Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 12.03 - 18.03
12.03.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բավականին բարդ շաբաթ է։ Այն ոչ այնքան շատ խնդիրներ, որքան փորձություններ կբերի։ Աշխատեք դրանցից հնարավորինս լավ գլուխ հանել, և կարևոր դրական փոփոխություններն իրենց սպասեցնել չեն տա։ Պետք է նորը սովորեք, որոշումներ ընդունեք, համախոհներ փնտրեք։ Այս ամենը պետք է շատ արագ անել։

Ուշադիր եղեք աշխատանքի մեջ, լավ ուսումնասիրեք ձեր գործնական միջավայրը։ Հիմա վտանգ կա, որ շատ բան կկորցնեք ուրիշների խարդավանքների պատճառով։ Կարևոր կլինի նաև գումարը խնայողաբար օգտագործելը։ Աշխատեք սահմանափակվել անհրաժեշտ գնումներով ու կրճատել ծախսերը։

Բայց հաճելի պահեր էլ կլինեն։ Չի բացառվում, որ ձեր առաջ նոր հեռանկարներ բացվեն։ Հնարավորություն կունենաք անել այն, ինչը վաղուց էիք պլանավորել։ Վճռական գործողությունների, անսովոր քայլերի անհրաժեշտություն կառաջանա։ Մի վախեցեք ոչ մեկից, ոչ էլ մյուսից։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դրական միտումներն այս շաբաթ գերիշխող կլինեն։ Եթե ինչ-ինչ դժվարություններ առաջանան, դրանք լուրջ չեն լինի։ Ունակ կլինեք հաղթահարել բոլոր խոչընդոտները, չեք վախենա ոչ ստանդարտ իրավիճակներից ու ինքնատիպ որոշումներից, կհասկանաք՝ ինչի եք ուզում հասնել և ինչ է պետք նախաձեռնել։

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, որոնց ուղղությամբ վերջին շրջանում շատ էիք մտորել։ Եկամուտները մեծացնելու հնարավորություն կունենաք ու բաց չեք թողնի այն։

Բարենպաստ շաբաթ է ուսման, հետազոտական ու ուսուցանող գործունեության համար։ Շատ օգտակար տեղեկատվություն կստանաք, արագ գլուխ կհանեք, թե դրա որ մասն է կարևոր և որը՝ ոչ այնքան։ Բացի այդ, կփորձեք ստուգել իմացածը։ Հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա ձեզ մոլորության մեջ գցել, նույնիսկ եթե շատ փորձի։

Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում։ Դրանք որոշ չափով կապված կլինեն նրա հետ, որ գլուխ կհանեք ձեր զգացմունքներից, նորովի կնայեք շրջապատին, կնկատեք այն, ինչն առաջ աչքից վրիպել էր։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը հաջող կլինի։ Օգտվեք բարենպաստ պահից վաղեմի մտահղացումը ու նոր համարձակ պլանը կյանքի կոչելու համար։ Ժամանակ մի կորցրեք։ Պատրաստ կլինեք արագ գործել և հենց դրա շնորհիվ շատ բան կհասցնեք։

Ինչ-որ նոր բան սովորելու կամ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կլինի, որը շատ կթեթևացնի ձեր կյանքը։ Պետք կգա ուրիշների փորձը։ Հարցեր կտաք մարդկանց, կհետևեք նրանց օրինակին, և ճիշտ կվարվեք։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հարմար է հանգստի ու զվարճանքների, քան աշխատանքի, ուսման և այլ օգտակար գործերի համար։ Սա հաճելի շփումների, անսովոր հանդիպումների ժամանակահատված է։ Չեն բացառվում սիրային պահերը, հաճելի հիշարժան ժամադրություններիը։

Շաբաթվա վերջին ուշադիր եղեք առողջության հանդեպ, խուսափեք ավելորդություններից։ Հոգ տարեք ձեր մասին և կխուսափեք հիվանդանալուց։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ շաբաթ է։ Այն կսկսվի ոչ մեծ հաջողություններից, բայց ավելի ուշ առաջ շարժվելու, ձեր ամենակարևոր նպատակներին հասնելու կամ գոնե նրանց մոտենալու հնարավորություն կունենաք։ Վճռական եղեք։ Ավելորդ կասկածները հիմա ոչ միայն ժամանակ, այլ նաև հոգևոր ուժեր կխլեն, որոնց համար կարող էիք ավելի լավ կիրառություն գտնել։

Հետևեք ձեր հուզական վիճակին։ Ձեր ուժերի սահմաններում կլինի փոքրիկ տհաճությունների ու մտացածին խնդիրների պատճառով չտխրելը, լավատեսություն ու կենսուրախություն պահպանելը։

Այն, թե ինչպես կդասավորվեն ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները, կախված կլինի ձեզանից։ Կոնֆլիկտներ բաց մի թողեք։ Վեճից հետո հաշտվելը սովորականից շատ ավելի բարդ է լինելու։

Շաբաթը վատը չէ ուղևորությունների ու պայմանները փոխելու համար։ Չի բացառվում, որ ուղևորությունը կապված լինի աշխատանքի կամ ուսման հետ։ Նման պարագայում դրանք ավելի հաջող կլինեն։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այս շաբաթ ձեզ շատ գործնական հանդիպումներ ու բանակցություններ են սպասվում։ Չի բացառվում, որ գործունեության դաշտն ընդլայնելու ու նոր նախագիծը կյանքի կոչելու համար ստիպված լինեք նոր գործընկերներ ու համախոհներ փնտրել։ Ինչ-որ անսովոր բանով պետք է զբաղվեք, ընդ որում՝ փորձված մեթոդները այնքան արդյունավետ չեն լինի, որքան որ կուզենայիք, այնպես որ՝ անհրաժեշտ կլինի փորձարկումներ անել, ուրիշ ուղիներ փնտրել։ Լսեք խորհուրդները, նույնիսկ եթե դրանք ստանում եք այն մարդկանցից, որոնց այնքան էլ չեք վստահում։ Ուրիշների լավ գաղափարները հիմա շատ օգտակար կլինեն։

Վատ շաբաթ չէ ֆինանսների տեսանկյունից։ Կարող եք հաջող գործարքներ կնքել, մեծացնել եկամուտները։ Որոշ Առյուծների կհաջողվի շահավետ վաճառել այն, ինչ վաղուց անհրաժեշտ չէ նրանց։

Հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կունենաք։ Նրանց միանգամից դուր կգաք, ու դրա համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Բավարար կլինի ձեր բնածին գրավչությունը։ Կարող է սիրային պատմություն սկսվել, որը լի կլինի վառ ապրումներով ու հույզերով։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթը լրիվ հանգիստ չի լինի, հազիվ թե կարողանաք խուսափել փորձություններից ու սուր պահերից։ Սակայն գերակշռող կլինեն դրական միտումները, իսկ դա նշանակում է, որ հաջողություններ ու հաղթանակներ ավելի շատ կլինեն, քան դժվարություններ։

Հարմար ժամանակ է այնպիսի գործ ստանձնելու համար, որը ձեզ վաղուց է հետաքրքրում։ Այն սպասվածից բարդ կլինի ու ջանքեր կպահանջի։ Բացի այդ, պայմանները ձեր սպասածի նման չեն դասավորվի, այնպես որ՝ չզարմանաք անակնկալներից։ Փոխարենը հնարավորություն կունենաք ծանոթանալ շատ հետաքրքիր մարդկանց հետ, որոնք ժամանակի հետ հուսալի համախոհներ ու իսկական ընկերներ կդառնան։

Հնարավոր են դրական փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում։ Եվ բանը միայն այն չէ, որ ձեր ջանքերի շնորհիվ անցյալում կթողնեք խնդիրներն ու կոնֆլիկտները; Մտերիմները նորովի կնայեն իրավիճակին, որը վերջին ժամանակներում ստիպում էր նրանց անհանգստանալ։ Նրանք կհասկանան, թե ինչպես է պետք գործել, որպեսզի հաշվի առնվեն բոլորի հետաքրքրությունները։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը բարդ ու ոչ միանշանակ, բայց հետաքրքիր կլինի։ Շատ բաների նորովի կնայեք, կհասկանաք, թե ինչ է պետք փոխել իրավիճակն ավելի հարմարավետ դարձնելու համար։ Գրավիչ մասնագիտական հեռանկարներ կբացվեն։ Չի բացառվում, որ նոր մասնագիտություն յուրացնեք կամ բարձրանաք կարիերայի սանդուղքով։ Շաբաթն օգտագործեք գործնական կապերն ամրապնդելու համար։ Ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու հնարավորություն կլինի։

Ուշադիր եղեք ֆինանսական գործերին։ Հնարավոր է՝ գերագնահատել էիք ձեր հնարավորությունները։ Չի բացառվում, որ ծախսերը կրճատելու, ինչ-որ գնումներից հրաժարվելու անհրաժեշտություն լինի։ Մի անհանգստացեք։ Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, և ավելի շատ գումար կստանաք, քան սպասում էիք։

Մտերիմները հիմա ձեր ուշադրության ու աջակցության կարիքը կունենան։ Չի բացառվում, որ նրանց բարեկեցության ու հարմարավետության համար ստիպված լինեք հետաձգել ձեր ցանկությունների իրագործումը։ Հնարավորություն կունենաք հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում վիճել էիք կամ քիչ էիք շփվում։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ հաջողության հասնելու համար պետք է շատ համբերատար լինեք շրջապատի հանդեպ։ Իսկ դա հեշտ չի լինելու։ Առաջին հերթին՝ ձեզ անընդհատ սխալ կհասկանան, և երկրորդ՝ հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Հնարավոր են կոնֆլիկտներ ու վեճեր աշխատանքի վայրում։ Չի բացառվում, որ ինչ-որ մեկը փորձի օգտագործել ձեզ իր հետաքրքրությունների համար։ Այնպես որ՝ ուշադիր ու զգույշ եղեք։

Մտերիմների հետ շփումները միշտ չէ, որ հարթ կլինեն, բայց այստեղ կարող եք գոնե խարդավանքներ չսպասել։ Հնարավոր են քննադատություններ, ինչ-որ հաճելի կատակներ, բայց ոչ ոք չի խորամանկի ու չի փորձի չարաշահել ձեր բարությունը։ Շաբաթվա վերջին կարող եք քննարկել հին խնդիրները։ Չի բացառվում, որ հենց հիմա կարողանաք լուծում տալ դրանց։

Վատ չեն դասավորվի գործնական ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց լրիվ անսպասելի ու առանց պատրաստվելու մեկնեք։ Պատրաստ կլինեք անակնկալների, չեք վախենա դժվարություններից ու փոքրիկ անհարմարություններից։ Ճանապարհին հաճելի ծանոթությունների հավանականությունը շատ մեծ է։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը կարող է բարդ դասավորվել։ Բայց եթե պատրաստ եք պայքարել, կհասնեք դրված նպատակներին։ Մի վախեցեք փոխել պլաններն ու ինմպորվիզներ անել։ Երկուսն էլ հիմա շատ օգտակար կլինեն։

Մի շտապեք։ Հիմա պետք չէ բուռն գործունեություն ծավալել և անհապաղ սպասել անհրաժեշտ արդյունքին։ Ամենայն հավանականությամբ ավելի շահեկան կլինի մի քիչ սպասել ու գործել այն ժամանակ, երբ գա իդեալական պահը։ Խնայեք ուժերը, դրանք մի ծախսեք անիմաստ վեճերի վրա։

Խորհուրդներ կստանաք։ Ինտուիցիան կհուշի, թե դրանցից որոնց և երբ կարող եք հետևել։ Շաբաթվա վերջին մոտ հնարավորություն կունենաք մտերիմների հետ քննարկել գործերը, պայմանավորվել մոտ ապագայի ընդհանուր պլանների մասին։

Կոնֆլիկտներ կարող են ծագել և՛ տանը, և՛ աշխատավայրում։ Սովորաբար դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ։ Ցանկության դեպքում կարող եք ամեն ինչ հարթել։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարդ, բայց հետաքրքիր շաբաթ է։ Դժվարություններից ու խնդիրներից խուսափել չի ստացվի, բայց շաբաթվա վերջին կհասկանաք, որ շատ բանի եք հասել, արեք եք նույնիսկ պլանավորածից ավելին։ Հիմա պատրաստ կլինեք առաջ գնալ ու ձերը պնդել, ինչպես էլ որ դասավորվեն պայմանները։ Խոչընդոտների պատճառով երբեմն ստիպված եք լինելու անհնագստանալ, բայց դրանց պատճառով ձեր նպատակներից չեք հրաժարվի։

Հավանական են մասնագիտական ձեռքբերումներ, առաջընթաց մի գործում, որին վերջին շրջանում մեծ ուժեր էիք տրամադրել։ Պայմանները բարենպաստ կլինեն մասնագիտական աճի համար, բայց լավ է չշտապեցնել իրադարձությունները։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ օգտակար կապեր ձեռք կբերեք։ Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե ինքներդ դա ցանկանաք։

Անձնական կյանքում կարող եք նախաձեռնող լինել։ Հարգանքով կվերաբերվեք ուրիշների զգացմունքներին, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթը բավականին բարդ կլինի։ Խնդիրներ ու դժվարություններ սովորականից հաճախ կառաջանան, ընդ որում՝ այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում տեսնել։ Ստիպված եք լինելու հարմարվել նոր ու ոչ այնքան հաճելի պայմաններին։ Գործեր օր օրի ավելի շատ կլինեն, շատ կարևոր կլինի ժամանակը ճիշտ բաշխելը։ Երբեմն դա դժվարությամբ կստացվի, ոչ մի խորհուրդ, ցավոք, չի օգնի։

Կփոխվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց ձեզ ընկեր ու համախոհ էիք համարում։ Նրանք, ովքեր առաջ ձեր կողմից էին ու ամեն ինչում աջակցում էին, հիմա ձեզ հաճախ կքննադատեն ու կշեղեն։ Կսկսեք կասկածել ձեր ուժերի ու ընդունակությունների վրա, կհրաժարվեք հեռանկարային նախագծերից։

Միայն ամենամտերիմները կաջակցեն դժվարին պահերին, աջակցության խոսքեր կգտնեն ու գործնական օգնություն կտրամադրեն։ Անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Ցանկացած գաղտնիք ու չասված բան վատ կանդրադառնա հարաբերությունների վրա։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Այս շաբաթ ձեր կյանքում շատ բան փոխելու հնարավորություն կունենաք։ Հույս մի ունեցեք, որ ամեն ինչ հեշտ է ստացվելու։ Լրիվ հակառակը՝ ստիպված եք լինելու շատ ջանալ, ուժասպառ կլինեք ու կզոհեք ձեր զվարճանքները օգտակար գործերի համար։ Բայց գոհ կլինեք ձեր ջանքերի արդյունքներից, շրջապատին էլ հարգանք կներշնչեք։

Ուշադիր կլինեք շրջապատում տեղի ունեցող ամեն ինչին, կփորձեք ցանկացած իրավիճակ օգտագործել ի շահ ձեր հետաքրքրությունների։ Դա հաճախ ու հեշտ կստացվի ձեզ մոտ։ Մարդիկ զրամացած կմնան, շատերը կնախանձեն ձեզ։ Բայց անհանգսանալու կարիք չկա։ Ձեզ վնասել չեն կարողանա։

Հարմար շաբաթ է ընտանեկան կապերն ու սիրային հարաբերությունները ամրապնդելու համար։ Կհաշտվեք նրանց հետ, ում հետ վիճել էիք։ Շաբաթը սիրային պահեր կբերի։ Չեք կորցնի սիրած մարդուն հաճույք պատճառելու, ուրախացնելու հնարավորությունը։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: armenlur
Դիտումներ: 1321 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 3.0/9
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES