Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 11.06 - 17.06
11.06.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բավականին հաջող կլինի շաբաթվա սկիզբը։ Օգտվեք աստղերի աջակցությունից հին պլանները կյանքի կոչելու, սկսածն ավարտին հասցնելու համար։ Հնարամիտ կլինեք, արագ անսովոր ու համարձակ որոշումներ կընդունեք, և դրանց շնորհիվ կհաղթահարեք ճանապարհին առաջ եկած խոչընդոտները։

Չնայած տարաձայնություններին՝ ձեզ կհաջողվի լավ հարաբերություններ պահպանել շրջապատի հետ։ Կփորձեք զուսպ լինել ու ոչ ոքի չվիրավորել։ Կարող եք փորձ անել կապ հաստատել մեկի հետ, ում հետ առաջ չէր հաջողվում լեզու գտնել։

Շաբաթվա վերջին չեն բացառվում լարված պահերը։ Այս հատվածում հեշտ չի լինի հանգստություն պահպանելը։ Բայց հույզերին տրվել էլ պետք չէ։ Դրանց ազդեցությամբ արարքներ կգործեք, որոնց համար հետո ստիպված եք լինելու զղջալ։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ողջ շաբաթվա ընթացքում գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը։ Իսկ դա նշանակում է, որ, ճիշտ է, խնդիրները չեն բացառվում, բայց շատ լավ գլուխ կհանեք դրանցից։ Անհաղթահարելի խոչընդոտներ ճանապարհին չեն առաջանա։

Շաբաթվա սկիզբը հարմար է նոր գործեր ստանձնելու, նախաձեռնող լինելու ու փորձարկումներ անելու համար։ Սա հոգևոր վերելքի ժամանակ է։ Չեք կասկածի ձեր ուժերին, ժամանակը վեճերի վրա չեք վատնի, պարզապես կանեք այն, ինչ հարմար կգտնեք։ Դա հիանալի արդյունքների հասնելու շատ լավ ձև կլինի։

Կարևոր, լուրջ, պատասխանատու գործերը վերջացրեք մինչև չորեքշաբթի։ Ավելի ուշ դրանցից գլուխ հանելը բարդ է լինելու։ Բացի այդ, փոքրիկ խնդիրներ կառաջանան, որոնք ուշադրություն կպահանջեն։

Շաբաթվա վերջին ռիսկի մի դիմեք, գործեք փորձված ու հուսալի մեթոդներով։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Եթե ուշադիր լինեք նրա հուշումներին, կկարողանաք դիմակայել գրավիչ գայթակղություններին։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթն ուրախ ու հետաքրքիր կսկսվի, բայց այնքան էլ արդյունավետ չի լինի։ Գործերի վրա կենտրոնանալը այս հատվածում սովորականից բարդ է լինելու։ Բացի այդ, կարող է թվալ, որ պայմաններն անբարենպաստ են, շատ բան կուզենաք հետաձգել։ Բայց լավ է գործերը չհետաձգել։ Շատ բան հասցնելու շանս ունեք։ Բաց մի թողեք այն։

Շաբաթվա կեսը բարենպաստ է նախաձեռնող լինելու համար։ Դա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։ Հնարավոր է՝ հենց այս օրերին հաջողվի համախոհներ գտնել, հանդիպել մարդկանց, որոնք ժամանակի հետ լավ ընկերներ կդառնան։ Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում։

Ամենաանհանգիստը կլինեն շաբաթվա վերջին օրերը։ Այս հատվածում շատ իրադարձություններ կլինեն, դրանց բոլորին ճիշտ գնահատական տալ չի հաջողվի։ Աշխատեք չշտապել եզրակացությունների հարցում։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին բարդ կլինի նպատակների ու առաջնահերթությունների հարցում որոշակիություն մտցնելը։ Շփումների հարցին ընտրողաբար մոտեցեք։ Չեն բացառվում անհաջող որոշումներն ու սխալները։ Բայց եթե չշտապեք, ամեն քայլը լավ մտածեք, ժամանակին կուղղեք ձեր սխալներն ու դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա։

Չեն բացառվում տարաձայնություններն ընտանիքում։ Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն։ Բայց կփորձեք հարթել սուր անկյունները, ու ժամանակի հետ ամեն ինչ կկարգավորվի։

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան դժվար կլինի ինքնավերահսկողությունը պահպանելը։ Լարված կլինեք, սուր կարձագանքեք այն ամենին, ինչ տեղի է ունենում շուրջը։ Եթե ինքնատիրապետում պահպանեք, օրերը վատ չեն դասավորվի։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հեշտ շաբաթ չի լինի։ Սա պատասխանատու շաբաթ կլինի։ Շատ Առյուծներ այդ ժամանակ պետք է կարևոր որոշումներ ընդունեն։ Սովորաբար ինքնավստահ Առյուծները սխալներ կանեն։ Ուժերը գերագնահատելու, պարտականություններ ստանձնելու վտանգ կա, որոնք դժվար կլինի կատարելը։ Շատ կարևոր կլինի գայթակղություններին չտրվելը, նպատակների մասին հիշելը։ Եթե ունակ եք պահպանել առողջ բանականությունը, այդ օրերին կկարողանաք խուսափել տհաճություններից։

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի։ Նրա հնարավորություններից օգտվելու համար պետք է դուրս գաք ընդունված սահմաններից, անեք այն, ինչ առաջ չէիք համարձակվի անել։

Բարենպաստ ժամանակ է ստեղծագործելու, սովորելու, երևակայություն պահանջող զբաղմունքների համար։ Բայց դրա հետ մեկտեղ՝ պետք չէ պատրանքներ կառուցել, հատկապես՝ անձնական հարաբերություններին վերաբերող պատրանքներ։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ շաբաթ է։ Կարևոր դրական փոփոխություններ կնկատվեն կյանքի բոլոր ոլորտներում։ Եզրակացությունների ու որոշումների հարցում չեք շտապի։ Եվ դա ճիշտ մոտեցում կլինի։ Հիմա ամեն քայլը պետք է լավ մտածված լինի։ Դա կօգնի խուսափել սխալներից ու ավելորդ ապրումներից։

Շրջապատի հետ ընդհանուր լեզու գտնելը հիմա սովորականից հեշտ կլինի։ Ունակ կլինեք հետաքրքրել ու գրավել նրանց, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում ու համարյա չեն ճանաչում։ Հնարավոր են ծանոթություններ, որոնք ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն։ Որոշ Կույսեր կհանդիպեն մարդկանց, ովքեր ժամանակի հետ հուսալի գործընկերներ կդառնան։

Չի բացառվում, որ ձեր տաղանդները արժանի կիրառելու հնարավորություն ստանաք, իրագործեք ստեղծագործ մտահղացումները։ Կարող եք համախոհներ գտնել, որոնք կօգնեն կյանքի կոչել գաղափարները։

Լավ կանցնեն ուղևորությունները։ Պայմանների փոփոխությունն օգտակար կլինի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի։ Հաճախ դժվարություններ ու թյուրիմացություններ կառաջանան։ Բայց եթե պահպանեք ինքնատիրապետումն ու հակասական արարքներ չգործեք, լուրջ խնդիրներ չեն առաջանա։ Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու ինքնուրույն որոշումներ ընդունելը։ Ինչ-որ մեկը կարող է փորձի ճնշել ձեզ։ Ձեր մեջ դիմադրելու ուժ գտեք։

Մտերիմների հետ հարաբերությունները մեծ մասամբ ձեզանից կախված կլինեն։ Դժվար կլինի հույզերին չտրվելն ու կշռադատված որոշումներ ընդունելը։ Միայն այդպես կխուսափեք կոնֆլիկտներից ու վեճերից։

Գործերը, որոնք կստանձնեք այս շաբաթ, սպասվածից բարդ կլինեն։ Բայց դա սկսածը կիսատ թողնելու առիթ չպետք է դառնա։ Հաջողության հասնելու շանս ունեք։ Չի բացառվում, որ այդ հարցում օգնեն հին ծանոթներն ու փորձված համախոհները։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ ու արդյունավետ շաբաթ է։ Այն շատ հարմար է ամենատարբեր գործերի համար։ Ինչ էլ որ ստանձնեք, ինչ նպատակ էլ որ դնեք ձեր առաջ, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել։ Հավանական են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր ժամանակի հետ ոչ միայն համախոհներ, այլ նաև ընկերներ կդառնան։

Աշխատանքի մեջ հիանալի արդյունքների ու ձեզ համար կարևոր գործում առաջընթացի հասնելու հնարավորություն կունենաք։ Նրանք, ովքեր ձգտում են բարձրանալ մասնագիտական սանդուղքով, ցույց կտան, թե ինչի են ունակ։ Իսկ այն Կարիճներին, ովքեր ուզում են մեծացնել եկամուտները, սուր ինտուիցիան կօգնի շահավետ գործարքներ կնքել։

Շաբաթը հաջող է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Այն սիրային պահեր կպարգևի։ Դժվար չի լինի ձեզ համար թանկ մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելը։ Հակառակը՝ մտերիմներին կես խոսքից կհասկանաք, նրանք էլ ձեզ։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ուշադիր ու զգույշ եղեք։ Շաբաթը ձեզ համար փորձություններ է նախապատրաստել; Աշխատեք դրանցից որքան հնարավոր է լավ գլուխ հանել։ Սխալ կլինի հաջողակ լինելու վրա հույս դնելը։ Հակառակը՝ ցանկացած հաջողություն ջանքեր կպահանջի։ Դրա պատճառով նույնիսկ ընթացիկ գործերը սովորականից ավելի բարդ կթվան։

Որոշ Աղեղնավորներ պետք է պայքարեն ուժեղ մրցակցի դեմ։ Նրանց հաղթելը հեշտ չի լինելու, բայց շանս կա։ Ինչքան ձեր կենսափորձը շատ լինի, այնքան շանսը մեծ կլինի։ Աշխատեք չկրկնել նախկին սխալները։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Հաճախ դրանց պատճառը ձեր շատ ծախսելը չի լինի, այլ իրադարձությունների անբարենպաստ ընթացքը։ Հավանական են անսպասելի ծախսեր։ Գումարը պետք կգա ընտանեկան խնդիրները լուծելու կամ մտերիմներին աջակցելու համար։

Զգուշություն է պետք։ Ռիսկային, կասկածելի նախաձեռնությունները պետք է հետաձգել։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը պատասխանատվություն ու վճռականություն կպահանջի։ Այն կյանքի բոլոր ոլորտներում կարևոր փոփոխություններ կբերի, բայց չի բացառվում, որ սկզբում այն ձեր ճաշակով չի լինի։ Սովորականից հաճախ որոշումներ կընդունեք արտաքին ազդակների ճնշմամբ, կանեք այն, ինչից կուզենայիք խուսափել։ Մի հուսահատվեք ու մի նյարդայնացեք։ Եթե ղեկավարվեք առողջ բանականությամբ, ապա այս բարդ շաբաթվանից էլ օգուտ կքաղեք։

Չի բացառվում, որ աշխատանքը, գործունեության ոլորտը փոխելու, վաղուց ձեզ հետաքրքիր թվացող գործով զբաղվելու հնարավորություն ունենաք։ Հավանական է եկամուտների աճ, բայց խոսքը հեշտ փողերի մասին չէ։ Պետք է ջանքեր գործադրեք։ Հնարավոր են հաջողություններ ուսման, գիտական գործունեության մեջ։

Անձնական հարաբերությունների տեսանկյունից շաբաթը հեշտ չի լինի, մտերիմների հետ հարաբերություններն էլ լարված կլինեն։ Հնարավոր են տարաձայնություններ, իրենց հիշեցնել կտան հին վիրավորանքները։ Շաբաթվա վերջին ամեն ինչ կհարթվի։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հեշտ շաբաթ չի լինի, բայց այն հաջող կլինի։ Ինչ էլ որ պատահի, կնախընտրեք ձեռքերը ծալած չնստել, այլ գործել։ Հենց նման մոտեցումը թույլ կտա հիանալի արդյունքների հասնել։ Հաճախ հաջողությունն ավելի մեծ կլինի, քան սպասում էիք։

Շաբաթը շատ հարմար է նախաձեռնող լինելու, նորը ստանձնելու, այնպիսի մարդկանց փնտրելու համար, որոնց կարող են հետաքրքրել ձեր պլանները։ Ունակ կլինեք համախոհների խումբ կազմել, որոնք կապված կլինեն ոչ միայն ընդհանուր գաղափարով, այլ նաև անձնական համակրանքով։

Շաբաթը վատը չէ ֆինանսների տեսանկյունից։ Մի քանի շահավետ գործարք կնքելու հնարավորություն կա։ Այստեղ լավ է չշտապել ու ռիսկի չդիմել։ Զգուշությունը կօգնի խուսափել կորուստներից։

Անձնական հարաբերություններում նշանակալի կլինի բարենպաստ միտումների ազդեցությունը։ Կաջակցեք մտերիմներին, նրանք էլ նույն ձևով կպատասխանեն։ Կոնֆլիկտները քիչ հավանական են։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շատ անհանգիստ շաբաթ է։ Ձեր տրամադրությունը հաճախ կփոխվի։ Հնարավոր են ուժեղ ապրումներ։ Բացի այդ, անսպասելի իրադարձություններ կլինեն։ Դրանց մի մասը ձեր փակուղու առաջ կկանգնեցնեն։ Մի վշտացեք, եթե ամեն ինչ պլանի համաձայն չընթանա։ Դուք բավականաչափ փորձ ու հնարամտություն կունենաք բարդ ու ոչ միանշանակ իրավիճակից ելք գտնելու, ինչ-որ զուգադիպություններից ու տարօրինակ իրադարձություններից օգուտ քաղելու համար։

Դժվար չի լինի լուրջ, մասշտաբային նախագծերի վրա կենտրոնանալը։ Փոխարենը մանր գործերից հիանալի գլուխ կհանեք։

Ընտրողաբար է պետք մոտենալ և՛ գործնական, և՛ անձնական հարաբերություններին։ Ձեր վստահությունն ու համակրանքը կփորձեն շահել ամենատարբեր մարդիկ, ընդ որում՝ նաև նրանք, ումից լավ կանեիք հեռու մնայիք։ Այնպես որ՝ զգոն լինելը չէր վնասի։ Պետք չէ կիսվել գաղտնիքներով ու քննարկել ուրիշների գործերը։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1357 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES