Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 23.04 - 29.04
24.04.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ողջ շաբաթվա ընթացքում պետք է շատ զգույշ ու գիտակից լինեք։ Արկածներ ու վառ տպավորություններ մի փնտրեք, ռիսկի մի դիմեք, նույնիսկ եթե մեծ ցանկություն ունեք։ Ռիսկի դիմել խորհուրդ չի տրվում հատկապես երբ խոսքը վերաբերում է ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր բաներին։

Չձանձրանալու համար կարող եք նոր բան սովորել, նույնիսկ եթե դեռ չեք հասկանում, թե որտեղ կարող եք սովորածն օգտագործել։ Օգտակար կլինի դասախոսությունների, դասընթացների հաճախելը, քանի որ ձեզ ոչ միայն նոր գիտելիքներ, այլ նաև հաճելի ծանոթություններ են սպասվում։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Դրանք սպասվածից համեստ կլինեն, բայց, միևնույն է, կուրախացնեն, քանի որ թույլ կտան հետաքրքիր գնումներ անել։

Շաբաթվա վերջը բարենպաստ է ստեղծագործելու համար։ Շատ խնդիրներ լուծելու, արագ դրանցից գլուխ հանելու սեփական եղանակը կգտնեք։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը հագեցած կլինի։ Ձեզ հետաքրքիր բաներ են սպասվում։ Որոշ օրեր լարված կլինեն, մյուսներն էլ համեմատաբար հանգիստ կանցնեն, բայց ձանձրանալու առիթներ չեք ունենա։ Շատ արագ կսովորեք նորը, կաշխատեք հնարավորինս շատ բան իմանալ։ Եվ դա արդարացված կլինի։ Հենց այդպիսի մոտեցումը թույլ կտա մրցակիցներին հետևում թողնել։ Վճռական պետք է տրամադրվեն նրանք, ովքեր մասնագիտական աճի են ձգտում։ Հնարավորություն կլինի ցույց տալու, թե ինչի եք ունակ։

Մի վախեցեք խառնվել ուրիշների գործերին։ Հիմա շրջապատողները իսկապես ձեր մասնակցության կարիքը կունենան։ Որոշ Ցուլեր ակտիվ մասնակցություն կունենան հասարակական կյանքին, կհետաքրքրվեն նրանով, ինչի հանդեպ առաջ անտարբեր էին։

Հանգստի ժամանակ չեք ունենա։ Աշխատեք օրերն այնպես պլանավորել, որ խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Ուժերը վերականգնելու համար դադարների կարիք կունենաք։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում։ Նոր հնարավորություններ կբացվեն, ինչ-որ բան կյանքում դեպի լավը փոխելու շանս կլինի։

Կարևոր գործերը լավ է պլանավորել շաբաթվա սկզբի համար։ Այդպես հեշտ կլինի հաջողության հասնելը։ Բանակցությունները նույնպես պետք չէ երկար ժամանակով հետաձգել։ Ավելի լավ է դրանք անցկացնել մինչև հինգշաբթի։ Ավելի ուշ կարող եք վերադառնալ հին պլաններին։ Ընկերների աջակցությամբ կարող եք կյանքի կոչել դրանք։

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դժվար կլինի ընթացիկ խնդիրները լուծելը։ Կարող է թվալ, թե գիտելիքների ու փորձի պակաս ունեք, բայց բանը միայն դա չէ։ Ավելի ու ավելի դժվար կլինի բնազդները կառավարելը։ Բայց ոչ մի գայթակղություն չի ստիպի մոռանալ կարևոր նպատակների մասին։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը շատ հաջող կսկսվի։ Կարող եք հաջողությունների հասնել։ Աշխատեք արագ գլուխ հանել գործերից։ Ավելի ուշ դրանք ավարտին հասցնելը դժվար կլինի։

Գործնական պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերեք շաբաթվա առաջին օրերին, ձեզ կուրախացնեն։ Բայց ավելի ուշ դրանք կարող են վերանայվել, ընդ որում՝ նոր պայմանները ձեր սրտով չեն լինի։ Ձեր հետաքրքրությունները պետք է հանգիստ ու սառնասիրտ պաշտպանեք, հույզերին չտրվեք։

Շաբաթվա վերջին մոտ ֆինանսական դժվարություններ կարող են ծագել։ Դրանց պատճառը ձեր շատ ծախսելը չի լինի, այլ պայմանների անբարենպաստ լինելը։ Ցանկալի է դժվարությունները ինքնուրույն հաղթահարել, ոչ ոքի չդիմել օգնության խնդրանքով։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը վատ չի դասավորվի։ Լուրջ խոչընդոտներ հազիվ թե առաջանան, եթե ինչ-որ դժվարություններ էլ առաջանան, կկարողանաք հաղթահարել դրանք։ Ինչ-որ վառ իրադարձությունները քիչ հավանական են։ Որոշ Առյուծներ նոր տպավորություններ կուզենան, բայց նշանի ներկայացուցիչների մեծ մասը ուրախ կլինի օրերը հանգիստ անցկացնել։

Շաբաթվա առաջին կեսին դժվար չի լինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Դա օգտակար կլինի և՛ մասնագիտական, և՛ անձնական տեսանկյունից։ Բայց կարևոր է չգերագնահատել սեփական հմայքը։ Խոստումներ մի տվեք, որոնք կատարելը բարդ է լինելու, նույնիսկ եթե զգում եք, որ շրջապատը ձեզանից հենց խոստումներ է սպասում։ Միայն դուք գիտեք, թե ինչն է ձեր ուժերի սահմաններում և ինչը՝ ոչ։ Այնպես որ՝ ցանկացած որոշում ընդունելիս ղեկավարվեք առողջ բանականությամբ։

Իսկ ահա շաբաթվա վերջին հավանական են տարաձայնություններ ու վեճեր, կոնֆլիկտներ էլ սովորականից հաճախ կլինեն։ Այս հատվածում լավ է ոչ մի համատեղ գործ չպլանավորել։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը վատը չէ նոր գործեր սկսելու համար։ Կարևոր չէ՝ ինքնուրույն կգործեք, թե համախոհներ կփնտրեք։ Պայմանները ձեր օգտին կդասավորվեն, հաջողության հասնելու շանսերն էլ մեծ են։

Շաբաթվա սկիզբը կապված կլինի մեծ սպասումների հետ։ Դրանք վերաբերվում են և՛ աշխատանքին, և՛ անձնական կյանքին։ Կզգաք, որ դեպի լավը մեծ փոփոխությունները սարերի հետևում չեն։ Բայց մի սպասեք, որ դրանք իրենք իրենց են լինելու։ Նախաձեռնող եղեք։ Դա տեղին կլինի։

Շաբաթվա կեսին կնվազի գործնական ակտիվությունը, կկորցնեք այն նախագծերի հանդեպ հետաքրքրությունը, որոնք ժամանակին մեծ ոգևորությամբ էիք ստանձնել։ Հնարավոր են խնդիրներ աշխատանքի վայրում։ Կզգաք, որ ղեկավարության վերաբերմունքը ձեր հանդեպ փոխվում է, ընդհանուր լեզու գտնելն էլ դժվարանում է։

Շաբաթվա վերջին հուզական լարված վիճակում կլինեք։ Հետևեք ձեր տրամադրությանը, աշխատեք ուրախացնել ձեզ, մռայլ մտքերին չտրվել։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը տհաճ պահերից զուրկ չի լինի, շատ բան կանհանգստացնի ձեզ։ Ստիպված եք լինելու բարդ որոշումներ ընդունել, հույս դնել միայն սեփական ինտուիցիայի վրա։ Ինֆորմացիան քիչ կլինի։ Խնդիրներ կծագեն այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում տեսնել, իսկ դա կստիպի հուզվել։

Ժամանակ պետք կգա պարզելու համար, թե ինչով են ղեկավարվում մարդիկ, ովքեր ձեզ շրջապատում են։ Մի հավատացեք նրան, ինչ ձեզ ասում են, աշխատեք ստուգել ստացված ինֆորմացիան։ Եվ թող համախոհների հետ տարաձայնությունները չվախեցնեն ձեզ։ Ժամանակ կանցնի և ամեն ինչի մասին կպայմանավորվեք։

Շաբաթվա երկրորդ կեսն առաջինից լավը կլինի։ Հեշտ կլինի մտերիմների հետ լեզու գտնելը, իսկ եթե ձեր միջև տարաձայնություններ առաջանան, դժվար չի լինի դրանց վերջ դնելը։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը անհարթ կլինի։ Իրադարձությունները արագ կզարգանան, բայց ժամանակ կլինի փոփոխություններին պատրաստվելու համար։ Երբեմն գործերը լավ կլինեն ու հաջողության հասնելը հեշտ կլինի։ Բայց կլինեն նաև բարդ օրեր։ Մի հուզվեք, պահպանեք լավ տրամադրությունը։

Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը։ Այս շաբաթ ինքնատիպ գաղափարներ կունենաք, բայց դրանք բոլորը չէ, որ լավը կլինեն։ Այդ պատճառով մի շտապեք կյանքի կոչել ձեր մտահղացումները։ Գտեք մեկին, ում հետ կարող եք խորհրդակցել, կիսվեք նրա հետ կասկածներով, լսեք նրա կարծիքը։

Խուսափեք ավելորդություններից, չմտածված արարքներից։ Բարդ պահերին րոպեական ուրախությունների մեջ հանգստություն մի փնտրեք, այլ դժվարությունները հաղթահարելու համար օգվեք ձեր փորձից ու գիտելիքներից։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի։ Այս հատվածում շատ բաների կհասնեք։ Պետք չէ շտապել։ Ժամանակ կունենաք առաջարկների մասին մտածելու ու եղած փաստերի հիման վրա ճիշտ որոշումներ ընդունելու համար։
Համախոհներով ձեզ շրջապատելու, օգնականներ գտնելու հնարավորություն կունենաք։ Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, մարդիկ հաճույքով կգնան ձեր հետևից։

Ձեր շատ գաղափարներ դժվար կլինի իրագործել, բայց ջանալ կարելի է։ Ջանքեր գործադրելը ֆինանսների տեսանկյունից հեռանկարային կլինի։ Մի նահանջեք, եթե խնդիրներ առաջանան։ Թող ձեզ ոգեշնչեն մոտակա հաջողության մասին մտքերը։

Շաբաթվա երկրորդ կեսին չեն բացառվում կոնֆլիկտները մտերիմների հետ։ Գործընկերների հետ հարաբերությունները կարող են լարված լինել։ Զգույշ եղեք նոր ծանոթների հետ։ Հակված կլինեք շտապ դատողություններ անել, կսխալվեք մարդկանց գնահատելիս։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ հեշտ չի լինի կազմած պլաններին հետևելը։ Իրադարձությունները դուրս կգան վերահսկողությունից, նույնիսկ չեք իմանա, ինչպես կարելի է ազդել դրանց ընթացքի վրա։ Հակասական արարքներ գործելու, սխալ որոշումներ ընդունելու վտանգ կա։ Բայց ամենակարևոր պահերին հեռատես կլինեք, ձեր հետևից կամուրջները չեք այրի ու սխալներ թույլ չեք տա, կաշխատեք արագ ուղղել դրանք։

Ժամանակի հետ իրավիճակը դեպի լավը կփոխվի, ձեզ ավելի վստահ կզգաք։ Գործերում հաջողությունը կախված է նոր գաղափարների հետ, որոնք հաջող ու համարձակ կլինեն։ Պատրաստ եղեք, որ մասնագիտական ծանրաբեռնվածությունը կմեծանա, իսկ դա նշանակում է, որ ավելի քիչ ժամանակ կանցկացնեք մտերիմների հետ։

Շաբաթվա վերջին այդ ամենը կոմպենսացնելու հնարավորություն կլինի։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթվա սկիզբը հաճելի ու հետաքրքիր կլինի։ Դրական փոփոխություններ են հնարավոր և՛ անձնական հարաբերություններում, և՛ աշխատանքի մեջ։ Հարցը միայն այն է, թե որն է ձեզ համար կարևոր։ Այս շրջանում կարող եք հանդիպումներ նշանակել։ Բարդ հարցերի քննարկումը ձեզ համար ամենաշահավետ ձևով կընթանա։

Ինքնավստահությունը կաճի, ձեր մտահղացումները ավելի համարձակ ու մասշտաբային կդառնան։ Եվ հենց այստեղ էլ թակարդը ընկնելու ռիսկը կմեծանա։ Եթե շատ մեծամտանաք, չեք կարողանա խուսափել անհաջողությունից։

Ժամանակի հետ իրադարձությունները ավելի դանդաղ կզարգանան, սկսած գործերն էլ չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել։ Շաբաթվա երկրորդ կեսին ցանկալի չէ ուղևորություններ ու կարևոր հանդիպումներ նշանակել։ Դրանք ձեր ուզածի նման չեն դասավորվի։ Հանգստանալու, ուժերը վերականգնելու, ինչ-որ հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ անհարթ ու անհանգիստ շաբաթ է սպասվում։ Նրա առաջին օրերին հավանական են դժվարություններ։ Չեն բացառվում սուր, վտանգավոր իրավիճակները։ Տարաձայնություններ կառաջանան հին համախոհների հետ։ Դա կարող է ավարտվել հարաբերությունները ամբողջությամբ խզելով, եթե ժամանակին ճկունություն ու զիջողականություն չցուցաբերեք։

Ավելի ուշ իրավիճակը կլավանա, աստղերը կսկսեն օգնել ձեզ։ Բարենպաստ պայմանները թույլ կտան հետաքրքիր ծանոթություններ հաստատել, իսկ սիրահարված Ձկները կլավացնեն հարաբերությունները սիրելիի հետ։

Շաբաթվա վերջին շատ նոր գործեր կունենաք, որոնք ուշադրության կարիք կունենաք։ Աշխատեք հանգիստ օրերին շատ ուժեր հավաքել, որպեսզի նոր փորձություններին պատրաստ լինեք։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 946 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES