ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 17.09 - 23.09

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Բարդ շաբաթ է լինելու։ Ուրախ կլինեիք խուսափել լարված պահերից, կոնֆլիկտային իրավիճակներից, շրջապատողների հետ վեճերից, բայց դա ձեզ հազիվ թե հաջողվի։ Այնպես որ՝ հեշտ հաղթանակների հույս մի ունեցեք, պատրաստ եղեք, որ ցանկացած արդյունքի հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Շատ կլինեն ձեր թուլությունից օգտվել ցանկացող ու ձեր բարությունը չարաշահող մարդիկ։ Ինչքան շուտ հակահարված տաք նրանց, այնքան լավ։


Գումարի, աշխատանքի, կարիերայի ու բիզնեսի հետ կապված ցանկացած հարցի լուծում զգուշություն է պահանջում։ Ինքներդ ձեզ թակարդը գցելու ու սխալ թույլ տալու վտանգ կա, որի արդյունքում կկործանվի այն, ինչին մեծ դժվարությամբ էիք հասել։ Հիմա լուրջ գործերում չեք կարողանա որևէ մեկի վրա հույս դնել։ Այնպես որ՝ զուր հույսեր մի փայփայեք ու ժամանակը մի վատնեք օգնություն խնդրելու վրա։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Պատրաստ եղեք հաղթահարել փորձությունները։ Այս շաբաթ կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, բայց դրանք հեշտ չեն լինի։ Հին համախոհները կարող են հրաժարվել աջակցություն ցույց տալուց, իսկ ոմանք նույնիսկ խոչընդոտներ կստեղծեն ձեր ճանապարհին։ Հիմա շատ կարևոր է չխառնել անձնական ու գործնական հարաբերությունները, հույս չունենալ, որ ինչ-որ մեկի համակրանքն ու հակակրանքը ձեր օգտին են լինելու։ Ցանկացած գործնական պայմանավորվածություն ու քննարկման արդյունքում ընդունված որոշում աշխատեք ամրագրել։ Հակառակ դեպքում ստիպված եք լինելու ժամանակ ծախսել՝ պարզելու, թե ով ում ինչ է խոստացել ու ինչ է նկատի ունեցել։


Շաբաթվա երկրորդ կեսին հոգ տարեք ձեր մասին։ Հետևեք օրվա ռեժիմին, խուսափեք ավելորդություններից, մի արեք այն, ինչ կարող է վնասել ձեր առողջությանը։ Այս ժամանակ այնպիսի գործեր մի պլանավորեք, որոնք կստիպեն խախտել ամենօրյա ժամացուցակը։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի։ Իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից, կսկսեք հուզվել, քանի որ կհասկանաք՝ ձեզանից ոչինչ կախված չէ։ Ինչքան շուտ դադարեք պայքարել անբարենպաստ պայմանների դեմ, այնքան արագ կգտնեք դրանք ի շահ ձեր հետաքրքրությունների օգտագործելու ձևը։


Այս ժամանակ աշխատեք զգույշ լինել շփման մեջ։ Շատ մեծ է այն մարդուն վստահելու ռիսկը, որը բացի տհաճություններից ձեզ ոչինչ չի բերի։ Զգուշացեք, երբ ինչ-որ մեկը համառորեն ուզում է մտերմանալ ձեզ հետ, հաճոյախոսություններ է անում, իսկ նրա ցուցաբերած ուշադրության նշանները անցնում են թույլատրելիի սահմանը։


Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Սա ամենաարդյունավետ շրջանը չի լինի և մասշտաբային գործերից գլուխ հանել չի ստացվի։ Բայց պետք է լուծեք ընթացիկ խնդիրներն ու լավ հանգստանաք։ Կուրախացնեն հին ու նոր ընկերների հետ շփումները։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Ողջ շաբաթը բարդ կլինի, բայց նրա սկզբին դրական միտումների ազդեցությունն էլ նշանակալի կլինի։ Այնպես որ՝ կարևոր գործերը մի հետաձգեք, նույնիսկ եթե շրջապատը վստահեցնում է, որ շտապելու կարիք չկա։ Հնարավոր է՝ ինքնուրույն զբաղվեք այն ամենով, ինչով զբաղվելու համար համախոհների աջակցության հույս ունեիք։ Դա ձեզ չի խանգարի հասնել անհրաժեշտ արդյունքին։


Մտերիմների հետ կարող եք քննարկել կարևոր հարցերը։ Սեփական կարծիքը հայտնելուց առաջ լսեք ուրիշինը։ Այդպես կկարողանաք խուսափել անհարմար իրավիճակներից։ Որոշ Խեցգետիններ այդ ժամանակ նորություններ կստանան, որոնք կարևոր կլինեն ոչ միայն իրենց, այլ նաև իրենց ընտանիքի անդամների համար։


Շաբաթվա երկրորդ կեսին խառնաշփոթ կլինի։ Ձգձգումներ կլինեն, կխախտվեն պայմանավորվածությունները, և այս ամենը շատ կբարկացնի ձեզ։ Երբեմն որոշումներ ընդունելիս կշտապեք, իսկ դա կորուստների կհանգեցնի։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Մի շտապեք գործել։ Շաբաթվա սկզբին թաքնվեք ու հետևեք շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Հենց այս ժամանակ տեղի կունենա այն, ինչը ձեզ կստիպի վերամշակել պլանները կամ ընդհանրապես հրաժարվել դրանցից։ Դա կարող է մի դատարկ բան լինել, կամ էլ պատահական զուգադիպություն, կամ էլ նշանակալի իրադարձություն, որը կնկատեն նույնիսկ անուշադիրները։


Ցանկացած, նույնիսկ աննշան որոշում ինքնուրույն ընդունեք։ Ուրիշի ազդեցության տակ ընկնելու ռիսկ կա, իսկ դա հիմա շատ վտանգավոր է։ Մարդիկ, ովքեր առաջին հայացքից բարեհամբույր ու օգնելու պատրաստ են երևում, կարող են հուսախաբ անել ձեզ։


Շաբաթվա երկրորդ կեսը ընդհանուր առմամբ ավելի հեշտ կլինի, քանի որ պարզ կդառնա՝ ինչ է պետք անել։ Ճիշտ է, ոչ բոլոր Առյուծները պատրաստ կլինեն ջանքեր գործադրել արդյունքների հասնելու համար։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարդ շաբաթ կլինի, բայց այն շատ արդյունավետ կանցնի։ Պետք է կարևոր հաղթանակներ տանեք, ընդ որում՝ ոչ միայն մրցակիցների, այլ նաև սեփական թուլությունների հանդեպ։ Հիմա պատրաստ կլինեք անել անհնարինը, եթե կենտրոնանաք, չխնայեք ձեզ ու չսպասեք, որ ինչ-որ մեկը ձեր խնդիրները կլուծի ձեր փոխարեն։


Շաբաթը հարմար է նոր, բարդ ու մասշտաբային գործ ստանձնելու համար։ Այո, հնարավոր է դժվար լինի, բայց կարևորն ուրիշ բան է։ Սխալներ չեք անի, ձեր ապագա հաջողությունների համար հուսալի հիմք կստեղծեք, համեմատաբար արագ կանեք մեծ աշխատանքը։ Նաև մարդկանց կգտնեք, որոնց շնորհիվ ժամանակի հետ մեծ հաջողության կհասնեք։


Հնարավոր են խոշոր դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Հիմա լավ կհասկանաք ձեզ ու մյուսներին, իսկ դա կհեշտացնի շփումը։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Հեշտ չի լինելու։ Շաբաթվա սկիզբը վտանգավոր է նրանով, որ դժվարություններն ու խնդիրներն այս հատվածում անտեսանելի կլինեն։ Կթվա, թե ցանկացած նպատակ շատ մոտ է ու դրան հասնելու համար միայն մի քայլ է մնում անել։ Բայց իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Ինչքան շուտ դա հասկանաք, այնքան քիչ սխալներ կանեք։


Շտապողականությունը անցանկալի է կյանքի բոլոր ոլորտներում։ Սպասեք իրադարձությունների բարենպաստ ընթացքին, վերլուծեք իրավիճակը, պլանավորեք։ Շատ ու շատ բաներ կարող եք անել, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։


Շաբաթվա երկրորդ կեսը որոշակիություն կբերի ու կստիպի հրաժարվել պատրանքներից։ Դա տհաճ, բայց օգտակար կլինի։ Հենց այս հատվածում ստացած ինֆորմացիան կօգնի հասկանալ՝ ինչ է պետք անել հին խնդիրները լուծելու ու նորերը չստեղծելու համար։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շաբաթվա սկզբին բարդ կլինի։ Իրավիճակը հաճախ դուրս կգա վերահսկողությունից։ Ձեզ մոտ վատ չի ստացվի նոր պայմաններին հարմարվելը, բայց հիմա անակնկալները չափազանց շատ կլինեն։ Անսպասելի ձգձգումները կխանգարեն ավարտին հասցնել այն գործերը, որոնցից կուզենայիք օր առաջ ազատվել։ Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր միշտ աջակցել են ձեզ։ 
Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Շաբաթվա վերջին մոտ հեշտությամբ գլուխ կհանեք շատ խնդիրներից։


Շաբաթվա երկրորդ կեսին աստղերը կաջակցեն ձեր շատ նախաձեռնություններին։ Չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացքը, որը թույլ կտա հասնել վաղուց դրված նպատակներին, իրագործել վաղուց հանգիստ չտվող ցանկությունը։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Շատ անհանգիստ կլինի շաբաթվա սկիզբը։ Լարված ու բարդ կլինեն շրջապատի հետ հարաբերությունները, հաճախ կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն, մյուսներին կմեղադրեք այն սխալների համար, որոնք ինքներդ էլ գործել եք։ Այս ժամանակ ցանկալի է չքննարկել կարևոր հարցերը, հարաբերություններ չպարզել։ Հնարավոր է՝ ուզենաք ժամանակավորապես հեռու մնալ նույնիսկ շատ մտերիմներից, առանձնանալ։ Հիմա դա այնքան էլ վատ չի լինի։


Աստիճանաբար իրավիճակը կկայունանա։ Այս հատվածում նոր գործեր կունենաք։ Բայց հուզական դաշտը ավելի բարենպաստ կլինի, և ամեն ինչ ավելի հեշտ կտրվի։
Հնարավոր են նշանակալի դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, ովքեր ձեզ համար շատ թանկ են։ Կհաջողվի անցյալում թողնել վիրավորանքները ու հիշել այն ամենի մասին, ինչը ժամանակին մտերմացրել է ձեզ։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Շատ հաջող կլինի շաբաթվա սկիզբը, այնպես որ՝ ժամանակը զուր մի վատնեք։ Շտապեք ստանձնել ամենակարևոր ու հետաքրքիր գործերը, մի հետաձգեք այն, ինչ վաղուց եք մտադրվել կյանքի կոչել։ Դա նաև կարևոր բանակցություններին է վերաբերում։ Դրանք անցկացրեք մինչև չորեքշաբթի։


Աստիճանաբար կենսական էներգիան կնվազի, դրված նպատակներին հասնելն էլ ավելի բարդ կլինի։ Կհոգնեք, ամեն նոր քայլն ավելի մեծ ջանքեր կպահանջի։ Այնպես որ՝ շաբաթվա երկրորդ կեսին ոչ մի բարդ, հոգնեցուցիչ ու մասշտաբային բան մի պլանավորեք։ Ժամանակը հարմար չէ նաև լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածության, երկարատև ուղևորությունների համար։


Բայց մի վշտացեք։ Ընդհանուր առմամբ իրավիճակը վատը չի լինի։ Կարող եք փոքրիկ դադար վերցնել, հանգստանալ։ Հիշեք, որ ամեն ինչ պետք չէ միայնակ անել։ Կողքին կան մարդիկ, որոնց վրա կարող եք հենվել։ Եվ ոչ մի վատ բան չկա աջակցության խնդրանքով դիմելու մեջ։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շաբաթվա սկիզբը հակասական կլինի։ Մի կողմից՝ ամեն ինչ այնքան էլ վատ չի ընթանա, իսկ մյուս կողմից՝ հեշտ հաղթանակների վրա հույս դնել չարժե։ Ձեր դիրքն անկայուն է, ինչ-որ բան ցանկացած պահի կարող է փոխվել, և միշտ չէ, որ փոփոխությունները հաճելի բնույթ կունենան։ Հնարավոր են նորություններ, որոնք շատ կվշտացնեն ձեզ կամ պարզապես տհաճ անակնկալ կդառնան ձեզ համար։ Բայց չեն բացառվում նաև լավ նորությունները, գործնական առաջարկները, որոնցից հրաժարվելու ցանկություն չեք ունենա։ Դրական փոփոխություններ կլինեն անձնական հարաբերություններում։


Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի։ Լուրջ խնդիրներ չեն առաջանա, բայց ուրախության լուրջ առիթներն էլ քիչ հավանական են։ Շատ հաճախ այն գործերը, որոնցով պետք է զբաղվեք, հետաքրքրություն ու ոգևորվածություն չեն առաջացնի։ Դրանցով ձանձրանալով կզբաղվեք կամ ընդհանրապես կհետաձգեք։ Դա լուրջ խնդիրների չի հանգեցնի, բայց կհուզվեք՝ հասկանալով, որ պետք էր ուրիշ կերպ վարվել։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Կգերակշռի դրական միտումների ազդեցությունը։ Շաբաթը խոստանում է հաջող լինել։ Ճիշտ է, այն դժվարություններից զուրկ չի լինի, բայց փոքրիկ խնդիրները ձեզ չեն վախեցնի, չեն խանգարի սկսածն ավարտին հասցնել։ Ձեզ շատերը կաջակցեն, ընդ որում՝ ոչ միայն խոսքերով։ Երբեմն կօգնեն մարդիկ, որոնցից ոչ մի նման բան չէիք սպասում, իսկ հին մրցակիցներին պետք չի լինի ինչ-որ բան խնդրել։ Նրանք իրենց նախաձեռնությամբ կանեն այն, ինչ պետք է։


Կարևոր ֆինանսական հարցերը լուծելու հնարավորություն կլինի։ Այստեղ կարելի է ու նույնիսկ պետք է հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ժամանակին ու ճիշտ կլինեն։ Նույնիսկ այն Ձկները, որոնք առաջ շատ հեռու են եղել կոմերցիոն գործունեությունից, շահավետ գործարքներ կկնքեն, հաջողությամբ կներդնեն գումարը։


Փոքրիկ թյուրիմացությունները շաբաթվա սկզբին կփչացնեն մտերիմների հետ հարաբերությունները, բայց ամեն ինչ կհարթվի։ Փոխադարձ վիրավորանքներից ու պահանջներից հետք անգամ չի մնա։



17.09.2018 1200 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-