Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 16.04 - 22.04
16.04.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Չնայած որ դժվար է լինելու, աշխատեք հանգստություն պահպանել։ Հիմա ձեր կյանքում շատ բան կփոխվի։ Տեղի ունեցող իրադարձությունները հաճելի չեն լինի, բայց ավելի ուշ, ամեն ինչ վերլուծելով, կհասկանաք, որ ամեն ինչ ձեզ համար ամենալավ ձևով է դասավորվել։ Կատարեք ավելի վաղ տված խոստումները, լուրջ վերաբերվեք ստանձնած գործերին։

Կարևոր է հոգ տանել հեղինակության մասին։ Բամբասանքների առիթ մի տվեք, հեռու մնացեք կասկածելի մարդկանցից։ Նրանց հետ շփումները ձեզ վրա թանկ են նստելու։ Չի բացառվում, որ բացահայտվեն ձեր հին գաղտնիքները։ Ստիպված եք լինելու ուղղել նախկին սխալները։ Այս ամենից գլուխ կհանեք, եթե չհուզվեք դատարկ բաների պատճառով։ Մարդիկ, ովքեր կարևոր են ձեզ համար, ձեր կողմից կլինեն։

Ուշադիր պետք է լինեն այն Խոյերը, ովքեր շատ ժամանակ են անցկացնում ճանապարհին կամ աշխատում են բարդ տեխնիկայի հետ։ Փոքրիկ, բայց տհաճ վնասվածքների վտանգ կա։ Մի մոռացեք անվտանգության կանոնները պահպանելու մասին։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հաջողությունների հասնելու համար պետք է միավորվեք համախոհների հետ։ Ավելի լավ է դա անել շաբաթվա սկզբին։ Ինչքան շուտ պայմանավորվեք ընդհանուր նպատակների ու համատեղ գործողությունների մասին, բաժանեք պարտականություններն ու քննարկեք բոլոր կետերը, այնքան հեշտ կլինի պետք եղած արդյունքին հասնելը։ Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները։ Ունակ կլինեք ոգեշնչել մյուսներին, առաջ մղել նրանց։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան։ Շատերի վրա տպավորություն կթողնեք, ձեզ կսիրահարվեն առաջին հայացքից։

Կմեծանա տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ հետաքրքրությունը։ Շատ Ցուլեր մասնակցություն կունենան հասարակական միջոցառումներին, կզբաղվեն բոլորի համար կարևոր խնդիրների լուծմամբ, բարեգործական կամ քաղաքական ակցիաների կկազմակերպեն։ Կմեծանա ծանրաբեռնվածությունը, բայց հոգնածություն չեք զգա։ Հակառակը, կոգեշնչվեք, իսկ դա կօգնի առաջ շարժվել։

Շաբաթվա վերջին մի քանի անկեղծ զրույցներ կունենաք։ Դրանք միշտ չէ, որ հաճելի կլինեն։ Երբեմն ստիպված եք լինելու խոսել իրադարձությունների մասին, որոնք կուզենայիք մոռացության մատնել։ Սակայն քննարկումներն օգտակար կլինեն, թույլ կտան շատ հարցերի պատասխաններ ստանալ։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Պետք չէ շտապել։ Շաբաթվա սկիզբը բարդ շրջան կլինի հատկապես նրանց համար, ովքեր այս հատվածում կարևոր հանդիպումներ ու պատասխանատու բանակցություններ են պլանավորել։ Շատ դժվար կլինի հանգստություն պահպանել, հաճախ կհուզվեք ու կբարկանաք։ Հույզերի ազդեցությամբ սխալներ կանեք, կասեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Այս ժամանակը կարող եք օգտագործել ուսման համար։ Շատ բան արագ կմտապահեք, կհամադրեք փաստերն ու ճիշտ եզրակացություններ կանեք։ Բացի այդ, ձեր իմացածը օգտակար կլինի մտերիմների համար։

Շաբաթվա կեսը ավելի հանգիստ կանցնի, գործերում կարգուկանոն հաստատելու ու ուժերը վերականգնելու հնարավորություն կտա։ Կարող եք հեռու ապագային վերաբերող պլաններ կառուցել։ Կկարողանաք կանխագուշակել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։

