Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 18.06 - 24.06
19.06.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթն այնքան հեշտ ու միանշանակ չի լինի, որքան որ կուզենայիք։ Դատողություններ ու եզրակացություններ անելիս մի շտապեք, հույս մի ունեցեք, որ արագ ու առանց ջանքերի կկարողանաք հաջողության հասնել։ Ամենայն հավանականությամբ ամեն ինչ հակառակը կլինի։ Պետք է աշխատեք, նորից ու նորից ջանքեր գործադրեք, ճիշտ որոշումներ ընդունելու համար մանրամասն ուսումնասիրեք իրավիճակը։

Աշխատեք միայն սեփական գործերի համար չանհանգստանալ; Ինչքան շատ օգնեք մյուսներին, այնքան վստահ կզգաք ձեզ։ Այն, ինչ կանեք շրջապատի համար, ձեզ նույնպես օգտակար կլինի։

Ինչ-որ մեկի հետ ձեր պլաններով ու գաղափարներով կիսվելուց առաջ մտածեք՝ արդյոք դրա անհրաժեշտությունը կա։ Հաճախ ավելի օգտակար կլինի լեզուն ատամների արանքում պահելն ու ավելորդ ուշադրություն չգրավելը։ Գաղտնիքներ պահելու կարողությունը այսօր շատ օգտակար կլինի։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումների ազդեցությունը գերակշիռ կլինի, ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Մի վախեցեք ձեր առաջ բարձր նպատակներ դնել։ Հիանալի արդյունքների հասնելու շանս կա։

Շաբաթը հարմար է նոր նախագծերի վրա աշխատանք սկսելու, երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող գործերը ստանձնելու համար։ Լրիվ նոր խնդիրներից էլ շատ լավ գլուխ կհանեք։ Եվ կանեք դա առանց խորհուրդների սպասելու։

Այս շաբաթ ձեր կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու, կենցաղային խնդիրները լուծելու հնարավորություն կունենաք։ Կարող եք կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնել։ Կատարած գնումներից գոհ կլինեք։

Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում։ Լեզու կգտնեք մարդկանց հետ, ովքեր թանկ են ձեզ համար, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկզբին կարևոր կլինի զգուշությունն ու մանրուքների հանդեպ ուշադրությունը։ Այս հատվածում հեշտ կլինի խճճվելը, ինչ-որ բան աչքաթող անելն ու սխալներ անելը։ Բացի այդ, չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել, օգտվել ձեր վստահությունից։ Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, նաև նրանց, ովքեր հեշտությամբ խոստումներ են տալիս։

Շաբաթվա կեսը հաճելի ու հանգիստ կանցնի։ Այս հատվածում կարող եք կենտրոնանալ կարևոր գործի վրա, կյանքի կոչել այն, ինչ վաղուց մտածել եք։ Հավանական են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շնորհիվ ձեր կյանքը նշանակալիորեն դեպի լավը կփոխվի։

Շաբաթվա վերջը հանգիստ կանցնի։ Սա բարենպաստ ժամանակ է ուսման ու ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար։ Կհաջողվի հետաքրքիր ինֆորմացիա ստանալ, ուրիշներից առաջ կարևոր բան իմանալ։ Չի բացառվում, որ հասկանաք՝ ինչպես հասնել հին ցանկությունների իրագործմանը։


 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք չէ հույս դնել հեշտ հաղթանակների վրա։ Ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, պետք է ջանքեր թափեք դրանց հասնելու համար։ Աշխատեք իրար չխառնվել, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա։ Շատ բան կախված կլինի իրավիճակում արագ կողմնորոշվելու, նվազագույն տեղեկատվության տիրապետելու դեպքում ճիշտ որոշումներ ընդունելու ձեր կարողությունից։

Հավանական են օգտակար հանդիպումներ։ Մասշտաբային նախագիծը ավարտին հասցնելու ու այն մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք, ովքեր կօգնեն կյանքի կոչել ամենահամարձակ պլանները։ Ձեր անկեղծությունը շատերի սրտով կլինի։ Չեն բացառվում սիրային տարվածություններն աշխատանքի վայրում։

Խուսափեք գերհոգնածությունից, մի մոռացեք ուժերը վերականգնելու համար դադարներ վերցնել։ Շաբաթը հարմար է առողջության մասին հոգ տանելու, բուժիչ պրոցեդուրաներ սկսելու համար։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Չնայած նրան, որ շաբաթն այնքան էլ հեշտ չի անցնելու, կյանքից չեք բողոքի։ Շաբաթվա առաջին օրերին հաջողության հասնել կօգնի հնարամտությունը։ Մի վախեցեք փորձարկումներ անել։ Հենց ինքնատիպ, ոչ ստանդարտ մեթոդները հաճախ կօգնեն անհրաժեշտ արդյունքի հասնել։

Շաբաթվա կեսը ինքնատիրապետում ու գործերին լուրջ վերաբերմունք է պահանջում։ Այս հատվածում կարևոր կլինի առողջ բանականությանը հետևելը, ամենակարևոր նպատակների մասին հիշելն ու պահի ցանկություններին չտրվելը։ Սա բարդ, բայց կարևոր շրջան է։ Եթե ձեզ ճիշտ պահեք, ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն։

Շաբաթվա վերջին օրերին պատրանքներին մի տրվեք։ Ցավոք ցանկալին իրականության տեղ կընդունեք, իսկ դա կարող է մեծ տհաճություններով ավարտվել։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում։ Այն մեծ հաջողություններ է խոստանում։ Կարող եք գործերում նշանակալի առաջընթացի հասնել։ Նույնիսկ բարդ աշխատանքից արագ գլուխ կհանեք; Կհաջողվի լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրներն ու որոշակիություն մտցնել ապագայի պլաններում։ Պետք կգա նախկինում ստացած փորձը։

Դժվար չի լինի շրջապատի հետ լեզու գտելը։ Ընդհանուր լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ ոչ ոքի չէր հաջողվում պայմանավորվել։ Չի բացառվում, որ նոր ընկերներ ու համախոհներ ձեռք բերեք։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։

Կենսական պոտենցիալը բարձր կլինի։ Նույնիսկ ամենալարված օրերին հոգնածություն չեք զգա։ Հավանական են հաջողություններ սպորտում։ Լավ կանցնեն ուղևորությունները։ Պայմանների փոփոխությունն էլ ձեր օգտին կլինի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը շատ լավը կլինի։ Աստղերը ձեր կողմից կլինեն, կիրագործեք վաղեմի մտահղացումը։ Պայմանները բարենպաստ կլինեն, բացի այդ, հաճախ կօգնեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։ Հավանական է համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ձեր առաջ շուտով նոր հնարավորություններ կբացվեն։

Շաբաթվա կեսին շատ գործեր կունենաք։ Չի բացառվում, որ որոշ պլաններից ստիպված լինեք հրաժարվել, չնայած՝ կուզենայիք նման բան չանել։ Ինչքան էլ որ զբաղված լինեք, աշխատեք մեծ ուշադրություն հատկացնել մտերիմներին։ Հիմա դա շատ կարևոր կլինի։

Շաբաթվա վերջը բարդ կլինի։ Լարված կլինեք, կհուզվեք դատարկ բաների պատճառով և այն ժամանակ, երբ կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Անհանգիստ, բայց հետաքրքիր շաբաթ է։ Հաստատակամ կլինեք, չեք հանձնվի, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կլուծվեն բարդ ու կարևոր հարցերը։ Տհաճություններն էլ չեն բացառվում, բայց դրանք լուրջ չեն լինի։ Բացի այդ, կգտնեք ցանկացած իրավիճակից ելք գտնելու ձևը։

Շատ անսպասելի հանդիպումներ կունենաք, հնարավոր են ծանոթություններ ամենատարբեր մարդկանց հետ։ Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, ովքեր թանկ են ձեզ համար։ Մտերիմները անհրաժեշտության դեպքում ձեր կողմը կանցնեն։

Շատ բարենպաստ կլինի շաբաթվա վերջը։ Այս հատվածը նոր գաղափարներ ու հնարավորություններ է խոստանում։ Այն թույլ կտա դեպի լավը փոխել ձեր ու մտերիմների կյանքը։ Հավանական են անսպասելի նվերներ, անակնկալներ ու դրամական մուտքեր։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկզբին բարդ պահեր կլինեն, չեն բացառվում դժվարություններն ու թյուրիմացությունները։ Պետք է արագ կարևոր որոշումներ ընդունեք, բայց հազիվ թե ինչ-որ մեկը խորհուրդ տա, թե ինչպես պետք է վարվեք։ Զգույշ եղեք։ Այս շրջանը հարմար չէ ռիսկի դիմելու, հաջողակ լինելու վրա հույս դնելու համար։

Ընկերների ու մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Հավանական են տարաձայնություններ ու վեճեր, որոնք երկար ժամանակով կփչացնեն հարաբերությունները։ Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը։ Դա հատկապես կարևոր կլինի, երբ շփվեք ընտանիքի անդամների հետ։

Շաբաթվա վերջը հաջող կլինի։ Այն թույլ կտա լուծել հին խնդիրները, մոտենալ վաղուց դրված նպատակներին։ Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները։ Շատ Աղեղնավորներ հետաքրքիր ուղևորությունների մեկնելու հնարավորություն կունենան։ Օգտակար կլինի պետկազմակերպություններ այցելելը։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ անհանգստության պատճառներ շատ կլինեն։ Հատկապես բարդ կլինի նրա առաջին կեսը։ Այս հատվածում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, անհրաժեշտ արդյունքի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Իրադարձություններ ավելի արագ կզարգանան, քան կուզենայիք։ Երբեմն ստիպված եք լինելու փոխել պլանները։ Դա հեշտ չի լինելու։

Շաբաթվա կեսը բարդ կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից; Այս հատվածում դժվար կլինի նույնիսկ այն մարդկանց հետ լեզու գտնելու համար, որոնց հետ դա անել առաջ հաջողվում էր։ Ոչ վաղ անցյալի համախոհները կարող են մրցակիցներ դառնալ։ Հնարավոր է զրկվեք ազդեցիկ համախոհների աջակցությունից։

Շաբաթվա վերջին իրավիճակը կկայունանա, ձեզ ավելի վստահ կզգաք։ Այդ հատվածում ապագայի պլաններ կկազմեք, կարևոր որոշումներ կընդունեք։ Չի բացառվում առաջընթացն այն գործում, որին մեծ ուժեր եք տրամադրել։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Իրավիճակը հակասական ու ոչ միանշանակ կլինի, ստիպված եք լինելու աշխատել դրանից դուրս գալու համար։ Հնարավոր են տհաճ անակնկալներ, անհաջող զուգադիպություններ։ Չի բացառվում, որ ստիպված լինեք նոր համախոհներ գտնել, քանի որ հները չեն աջակցի ձեր նախաձեռնություններին։

Շաբաթվա կեսին ստիպված եք լինելու սովորականից շատ աշխատել։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը խանգարի ձեզ կյանքի կոչել մտածածը, վտանգավոր թշնամիներ ի հայտ կգան։ Բայց եթե զգույշ ու ուշադիր լինեք, ոչ ոք չի կարողանա վնասել ձեզ։

Շաբաթվա վերջը բարենպաստ է շփումների համար։ Այս հատվածում հեշտ կլինի նոր համախոհներ գտնելն ու մարդկանց հետ ծանոթանալը, որոնց աջակցությունը թույլ կտա հասնել նրան, ինչը ոչ վաղ անցյալում համարյա անհնարին էր թվում։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի դրամական մուտքեր։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ հեշտ չի տրվի, աստղերը ձեզ համար փորձություններ են նախապատրաստել։ Բայց նշանակալի դրական փոփոխությունների հասնելու, կարևոր հաղթանակ տոնելու շանս կա։ Փորձված մեթոդները անհրաժեշտ արդյունքը չեն տա, այնպես որ՝ պատրաստ եղեք փորձարկումների։ Չի բացառվում, որ ստիպված լինեք զբաղվել ոչ հոգեհարազատ գործով, գործ ունենալ ոչ այնքան հաճելի մարդկանց հետ։

Դրական միտումների ազդեցությունը կմեծանա, շաբաթվա վերջին ձեզ ավելի վստահ ու լավ կզգաք։ Ամենայն հավանականությամբ այդ հատվածում կլուծվեն ձեզ համար կարևոր հարցերը, պարզ կդառնա, թե ինչ է պետք անել։

Շաբաթվա վերջին մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի։ Այնպես որ՝ կարևոր հարցերը քննարկելու հարցում մի շտապեք։ Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի տարաձայնություններն ու վիրավորանքներն անցյալում թողնելը։



Загрузка...

Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1303 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES