Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 14.05 - 20.05
14.05.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ շատ բաների դեմ պետք է պայքարեք։ Ձանձրանալու առիթ չեք ունենա, բայց դուք կնախընտրեիք ժամանակն ավելի հանգիստ անցկացնել։ Հաճախ պայմաններն անբարենպաստ կլինեն, ճանապարհին լուրջ խոչընդոտներ կառաջանան, ստիպված եք լինելու մտածել այնպիսի բաների մասին, որոնք առաջ ձեր մտքով էլ չէին անցնի։ Շատ Խոյեր պետք է բարդ, բայց շատ օգտակար դասեր յուրացնեն։

Մտերիմների հետ շփումները հեշտ չեն լինի։ Դժվար կլինի ճիշտ տոնայնություն ընտրել, հասկանալ, թե ինչ են ուզում ձեզանից լսել մյուսները։ Լավ է կատակներ չանել, հատկապես՝ եթե կասկածում եք, որ դրանք ճիշտ կհասկացվեն։

Շատ դժվար կլինի ինչ-որ բան պլանավորելը։ Հաճախ լրիվ անսպասելի իրադարձություններ կլինեն, չի բացառվում, որ ուրիշները խառնվեն ձեր գործերին։ Արդյունքում՝ ստիպված եք լինելու գլուխ հանել նոր իրավիճակից, հրաժարվել հին որոշումներից ու պահին հարմար որոշումներ ընդունել։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ շաբաթ է մասնագիտական նպատակներին հասնելու համար։ Եթե ձգտում եք մասնագիտական բարձունքներ նվաճել ու մեծացնել եկամուտները, կրկնապատկեք ջանքերը։ Մեծ հաջողության հասնելու շանս կա։

Շաբաթը հարմար է սովորելու, աշխարհայացքը ընդլայնելու համար։ Շատ օգտակար կլինի այն միջոցառումներին մասնակցելը, որտեղ ինչ-որ նոր բան կարող եք իմանալ կամ էլ ծանոթանալ մարդկանց հետ, ովքեր աշխատում են նույն ոլորտում կամ կիսում են ձեր հետաքրքրությունները։ Ոչ ֆորմալ միջավայրում գործնական հարցերի քննարկումը շատ արդյունավետ կլինի։ Այդպիսի զրույցների շնորհիվ հետաքրքիր ու օգտակար բաներ կիմանաք։

Շաբաթը հարմար է գումարը ձեզ համար կարևոր նախագծերում ու գործերում ներդնելու համար։ Դրա համար զղջալու առիթներ չեն լինի։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը արդյունավետ չի լինի։ Կարող եք լավ հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել, հետաքրքիր վայրերում լինել։ Այս ամենը հաճույք կպատճառի։ Աշխատանքի վրա կենտրոնանալը հեշտ չի լինի, կարևոր մանրուքները չեք նկատի։ Բացի այդ, ամեն անգամ չի հաջողվի գործընկերների ու ղեկավարության հետ շփվելիս ճիշտ տոն ընտրել։ Արդյունքում՝ ռիսկի եք դիմում փչացնել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի զարգացումը։

Ավելի ուշ կհաջողվի գործնական տրամադրվել։ Շատ տեղին հետաքրքիր խնդիրներ ի հայտ կգան, որոնց լուծում գտնելը հաճույք կպատճառի։ Ձեր ոգևորությունը վարակիչ կլինի և կգտնվեն ձեզ օգնել ցանկացող մարդիկ։

Շաբաթվա երկրորդ կեսին հնարավոր են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում ու հաճելի իրադարձություններ տանը։ Հուզական տեսանկյունից լավ շրջան է։ Այն առատաձեռն կլինի անակնկալների ու նվերների հարցում։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկիզբն արդյունավետ օգտագործեք։ Բարենպաստ շրջան է, որի ընթացքում կկարողանաք անել այն, ինչ անհնար էր թվում։ Կկարողանաք իրագործել հին պլանները, գաղափարները, որոնց հետ մեծ հույսեր էիք կապում։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները։ Դրանց շնորհիվ նոր համախոհներ ու օգնականներ կգտնեք։

Շաբաթվա կեսին ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանա, իսկ արդեն շաբաթվա վերջին մոտ լուրջ խոչընդոտներ կարող են առաջանալ։ Բայց ձեր ուզածին հասնելու հնարավորություն կունենաք։ Այն բաց չթղնելու համար վճռականություն է պետք։

Շաբաթվա կեսին լարված կլինեք։ Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի, նույնիսկ ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի։ Բայց նույնիսկ այդ հատվածում շատ բարդ հարցեր կարող եք հաջող լուծել։ Եվ այդտեղ կենսափորձն օգտակար կլինի ձեզ։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթվա սկզբին ռիսկի մի դիմեք։ Այս շրջանը ամբողջությամբ խնդիրներից ու փորձություններից կազմված չի լինի, բայց դրանք, միևնույն է, շատ կլինեն։ Լավ է, եթե զգույշ լինեք, ռիսկի չդիմեք ու միանգամից չլուծեք ծագած բոլոր խնդիրները։ Շատ հաճախ ժամանակ է պետք իրավիճակը վերլուծելու, ամեն ինչ կշռադատելու, գործողությունների պլան կազմելու համար։

Լարված կլինեն շրջապատի հետ հարաբերությունները։ Չեն բացառվում մտերիմների հետ վեճերը։ Իրար առաջ մեծ պահանջներ կդնեք։ Հասկանալի է, որ սա չի նպաստի հաճելի շփմանը։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի բարենպաստ կլինի։ Այն կուրախացնի նոր հեռանկարներով, վերջին շրջանում ձեզ ու մտերիմներին անհանգստացնող հարցերը լուծելու հնարավորությամբ։

Հեշտ կլինի ձեզ համար թանկ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը։ Հին խնդիրներն առանց հետք թողնելու կմնան անցյալում։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Աշխատեք շաբաթը հնարավորինս արդյունավետ օգտագործել։ Այն բարենպաստ կլինի, աստղերը խոստանում են շատ հարցերում աջակցել։ Լավ պահ է մասշտաբային նախագծերի վրա աշխատելու կամ կյանքում ինչ-որ բան արմատապես փոխելու համար։ Հիմա լավ կհասկանաք, թե որոնք են ձեր իրական նպատակները։ Հազիվ թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարողանա շեղել ձեզ։

Շատ օգտակար կլինեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու հմտությունները։ Պետք կգան հին ծանոթությունները։ Մարդիկ, ովքեր գիտեն ձեր կարողությունների չափը, կուրախացնեն հետաքրքիր առաջարկներով։

Շատ Կույսերի համար շաբաթը կապված կլինի հեռու ապագայի վերաբերյալ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունից։ Դա հեշտ չի լինելու, բայց ճիշտ վարվելու համար բավականաչափ փորձ կունենաք։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հակասական կլինի։ Շատ նախագծերի մասնակցելու, տարբեր գործերով զբաղվելու ցանկություն կունենաք, բայց չեք կարողանա ճիշտ դնել առաջնահերթությունները։ Ուժերը զուր ծախսելու, ուրիշների արկածախնդրությունների զոհը դառնալու վտանգ կա։ Երբեմն հեշտ չի լինի նոր ծանոթների հետ կապված որոշումներ ընդունելն ու հասկանալը, թե ում կարելի է վստահել։ Ամենից գլուխ հանելու համար ժամանակ է պետք, իսկ ժամանակ շատ չեք ունենա։

Մի տրվեք գործերը հետաձգելու գայթակղությանը։ Հանգիստը ձեզ չէր խանգարի, բայց հիմա կարող եք հանգստանալ միայն այն բանից հետո, երբ լուծված կլինեն ամենաակտուալ խնդիրները։

Այն, ինչով պետք է զբաղվեք, կարևոր կլինի ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների համար։ Պատասխանատվության բեռ կզգաք, կհուզվեք ու կնյարդայնանաք։ Չի բացառվում՝ մտերիմ մարդու բարոյական աջակցության կարիքն ունենաք։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Զգույշ եղեք։ Շաբաթը անհարմար է ռիսկի դիմելու ու շատ բան խաղասեղանին դնելու տեսանկյունից։ Նույնիսկ լավ մտածված գործողությունները անհրաժեշտ արդյունքը չեն տա։

Աշխատավայրում հաճախ թյուրիմացություններ կլինեն, գործընկերներն ու ղեկավարությունը դժգոհ կլինեն ձեզանից։ Ավելի ուշ պարզ կդառնա, որ դուք ամենաճիշտ ձևով եք վարվել։ Բայց մինչ այդ ստիպված եք լինելու մի քանի տհաճ պահ ապրել։

Կյանքում գլոբալ փոփոխություններ բերող որոշումներ մի ընդունեք։ Բանն այն է, որ հիմա չի հաջողվի իրավիճակն ընդհանուրի մեջ տեսնել, ինչպես նաև հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ձեր այս կամ այն արարքը։

Հաճախ օգտակար կլինի ինտուիցիայի վրա հույս դնելը։ Պետք չէ գլուխ կոտրել այն հարցերի վրա, որոնց տրամաբանությունն ու առողջ բանականությունն ի վիճակի չեն պատասխան գտնել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթվա սկիզբը խնդիրներ ու հոգսեր կբերի։ Բայց այս հատվածում ակտիվ ու ինքնավստահ կլինեք, շատ դժվարություններ պարզապես չեք նկատի։ Ճանապարհին ծագած խոչընդոտները հեշտությամբ կհաղթահարեք, շատ գործերում առաջընթացի կհասնեք հաջողակ լինելու շնորհիվ։ Բայց պետք չէ թուլանալ։ Շուտով ստիպված եք լինելու շատ աշխատել։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում շրջապատի հետ հարաբերությունները։ Եթե հիմա ինչ-որ մեկին վիրավորեք, լավ հարաբերությունները վերականգնելը դժվար կլինի։ Հատկապես նրբանկատ պետք է լինել նրանց հետ, ովքեր զգայուն են, հակված են սուր արձագանքել ուրիշների նկատողություններին։

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կշատանան որոշում պահանջող կարևոր հարցերը։ Աշխատավայրում նոր խնդիրներ կառաջանան, դրանցից գլուխ հանելը հեշտ չի լինի։ Կարող է պարզվել, որ գիտելիքների ու փորձի կարիք ունեք։ Պատրաստ եղեք արագ սովորել։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը կարող է կապված լինել կյանքում կարևոր փոփոխությունների, ինչպես նաև իրադարձությունների հետ, որոնք ձեզ անակնկալի կբերեն։ Պատրաստ եղեք որոշումներ ընդունել ու փոխել պլանները։ Հիմա խիստ անցանկալի է, նույնիսկ վտանգավոր կառչել սովորույթներին, հնացած պատկերացումներին։ Մտածեք՝ արդյոք ժամանակը չէ փոխել իրադարձությունների սովորական ընթացքը։

Ունակ կլինեք շատ օգտակար բաներ անել շրջապատի ու առաջին հերթին ձեզ համար թանկ մարդկանց համար։ Շատ կարևոր է հիշել նրբանկատության մասին, չփաթաթել ձեր գաղափարները, չխառնվել ուրիշների գործերին։ Եթե վարքի ճիշտ մոդել ընտրեք, կհաջողվի խուսափել տարաձայնություններից ու վեճերից, իսկ այն, ինչ կանեք ուրիշների համար, օգուտ կտա հարաբերություններին։

Մտածեք գումարի մասին։ Հիմա ունակ կլինեք արժանի կիրառում գտնել հավաքած գումարին։ Հաջող կլինեն համարձակ բիզնես-նախագծում ներդրումները։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչքան մեծ նպատակներ ու պլաններ ունենաք, այնքան արագ է պետք կենտրոնանալ դրանց վրա։ Բանն այն է, որ այս շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի ու հնարավորություն կտա հաջողության հասնել, իսկ ահա երկրորդ կեսը լավը չի լինի։ Բացի այդ, սովորականից արագ կհոգնեք, արդեն շաբաթվա վերջին էլ պարզապես էներգիա չեք ունենա մտածածն իրագործելու համար։

Ամենայն հավանականությամբ օգնականների կարիք կունենաք։ Լավ է օգնականներ փնտրեք այն մարդկանց շրջանում, ովքեր ինչ-որ ժամանակ ձեզ օգտակար ծառայություններ են մատուցել։ Մի շփվեք նրանց հետ, ովքեր վստահեցնում են ձեզ անշահախնդիր աջակցելու հարցում, բայց առաջ երբևէ նման բան չեն արել։

Շփումների հարցին ընտրողաբար մոտենալը կարևոր կլինի ֆինանսներին վերաբերող գործերում, նույնիսկ եթե խոսքն աննշան, խորհրդանշական գումարի մասին է։ Գումարի համար շատ բաների ունակ մարդիկ հիմա կձգտեն դեպի ձեզ ու կփորձեն օգտվել ձեր միամտությունից։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Չնայած դժվարություններին՝ այս շաբաթ վստահ կլինեք, որ աստղերը ձեր կողմից են և չեք սխալվի։ Եվ իսկապես, եթե նույնիսկ որոշ իրադարձություններ ձեր սրտով չլինեն, իրավիճակն ընդհանուր առմամբ վատը չի լինի ու հնրավորություն կունենաք այն դեպի լավը փոխել։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, չի բացառվում իրադարձությունների հաջող ընթացք, որը թույլ կտա արագ ու հաջող լուծել կարևոր հարցերը, սպասվածից ավելիին հասնել։ Ելք կգտնեք այնտեղ, որտեղ մյուսներին դա չի հաջողվել։

Շատ վառ կարտահայտվեն գործնական հատկանիշներն ու կազմակերպչական ունակությունները։ Նույնիսկ նրանք, ովքեր առաջ շատ հեռու են եղել կոմերցիայից, կհասկանան, թե ինչպես կարող են լավ գումար աշխատել։ Հետո ամեն ինչ կախված կլինի ձեր վճռականությունից։

Շաբաթը հնարավորություն կտա լուծել անձնական խնդիրները։ Հիմա անկեղծ կլինեք ձեր ու շրջապատի հետ, գլուխ կհանեք սեփական զգացմունքներից ու հարգանքով կվերաբերվեք մյուսների զգացմունքներին։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 8584 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES