները մտերիմների հետ հարթելու հնարավորություն կունենաք։ Մարդիկ, ովքեր առաջ թերագնահատում էին ձեզ, պատրաստ կլինեն փոխել իրենց կարծիքը։ Դրա համար պետք է միայն առիթ տալ։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Բարդ շաբաթ է լինելու։ Պատրաստ եղեք հաղթահարել փորձությունները։ Ամենայն հավանականությամբ՝ դրանք շատ կլինեն։ Այս շրջանում տեղի ունեցող ցանկացած իրադարձությունից կարող եք օգուտ քաղել հիմա կամ մոտ ապագայում։


Հնարավորություն կունենաք օգտակար բաներ սովորել։ Որոշ Խեցգետիններ կփոխեն իրենց կարծիքը անցյալի իրադարձությունների վերաբերյալ կամ նորովի կգնահատեն իրենց արարքները։ Նշանի երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր այս շաբաթ կփորձեն ինքնուրույն հաղթահարել բոլոր դժվարությունները, շաբաթվա վերջին ավելի ինքնավստահ կդառնան ու որոշակիություն կմտցնեն ապագայի պլանների մեջ։


Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից ավելի հանգիստ կանցնի։ Այն բարենպաստ կլինի նրանց համար, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում կամ ինֆորմացիա են հավաքում ու վերլուծում։ Առողջ բանականությամբ ղեկավարվելու դեպքում կկարողանաք շատ սխալներից խուսափել ու հաղթել հին թշնամիներին։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Չնայած բոլոր դժվարություններին՝ կարող եք հաջողության հասնել։ Բայց նկատի ունեցեք, որ ամեն ինչ հեշտ չի տրվի։ Հաճախ ստիպված եք լինելու պայքարել նույնիսկ ամենահասարակ բաների համար։ Հաճախ դա կնյարդայնացնի ու կբարկացնի, բայց կհետևեք, որպեսզի հույզերը ոչ մի կերպ չազդեն ձեր արարքների ու որոշումների վրա։ Շրջապատի համար հասկանալի չի լինի, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ։ Երբեմն ձեզանից բացատրություններ կպահանջեն։ Լավ է կարևոր զրույցները չթողնել շաբաթվա երկրորդ կեսին, քանի որ առաջին կեսին ընդհանուր լեզու գտնելն ավելի հեշտ կլինի ու հնարավոր կլինի խուսափել կոնֆլիկտներից։


Ողջ շաբաթը բարդ կլինի ֆինանսների տեսանկյունից։ Գնումների հարցում մի շտապեք, հատկապես, եթե խոսքը անհրաժեշտ իրերի մասին չէ։ Կարող եք բացառություն անել միայն վաղուց պլանավորված գնումների համար։ Հավանական է՝ ստիպված լինեք ավելի լավ ժամանակների համար հետաձգել զվարճանքներն ու ուղևորությունները։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ ու արգասաբեր շաբաթ է։ Աստղերը ձեր կողմից կլինեն, կկարողանաք իրագործել շատ համարձակ պլանները, կյանքի կոչել վաղեմի երազանքը։ Ձեզանից ջանքեր կպահանջվեն, բայց բավականաչափ էներգիա կունենաք ձեզ համար ցանկացած կարևոր գործ հաջողությամբ ավարտին հասցնելու համար։ Հավանական է՝ նոր համախոհներ ձեռք բերեք։ Հնարավոր է՝ դրանք լինեն մարդիկ, որոնց հետ ծանոթ եք եղել, բայց երբեք լուրջ չեք քննարկել համագործակցության ու համատեղ գործունեության հետ կապված հարցերը։


Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կլուծեք աննշան հին խնդիրները, որոնք ձեզ առանձնապես չէին անհանգստացնում, բայց բոլոր դեպքերում բարդացնում էին ձեր կյանքը։ Նոր նպատակներ կունենաք։ Դրանց արագ հասնել չի հաջողվի։ Սակայն դուք դա կանխատեսել էիք, այնպես որ՝ չեք հուսահատվի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Այս շաբաթ ցանկացած որոշում սովորականից դժվարությամբ կտրվի։ Հաճախ ընտրություն կատարելու անհրաժեշտությունը կնյարդայնացնի ձեզ։ Երբեմն նույնիսկ ամենահասարակ իրավիճակներում հուշման, խորհրդի, ձեզ հասկացող մարդու աջակցության կարիք կունենաք։ Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել այն մարդկանց հետ, որոնց երկար բացատրություններ պետք չեն։ Պետք չէ բացել գաղտնիքները կամ կիսվել ողջ ինֆորմացիայով։ Ինչ-որ բան կարող եք թողնել ձեր մեջ։


Մի զարմացեք, եթե ինչ-որ բան այնպես չընթանա։ Բացասական միտումների ազդեցությունը նշանակալի կլինի նույնիսկ մանրուքներում՝ օրինակ, կենցաղային տեխնիկայի կամ կապի միջոցների աշխատանքի կամ կենցաղային հարցերի լուծման մեջ։ Դա ժամանակավոր երևույթ է, իրավիճակն աստիճանաբար դեպի լավը կփոխվի, և դուք կզգաք դա։


Շաբաթվա երկրորդ կեսն ընդհանուր առմամաբ ավելի հաջող կլինի։ Այն մեծ հնարավորություններ կբացի հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են փորձարկումների։ Ֆինանսական դիրքերը բարելավելու հնարավորություն կունենաք։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Ոչ միանշանակ շաբաթ է։ Մի կողմից՝ այն շատ հարմար է աշխատանքի համար։ Իսկ մյուս կողմից՝ պետք է շատ աշխատեք, ընդ որում՝ նույնիսկ այնտեղ, որտեղ առաջ առանց մեծ ջանքերի արդյունքների էիք հասնում։ Ձեր խնդիրն է հանգստություն պահպանելը և՛ հաջողության, և՛ անհաջողության ու դժվարությունների ժամանակ։ Հենց հավասարակշռված հուզական վիճակը թույլ կտա հասնել դրված նպատակներին։


Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն հաճախ կհուշի, թե ինչ է պետք ասել կամ անել, ինչ ուղի ընտրել, կօգնի կողմնորոշվել մի իրավիճակում, երբ նվազագույն ինֆորմացիա ունեք։


Շաբաթվա վերջին հնարավորություն կունենաք միավորվել մարդկանց հետ, ովքեր շատ բան կարող են անել ձեզ համար։ Բայց այստեղ էլ ամեն մեկն իր հետաքրքրությունները կունենա։ Դուք նույնպես պետք է հոգ տանեք ուրիշների ցանկությունների մասին։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Այս շաբաթ կարևոր կլինի սեփական ուժերի հանդեպ հավատը։ Առանց դրա չի հաջողվի գործերը հաջող ավարտին հասցնել։ Ցանկացած կասկած ձեր թշնամին կլինի։ Աշխատեք դրանցից հնարավորինս շուտ ազատվել։ Կարևոր կլինի շփումներին ընտրողաբար մոտենալը։ Հեռու մնացեք քննադատության սիրահարներից և նրանցից, ովքեր սիրում են ցույց տալ ձեր թերությունները։


Մտերիմների հետ շփումները դժվարությամբ կտրվեն։ Կարող է թվալ, որ ձեզանից ինչ-որ կարևոր բան են թաքցնում։ Ամենայն հավանականությամբ, դա այդպես չէ, ու խոսքը միայն իրար չհասկանալու մասին է։ Չեն բացառվում տարաձայնությունները նորաստեղծ զույգերի մոտ։ Սա խառնվածքների պայքարի օր է։ Ոչ ոք չի ուզենա զիջել։


Հազիվ թե հաջողվի խուսափել անհաջողություններից։ Բայց իրադարձությունների հետագա զարգացումը կախված կլինի նրանից, թե ինչպես կարձագանքեք դրանց։ Եթե չնահանջեք ու առաջ շարժվեք, կարող եք չկասկածել՝ ամեն ինչ բարեհաջող կդասավորվի։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Պետք է գործել։ Այս շաբաթ ժամանակը զուր ծախսելն անցանկալի է, քանի որ իրավիճակը բարենպաստ է ու կարող եք շատ գործերում հիանալի արդյունքների հասնել։ Բայց ձեր բոլոր նախաձեռնությունները չէ, որ աջակցություն կստանան։ Դա չպետք է խնդիր դառնա։ Վճռական ու անկախ եղեք։ Դրանից կախված կլինի հաջողության կեսը։


Հնարավոր կդառնա վիճելի ֆինանսական հարցերի կարգավորումը։ Ճիշտ է, այստեղ անհարմար իրավիճակներ կառաջանան, երբեմն ստիպված եք լինելու ընտրել բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելու կամ ձեզ պատկանողը վերադարձնելու հնարավորության միջև։ Որոշման մեջ չեք սխալվի։


Վերջին շրջանում անհանգստացնող շատ անձնական բնույթի խնդիրներ վերջապես անցյալում կմնան։ Մտերիմներից վիրավորվելու պատճառներ չեք ունենա, նրանք ձեզանից՝ նույնպես։ Կարող եք պարզապես ուրախանալ շփումների համար։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Այս շաբաթ սովորականից հաճախ խնդիրներ կլուծեք ուրիշների հաշվին։ Դա չի ուրախացնի։ Անհարմար իրավիճակներ կառաջանան, բացի այդ, կհասկանաք, որ որոշակի դեպքերում ձեզանից պատասխան ծառայություններ են պահանջվելու։ Բայց նման եղանակը դեռ կաշխատի։ Օգտվեք դրանից ամենակարևոր նպատակներին հասնելու համար։


Լավ կանցնեն գործնական բանակցությունները, երբեմն կարող եք սպասվածից լավ արդյունքների հասնել։ Կօգնեն հաջող զուգադիպությունները։ Հաճախ պարզապես ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կհայտնվեք կամ ձեր մասին կհիշեցնեք ամենահարմար պահին։ Երբեմն ինտուիցիան հուշումներ կանի։ Ինչ-որ մարդու մասին կհիշեք հենց այն ժամանակ, երբ նա պատրաստ է հետաքրքիր առաջարկ անել։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Ոչինչ մի հետաձգեք։ Շաբաթվա սկիզբը բարենպաստ է, դրանից կարելի է ու պետք է օգտվել։ Հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին։ Հնարավոր է՝ հենց հիմա հասկանաք, թե ինչպես հասնեք դրանց։ Հավանական է առաջընթաց աշխատանքի մեջ, ինչպես նաև՝ մասնագիտական աճ։ Ընդհանրապես, գործնական հարաբերությունների ոլորտում դրական միտումների ազդեցությունն ավելի նշանակալի կլինի։ Կարող եք օգտվել դրանից մասնագիտական սանդուղքով բարձրանալու համար։


Արագ ու նշանակալի կփոխվեն անձնական հարաբերությունները, հատկապես՝ սիրային հարաբերությունները։ Որոշ Ձկներ այս շաբաթ մի ամբողջ պատմություն կունենան՝ ծանոթություններից մինչև սիրո խոստովանություններ ու համատեղ ապրելու որոշում։ Բայց եթե նույնիսկ դա տեղի չունենա, կզգաք, որ հարաբերությունները արագ զարգանում են, և դա ավելի շատ կուրախացնի, քան կվշտացնի։



24.09.2018 1090 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-