Շաբաթվա վերջը ամեն ինչում զգուշություն կպահանջի։ Ինչքան կարևոր լինեն հարցերը, որոնք պետք է լուծեք, այնքան շատ ուշադրություն պետք է հատացնեք մանրուքներին։ Նույնիսկ փոքրիկ սխալը լուրջ տհաճություններով կավարտվի։ Սխալ կլինի հույս ունենալ, որ ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին օգտակար կլինի աշխատանքային հարցերը քննարկել այն մարդկանց հետ, որոնց փորձին վստահում եք։ Խորհուրդները օգտակար կլինեն, բացի այդ, չի բացառվում, որ իրական օգնություն ստանաք։ Այս հատվածում չեն բացառվում դրամական մուտքերը, որոնք շատ տեղին կլինեն, թույլ կտան մարել հին պարտքերը կամ հաճելի գնումներ անել։

Մինչև շաբաթվա կեսը հավանական են սիրային տարվածություններ աշխատավայրում։ Նման հարաբերությունները ներդաշնակ կլինեն, եթե չշտապեցնեք իրադարձությունները, ուշադիր լինեք այն մարդու հանդեպ, ում համակրում եք։ Նախաձեռնող լինելը միշտ չէ, որ օգտակար կլինի։ Խելամիտ գործեք։

Ինչքան մոտենա շաբաթվա վերջը, այնքան դժվար կտրվեն շատ հարցերի լուծումներ։ Չի հաջողվի կենտրոնանալ, ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը։ Որոշ Խեցգետիններ մեծ նշանակություն կտան անձնական համակրանքին ու հակակրանքին, ավելի շատ կմտածեն սեփական հարմարավետության, քան գործի մասին։ Այս հատվածում շատ կարևոր կլինի ընկերների ու հարազատների աջակցությունը։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին ձեզ շատ անակնկալներ են սպասվում։ Դրանց պատճառով հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները, տեղափոխել հանդիպումներն ու զբաղվել անցանկալի գործով։ Դրա հետ կապված ձեր նյարդայնությունը հասկանալի է, բայց բացասական հույզերին տրվել պետք չէ։ Դա միայն խնդիրներ կբերի։ Այնպես որ՝ հավաքեք ձեզ ու աշխատեք օգուտ քաղել ստեղծված պայմաններից։

Այս հատվածում հնարավոր են հանդիպումներ հետաքրքիր, անսովոր մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք։ Փոփոխությունների պատրաստ Առյուծների համար այդ ծանոթությունները կյանքի նոր փուլի սկիզբ կարող են դառնալ։ Նշանի շատ ներկայացուցիչներ հրաժեշտ կտան մոլորություններին, որոնք խանգարում էին առաջ շարժվել։

Շաբաթվա երկրորդ կեսը հեշտ ու հասարակ խնդիրներ կբերի, որոնց լուծումը մեծ ջանքեր չի պահանջի։ Պատասխանատու մոտեցման ու լրջության կարիք կլինի։ Լավ կհասկանաք, թե ինչ է պետք նախաձեռնել իրավիճակը հսկողության տակ պահելու համար։ Մի ծուլացեք ու մի հետաձգեք գործերը։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ ակտիվ կլինեք։ Այդ իսկ պատճառով շաբաթվա սկիզբը արդյունավետ կլինի։ Քանի դեռ մյուսները սպասում են իրադարձությունների զարգացմանը ու ոչինչ չեն նախաձեռնում, կգործեք, առաջ կշարժվեք, կանեք այն, ինչ մտածել եք, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն։ Ավելի շատ ֆիզիկական ջանքեր կպահանջվեն։ Լավ մարզավիճակում կլինեք, պատրաստ կլինեք ծանրաբեռնվածությանն ու համարյա հոգնածություն չեք զգա։

Զուսպ եղեք շփումների մեջ։ Երբեմն ավելորդ բաներ կասեք, հույզերը կարտահայտեք այնտեղ, որտեղ դա տեղին չէ։ Լավ է չանկեղծանալ քիչ ծանոթ մարդկանց հետ։ Մարդկանց հետ, որոնց վաղուց գիտեք, նույնպես պետք է զգոն լինել։

Շաբաթվա երկրորդ կեսը շատ գործերում հեշտ հաջողություններ է խոստանում։ Կզգաք աստղերի աջակցությունը ու համարյա անսխալ կընտրեք նպատակին տանող ճիշտ ճամփան։ Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա առաջ անցնել ուժեղ մրցակիցներից, զինաթափել թշնամիներին։

Այս ժամանակը բարենպաստ կլինի սիրահարված Կույսերի համար։ Նրանց հաճելի անակնկալներ են սպասվում։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Պետք չէ շտապել։ Շաբաթը բարդ ու կարևոր կլինի, ստիպված եք լինելու պատասխանատու որոշումներ ընդունել։ Կուզենաք հնարավորինս արագ գլուխ հանել բոլոր խնդիրներից, բայց հաջողության հասնելու համար համբերատարության ու հետևողականության, նպատակները հստակ դնելու կարիք կլինի։

Շաբաթվա սկզբին դժվար կլինի զգացմունքներից ու ցանկություններից գլուխ հանելը։ Ինքնատիրապետում պահպանեք, ոչ ոքի թույլ մի տվեք ազդել ձեր գործողությունների վրա։ Անկախությունը հիմա շատ կարևոր կլինի։

Ավելի ուշ կարևոր կդառնա նախկինում ստացած փորձն ու դրա հանդեպ ձեր վերաբերմունքը։ Եթե պատրաստ չեք ընդունել, որ առաջ սխալներ եք արել, հիմա ռիսկի կդիմեք կրկնել դրանք։ Կշեռքները, որոնց հաջողվել է կարևոր կյանքի դասեր յուրացնել, նպատակին հասնող ճիշտ ճամփա կընտրեն։

Շաբաթվա վերջը կուրախացնի հաճելի հանդիպումներով։ Հնարավորություն կունենաք տեսնել ընկերներին, որոնց վաղուց չեք տեսել կամ հեռվում ապրող հարազատներին։ Հարմար ժամանակ է ընտանեկան միջոցառումների ու տոների համար։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ուշադիր եղեք։ Հիմա լուրջ գործերում սխալներ անելը հեշտ կլինի, կանեք այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Կձգտեք շրջապատում բոլորին ապացուցել ձեր ճշմարտացի լինելը։ Դա ուժեր կխլի, իսկ արդյունքում նոր գաղտնի կամ բացահայտ թշնամիներ ձեռք կբերեք։

Օգտակար կլինի աշխատանքի վրա կենտրոնանալը։ Հատկապես այնպիսի աշխատանքի, որը ուշադրության կենտրոնացում ու մտավոր ջանքեր է պահանջում։ Եթե նոր բան սովորելու շանս կա, բաց մի թողեք այն։ Հնարավոր է, նոր գիտելիքներն ու կարողությունները միանգամից պետք չգան։ Բայց բոլոր դեպքերում դրանց կիրառում կգտնեք։

Կարևոր է լավատեսական տրամադրություն պահպանելը։ Այս շաբաթ լուրջ դժվարություններ կառաջանան, բայց բոլոր փորձությունները հաղթահարելի կլինեն։ Մի մոռացեք ձեր ուժեղ կողմերի մասին, արեք այն, ինչ լավ եք կարողանում անել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ձեզ բարենպաստ շաբաթ է սպասվում։ Այն շատ հարմար է աշխատանքի ու օգտակար գործերի համար։ Շատ լավ գաղափարներ կհայտնվեն, հնարավորություն կունենաք անսպասելի, բայց ճիշտ պատասխաններ ստանալ բոլորին հետաքրքրող հարցերին։ Շատ փորձեր հաջող կլինեն։ Ճիշտ ժամանակին նախաձեռնություն ցուցաբերելով՝ առաջ կանցնեք հին մրցակիցներից, կմոտենաք կարևոր նպատակներին։

Շրջապատը հաճախ ձեր խորհուրդների ու օգնության կարիքը կունենա։ Մի մերժեք աջակցել ձեզ համար թանկ մարդկանց։ Դա կօգնի ձեզ ավելի հանգիստ ու վստահ զգալ, խուսափել մեղավորության զգացումից։

Օգտակար կլինի ապագայի պլաններ կառուցելը։ Իրադարձությունների հնարավոր ընթացքի մասին մտորելով՝ հնարավորություններ կտեսնեք, որոնց առաջ ուշադրություն չէիք դարձնում։ Չեն բացառվում անսպասելի բացահայտումները։

Շաբաթվա վերջին դժվար կլինի շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը։ Այս հատվածում հնարավոր են տարաձայնություններ ու վեճեր, չեն բացառվում նաև լուրջ կոնֆլիկտները։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը բարենպաստ կլինի։ Աստղերը ձեզ համար շատ հետաքրքիր բաներ են պատրաստել։ Մի վախեցեք փոխել ձեր սովորույթները, խախտել ավանդույթները, անել այն, ինչ ինտուիցիան է հուշում։

Աշխատանքին վերաբերող նոր գաղափարներ ու պլաններ կունենաք։ Որոշ Այծեղջյուրներ կհասկանան՝ ինչ է պետք անել արագ կարիերայի սանդուղքներով բարձրանալու, դիրքերն ամրապնդելու համար։ Դժվար չի լինի նոր համախոհներ գտնելը։ Ձեզ ամենալավ կողմերից ցույց կտաք, մարդիկ էլ հաճույքով կաջակցեն ձեզ։ Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ սիրային շարունակություն կստանան։

Պարզ կդառնա այն, ինչի մասին առաջ միայն կռահում էիք։ Ինքնավստահություն ձեռք կբերեք, մտորումներից վճռական գործողությունների կանցնեք։ Մի վախեցեք դժվարություններից։ Դրանք հաղթահարելի կլինեն։ Տեղին կլինի հին ծանոթների աջակցությունը։ Նրանց խորհուրդներին հետևելով՝ կխուսափեք լուրջ սխալներից։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ հեշտ ու միանշանակ չի լինի, բայց շաբաթն ընդհանուր առմամբ վատը չի լինի։ Մասնագիտական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն։ Չի բացառվում, որ գտնեք այն խնդիրը լուծելու ձևը, որի վրա գործընկերները երկար ժամանակ գլուխ էին կոտրում։ Ղեկավարությունը բարձր կգնահատի գործերին ձեր ստեղծագործ մոտեցումը, ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ու ուրիշների համար պատասխանատվություն վերցնելու ձեր պատրաստակամությունը։

Շաբաթվա կեսը բարդ կլինի։ Սա գայթակղությունների, ուժեղ զգացմունքների ժամանակ է։ Դժվար կլինի դիմակայել դրանց։ Դրա հետ մեկտեղ, առողջ բանականությունը կհուշի, որ պետք չէ տրվել դրանց, լավ է զբաղվել օգտակար, բայց ոչ այնքան հաճելի գործերով։ Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր կարգապահությունից ու կամքի ուժից։

Շաբաթվա վերջին խուսափեք գերհոգնածությունից, հոգ տարեք ձեր մասին։ Սա բարդ, լարված ժամանակահատված կլինի։ Շատ վտանգավոր կլինի ուժերն ու հնարավորությունները գերագնահատելը։ Գերհոգնածության հետևանքով հնարավոր է ինքնազգացողության վատացում։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը նշանակալի դրական փոփոխությունների սկիզբ կդնի։ Սակայն շատ բան կախված կլինի մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց հետ պայմանավորվելու ձեր կարողությունից։ Մի վիրավորեք նրանց, ովքեր քննադատում են ձեզ կամ չեն գնահատում ձեր ջանքերը։ Շաբաթվա կեսին կպարզեք, որ կարելի է կառուցողական երկխոսություն վարել նույնիսկ նրանց հետ, ում հետ առաջ լեզու գտնել չէր հաջողվում։

Երկարատև վեճից հետո հնարավոր է հաշտություն, հին ընտանեկան, ընկերական կամ սիրային կապերի վերականգնում։ Կփորձեք ուրիշների թուլությունների հանդեպ ներողամիտ լինել, և մարդիկ կգնահատեն դա։ Միայն թե, եթե ինչ-որ մեկը փորձի չարաշահել ձեր բարությունը, միանգամից հակահարված կտաք նրան։

Շատ հաճելի կլինի շաբաթվա վերջը։ Հավանական են ուղևորություններ, նոր տպավորություններ, վառ իրադարձություններ, որոնք երկար ժամանակ կմնան հուշերում։ Որոշ Ձկներ իրենց մեջ անսպասելի տաղանդներ կհայտնաբերեն։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 976 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES