Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 21.05 - 27.05
21.05.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը շատ բաների հանդեպ լուրջ վերաբերմունք է պահանջում։ Թեթևամտությունը անթույլատրելի է և՛ աշխատանքում, և՛ անձնական հարաբերություններում։ Կարևոր է հույս չդնել հեշտ հաջողությունների ու արագ հաղթանակների վրա։ Կկարողանաք հասնել ձեր նպատակներին, բայց դրա համար պետք է ջանքեր գործադրեք։

Ցանկացած լուրջ որոշում պետք է ինքնուրույն ընդունեք։ Խորհուրդները հաճախ անօգուտ կլինեն, նույնիսկ եթե դրանք տվողները ղեկավարվեն ամենաբարի մտադրություններով։ Մի ծուլացեք ստուգել ստացված ցանկացած տեղեկատվություն։ Հնարավոր է՝ ձեզ ուզենան մոլորության մեջ գցել։

Չեն բացառվում լուրջ հուզումները։ Հիմա շատ բան սրտին մոտ կընդունեք, երկար ժամանակով կկորցնեք հանգիստը։ Դժվար կլինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Չի բացառվում, որ նրանք ձեզանից մեծ ակնկալիքներ ունենան։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի։ Հենց այս հատվածն արժե օգտագործել կարևոր գործերի համար։ Աշխատեք ոչ մի բան չհետաձգել։ Դա վերաբերվում է ոչ միայն արարքներին, այլ նաև որոշումներին։ Ինչքան շուտ որոշակիություն մտցնեք պլանների մեջ, այնքան լավ։

Աշխատանքի մեջ հաջողության հասնելը հեշտ կլինի, եթե աջակցության հարցով դիմեք հին ու փորձված համախոհներին։ Նրանք հաճույքով կօգնեն, կհուշեն՝ ինչպես գործել։ Օգտակար կլինի ուրիշների փորձը։
Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարդ կլինի։ Այս հատվածում տարաձայնություններ կծագեն, ավելի բարդ կլինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Չեն բացառվում կոնֆլիկտները նոր ծանոթների հետ։ Կհիասթափեցնեն նրանք, որոնց հանդեպ վերջերս մեծ համակրանքով էիք լցվել։

Այս հատվածում հետաքրքիր գաղափարներ կունենաք, բայց մի շտապեք կյանքի կոչել դրանք։ Հիմա ձեզ համար բարդ կլինի սեփական հնարավորություններն ու ստեղծված իրավիճակը ճիշտ գնահատելը։ Ռիսկի եք դիմում կապվել պարտավորություններով, որոնք կատարելը դժվար է լինելու։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Զգույշ է պետք լինել։ Շաբաթը խոստանում է անհանգիստ ու տհաճ լինել։ Իրադարձությունները սպասվածի նման չեն ընթանա։ Պետք է ուղղումներ մտցնել պլանների մեջ, մի գործի համար հետաձգել մյուս գործերը, իսկ դա չի ուրախացնի։

Շրջապատի հետ պայմանավորվելը հաճախ հեշտ չի ստացվի։ Իրենց տարօրինակ կպահեն այն մարդիկ, որոնց վրա սովոր եք հույս դնել։ Չի բացառվում, որ հիասթափեցնի մտերիմներից մեկը։ Ուրիշների հանդեպ շատ պահանջկոտ մի եղեք։ Նրանց թուլությունների հանդեպ ներողամիտ լինելը կօգնի խուսափել ապրումներից ու հուզումներից։

Զգուշություն է պետք ֆինանսական հարցերը լուծելիս։ Հակված կլինեք ծախսել գումարը առանց մտածելու՝ արդյոք դա անհրաժեշտ է։ Գնումների հարցում մի շտապեք։ Գործարքները, որոնք առաջին հայացքից շահավետ են թվում, չեն արդարացնի սպասումները։ 


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Կարևոր կլինի նպատակասլաց լինելը։ Առանց դրա հաջողությունների հասնել չի ստացվի։ Կփորձեք չհրաժարվել մտածածից նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ առաջ գան։ Ձերը կպնդեք, կհասնեք նպատակին, նույնիսկ եթե պայմաններն ամենալավը չլինեն։ Չի խանգարի նաև հեռատեսությունը։ Եթե չմտածեք, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այս կամ այն արարքը, տհաճություններից խուսափել չի ստացվի։

Շրջապատի տված լավ խորհուրդներին հազվադեպ կհետևեք։ Ուշադիր եղեք։ Այդպես ավելի արագ կստանաք ուզածը։

Անձնական հարաբերություններին հատուկ ուշադրություն դարձրեք։ Նրբանկատ եղեք մտերիմների հետ, մի վիրավորեք նրանց նկատողություններով ու երկիմաստ կատակներով։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաճախ կհայտնվեք ուշադրության կենտրոնում։ Դա ամեն անգամ հաճելի չի լինի։ Ձեզ ոչ միայն կգովեն, այլ նաև կքննադատեն։ Ավելի մեծ պահանջներ կներկայացնեն ձեզ այն մարդիկ, որոնց հետ արդեն վիճելու բախտ եք ունեցել։ Զսպվածություն ցուցաբերեք, հակառակ դեպքում կոնֆլիկտներից խուսափել չի ստացվի։

Չեն բացառվում աշխատանքային խնդիրները։ Դրանք այնքան հեշտ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ։ Պետք չէ շտապել։ Գլուխ հանեք իրավիճակից, հասկացեք, որոնք են տեղի ունեցողի պատճառները, և միայն դրանից հետո որոշում ընդունեք։ Հեշտ չի լինի ղեկավարների համար։ Նրանք չեն կարողանա հասնել նրան, որ ենթակաները կատարեն պահանջները։

Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Դրանք լարված կլինեն, եթե սուր անկյունները հարթելու համար ջանքեր չգործադրեք։ Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով։ Դրանք կհաղթահարեք, եթե համբերատար լինեք։

Զգուշություն կպահանջեն ֆինանսական գործերը։ Հնարավոր են անհաջող գնումներ, զուր ծախսեր։ Շատ մի ծախսեք։ Գումարը հետո պետք կգա ինչ-որ կարևոր բանի համար։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը հարմար է ուսման, աշխարհայացքը ընդլայնելու համար: Նոր ինֆորմացիա շատ կլինի, դրանց մեծ մասն էլ օգտակար կլինի: Վերլուծեք ոչ վաղ անցյալի իրադարձությունները։ Այդպես ճիշտ եզրակացություններ կանեք, որոնք թույլ կտան խուսափել սխալները կրկնելուց: Հավանական է առաջընթաց ձգձգվող գործնական բանակցություններում, չեն բացառվում շահավետ գործարքները:

Սկզբում կուսումնասիրեք ու կգնահատեք ուրիշների գաղափարները, հետո նաև սեփականը կունենաք: Ինչ-որ մեկի հետ դրանք քննարկելուց առաջ ստուգեք ամեն ինչ, հակառակ դեպքում քննադատությունները շատ կլինեն ու անհրաժեշտ աջակցությունը չեք ստանա: Հատուկ ուշադրություն դարձրեք մտերիմներին, հակառակ դեպքում նրանց հետ հարաբերությունները երկար ժամանակով կփչանան:

Շաբաթվա վերջին օրերը խուսափեք շտապելուց ու խառնաշփոթից, պահպանեք կյանքի սովորական ռիթմը: Ամեն ինչ միանգամից հասցնելու փորձերը միայն սթրեսի կհանգեցնեն։ Դրա պատճառով կարող է վատանալ ինքնազգացողությունը:


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այս շաբաթ կարևոր իրադարձություններ տեղի կունենան։ Չեն բացառվում կյանքում լուրջ փոփոխությունները։ Որքան էլ որ դրանք լուրջ լինեն, մի մոռացեք խոստումների մասին, ժամանակին կատարեք ձեր պարտականությունները։

Աշխատավայրում խնդիրներից խուսափելու համար լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել գործերին։ Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք, նույնիսկ եթե խոսք է գնում առօրյա միատոն գործերի մասին, որոնցից առաջ միշտ շատ լավ գլուխ եք հանել։ Կազմակերպվածությունն ու կարգապահությունը այն հատկանիշներն են, որոնք կօգնեն հաջողությունների հասնել։

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն։ Շատ կարևոր է հոսանքով չլողալ, այլ սեփական որոշումներն ընդունել, իրավիճակը պահել վերահսկողության տակ։ Իսկ դրա համար պետք է գլուխ հանեք սեփական զգացմունքներից ու փորձեք հասկանալ, թե ինչ կա ուրիշների հոգում։ Մտերիմները ուշադիր կլինեն, լավ խորհուրդներ կտան,բայց չեն պաշտպանի հանգստի ու զվարճանքների վերաբերյալ ձեր գաղափարները։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան կհասցնեք, եթե աշխատեք ու չխնայեք ուժերը։ Առաջին հաջողություններին հասնելուց հետո մի թուլացեք։ Դրանց կհետևեն նոր փորձությունները և նոր հաղթանակները։ Միայն թե պետք է թույլ չտաք մրցակիցներին օգտվել պահի տակ առաջ եկած ձեր թուլությունից ու առաջ անցնել ձեզանից։ Գործնական հարաբերությունները վատ չեն դասավորվի, աջակցություն կստանաք նույնիսկ նրանցից, ում առաջ ձեզ համախոհ չեք համարել։ Շրջապատողները հաճույքով ծառայություններ կմատուցեն ու հաճախ դա կանեն լրիվ անշահախնդիր։

Աշխատեք ավելի շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։ Աշխատանք սովորականից շատ կլինի։ Դրա հետ կապված անձնական կյանքը երկրորդ պլան կանցնի։ Բայց դա վեճերի չի հանգեցնի։ Ընկերները, հարազատներն ու սիրելին կհասկանան, որ բարդ իրավիճակում են հայտնվել ու կփորձեն օգնել ձեզ։

Ֆինանսական պատկերը բարենպաստ է։ Չի բացառվում հին պարտքերի վերադարձը կամ գումար կստանաք ավելի վաղ կատարած աշխատանքի դիմաց։ Նկատի առեք, որ հիմա շատ կարևոր է գումար խնայելը։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Քիչ հուզվեք։ Այս շաբաթ բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, բայց անպայման ելք կգտնեք դրանցից, եթե չնյարդայնանաք։ Շրջապատը հաճախ հույս կդնի ձեր խոհեմության վրա, աջակցության ու խորհուրդների հարցով կդիմի ձեզ։ Չի բացառվում, որ ձեր տաղանդների ու կարողությունների վրա ուշադրություն դարձնեն ազդեցիկ մարդիկ, որոնց աջակցության շնորհիվ շուտով կկարողանաք կյանքի կոչել հին պլանը։

Շատ բան պետք է սովորեք, իսկ դա հեշտ չի տրվի։ Նոր, անսովոր բաներին քննադատորեն կմոտենաք։ Երբեմն դա սխալների կհանգեցնի, կխանգարի արագ առաջ շարժվել։

Վատ չեն դասավորվի մտերիմների հետ հարաբերությունները։ Լուրջ կոնֆլիկտներ չեն առաջանա, իսկ աննշան տարաձայնություններին կհաջողվի արագ վերջ դնել։ Չեն բացառվում հաճելի անակնկալները։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հակված կլինեք չափից դուրս մեծ նշանակություն տալ նրան, ինչին ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Հատկապես կարևոր կլինեն սեփական սխալները, որոնք բացի ձեզանից ոչ ոք չէր նկատի։ Այդ սխալները նորից ու նորից վերլուծելու արդյունքում ռիսկի եք դիմում չնկատել ձեր առաջ բացված նոր հնարավորությունները։

Շաբաթը շատ արդյունավետ ու հետաքրքիր կանցնի, եթե լավատես լինեք։ Կարող եք զբաղվել հեշտ ու օգտակար գործերով։ Դրանք կոգեշնչեն ձեզ, կօգնեն վերադարձնել սեփական ուժերի հանդեպ հավատը։

Չեն բացառվում դժվարությունները շրջապատի հետ շփումներում։ Հաճախ կասկածամիտ կլինեք, ձեզ կթվա, որ ուրիշները մտածում են միայն այն մասին, թե ինչպես օգտվեն ձեր բարությունից։ Իրականում բոլորը չէ, որ չարամիտ պլաններ են կազմում։ Իրականում շատերին դուր եք գալիս և շաբաթվա վերջին դա լրիվ պարզ կդառնա։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այս շաբաթ պայմաններն ամենալավ ձևով չեն դասավորվի։ Բայց նույնիսկ ամենաբարդ պահերին չեք կորցնի հոգեկան հավասարակշռությունը, հաղթանակ կտոնեք թշնամիների դեմ, կհաղթահարեք բացասական միտումների ազդեցությունը։

Սովորականից հաճախ ձեր առջև խնդիրներ կդնեն, որոնք ստեղծագործ մոտեցում կպահանջեն։ Ոչ ստանդարտ որոշումներ են պետք։ Նման պահերին լավ է հույս դնել ինտուիցիայի վրա, քանի որ շրջապատի խորհուրդները հազիվ թե օգտակար լինեն։ Զգուշություն է պահանջում գործնական շփումը։ Հիմա պետք չէ շատ խոսել սեփական հաջողությունների մասին, կիսվել համարձակ պլաններով։ Շաբաթվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական դիրքերը, շահավետ գործարքներ կնքել։

Հեշտ չի լինի մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը։ Երբեմն կարող են տարաձայնություններ առաջանալ; Դրանց պատճառը պարզ ու հասկանալի չի լինի։ Երբեմն պատճառը հին վիրավորանքները կլինեն, որոնք երկար ժամանակ կուտակվել են։ Եթե ստեղծված իրավիճակը հանգիստ քննարկելու հնարավորություն լինի, հենց այդպես էլ վարվեք։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում։ Այն շատ հարմար է մասնագիտական դիրքերն ամրապնդելու, նոր համախոհներ ու օգնականներ գտնելու, ինչպես նաև որոշելու համար, թե ում եք աջակցելու, ում հետ եք համագործակցելու և ումից եք հեռու մնալու։ Հնարավորություն կունենաք ստանձնել հեռանկարային նախագծերը, որոնց շնորհիվ շուտով կհաջողվի բարձրանալ մասնագիտական սանդուղքով։

Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, գործարքներ կնքել, որոնք եկամուտ կբերեն։ Չի բացառվում, որ ձեզ համար բարենպաստ ձևով լուծվեն հին իրավաբանական հարցերը։ Ծախսերի կարիք կլինի, բայց դրանք լուրջ չեն վնասի ձեր բյուջեին։

Չնայած այս շաբաթ գործեր շատ կունենաք, ժամանակ ու ուժ կլինի մտերիմներին ուշադրություն հատկացնելու, անհրաժեշտության դեպքում օգնելու համար։ Չեն բացառվում հաճելի իրադարձություններն ընտանիքում։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2069 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES