ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 20.07 - 26.08

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի հատկապես մասնագիտական տեսանկյունից։ Այս հատվածը հնարավորություն կտա գլուխ հանել բարդ խնդիրներից ու պատասխաններ ստանալ կարևոր հարցերին։ Խոչընդոտներից չեք վախենա, ուզածին հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Որոշ Խոյերի կհաջողվի կյանքի կոչել ամենաամբիցիոզ պլանները։

Հետո ձեզ ավելի բարդ օրեր են սպասվում։ Ինքնատիրապետումը պահպանելը դժվար  է լինելու, կոնֆլիկտների ու վեճերի հավանականությունն էլ կմեծանա։ Հաճախ սուր արտահայտություններ կանեք, չեք մտածի այն մասին, թե ինչպես մեղմացնեք ձեր նկատողությունները։

Աստիճանաբար կուժեղանա դրական միտումների ազդեցությունը, և շուտով կտեսնեք լավ փոփոխությունները։ Ավելի հեշտ կտրվեն մարդկանց հետ շփումները։ Կհանդիպեք նրանց, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու ձգտումները։ Հնարավորություն կունենաք կարգավորել հին կոնֆլիկտները։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Աստղերը ձեր կողմից կլինեն։ Օգտվեք դրանից կարևոր հարցերը լուծելու համար։ Հիմա կարող եք շատ նախաձեռնություններում հաջողությունների հասնել, այնպես որ՝ ոչինչ մի հետաձգեք։ Արդյունավետ կանցնեն չպլանավորված գործնական բանակցությունները։ Արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ձեզ ճիշտ կպահեք։

Անձնական հանդիպումներն էլ լավ կանցնեն։ Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ։ Շաբաթը ռոմանտիկ պահեր կբերի, բայց միայն նրանց համար, ովքեր համապատասխան տրամադրվածություն կունենան։

Ավելորդ չի լինի համբերատարությունը։ Արագ դրված նպատակներին հասնել չի հաջողվի։ Հաղթող դուրս կգան նրանք, ովքեր կարողանում են սպասել։

Օգտակար կլինի ստացած փորձը։ Դրանից բացի, պետք կգա արագ ինֆորմացիա հավաքելու ու վերլուծելու, ճիշտ եզրակացություններ անելու ունակությունը։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը հետաքրքիր ու հաճելի կլինի։ Հազիվ թե կարողանաք խոշոր հաջողությունների հասնել, գլուխ հանել բոլոր կարևոր գործերից, բայց ժամանակը լավ կանցկացնեք։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները։ Նրանց հետ հանդիպումները կբարձրացնեն տրամադրությունը։

Կարող եք ուսում սկսել, բայց մի մոռացեք նաև հանգստի մասին։ Ծանրաբեռնվածությունը հիմա վտանգավոր կլինի։ Արագ կկորցնեք նոր գործի հանդեպ հետաքրքրությունը։ Բարդ գործերով զբաղվելիս մի մոռացեք դադարներ վերցնել։

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի, թույլ կտա լուծել կարևոր գործնական հարցերն ու աշխատանքային խնդիրները։ Այս ժամանակահատվածը հաջող կլինի նրանց համար, ովքեր ուզում են ամրապնդել գործնական կապերը, նոր համախոհներ ու օգնականներ գտնել կամ ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք, պատրաստ եղեք, որ ամեն ինչ պլանի համաձայն չի ընթանալու։ Շաբաթը խոստանում է անակնկալներով լեցուն լինել, որոնք միշտ չէ, որ հաճելի կլինեն։ Սակայն անհուսալի ու անելանելի իրավիճակներ չեն առաջանա։ Դժվար պահերին կօգնի ինտուիցիան ու կենսափորձը։

Նույնիսկ լավ ծանոթ աշխատանքը սովորականից դժվար կտրվի։ Ձեզ համար բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը, հատկապես եթե դրանք հետաքրքիր չեն թվում։ Շատ Խեցգետիններ նոր բան կստանձնեն միայն նրա համար, որ ուզում են կյանքում բազմազանություն մտցնել, իսկ հին պարտականությունների ու խոստումների մասին կմոռնան։

Ուշադիր եղեք առողջությանը։ Այս շաբաթ ցանկացած ավելորդություն կվնասի ձեզ։ Չեն բացառվում ալերգիաները։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկիզբը հարմար է պատասխատանու հանդիպումների ու կարևոր հարցերը քննարկելու համար։ Սա այն ժամանակահատվածն է, երբ կարելի է ազդեցիկ համախոհներ ձեռք բերել, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված։ Ձեզ համար հեշտ կլինի լավ տպավորություն թողնելը։ Կհաջողվի շահել նույնիսկ այն մարդկանց համակրանքը, որոնց սովորաբար ոչ ոք դուր չի գալիս։

Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը ավելի հեշտ կլինի, տարաձայնություններին էլ կհաջողվի վերջ դնել։ Չեն բացառվում հաճելի ծանոթությունները։

Շաբաթվա վերջը, ընդհակառակը, լարված ու բարդ կլինի։ Խնդիրներ կառաջանան, որոնք պետք է ինքնուրույն լուծեք։ Նույնիսկ աննշան թվացող սխալները ֆինանսական կորուստներով կավարտվեն։ Պետք է շատ ուշադիր ու զգույշ լինել։

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ հեշտ չի տրվի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի։ Նույնիսկ բարդ աշխատանքից շատ լավ գլուխ կհանեք, սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք։ Բայց դա հաջողության հասնելու համար հաճախ բավարար չէ։ Պետք է նախաձեռնող լինեք, ինչ-որ նոր ու անսովոր բան փորձեք։ Բայց դրան դուք միշտ չէ, որ պատրաստ եք։

Կարևոր կլինի մտերիմների աջակցությունը։ Մի վախեցեք պատմել ձեզ անհանգստացնող բաների մասին, կիսվել ապրումներով ու կասկածներով։ Կարող եք զրուցել անցյալի մասին։ Չի բացառվում՝ հաջողվի հանգիստ քննարկել բարդ իրավիճակները, վերլուծել սխալները դրանք հետագայում չկրկնելու համար։

Շաբաթվա վերջը հարմար է կարևոր հանդիպումների, գործնական բանակցությունների, լուրջ հարցերը քննարկելու համար։ Տարաձայնություններ հնարավոր են, բայց կոնֆլիկտներ չեն առաջանա ու կհաջողվի փոխհամաձայնության հասնել։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը հեշտ չի տրվի։ Այն բարդ, լարված պահերով լի կլինի։ Կլինեն իրավիճակներ, որոնցում դժվարությամբ կկողմնորոշվեք։ Հիշեք հին ծանոթների մասին։ Հավանական է՝ հենց նրանք կարողանան օգնել ձեզ։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Մի շտապեք հատկապես նոր նախաձեռնությունների հարցում։ Ավելի լավ է սպասել հարմար պահի։

Շաբաթվա վերջը բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Այս հատվածը հարմար է նաև գործնական կապերն ամրապնդելու համար։ Հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց, շատերին կես խոսքից կհասկանաք։ Հնարավոր կդառնա այն ֆինանսական խնդիրների լուծումը, որոնք ձեզ հանգիստ չէին տալիս։

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ շատ լավ բաներ կարող եք անել ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար։ Շատ կարևոր գործերում հաջողության հասնելու, բարդ հարցերը լուծելու հնարավորություն կունենաք։ Կարող եք վստահել ձեր ինտուիցիային։ Նրա հուշումներն անսխալ կլինեն։
Շատ Կարիճների պետք կգան նախկինում ստացած գիտելիքներն ու փորձը։ Նշանի ներկայացուցիչները չեն կրկնի սխալները, և հենց դա թույլ կտա նրանց հասնել անհրաժեշտ արդյունքներին։

Քիչ ծանոթ մարդկանց հետ զգոն եղեք, հատկապես եթե նրանք խոստումներ են տալիս, գովում են ձեզ կամ փորձում են հետաքրքրել իրենց նախագծերով ու գաղափարներով։ Շատերը, ովքեր փորձում են շահել ձեր համակրանքը, վստահության արժանի չեն։

Մտերիմների հետ հարաբերությունները կարող են փչանալ կասկածամտության ու խանդի պատճառով։ Սա հատկապես սպառնում է շաբաթվա երկրորդ կեսին։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա առաջին կեսը արդյունավետ օգտագործեք։ Հենց այդ հատվածը հնարավորություն կտա նշանակալի հաջողությունների հասնել, մոտենալ վաղուց դրված նպատակին։ Հնարավոր է աջակցության կարիք ունենաք ու առանց դժվարության կստանաք այն։ Կարող եք վերադառնալ հին պլաններին, բայց պետք է վերամշակեք դրանք, հարմարեցնեք նոր պայմաններին։ Այստեղ մի շտապեք ու լավ մտածեք ամեն քայլը։

Շաբաթվա երկրորդ կեսը լարված ու անհարթ կլինի։ Տնային հոգսերը, կենցաղային խնդիրները կարող են շեղել աշխատանքից։ Չեն բացառվում տհաճ պահերը անձնական հարաբերություններում։ Մտերիմները կարող են սխալ հասկանալ ձեզ կամ վիրավորվել դատարկ բաների պատճառով։

Խուսափեք ծանրաբեռնվածութունից։ Հիմա այն ձեզ համար վտանգավոր կլինի։ Մի շեղվեք սովորական ժամացուցակից։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ շաբաթ է։ Այն հիանալի գաղափարներով ու նոր պլաններով լի կլինի։ Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Նույնիսկ բարդ գործերը, որոնք չէիք համարձակվում ստանձնել, հեշտությամբ կտրվեն։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ գլուխ կհանեք աշխատանքային խնդիրներից, կարգուկանոն կհաստատեք գործերում։

Հնարավոր են աշխատանքին կամ ստեղծագործական կյանքին վերաբերող հետաքրքիր առաջարկներ։ Հաջող կիրառում կգտնեք ձեր տաղանդներին ու կկենտրոնանաք նրա վրա, ինչը ձեզ գրավիչ ու հեռանկարային է թվում։ Կարող եք համախոհներ փնտրել։ Ոչ միայն համախոհներ ու օգնականներ, այլ նաև իսկակական ընկերներ գտնելու շանս կա։

Լարված պահերը չեն բացառվում, բայց սխալներ չեք անի ու ճիշտ որոշումներ կընդունեք։ Շատ Այծեղջյուրների հենց այս շաբաթվա իրադարձությունները կօգնեն ճանապարհ գտնել դեպի վաղուց դրված նպատակները։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Համբերությամբ զինվեք։ Այս շաբաթ շատ ժամանակ պետք է անցկացնեք մարդկանց ու իրադարձությունների սպասելով։ Կուզենաք արագ հասնել դրված նպատակներին, բայց դա միշտ չէ, որ հնարավոր կլինի։ Շտապողականությունը միայն սխալների կհանգեցնի, իսկ վերջիններս էլ՝ սխալների։

Հնարավոր են դժվարություններ ֆինանսական ոլորտում։ Գումարի հետ կապված որոշումներ ընդունելուց առաջ ամեն ինչ լավ կշռադատեք։ Չի բացառվում՝ չպլանավորված ծախսերի կարիք լինի։ Մտածեք, թե ինչպես դրանք նվազագույնի հասցնեք։

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ է։ Այն հնարավորություն կտա ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ ու նոր ծանոթություններ հաստատել։ Դրանից բացի, կկարողանաք գլուխ հանել սեփական թուլություններից, ձեզ ավելի վստահ ու հանգիստ կզգաք։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարություններ կառաջանան, բայց լավ գլուխ կհանեք դրանցից։ Իսկ շաբաթն ընդհանուր առմամբ լավը կլինի։ Խուսափեք ապրումներից ու ավելորդ հուզմունքից։ Հիմա ձեզ կշռադատված որոշումներ ու լավ մտածված քայլեր են պետք։ Եթե սկսեք հուզվել, շատ բան կփչացնեք։

Շաբաթվա կեսին հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու, ձեզ դուրեկան մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Ուժերը վերականգնելու, ձեզ կրկին աշխույժ ու ակտիվ զգալու համար շատ ժամանակ չի պահանջվի։

Շաբաթվա վերջը կյանքի շատ ոլորտներում նշանակալի դրական փոփոխություններ է խոստանում։ Այս հատվածում կարևոր է վճռական գործել։ Հույս դրեք միայն ձեր ուժերի վրա, շրջապատից օգնություն ու աջակցություն մի սպասեք։



20.08.2018 583 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-