Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 22.01 - 28.01
22.01.2018, 15:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը թեթև չի լինի։ Չի կարելի ասել, որ միշտ ինչ-որ բան այնպես չի ընթանա ու ճանապարհին խոչընդոտներ կծագեն։ Կլինեն նաև բարենպաստ պահեր, չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացքը։ Բայց ձեզ չի հաջողվի թուլանալ, անընդհատ պետք է զգոն լինեք, լուրջ ու պատասխանատու լինեք գործերի հանդեպ, ուշադիր հետևեք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։

Չի բացառվում, որ նոր մրցակիցներ հանդես գան, որոնց դեմ պայքարը կխլի ձեր ուժերը։ Պատրաստ եղեք խորամանկել, նպատակին հասնելու զարտուղի ճանապարհներ փնտրել։ Ցանկացած կարևոր հարց քննարկելիս զգույշ եղեք, խոստումներ մի տվեք, թույլ մի տվեք ձեզ թակարդը գցեն։

Տարաձայնություններ սովորականից շատ կլինեն, ընդ որում՝ կվիճեք ոչ միայն գործընկերների ու պատահական ծանոթների, այլ նաև շատ մտերիմների հետ։ Աշխատեք չվիրավորել նրանց, ովքեր ձեզ հետ համաձայն չեն, անձերին մի անցեք։ Կարևոր է իրար հանդեպ հարգանք պահպանելը։ Այդպես պայմանավորվելն ավելի հեշտ կլինի։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկզբին հնարավոր են դժվար պահեր։ Եվ բանն այստեղ միայն բարդ պայմանների ու ծագած խնդիրների մասին չէ, այլ նաև ձեր հուզական վիճակի։ Եթե ինչ-որ բան ձեր ուզածի նման չընթանա կամ ինչ-որ մեկը չարդարացնի ձեր սպասելիքները, շատ սուր կարձագանքեք, կբարկանաք, երկար ժամանակով կկորցնեք հավասարակշռությունը։ Շատ կարևոր է նման պահերին լուրջ որոշումներ չընդունել, չանել այն, ինչն ուղղելը բարդ է լինելու։ Ավելի ուշ՝ հանգստանալուց հետո կհասկանաք՝ ինչպես գործել։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Նոր պլաններ կունենաք։ Շուտով կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն կյանքի կոչել մտածածը։ Նրանց աջակցության շնորհիվ սպասվածից ավելիին կհասնեք։

Շաբաթվա վերջը հետաքրքիր ծանոթություններ ու նոր հարաբերությունների սկիզբ է խոստանում։ Այստեղ շատ բան ձեր վարքից կախված կլինի։ Մի փորձեք շրջապատին մոլորության մեջ գցել, պատասխանատու ու անկեղծ եղեք։ Դա լավ տպավորություն թողնելու ամենաարդյունավետ ձևն է։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը կարող է բարդ թվալ, չնայած ամեն ինչ այնքան էլ վատ չի լինի։ Բանն այն է, որ հիմա տպավորվող ու կասկածամիտ կլինեք, հակված կլինեք շատ բան մռայլ գույների մեջ տեսնել։ Որոշ Երկվորյակների հանգիստ չեն տա վատ կանխազգացումները, որոնց պատճառով չի հաջողվի կենտրոնանալ գործերի վրա ու լուծել ընթացիկ խնդիրները։ Շատ բաներ, որոնք առաջ չէիք նկատում, կսկսեն նյարդայնացնել։ Շրջապատի ու հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ լեզու գտնելը դժվար կլինի։ Կթվա, թե ձեզ թերագնահատում են, չեն տեսնում ձեր արժանիքները։

Շաբաթն անհուսալի չի լինի, ձեր ուժերի սահմաններում կլինի ամեն ինչ դեպի լավը փոխելը։ Օրինակ՝ կարող եք կենտրոնանալ աշխատանքի վրա։ Մասնագիտական հաջողությունների հասնելու շանսերը բավականին մեծ են։ Չի բացառվում, որ արդյունավետ անցնեն գործնական բանակցությունները։ Բայց դա կլինի միայն այն դեպքում, եթե լավ պատրաստվեք դրանց։

Շաբաթվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ, ինչպես նաև հանդիպումներ, որոնք կուրախացնեն ձեզ։ Այս ժամանակահատվածը հարմար է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Վառ, իրադարձություններով հագեցած ու շատ անհարթ շաբաթ է։ Հնարավոր է՝ լուրջ խնդիրների բախվեք։ Բայց կլինեն նաև հաճելի պահեր, երբ ձեզ վստահ ու հարմարավետ կզգաք։

Խուսափեք կոնֆլիկտներից։ Հիմա պայմանավորվելը բարդ կլինի նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց առաջ կես խոսքից հասկանում էիք։ Հնարավոր են ընտանեկան վեճեր, մասնագիտական տարաձայնություններ։ Ընկերները ամեն հարցում չէ, որ կաջակցեն ձեզ, հնարավոր է քննադատեն ու այնպիսի խորհուրդներ տան, որոնք ձեզ հիմար, վիրավորական ու անիմաստ կթվան։ 

Ձեզ շատ տարբեր գործեր են սպասվում։ Ժամանակը զուր մի վատնեք, մի հետաձգեք այն, ինչ պլանավորել էիք, բայց հանգստանալու մասին էլ մի մոռացեք։ Չափից դուրս մեծ ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա առողջության վրա։

Ամենակարևորը ինքնատիրապետումը պահպանելն է։ Եթե այդ խնդրից գլուխ հանեք, ցանկացած իրավիճակից կկարողանաք ձեզ համար օգուտ քաղել։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում։ Այն հարմար է ամենատարբեր գործերի համար։ Կարևորը զբաղվել դրանցով ու չսպասել, որ ինչ-որ մեկը դա կանի ձեր փոխարեն։ Բանն այն է, որ հիմա շատ բան հենց ձեր վճռականությունից, ակտիվությունից, կամքի ուժից ու նախաձեռնող լինելուց կախված կլինի։ Հեշտ չի լինի, հնարավոր է՝ ստիպված լինեք պայքարել մրցակիցների ու սեփական ծուլության դեմ։ Բայց հաջողության հասնելու շանսերը շատ մեծ են։

Շատ լավ բան կարող եք անել ոչ միայն ձեր, այլ նաև ձեզ համար թանկ մարդկանց համար։ Ժամանակն է նաև մտերիմների մասին հոգ տանել։ Հիմա ձեր ուշադրությունը նրանց համար շատ կարևոր կլինի։ Շաբաթը հարմար է կարևոր հարցերը քննարկելու համար։ Պատրաստ կլինեք լսել ուրիշների տեսակետներն ու հաշվի առնել դրանք։

Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Բուժիչ պրոցեդուրաները հիմա արդյունավետ կլինեն։ Սպորտով զբաղվելն էլ լավ արդյունքներ կտա։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի։ Ինչքան արագ գործնական տրամադրվեք, այնքան շատ բանի կկարողանաք հասնել։ Այնպես որ՝ մի հետաձգեք պլանավորածը։ Այս ժամանակահատվածը շատ հարմար է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք կիսում են ձեր հայացքներն ու հետաքրքրությունները։ Կարող եք քննարկել ընդհանուր գործերն ու կստանաք անհրաժեշտ աջակցությունը։

Ուշադիր եղեք ձեր հանդեպ, խուսափեք ավելորդություններից։ Հնարավոր է՝ ստիպված լինեք խախտել կյանքի սովորական ռիթմը, բայց միևնույն է՝ պետք է հետևեք, որ քնի ու հանգստի համար բավականաչափ ժամանակ մնա։ Առողջության մասին հոգ տանելը թույլ կտա խուսափել ապագայի խնդիրներից։

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի բարդ կլինի։ Այս հատվածում ստիպված եք լինելու գործ ունենալ ամենատարբեր մարդկանց հետ։ Նրանցից ամեն մեկի հանդեպ յուրահատուկ մոտեցում պետք է ցուցաբերեք։ Աշխատավայրում խնդիրներ կծագեն ու կթվա, թե դրանք անհնար է լուծելը։

Լավ նորությունն այն է, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի կլինեն։ Ձեզ կօգնի փորձը։ Շատ իրադարձություններ ձեզ կհիշեցնեն անցյալի նույնատիպ իրավիճակները։


партнерская программа для сайта


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կաշխատեք շաբաթը արդյունավետ անցկացնել, և դա ձեզ ամենայն հավանականությամբ կհաջողվի։ Նոր նպատակներ կունենաք, որոնք նման չեն լինի նրան, ինչին փորձում էիք առաջ հասնել։ Շատ բան պետք է սովորեք, բայց դրա համար միայն ուրախ կլինեք։ Մարդիկ, որոնց հետ կծանոթանաք, հաճույքով կկիսվեն իրենց փորձով, կպատմեն այն մասին, ինչն իմանալն օգտակար է։

Կարող եք փոխել ձեր սովորույթներն ու կենսակերպը։ Հիմա դա համեմատաբար հեշտ կլինի։ Շատ Կշեռքներ կհրաժարվեն նրանից, ինչը խանգարում էր առաջ շարժվել, նորովի կնայեն սովորական իրերին։

Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք կապված կլինեն ոչ միայն աշխատանքի, այլ նաև ինքնաիրացման հետ։ Տաղանդները դրսևորելու ու հոգահարազատ գործով զբաղվելու շանս կունենաք։

Լսեք խորհուրդները, հատկապես, եթե դրանք կանայք են տալիս։ Կարևոր գործերն ու նոր պլանները արժե քննարկել մտերիմների հետ։ Ձեզ կաջակցեն ու կոգեշնչեն։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը բարենպաստ կլինի։ Ձեր մասին հոգ տանելու, կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք։ Հավանական են անսպասելի զուգադիպություններ, հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք։ Հաճախ հաջողությունն ինքը ձեր ձեռքը կընկնի։ Ձեզ միայն կմնա բաց չթողնել շանսը։

Ամեն ինչ միշտ հարթ չի ընթանա։ Օրինակ, շաբաթվա կեսին կարևոր կդառնա կարգապահությունը։ Այս հատվածում չի կարելի քմահաճույքներին տրվել, ծուլանալ, հետաձգել գործերը, խախտել խոստումները։ Հենց որ թուլանաք, կկորցնեք իրավիճակի հանդեպ վերահսկողությունը։ Հետո այն վերադարձնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։

Շաբաթվա վերջին օրերին ամեն ինչում զգուշություն է պետք։ Ցանկացած ռիսկային նախաձեռնությունից պետք է հրաժարվել, նույնիսկ եթե այն խոստումնալից է թվում։ Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք, հիշեք, որ անհրաժեշտ արդյունքների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ լավ շաբաթ է սպասվում։ Անգործ մի նստեք։ Կարող եք հիանալի արդյունքների հասնել, եթե ժամանակը ճիշտ օգտագործեք։ Պետք կգան նախկին գիտելիքները։ Մի վախեցեք նորից։ Եթե պատրաստ եք փորձարկումներ անել, ռիսկի դիմել, ոչ ստանդարտ մեթոդներից օգտվել, ապա չեք նահանջի խոչընդոտների առջև։

Շատ հաճելի ծանոթություններ կունենաք։ Մարդիկ, ովքեր հանդիպում են ձեզ, անսովոր, հետաքրքիր կլինեն ու համակրանք կառաջացնեն։ Չի բացառվում սիրային տարվածությունը։ Ձեր զգացմունքները անպատասխան չեն մնա։ Ընկերների ու պարզապես լավ ծանոթների հետ կարող են պայմանավորվել համատեղ գործերի ու ընդհանուր պլանների իրագործման մասին։ Համագործակցությունը արգասաբեր ու հետաքրքիր կլինի։

Աշխատեք չգերհոգնել։ Հանգստի համար սովորականից շատ ժամանակ կպահանջվի։ Շատ մի մտածեք խնդիրների ու գործերի մասին։ Ինչ-որ հաճելի բանով զբաղվեք։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը հաջող ու կարևոր կլինի։ Իրադարձությունները, որոնք հիմա աննշան են թվում, կյանքում արմատական փոփոխությունների սկիզբ կդառնան։ Չի բացառվում, որ ձեր առջև նոր դռներ բացվեն, հասնեք վաղուց դրված նպատակին, անեք այն, ինչի մասին առաջ միայն երազել կարող էիք։

Արագ կսովորեք, կվերցնեք ուրիշների փորձը, այլ մարդկանց սխալներից ճիշտ եզրահանգումներ կանեք։ Դիտողունակությունը շատ օգտակար կլինի։ Կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել։ Իսկ դա կօգնի խուսափել կորուստներից։ Չի բացառվում մասնագիտական աճը։ Ղեկավարությունը կնկատի ձեր ձեռքբերումները, կհասկանա, որ շատ բանի եք ունակ։

Հնարավոր են դրական փոփոխություններ ընտանիքում։ Մտերիմ մարդը ձեր օգնության կարիքը կունենա։ Մի մերժեք նրան։ Հետաքրքրվեք այն մարդկանց գործերով, ովքեր թանկ են ձեզ համար։ Հնարավոր է՝ ձեր հոգատարությունը տեղին չլինի, բայց հենց դա, միևնույն է, կօգնի հաղթահարել տհաճ իրադարձությունները։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հակասական ու անհարթ շաբաթ է։ Շատ բան սպասվածի նման չի ընթանա, այդ իսկ պատճառով ավելի շատ կհուզվեք ու կանհանգստանաք։ Բայց լավ պահեր էլ կլինեն։ Օրինակ, շաբաթվա սկիզբը հարմար է գործնական շփումների համար ու աշխատանքի հետ կապված լավ նորություններ, գործնական առաջարկներ կբերի։ Ձեզանից լուրջ տրամադրվածություն կպահանջվի։ Հնարավորինս լավ կատարեք ձեր մասնագիտական պարտականությունները, նույնիսկ եթե դրանք աննշան են թվում։ Հիմա ձեզ հետևում են մարդիկ, որոնցից կախված կլինի ձեր կարիերայի զարգացումը։

Շաբաթվա երկրորդ կեսին գրավչությունը պետք կգա ձեզ։ Պետք է գալու ինչ-որ մեկի վրա լավ տպավորություն թողնել։ Աշխատեք ձեզ լավագույն կողմերով ցույց տալ, շահել այն մարդկանց համակրանքը, որոնց հետ պետք է գործ ունենաք։ Չի բացառվում, որ նման մոտեցումը թույլ կտա զինաթափել հին թշնամիներին։ Կարևոր է՝ ոչ ոքի չփաթաթել ձեր գաղափարները, չհամարել, որ ձեր տեսակետը միակ ճիշտն է։ Առաջին հերթին դա աշխատանքին է վերաբերում։ Հիմա վեճերն ու կոնֆլիկտները տհաճ հետևանքներ կունենան։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը խոստանում է լավ դասավորվել, իսկ եթե ինքներդ էլ ջանքեր գործադրեք, շատ ավելի լավ կլինի։ Նշանակալի դրական փոփոխությունների հասնելու համար շատ բան պետք է անեք։ Այնպես որ՝ հույս մի դրեք հեշտ հաղթանակների վրա։ Օգնականներ, իհարկե, կունենաք։ Բայց նրանց պետք է միայն անհրաժեշտ պահին դիմեք, ճիշտ ձևակերպեք խնդրանքն ու հետևեք, որ այն անհրաժեշտ ձևով կատարվի։ Հաճախ դա այնքան հոգնեցուցիչ կլինի, որ կնախընտրեք ամեն ինչ ինքնուրույն անել։ Դա էլ վատ տարբերակ չի լինի։ Այդպես ոչ միայն անհրաժեշտ արդյունքը կստանաք, այլ նաև ինչ-որ բան կսովորեք։

Ֆինանսական հարցերը սուր դրված կլինեն, հատկապես՝ շաբաթվա կեսին։ Մտածեք այն բանի մասին, թե ինչպես եք ծախսում գումարը, ծախսերի ու գնումների պլան կազմեք։ Ֆինանսների հետ կապված թեթևամտությունը մեծ տհաճություններով կավարտվի։

Շփումները կուրախացնեն ձեզ։ Կզգաք, որ հետաքրքիր ու գրավիչ եք շրջապատի համար։ Բայց ամեն մեկի հետ պետք չէ գործ ունենալ։ Ընտրողաբար մոտեցեք շփումներին։ Դա կօգնի խուսափել հիասթափությունից։




 
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 772 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES