Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 19.03 - 25.03
19.03.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը բավականին բարդ կլինի։ Եվ պատճառն անբարենպաստ պայմանները չեն լինի, այլ այն, որ եկել է կարևոր փոփոխությունների ժամանակը։ Ստիպված եք լինելու հրաժարվել այն ամենից, ինչն արդեն սովորական է դարձել։ Պետք է փորձեք ձեր ուժերը լրիվ նոր բնագավառում։ Դա գրավիչ, բայց հոգնեցուցիչ կլինի։

Պատրաստ եղեք վերափոխել պլանները։ Եթե իրավիճակը անբարենպաստ ձևով դասավորվի, լավ է ժամանակավորապես նահանջել, քան անիմաստ պայքար մղել։ Բայց դա ձեզ դժվարությամբ կտրվի։ Նույնիսկ ժամանակավոր պարտությունը կգցի ձեր ինքնագնահատականը ու աղետ կթվա։

Սովորականից հաճախ աջակցության կարիք կունենաք։ Այնպես որ՝ աշխատեք հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ, ովքեր գիտեն՝ ինչպես բարձրացնել ձեր տրամադրությունը ու հաճույքով կիսվում են լավ գաղափարներով։

Եթե սպորտով կամ ֆիզիկական աշխատանքով եք զբաղվում, զգույշ եղեք, քանի որ շաբաթը վնասվածքներ ստանալու առումով վտանգավոր է։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ շաբաթ է աշխատանքի համար։ Ձեր առջև նպատակներ դնելով՝ կգնաք դեպի այն ու ճանապարհին խոչընդոտներ չեք նկատի։ Միապաղաղ գործերը ձանձրալի չեն թվա, այս իսկ պատճառով չեք շեղվի ու սխալներ չեք անի։ Ցանկացած խնդրի հանդեպ ձեր լուրջ վերաբերմունքը դուր կգա շրջապատին։ Նրանք հաճույքով կօգնեն, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն։

Շաբաթը հարմար է նաև ֆինանսական հարցեր լուծելու համար։ Գումարի հետ կապված գործերում կընտրեք միակ ճիշտ ուղին, հաշվարկների մեջ սխալներ չեք անի։ Հեռանկարային նախագծով զբաղվելու հնարավորություն կունենաք։ Այն թույլ կտա լավ գումար աշխատել։

Հավանական է առաջընթաց ուսման մեջ։ Արագ կյուրացնեք նորը, հեշտությամբ կմտապահեք կարևոր տեղեկատվությունը, գիտելիքները կիրառելու տեղ ու ձև կգտնեք։

Մտերիմները կհպարտանան ձեր հաջողություններով ու ձեռքբերումներով, հաճույքով կաջակցեն բոլոր հարցերում։ Համատեղ ուղևորությունները շատ հաճելի ու հետաքրքիր կանցնեն։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հանգիստ ու արգասաբեր կլինի շաբաթվա սկիզբը։ Հարմար ժամանակահատված է գործերն ավարտին հասցնելու համար։ Փոքրիկ դժվարություններ կծագեն, բայց դրանք հաղթահարելի կլինեն, և դուք գիտեք դրա մասին։ Այնպես որ՝ ավելորդ հուզումներ, հաջողության հանդեպ կասկածներ չեն լինի։

Հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները։ Ե՛վ ընտանեկան միջոցառումները, և՛ ընկերական հանդիպումները լավ կանցնեն։ Ամենագործունյա Երկվորյակները կմիավորվեն համախոհների հետ ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Մեծ նախաձեռնությունների համար հարմար է շաբաթվա երկրորդ կեսը։ Այս հատվածում կարևոր քայլեր անելը հեշտ կլինի ու քիչ կհոգնեք։

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան շատ կհուզվեք ու կլարվեք։ Անհամբեր ու նյարդային կդառնաք, սուր կարձագանքեք դատարկ բաներին։ Հարազատներն ու մյուս մտերիմները կփորձեն օգնել ձեզ։ Եվ չնայած դրան՝ հույզերը վերահսկելու համար մեծ ջանքեր կպահանջվեն։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է կյանքում ինչ-որ բան փոխելու համար։ Կարող եք ստանձնել կարևոր ու բարդ գործերը, մասշտաբային պատասխանատու նախագծերը։ Չեն բացառվում դրամական մուտքերը, որոնց շնորհիվ կիրագործեք այն, ինչ վաղուց եք մտածել։

Աշխատանքի մեջ հաջողության հասնելը դժվար չի լինի։ Գիտելիքները, կարողություններն ու տաղանդները կիրառելու ձև կգտնեք։ Գործընկերները կարող են դիմել օգնության ու խորհուրդների խնդրանքով։ Աշխատեք չմերժել նրանց։ Որոշ Խեցգետինների առջև նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն։ Կարիերայի սանդուղքներով բարձրանալու շանս կլինի։

Եվ չնայած աշխատանքը կարող է ժամանակատար լինել, այն անձնական կյանքում խնդիրների չի հանգեցնի։ Մտերիմները ձեզ հասկացողությամբ կվերաբերվեն, չեն հրաժարվի օգնություն տրամադրել ու պահանջներ չեն ներկայացնի։

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան բարդ կլինի գործերի վրա կենտրոնանալը։ Ավելի շատ կուզենաք զվարճանալ ու ուրախանալ, քան լուծել ծագած խնդիրները։ Աշխատեք չմոռանալ խոստումների մասին, կատարել ձեր բոլոր պարտականությունները։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը շատ արդյունավետ ու նույնքան անհանգիստ կլինի։ Անգործ նստել չեք ուզենա, անընդհատ նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք լուծում կպահանջեն։ Հնարավորություն կունենաք օգնել մարդկանց, որոնք ժամանակին ձեզ կարևոր ծառայություններ են մատուցել կամ պարզապես ուրիշների համար ինչ-որ օգտակար բան կանեք։

Աշխատեք հնարավորինս հաճախ նախաձեռնող լինել, ձեր գաղափարներով կիսվեք նրանց հետ, ում դրանք կարող են հետաքրքրել։ Չի բացառվում, որ անհրաժեշտ ֆինանսական աջակցությունը ստանաք, իսկ մարդիկ, որոնք շատ բաների վրա կարող են ազդել, ձեր կողմը կանցնեն։ Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ, ինչպես նաև շահավետ գործարքներ։

Շաբաթվա կեսը ֆինանսական գործերում զգուշություն է պահանջում։ Այս հատվածում հնարավոր են զուր ծախսեր, անհաջող գնումներ։ Ռիսկի մի ենթարկեք ո՛չ ձեր, ո՛չ էլ ուրիշի գործերը։

Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն շաբաթվա սկզբին, բայց հետո նորից ներդաշնակ ու ջերմ կդառնան։ Շատ խնդիրներ կլուծվեն ձեր նրբանկատության, ուրիշների զգացմունքների ու ապրումների հանդեպ հարգանքի շնորհիվ։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը բարենպաստ կդասավորվի, եթե չմասնակցեք կասկածելի նախաձեռնություններին ու ձեր խղճին դեմ չգնաք։ Աշխատեք հեռու մնալ նրանցից, ովքեր սիրում են բամբասանքները, մի մասնակցեք ուրիշների խարդավանքներին։ Ամենալավ ժամանակը չէ իշխանության համար պայքարի, մրցակիցներին ինչ-որ ձևով զինաթափելու կամ ճանապարհից հեռացնելու համար։

Կարող եք բանակցություններ վարել, քննարկել ապագա համագործակցությանը վերաբերող հարցերը։ Կգտնեք մարդկանց ձեր գաղափարներով հետաքրքրելու ձևը։ Ինչ-որ մեկը հաճույքով գումար կներդնի ձեր նախագծերը կյանքի կոչելու գործում։ Պետք չէ խառնել անձնական ու մասնագիտական հետաքրքրությունները։ Ծառայողական սիրավեպերի համար ամենաբարենպաստ հատվածը չէ։ Մի շտապեք ֆլիրտից վճռական գործողությունների անցնել։

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան բարձր նպատակներ կարող եք դնել ձեր առջև։ Էներգիան շատ կլինի, իսկ դա նշանակում է, որ ճանապարհին ծագած խոչընդոտները հաղթահարելը ավելի հեշտ կլինի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բավականին լարված շաբաթ է։ Հաճախ կոնֆլիկտներ կառաջանան, կվիճեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ամենալավ հարաբերությունների մեջ էիք։ Դժվար կլինի մտերիմների հետ լեզու գտնելը։ Կպարզվի, որ նրանք լուրջ սպասելիքներ ունեն ձեզանից։ Գործընկերների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի։ Բայց այստեղ էլ չեն բացառվում դժվարությունները։ Վտանգ կա, որ ձեզ կփորձեն օգտագործել, այնպես որ՝ զգույշ եղեք։

Շատ կարևոր կլինի զրույցների ժամանակ զգույշ լինելը։ Հետևեք ձեր խոսքերին, խուսափեք բամբասանքներից։ Հիշեք, որ ցանկացած տեղեկատվություն, որով կիսվում եք, կարող է օգտագործվել ձեր դեմ, ընդ որում՝ ոչ թե նախնական, այլ արդեն աղճատված տեսքով։

Կենտրոնացվածություն պահանջող ցանկացած աշխատանք այս շաբաթ արագ կհոգնեցնի։ Այնպես որ՝ հաճախ դադարներ վերցրեք, օրերն այնպես պլանավորեք, որ հանգստի համար ժամանակ մնա։

Շաբաթվա երկրորդ կեսին ցանկալի է շատ ժամանակ անցկացնել մտերիմների հետ։ Դա կօգնի պահպանել լավ հարաբերությունները։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի շաբաթ է համախոհներ փնտրելու համար։ Հիմա ունակ կլինեք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ովքեր առաջ ձեր թշնամիներին էին աջակցում։ Կկարողանաք միավորել մարդկանց, որոնք ընդհանուր հետաքրքրություններ ունեն։ Նրանց կոգեշնչեք կատարել այնպիսի գործեր, որոնք օգտակար կլինեն և՛ ձեզ, և՛ շրջապատին։ Հասարակական կյանքին ակտիվ մասնակցությունը ձեզ վրա կհրավիրի համընդհանուր ուշադրությունը, իսկ դա հաճելի կլինի։

Հնարավոր են դրամական մուտքեր։ Դրանք ավելի մեծ կլինեն, քան սպասում էիք։ Շուտով ստացված գումարը շահավետ ներդնելու հնարավորություն կլինի և բաց չեք թողնի այն։ Գնումները շտապելով մի արեք, ամեն ինչ լավ կշռադատեք, ուսումնասիրեք շուկան ու գները։ Այդպես շատ հետաքրքիր ու շահավետ առաջարկներ կգտնեք։

Հավանական են ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան։ Հեշտությամբ համակրանք կշահեք, ինքներդ էլ կարող եք սիրուց կորցնել գլուխը։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաճախ նախաձեռնող կլինեք և ճիշտ կվարվեք։ Հիմա հենց դրա շնորհիվ կկարողանաք հաջողությունների հասնել գործերում, լուծել բարդ խնդիրներն ու հասնել դրված նպատակներին։ Ժամանակ չեք ծախսի կասկածների վրա, կանգ չեք առնի հաջողության ճանապարհին։ Պետք կգա սեփական հետաքրքրությունները պաշտպանելու ունակությունը։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի ազդել ձեզ վրա կամ ճնշել ձեզ։

Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ֆիզիկական ջանքեր, ակտիվություն, լավ մարզավիճակ է անհրաժեշտ։ Սպորտով զբաղվելն արդյունավետ կլինի, դրա շնորհիվ ձեզ ավելի լավ կզգաք։

Շաբաթվա առաջին կեսին առաջին տեղում կհայտնվեն աշխատանքն ու մասնագիտական ձեռքբերումները, իսկ ահա երկրորդ կեսը կուզենաք նվիրել անձնական կյանքին։ Մտերիմների հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն, ավելի բաց կդառնան։ Այս ժամանակը հարմար է ընկերների ու հարազատների հետ հանդիպումների, ինչպես նաև սիրային ժամադրությունների համար։ Չեք հոգնի շփումներից, շրջապատին կփոխանցեք ձեր լավ տրամադրությունը։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի, բայց կհաղթահարեք բոլոր փորձությունները։ Շատ անսովոր խնդիրներ կունենաք, որոնք լուծելու համար պետք է գլուխ կոտրեք։ Հավանական են տհաճություններ աշխատանքի մեջ։ Կարող է պարզվել, որ մարդիկ, որոնց ձեզ համախոհ էիք համարում, ձեր թշնամիների կողմն են անցել։ Չեն բացառվում վեճեր գումարն ու պարտականությունները բաշխելիս։ Որոշ Այծեղջյուրներ կսկսեն կասկածել, որ ճիշտ աշխատանք են ընտրել։

Այս տհաճ շրջանը երկար չի տևի, և շաբաթվա կեսին իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Այս հատվածում կարող եք փորձարկումներ անել, նոր բան փորձել։ Լավ գաղափարների պակաս չի լինի, հնարավոր է մտքի պայծառացում։ Կհանդիպեք մարդկանց, որոնց հետ գործ ունենալը հետաքրքիր կլինի։ Նրանց աջակցության շնորհիվ շատ բանի կհասնեք։

Շաբաթվա վերջին մոտ շատ գայթակղություններ կլինեն, որոնց դիմակայելը հեշտ չի լինի։ Սակայն առողջ բանականությունը կհուշի, որ պետք չէ րոպեական ցանկությունների համար զոհել կարևորը։ Գնումների հարցում մի շտապեք, ռիսկային գործարքներ մի կնքեք։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Դժվարությունների ու փորձությունների շաբաթ կսկսվի։ Բայց դժվար իրավիճակներում ձեզ ամենալավ ձևով կդրևորեք, սպասվածից ավելիին կհասնեք։ Աջակցության վրա հույս մի դրեք։ Քանի դեռ ոչ մեկից կախված չեք, հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ են։ Մի ծուլացեք ուսումնասիրել իրավիճակը, տեղեկատվություն հավաքել, համադրել փաստերը։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Շաբաթվա կեսին նոր հետաքրքիր գործեր ու հեռանկարային նախագծեր կունենաք։ Սա հագեցած ու հետաքրքիր ժամանակահատված կլինի, որը թույլ կտա զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է ձեզ։ Լսեք ինտուիցիայի հուշումները։ Հնարավոր է՝ շրջապատը հավանության չարժանացնի ձեր պլանները։ Բայց եթե վստահ եք հաջողության վրա, գործեք։

Շաբաթվա վերջին անձնական հարաբերություններն ամրապնդելու, ընտանեկան տարաձայնություններին ու վեճերին վերջ տալու հնարավորություն կլինի։ Մտերիմների հետ անկեղծ կխոսեք այն մասին, ինչը ձեզ համար կարևոր է։ Կստանաք նրանց աջակցությունը։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարդ, բայց կարևոր շաբաթ է։ Սովորականից շատ պետք է աշխատեք, նոր խնդիրներից արագ գլուխ հանել չի ստացվի։ Բայց սկսածը կես ճամփին չեք թողնի, չեք հրաժարվի մտածածից։ Հաջողության հանդեպ վստահությունը ամենաբարենպաստ տպավորությունը կթողնի շրջապատի վրա։ Շատերը կուզենան համագործակցել ձեզ հետ, աջակցություն կամ հետաքրքիր նախագծեր կառաջարկեն։

Հեշտությամբ ցանկացած իրավիճակ կօգտագործեք ի շահ ձեր հետաքրքրությունների։ Ուշադիր դիտեք շրջապատը և չեք կորցնի պահը, երբ նոր հնարավորություններ կբացվեն։

Հաճելի կլինեն մտերիմների հետ շփումները։ Վեճեր ու տարաձայնություններ հազիվ թե ծագեն։ Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները։ Կարող են ընտանեկան տոն կազմակերպել, հյուրեր ընդունել։ Կարևորը զվարճանքների համար չզոհել օգտակար գործերը։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: armenlur
Դիտումներ: 10606 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES