ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 16.07 - 22.07

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջող շաբաթ է։ Շատ բան հեշտությամբ կտրվի։ Դա մեծ մասամբ կապված է նրա հետ, որ կենտրոնացած եք ձեր գլխավոր նպատակների վրա ու աշխատում եք չշեղվել։ Մասնագիտական նպատակներին հասնելը սպասվածից հեշտ կլինի։ Արագ ստանալով անհրաժեշտ արդյունքը՝ կանգ չեք առնի ձեռք բերածի վրա, առաջ կշարժվեք դեպի նոր հաջողությունները։

Անձնական հարաբերությունները ներդաշնակ կդասավորվեն, եթե ուշադիր լինեք մտերիմներին, լսեք նրանց կարծիքը բարդ ու ոչ միանշանակ իրավիճակներում։ Հիշեք, որ հիմա պետք է ամրապնդել կապերը ու չվիճել դատարկ բաների պատճառով։

Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Շատ վտանգավոր է գերագնահատել ուժերն ու դիմացկունությունը, փորձության ենթարկել օրգանիզմի ամրությունը։ Անկախ ունեցած գործերի քանակից, ժամանակ գտեք հանգստի համար։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաստատակամությունն ու սեփական ուժերի հանդեպ վստահությունը հիմա անհրաժեշտ են հաջողության հասնելու համար։ Նույնիսկ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, չեք հուսահատվի։ Միայն լավատեսները շանս կունենան հաղթահարել բացասական միտումները։

Գործնական դաշտում հնարավոր են դժվարություններ, որոնք պայմանավորված կլինեն նախկինում կնքած համաձայնությունները վերանայելու անհրաժեշտությամբ։ Ստիպված եք լինելու փոխել ընտրած ռազմավարությունը, հարմարվել նոր պայմաններին։ Ցանկալի չէ նոր գործընկերներ փնտրել, երկարատև համաձայնագրեր կնքել ու կապվել լուրջ պարտավորություններով։ Շաբաթվա վերջին գործնական ակտիվությունը լավ է նվազեցնել, հեռու մնալ կասկածելի գործարքներից ու նախապես ձախողման դատապարտված նախագծերից։

Մտերիմների հետ հարաբերություններում պետք է կարգուկանոն մտցնեք։ Եթե դա չանեք, հակասությունները աստիճանաբար կկուտակվեն, փոխհամաձայնության հասնել չի ստացվի։ Նախաձեռնող եղեք, բայց խելամիտ գործեք, հեռատես ու զգույշ եղեք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեր ֆինանսական վիճակը զգալիորեն կբարելավվի։ Հավանական է եկամուտների աճ, աշխատավարձի բարձրացում։ Բայց գումարը ձեր ձեռքերում երկար չի մնա, եթե հեռատեսություն չցուցաբերեք։ Մի շտապեք գնումների հարցում, մտածեք նոր ավանդ ներդնելու մասին կամ ներդրում կատարեք հնի մեջ։

Գործնական հարաբերությունները հարթ կլինեն, դժվար չի լինի արդարացնել և՛ ղեկավարության, և՛ աշխատակիցների, և՛ գործընկերների ակնկալիքները։ Կարող եք առաջատարի հատկանիշներ ցուցադրել, բայց ձեր գործունեության վրա ավելորդ ուշադրություն մի հրավիրեք։

Անձնական հարաբերություններում ձեր նախաձեռնող լինելը ոչ միայն տեղին է, այլև անհրաժեշտություն։ Եկել է շրջանը, երբ ինքներդ եք որոշելու, թե ինչպես կդասավորվի ձեր կյանքը։ Իրավիճակը վերահսկողության տակ պահեք ու այն ուղղեք այն հունին, որը ձեզ ամենագրավիչն է թվում։


 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթը հաջող կդասավորվի նրանց համար, ովքեր ուզում են առաջ անցնել մրցակիցներից, ցույց տալ իրենց գերազանցությունը։ Երբ հասկանաք, թե ում հետ եք պայքարում, տրամադրությունը կբարձրանա։ Դժվարություններ կարող են ծագել միայն այն դեպքում, եթե շատ բան ռիսկի ենթարկեք փոքր բանի հասնելու համար։

Գործնական բանակցությունների համար լավագույն ժամանակը շաբաթվա սկիզբն է։ Մի կողմից՝ հաստատակամ կլինեք, իսկ մյուս կողմից՝ պատրաստ կլինեք նաև զիջումների գնալ։ Ավելի ուշ լեզու գտնելը բարդ է լինելու։

Տարաձայնություններ կարող են ծագել մտերիմների հետ, չեն բացառվում վեճերը։ Ձեզ պետք է նրբանկատ ու համբերատար պահեք, որպեսզի ոչ ոքի չվիրավորեք ու չխոցեք; Հնարավոր է նոր սիրային տարվածություն, որը ձեր կյանք խառնաշփոթ կբերի։ Հարաբերությունները շատ արագ կզարգանան, չեք կարողանա հասկանալ՝ արդյոք կարիք ունեք նման հարաբերությունների։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջողությունների հասնելու համար ստիպված եք լինելու երկար ու ջանասիրաբար աշխատել։ Հեշտ հաղթանակները քիչ հավանական են, հաջողությանն ու ճակատագրի նվերներին ապավինելու կարիք չկա։ Ավելի լավ է լուրջ, ինքնուրույն աշխատանքի տրամադրվեք։

Միայն շատ քիչ Առյուծների կհաջողվի խուսափել անձնական բնույթի խնդիրներից։ Չեք կարողանա դիմադրել գայթակղություններին, դրա համար էլ հաճախ սխալներ կանեք։ Ձեր մոլորությունների մեջ համառություն մի դրսևորեք, աշխատեք հնարավորինս արագ ներողություն խնդրել նրանցից, ում վիրավորել եք, մի թաքցրեք ձեր զղջումը։ Միայն այդպես կարող եք նվազեցնել բացասական միտումների ազդեցությունը։

Ընկերների հետ հարաբերությունները հարթ չեն լինի։ Ձեր արարքները ճիշտ չեն գնահատի, ավելի շատ կքննադատեն, քան կաջակցեն ձեզ։ Դրա հետ կապված քիչ անհանգստացեք։ Իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին հեշտ չի լինելու։ Մասնագիտական դիրքերը կայուն չեն լինի, որոշ Կույսեր պետք է նորից շահեն ղեկավարության, գործընկերների ու աշխատակիցների վստահությունը։ Զգոն եղեք։ Մեկ մանրուքն էլ բավական կլինի, որ ձեր համեմատաբար հանգիստ կյանքում բացասական միտումների ազդեցությունը զգաք։

Իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, և շաբաթվա վերջին ձեզ լրիվ վստահ կզգաք։ Այս ժամանակ համախոհներ կունենաք, որոնց աջակցության վրա կարող եք հույս դնել դժվար պահերին։

Ձեր տրամադրությունն անկայուն կլինի ու լրիվ անսպասելի կփոխվի։ Դա օգուտ չի տա անձնական հարաբերություններին։ Չեն բացառվում վեճերը ամենամտերիմ մարդկանց հետ։ Երբեմն դատարկ բանը լուրջ կոնֆլիկտի պատճառ կդառնա։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ պետք է աշխատեք։ Պետք է լինելու հակահարված հասցնել մրցակիցների հարձակումներին, այնպես որ՝ աշխատեք նախապես ամրապնդել դիրքերն ու մտածեք այն մասին, թե ով է դժվար պահերին ձեր կողմից լինելու։ Հնարավոր է՝ կարողանաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը։ Դա շատ խնդիրներ կլուծի։

Հնարավոր են եկամուտներ ու դրամական մուտքեր, բայց դրանք այնքան մեծ չեն լինի, ինչքան կուզենայիք։ Վերահսկեք ցանկություններն ու խուսափեք սպոնտան գնումներից, հակառակ դեպքում շաբաթվա վերջին ձեր պաշարները կնվազեն։

Մտերիմների հետ հարաբերությունները հարթ չեն լինի։ Իրենց մասին կհիշեցնեն հին տարաձայնությունները, ձեզ կհիշեցնեն հին, արդեն ուղղված սխալների մասին։ Դրանց հետ ոչինչ անել հիմա չի ստացվի, պարզապես հաղթահարեք այս շրջանը։ Նախաձեռնողականություն ցուցաբերել պետք է միայն այն դեպքերում, երբ վստահ եք, որ ձեզ ճիշտ կհասկանան։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ շաբաթ չէ հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հաջողությունների։ Հիմնական դժվարությունները կապված կլինեն գործնական հարաբերությունների ոչ միանշանակ լինելու հետ։ Հին կապերը հուսալի, բայց անհեռանկարային կթվան, իսկ նորերը կասկածելի կթվան։ Ավելի լավ է հույս դնել նրանց վրա, ովքեր մեկ անգամ չէ, որ աջակցել են ձեզ ու ապացուցել են, որ արժանի են վստահության։

Ձեր ֆինանսական գործերի գլխավոր բնութագրիչն անկայունությունը կլինի։ Դրամական մուտքեր կլինեն, բայց՝ սպասվածից քիչ, իսկ ծախսերը՝ սպասվածից շատ։ Բայց ամենավատն այն է, որ ձեզ դուր կգա գումար ծախսելը, չեք ուզենա սահմանափակել այդ հաճույքը, նույնիսկ եթե գրպանում համարյա փող չմնա։

Անձնական ոլոլտում նշանակալի փոփոխություններ չեն լինի, իսկ կայունությունը ձեզ կուրախացնի։ Սիրային հարաբերությունները նոր, ավելի մտերիմ մակարդակի վրա կբարձրանան, նրանցում ավելի շատ ջերմություն ու փոխօգնություն կլինի։ Եթե այս շաբաթ սիրավեպ սկսեք, այն շատ արագ կզարգանա ու մեծ ուրախություն կբերի։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Անհարթ ու բավականին լարված շաբաթ է։ Ապրումների շատ առիթներ կլինեն, բայց չեք բողոքի։ Երբեմն սխալվելը հեշտ կլինի, իսկ վտանգներ ձեզ կսպասվեն և՛ գործնական, և՛ անձնական ոլորտում։ Բայց նման պահերին վճռական ու խիզախ կլինեք, կանեք այն, ինչ պետք է։

Երբ իրավիճակը դեպի լավը փոխվի, ժամանակ կունենաք հանգստանալու ու մտորելու, ինչպես նաև հաճելի հանդիպումներ անցկացնելու համար։ Հակված կլինեք շատ խոսել ձեր մասին։ Ինչ-որ մեկին դա կնյարդայնացնի, իսկ ոմանք էլ կփորձեն չարաշահել ձեր անկեղծությունը։ Լավ է ավելորդ բաներ չխոսել, չհպարտանալ հաջողություններով ու հաղթանակներով։

Շաբաթվա վերջին հավանական են հաճելի անակնկալներ ու լավ նորություններ։ Չեն բացառվում անսպասելի հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջին ժամանակներս կարոտել էիք։ Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթ օգտակար ծանոթություններ հաստատելու ու այն մարդկանց վրա լավ տպավորություն թողնելու հնարավորություն կունենաք, որոնցից շատ բան է կախված։ Ավելի շատ այցելեք ձեր աշխատանքի հետ կապված միջոցառումների։ Ցուցահանդեսները, սեմինարներն ու կոնֆերանսները միայն կլայնացնեն ձեր աշխարհայացքը ու հնարավորություն կստան նոր կապեր ձեռք բերել, ցույց տալ, թե ինչի եք ունակ։

Ինքնուրույն մտածողություն ու ինքնատիպ մոտեցում պահանջող աշխատանքից գլուխ կհանեք, բայց դա ավելի շատ կհոգնեցնի, քան այն գործերը, որոնցով պետք է համախոհների հետ միասին զբաղվեք։

Խուսափեք այնպիսի իրավիճակներից, որտեղ շրջապատի վրա լավ տպավորություն թողնելու համար կտրվեք ռիսկի գնալու գայթակղությանը։ Այդ գայթակղությանը դիմակայելը հեշտ չի լինի, իսկ չմտածված արարքների հետևանքները խիստ տհաճ կլինեն։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կարող եք նշանակալի հաջողությունների հասնել, բայց դրա համար հաճախ պետք է խորամանկեք կամ ինչ-որ բան թաքցնեք։ Հին ու գլխավոր մրցակցից առաջ անցնելու, ամենաստոր թշնամուն ջրի երես հանելու հնարավորություն կունենաք։ Նկատի առեք, որ նման իրավիճակների մասին պետք չէ ոչ ոքի պատմել։ Լավ կլինի, եթե ձեր հաղթանակների մասին շրջապատը ձեզանից չիմանա։

Կրճատեք ծախսերը, գումարը ծախսեք միայն շատ անհրաժեշտ բաների վրա։ Հնարավոր է՝ ստիպված լինեք հետաձգել որոշ ցանկությունների կատարումը։ Դա հոգ չէ, քանի որ ավելի ուշ դրանք անպայման կիրագործվեն։

Մտերիմների հանդեպ ուշադիր եղեք։ Հիմա նրանք հասկացողության ու հոգատարության կարիք կունենան։ Նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի, եթե անկեղծորեն հետաքրքրվեք նրանց գործերով։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը բավականին հաճելի կլինի։ Այն հնարավորություն կտա ուղղել հին սխալները, ինչպես նաև վերադառնալ լավ գաղափարներին ու պլաններին, որոնք առաջ չէր հաջողվում կյանքի կոչել։ Եթե ակտիվ լինեք, կկարողանաք բարձրանալ մասնագիտական սանդուղքով ու նոր, բայց շատ հեռանկարային գործում հաջողություններ արձանագրել։

Կարևոր է չգերագնահատել ուժերը։ Արդեն շաբաթվա կեսին դրված նպատակներին հասնելու համար համախոհների ու օգնականների կարիք կունենաք, իսկ շաբաթվա վերջին հնարավոր է ստիպված լինեք հետաձգել գործերը՝ հանգստանալու ու ուժերը վերականգնելու համար։

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը բարենպաստ է։ Որոշ դժվարություններ հնարավոր են, բայց բոլոր խնդիրները լուծելի կլինեն, իսկ խոչընդոտները՝ հաղթահարելի, այնպես որ՝ հուսահատվել պետք չէ։ Շաբաթվա կեսը ամենալավ ժամանակն է այն մարդուն հանդիպելու համար, ում զգացմունքների հարցում դեռ վստահ չեք։ Այս հատվածում ինտուիցիան շատ սուր կլինի ու նույնիսկ մեկ ժեստը, մեկ բառը բավական կլինի իրավիճակը ճիշտ գնահատելու ու գործերի իրական վիճակը հասկանալու համար։



Загрузка...



17.07.2018 923 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ТОП пользователей



Armen08gev24032001arakhach5khazaryan_karinertrdavtyanellok55astghikhakobyan70beyrut1972gormargaryan1985sedtovmasian