ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 23.07 - 29.07

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեզ շատ հետաքրքիր բաներ են սպասվում։ Հավանական են գրավիչ արկածներ կամ զարմանալի իրադարձություններ։ Հաճախ ինքներդ նախաձեռնող կլինեք, նոր բան կմտածեք, կանեք ամեն հնարավորը առաջ շարժվելու ու ձեր կյանքը փոխելու համար։ Աստղերը պատրաստ կլինեն տալ ձեզ այն, ինչին ձգտում եք։

Շատ ուժեղ կլինի գործնական ինտուիցիան, որի շնորհիվ հաջողության կհասնեք աշխատանքի մեջ։ Հատուկ ուշադրություն է պետք հատկացնել ստեղծագործ մոտեցում պահանջող նախագծերին ու առաջադրանքներին։ Կարող եք մասշտաբային նախագծեր ստանձնել, բայց միայն այն դեպքում, եթե պատրաստ եք կանխատեսել իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակները։

Հավանական են նոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց արժանիքներն ու տաղանդները ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն։ Կլսեք նրանց կարծիքը, բայց հազիվ թե ուզենաք արմատապես վերանայել կյանքի հանդեպ սեփական հայացքները։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բարենպաստ, հետաքրքիր, իրադարձություններով հագեցած կլինի։ Անկեղծորեն կհետաքրքրվեք շրջապատի իրադարձություններով, ինքներդ էլ ակտիվ մասնակցություն կունենաք հասարակական կյանքին։ Նոր ծանոթություններ կհաստատեք։ Շատերին դուր կգաք, մարդկանց կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու պլաններով։ Կգտնվեն ձեզ օգնել ցանկացող մարդիկ։

Մասնագիտական դաշտում առաջընթացն ուղիղ համեմատական կլինի գործերի հանդեպ ձեր հետաքրքրվածությանը։ Եթե ձեզ գործի միայն ֆինանսական կողմն է հետաքրքրում, հաջողությունները շատ համեստ կլինեն։ Լրիվ ուրիշ պատկեր կլինի, եթե զբաղվեք ձեզ իսկապես հետաքրքրող գործով։ Այդ դեպքում կզգաք աստղերի աջակցությունը։

Շատ օգտակար կլինի ձեր նպատակասլացությունը։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ինչ-որ բան զոհել անհրաժեշտ արդյունքին հասնելու համար։ Դրա համար չեք զղջա, ձեր ճշմարտացի լինելու վրա էլ ոչ մի րոպե չեք կասկածի։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջողության հասնելու համար պետք է հաղթահարեք խոչընդոտները։ Դրանցից ամենալուրջը ձեր շտապ որոշումների ու չմտածված արարքների հետևանքներն են։ Ամեն ինչից կարող եք գլուխ հանել, բայց պետք է ամուր ու հաստատակամ լինեք։ Եթե չնահանջեք, չվախենաք հնարավոր դժվարություններից, դրական փոփոխություններն իրենց սպասեցնել չեն տա։ Կարող եք համախոհներ գտնել, բայց նկատի առեք, որ նրանց աջակցությունն անշահախնդիր չի լինի։ Այնպես որ՝ պատրաստ եղեք շնորհակալություն հայտնել ձեր օգնականներին։

Հեշտ չեն դասավորվի գործնական հարաբերությունները։ Այստեղ շատ կարևոր կլինի համբերատարությունը։ Աշխատեք չշտապեցնել ու չճնշել այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան եք ակնկալում ստանալ։ Հաճախ օգտակար կլինեն ծանոթ կանանց խորհուրդները։

Մասնագիտական գործերի վրա կենտրոնանալով՝ մեծ առաջընթաց կարձանագրեք։ Բայց ավելի խելամիտ կլինի հավասարակշռություն մտցնել գործնական ու անձնական հետաքրքրությունների միջև, ներդաշնակության հասնել կյանքի բոլոր ոլորտներում։

Շաբաթվա երկրորդ կեսին կհաջողվի բարելավել ֆինանսական վիճակն ու շահավետ գործարքներ կնքել։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հիանալի շաբաթ է։ Աշխատեք չհուզվել ու չկասկածել ձեր ուժերի վրա, և կհասնեք նրան, ինչին ձգտում էիք։ Շատ բան կախված կլինի ձեր հաստատակամությունից։ Չեք նահանջի, քանի դեռ չեք ստացել ուզածը։

Հավանական է նշանակալի առաջընթաց աշխատանքի մեջ։ Գործնական ակտիվությունը բարձր կլինի, ունակ կլինեք մի քանի խնդիր միաժամանակ լուծել, ոչինչ աչքաթող չեք անի։ Մի հետաձգեք նոր գաղափարների իրագործումը։ Հենց դրանք թույլ կտան արագ առաջ շարժվել ու մրցակիցներին հետևում թողնել։ Շաբաթը շատ բարենպաստ է բիզնեսի ոլորտում նոր նախաձեռնությունների համար։ Հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել։

Շրջապատի հանդեպ լուրջ վերաբերմունքը, նրանց հետաքրքրությունների հանդեպ հարգանքը թույլ կտա բարելավել մտերիմների հետ հարաբերությունները։ Կարող է թվալ, թե խաղաղությունը պահպանելու համար մեծ զիջումների եք գնում, բայց հետո կպարզվի, որ ոչ մի լուրջ զոհաբերության կարիք չկա, բավական է միայն խելամիտ փոխզիջումը։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի գործնական հարաբերություններ սկսելու ու զարգացնելու համար։ Կարող եք նոր գործընկերներ, համախոհներ ու ընկերներ գտնել։ Ուշադրություն կգրավեք, շատերին կհետաքրքրեք։ Բայց պետք չէ խառնել գործնական ու անձնական հարաբերությունները։ Դա տհաճությունների կհանգեցնի։ Եթե մասնագիտական գործերում ուզում եք օգտագործել ձեր հմայքը, զգույշ եղեք, հետևեք, որ ոչ ոք ձեր արարքները սխալ չմեկնաբանի։

Ֆինանսական պատկերն անկայուն է, բայց դատարկ ձեռքով չեք մնա, նույնիսկ եթե ծախսերը շատ մեծ լինեն։ Չափի զգացումը թույլ չի տա շատ ծախսել։ Շաբաթվա երկրորդ կեսին հավանական են հաճելի անակնկալներ, արժեքավոր նվերներ։ Շատ շահավետ գործարք կնքելու հնարավորություն կունենաք։

Ողջ շաբաթը հարմար է կարգապահություն, լրջություն, պատասխանատու մոտեցում պահանջող գործերի համար։ Ձեզ կհաջողվի կենտրոնանալ ու ոչինչ աչքաթող չանել։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը դրա ամենաբարենպաստ հատվածն է։ Հենց այդ հատվածում պետք է ջանասիրաբար աշխատեք, փորձեք հնարավորինս շատ բան հասցնել։ Ամենայն հավանականությամբ շուրջը խառնաշփոթ կլինի, բայց դա ձեզ չի խանգարի։ Լրիվ հակառակը՝ քանի դեռ շրջապատը կփորձի գլուխ հանել՝ ինչն ինչոց է, դուք ճիշտ որոշումներ կընդունեք ու կյանքի կկոչեք ձեր գաղափարները։

Շատ բան սովորելու ու այնպիսի տեղեկատվություն ստանալու շանս կլինի, որը պետք կգա մի քանի օրից։

Շաբաթվա երկրորդ կեսին պետք է փոխել պլանները, ընդ որում՝ պետք է հետաձգեք այն, ինչով որ ամենաշատը կուզենայիք զբաղվել։ Շատ Կույսերի դա կնյարդայնացնի, բայց նրանք կփորձեն բացասական հույզերին չտրվել։ Աշխատեք ցույց չտալ ձեր ապրումները։ Եթե թշնամիները նկատեն, որ կորցրել եք հոգեկան հավասարակշռությունը, անպայման կփորձեն օգտվել դրանից։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հիանալի շաբաթ է մասնագիտական դաշտում նախաձեռնող լինելու ու կարողությունները ցույց տալու համար։ Այն շատ հարմար է գաղափարներով կիսվելու ու դրանք համախոհների հետ քննարկելու, գործընկերներ փնտրելու համար։ Հաջող կանցնեն բանակցությունները, պոտենցիալ գործատուների հետ հանդիպումները։ Հաճախ օգտակար կլինեն առաջատարի ձեր հատկանիշները, շատերին կգրավեք ձեր պլաններով։

Լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, հեշտությամբ օգնականներ կգտնեք, բայց լուրջ դժվարությունների առաջ չեք կանցնի, եթե ստիպված լինեք ինքնուրույն աշխատել։ Գլուխ կհանեք խոր գիտելիքներ ու ինքնանվիրում պահանջող լուրջ, պատասխանատու աշխատանքից։ Հավանական է նոր ինֆորմացիա ստանաք։ Ստուգեք այն ու պարզ կդառնա, թե ինչ է պետք անել։

Շաբաթը կապված չի լինի անձնական կյանքում նշանակալի փոփոխությունների հետ, իսկ հուզական ֆոնն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի, ապրումների համար էլ լուրջ պատճառներ չեք ունենա։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Պետք է շատ զբաղվեք ուրիշների գործերով, լուծեք ոչ ձեր մեղքով առաջ եկած խնդիրները։ Սեփական հետաքրքրությունները երկրորդ պլանում կհայտնվեն։ Դրա համար չեք անհանգստանա, քանի որ կհասկանաք՝ ձեր առջև կարևոր նպատակներ են դրված, որոնց համար կարելի է ինչ-որ բան զոհաբերել։ Շատ Կարիճներ կկենտրոնանան այն մարդկանց օգնելու վրա, ովքեր բարդ իրավիճակներում են հայտնվել, կպաշտպանեն թույլերին, կվերականգնեն արդարությունը։

Կաշխատեք անկախ լինել, ոչ ոքից ոչինչ չսպասել, բայց ձեզ վրա պատասխանատվություն վերցնել էլ չեք ուզենա։ Գործողություններում ազատությունը հիմա հոգեկան հանգստության ու հաջողության համար պարտադիր պայման կլինի։ Ձեր որոշ արարքներ շրջապատը չի հասկանա, բայց ձեր գործողությունների արդյունքը կլինի այն, ինչին ձգտում էիք։

Հավանական են անսովոր ծանոթություններ։ Կհանդիպեք նշանավոր ու ինքնատիպ մարդկանց, որոնց հետ շփվելը շատ հետաքրքիր կլինի։ Դրա հետ մեկտեղ, կփորձեք ձեզ զուսպ ու կիրթ պահել, այնպես որ՝ կշահեք այդ մարդկանց համակրանքը։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հեշտ շաբաթ չի լինելու։ Լուծում պահանջող շատ խնդիրներ առաջ կգան, հասկանալի չի լինի, թե ինչի վրա պետք է կենտրոնանաք։ Հաճախ օգտակար կլինեն ինտուիցիայի հուշումները, որոնց շնորհիվ կհասկանաք՝ ինչ և երբ պետք է անեք։ Աստղերը ձեր հանդեպ բարյացակամ կլինեն, կարող եք ձեզ խելացնոր արարքներ թույլ տալ, ռիսկի դիմել։ Բայց գլուխը կորցնել չարժե այն գործերում, որոնք միայն ձեզ չեն վերաբերում։

Շրջապատին հաճելի ձևով զարմացնելու, ձեզ համար թանկ մարդկանց անակնկալներ մատուցելու հնարավորություն կունենաք։ Շատ իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացքը կօգնի համակրանք շահել, համախոհներ ու գործընկերներ գտնել, որոնց թվում կլինեն նաև ազդեցիկ մարդիկ։

Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։ Մարդկանց հետաքրքրելն ու նրանց համակրանքը շահելը ձեզ մոտ լավ կստացվի։ Ձեր տաղանդներն ու ունակությունները աննկատ չեն մնա, այնպես որ՝ պետք չէ հատուկ պատմել դրանց մասին։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաստատակամ եղեք ու կհասնեք ձեր ուզածին։ Հիմա ավելի վատ բան չի կարող լինել, քան խոչընդոտների առաջ նահանջելն ու ուժերին կասկածելը, ժամանակից շուտ հանձնվելը։ Պետք է պայքարեք, ընդ որում՝ ոչ միայն մրցակիցների, այլ նաև ինքներդ ձեր դեմ։ Մի կասկածեք, որ հաղթանակը ոչ միայն հնարավոր է, այլ նաև՝ խիստ հավանական է։

Շատ օգտակար կլինեն ձեր սկզբունքներն ու աշխարհի հանդեպ հայացքները կիսող մարդկանց հետ շփումները։ Համախոհների աջակցությունը ձեզ թևեր կտա։

Շաբաթը հարմար է նոր, ինքնատիպ ու համարձակ նախագիծ ստանձնելու համար; Հաջողությունը ուղեկից կլինի ձեզ։
Կարող եք վերականգնել հին գործնական հարաբերություններն ու հին ծանոթությունները։ Չի բացառվում վերսկսվի այն սիրավեպը, որը չէիք կարողանում անցյալում թողնել։ Անձնական հարաբերություններում օգտակար կլինի նախաձեռնող լինելը։ Դա բավարար կլինի իրավիճակը դեպի լավը փոխելու համար։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը կուրախացնի։ Ձեզ համար կարևոր հարցում արդարությունը կվերականգնվի, կատարած աշխատանքի համար պարգև կստանաք, հնարավոր է վերադարձնեն հին պարտքերը։ Նույնիսկ համեստ հաջողությունները ինքնավստահություն կհաղորդեն, կոգեշնչեն, կօգնեն հասկանալ, որ դրված նպատակներին հասնելու համար բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք։

Կյանքի շատ ոլորտներում նոր հեռանկարներ ու հնարավորություններ կբացվեն։ Համարձակ ու վճռական կլինեք, չեք կորցնի ձեր շանսը, կստանաք հենց այն արդյունքը, որի հույս ունեիք։

Հիմա կարող եք ձեր առաջ բարձր նպատակներ դնել։ Դրանց հասնելու շանս կա, բայց պետք է շատ աշխատեք։ Ներողամիտ մի եղեք սեփական թուլությունների հանդեպ, գայթակղություններին մի տրվեք ու կստանաք ավելին, քան սպասում էիք։

Անձնական հարաբերությունները հարթ ու ներդաշնակ կլինեն։ Մտերիմները լավ կհասկանան ձեզ ու ընդառաջ կգան։ Միայն հազվադեպ տարաձայնությունների առիթներ կլինեն։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է։ Ուժերի ու էներգիայի ներհոսք կզգաք, վճռական կտրամադրվեք, չեք վախենա մարտահրավեր նետել։ Հաճախ պայմանները շատ հաջող կդասավորվեն, և դա կօգտագործեք ոչ միայն ի շահ ձեր հետաքրքրությունների՝ ակտիվ կօգնեք մտերիմներին, կաջակցեք նրանց, ովքեր դժվար իրավիճակում են հայտնվել։ Բայց ձեր հետաքրքրությունների մասին էլ հիշեք։ Այստեղ կարևոր է ներդաշնակություն պահպանելը։

Քանի որ աստղերը ձեր կողմից են, հիմա կարող եք ձեզ համարձակ փորձարկումներ թույլ տալ, ստանձնել համարձակ պլանը։ Դրա հետ մեկտեղ՝ ժամանակին կլսեք մյուսների կարծիքն ու տեղին արված քննադատությունը։ Դա շատ կառուցողական դիրքորոշում է, որի համար չեք զղջա։

Հեշտությամբ դուր կգաք մարդկանց, լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա ու կստիպեք նրանց, ովքեր թերագնահատում էին ձեզ, փոխել իրենց կարծիքը։ Հնարավոր է սիրային պատմության սկիզբ, բայց թեթևամիտ կլինեք, ինչն էլ լուրջ հարաբերությունները քիչ հավանական կդարձնի։



Загрузка...



23.07.2018 1223 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian