Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 09.06 - 15.07
09.07.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը հարմար է ամենակարևոր ու լուրջ գործերի համար։ Դրանցով ստիպված եք լինելու ինքնուրույն զբաղվել, բայց դա ձեզ չի խանգարի հիանալի արդյունքների հասնել։ Նույնիսկ առանց աջակցության ունակ կլինեք շատ բանի հասնել։ Բայց պետք է խուսափեք չարդարացված ռիսկից։ Զգույշ պետք է լինեք արարքների ու արտահայտությունների մեջ։ Ինչքան քիչ ուշադրություն հրավիրեք ձեզ վրա, այնքան լավ։

Աստիճանաբար հուզական ֆոնն ավելի լարված կդառնա, չեք կարողանա կառավարել ձեր հույզերը։ Շաբաթվա երկրորդ կեսին իրադարձություններին ձեր սուր արձագանքը վտանգավոր կդառնա։ Պահի ազդեցության տակ վերջ կտաք այն կապերին, որոնք թանկ են ձեզ համար, կվիճեք ընկերների ու մյուս մտերիմների հետ։ Աշխատեք հանգստություն պահպանել։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ոչ միանշանակ շաբաթ է, որը կստիպի ձեզ հուզվել։ Աշխատեք պահպանել լավ հեղինակությունը, բամբասանքների ու շշուկների առիթներ չտալ։ Ցանկալի է չխառնել գործնական ու անձնական հարաբերությունները։ Լուրջ սխալներ թույլ կտաք, եթե աշխատանքային հարցերը լուծելիս առաջնորդվեք անձնական նախապատվությամբ։

Հեշտ չեն դասավորվի շրջապատի հետ հարաբերությունները։ Թշնամիները հետևից կարող են վնասել ձեզ, ինչ-որ մեկին ձեր դեմ տրամադրել։ Շատ դժվար կլինի նման մարդկանց ջրի երես հանելն ու սեփական հետաքրքրությունները պաշտպանելը։

Կլինեն նաև հաջող պահեր։ Սուր ինտուիցիայի շնորհիվ կզգաք աստղերի աջակցությունն ու նման պահերը առավելագույնս արդյունավետ կօգտագործեք։ Շատ գործեր կունենաք, բայց ժամանակը դրանց բոլորին կբավականացնի։ Աշխատանքի համար անձնական կյանքը զոհելու կարիք չի լինի։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթը հաջող կդասավորվի։ Նրա մեծ մասը բարենպաստ կլինի։ Ուրախության ու լավատեսության առիթներ կլինեն, հնարավորություն կունենաք կյանքի կոչել հին պլաններն ու զբաղվել նրանով, ինչով վաղուց էիք ուզում զբաղվել։ Հեշտ կլինի հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալն ու նրանց դուր գալը, լավ տպավորություն թողնելը։ Բացի այդ, կհաջողվի շատ բան սովորել, ինֆորմացիա ստանալ, որը շատ շուտով օգտակար կլինի։

Տրամադրությունը չի փչանա, նույնիսկ եթե դժվարությունների բախվեք։ Կողքից բացասական ազդեցությունների ենթարկվելու հակված չեք լինի, հակահարված կտաք նրանց, ովքեր կփորձեն խառնվել ձեր գործերին։

Ճիշտ կլինեն աշխատանքի, մասնագիտական ու ստեղծագործական ինքնաիրացման հետ կապված որոշումները։ Կարող եք երկարատև նախագծեր ստանձնել։ Ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, ժամանակից շուտ չեք կորցնի ձեր հետաքրքրվածությունը։


 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ոչ այնքան հեշտ, բայց հետաքրքիր շաբաթ է։ Պլանները հաճախ կփոխվեն, երբեմն ստիպված եք լինելու հրաժարվել մի նախագծից մյուսը անցնելու համար, իսկ դա կստիպի ձեզ ապրումներ ունենալ։ Երբեմն մտերիմների աջակցության ու հասկացողության կարիքը կունենաք։ Համախոհների հետ ընդհանուր լեզու չեք կգտնի, կկորցնեք նրանց աջակցությունը։ Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Հաճախ դրանց պատճառը ծախսերի անսպասելի ու կտրուկ աճը կլինի, չեք ուզենա ոչ մի հարցում մերժել մտերիմներին։ Որոշ Խեցգետիններ կմտածեն աշխատանքը փոխելու մասին կամ եկամուտների նոր աղբյուր կփնտրեն։

Հիշեք, որ բոլոր խնդիրներից կարող եք գլուխ հանել, եթե չհուզվեք, չնյարդայնանաք, հետևողական գործեք, գնահատեք ամեն քայլի հնարավոր հետևանքները։ Ինքնատիրապետումը կօգնի խուսափել լուրջ կոնֆլիկտներից, հարթել հարաբերությունները այն մարդկանց հետ, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհարթ ու անհանգիստ շաբաթ է։ Շատ բան պլանի համաձայն չի ընթանա, դժվար կլինի ասել, թե որ նախաձեռնությունները հաջող կլինեն, իսկ որոնց համար ստիպված կլինեք հետո զղջալ։ Հաճախ վճռական դեր կխաղան այն գործոնները, որոնց նշանակություն չէիք տալիս։ Իսկ նրանից, ինչ մանրուք էր թվում, կարող է կախված լինել կարևոր գործի ընթացքը։

Քիչ ծանոթ մարդկանց հետ մի անկեղծացեք, մի կիսվեք ինֆորմացիայով, որը կարող է օգտակար լինել։ Ձեր գաղտնիքների մասին մի պատմեք, մյուսների գաղտնիքներն էլ մի քննարկեք։ Ընդհանրապես՝ ինչքան քիչ անպիտան զրույցներ վարեք, այնքան հաջող կդասավորվի շաբաթը։ Կարևոր է ուշադիր հետևել իրադարձություններին ու ժամանակին արձագանքել փոփոխություններին։

Չնայած շատ նոր հետաքրքրություններ, պլաններ ու խնդիրներ առաջ կգան, պետք է հիշեք նաև ընթացիկ գործերի մասին։ Դրանք միապաղաղ ու ձանձրալի կլինեն, բայց ուշադրության կարիք կունենան։ Հույս մի ունեցեք, որ դրանցով մեկ ուրիշն է զբաղվելու։ Եթե նույնիսկ օգնություն ստանաք, դա չնչին է լինելու։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթն արդյունավետ կանցնի։ Գործերին լուրջ վերաբերմունքը կօգնի շատ նախաձեռնություններում հիանալի արդյունքների հասնել։ Կարող եք կարևոր բանակցություններ վարել, աշխատանքը փոխելու, երկարատև համագործակցություն սկսելու հետ կապված հարցեր քննարկել։ Շատ հարցերում կօգնի ինտուիցիան։ Նրա շնորհիվ հաճախ կգուշակեք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կխուսափեք սխալներից, որոնք անում են մյուսները։

Մտերիմները հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնություններին, ներողամիտ կլինեն ձեր թուլությունների հանդեպ։ Դա ձեզ հետ շփումները հաճելի կդարձնի։ Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, բայց նոր հարաբերությունները սկզբում կարող են բավականին լարված լինել։

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի։ Ստիպված եք լինելու շտապել, հեշտ չի լինելու ժամանակին բոլոր հարցերը լուծելը։ Ամեն ինչում պետք է զգույշ լինել։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ամենատարբեր իրադարձություններով լի անհանգիստ շաբաթ է։ Ցավոք, չեն բացառվում մասնագիտական ու անձնական բնույթի հիասթափությունները։ Շրջապատի հետ հարաբերությունները լարված կլինեն, վեճերից խուսափելու պատճառով ստիպված եք լինելու ջանքեր գործադրել։ Պետք է հոգ տանեք սեփական հանգստության ու բարեկեցության մասին։ Շատ ուժեղ ապրումները քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնան։

Եթե հեռավոր ուղևորություններ ու կարևոր գործեր եք պլանավորել, ուշադիր եղեք մանրուքներին, աշխատեք ոչինչ աչքաթող չանել։ Չի բացառվում՝ ստիպված լինեք մտովի վերադառնալ անցյալի իրադարձություններին, մտածել՝ ինչպես է պետք ուղղել նախկինում գործած սխալները կամ հարթել հարաբերությունները մեկի հետ, ում ձեր կամքից անկախ վիրավորել էիք։

Ողջ շաբաթվա ընթացքում զգայուն կլինեք արտաքին բացասական ազդեցությունների հանդեպ։ Խուսափեք այն մարդկանց հետ շփումներից, ովքեր վնասել են ձեզ կամ իրենց անբարեհամբույր են պահում։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը ապրումներ ու հուզումներ կբերի։ Եվ բանն այստեղ ոչ միայն իրադարձությունների, այլ ձեր զգայունության մեջ է, որը հիմա շատ բարձր կլինի։ Ցանկացած իրադարձության շատ սուր կարձագանքեք, նույնիսկ աննշան պատահարը աղետ կթվա։ Որոշ Կարիճներ իրենց միայնակ կզգան, իսկ դա նրանց կզրկի ինքնավստահությունից, կխանգարի առաջ շարժվել։

Ամեն ինչ կփոխվի, երբ նոր գաղափարներ ունենաք։ Դրանց հետ կստանաք այն էներգիան, որն անհրաժեշտ է մտածածը կյանքի կոչելու համար և կսկսեք գործել։ Ամենաարդյունավետ օրերին շատ բան կհասցնեք, բայց նույնիսկ մեծ ծանրաբեռնվածությունը գերհոգնածության չի հանգեցնի։

Կղեկավարվեք առողջ բանականությամբ ու ականջի հետև կգցեք խորհուրդները, բայց իզուր։ Դրանք լսելու դեպքում կկարողանայիք խուսափել սխալներից ու անել այն, ինչ մյուսներին չի հաջողվել անել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք կարևոր ու բարդ գործեր ստանձնել։ Հիմա շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք կկարողանաք վճռական գործողությունների համար ճիշտ պահ ընտրել։ Նկատի առեք, որ որոշ խնդիրների լուծումներ կարող եք հետաձգել։ Ավելի ուշ դրանցից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի։ Դա վերաբերում է նաև խոշոր գնումներին։ Ինչքան քիչ շտապեք, այնքան հաջող կլինեն դրանք։

Հավանական են հետաքրքիր գործնական առաջարկներ, հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ։ Ձեր պլաններն ու գաղափարները կգրավեն շատ բանի ունակ մարդկանց ուշադրությունը։ Մի կորցրեք նման համախոհներ ձեռք բերելու հնարավորությունը։

Բարենպաստ շաբաթ է սիրային հարաբերությունների տեսանկյունից։ Դրանք ավելի լուրջ ու խորը կդառնան։ Ձեզ համար ավելի հեշտ կլինի մտերիմ մարդու ապրումները հասկանալը։ Կարող եք կիսվել ձեր մտքերով ու չվախենալ, որ ձեզ սխալ կհասկանան։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այս շաբաթը ձեզանից համբերատարություն ու անխուսափելիի հետ հաշտվելու ունակություն կպահանջի։ Պետք է շատ խնդիրներ լուծեք, որոնց մի մասը կվերաբերվի ուրիշներին։ Բայց ձեր անձնական խնդիրներն էլ ուշադրության ու լուծման կարիք կունենան։ Դրանց վրա կենտրոնանալը հեշտ չի լինի։ Արդյունքում անընդհատ ինչ-որ բանով զբաղված կլինեք, բայց արդյունք կստանաք միայն այն դեպքում, եթե ճիշտ դնեք առաջնահերթությունները։

Ստեղծված իրավիճակը հանգիստ վերլուծելու դեպքում կհասկանաք՝ ինչ, ինչու և ինչպես է պետք անել։ Վարքի ճիշտ մոդել ընտրեք ու հետևեք դրան։ Իրադարձությունների հետագա զարգացումը ցույց կտա, որ դուք ճիշտ էիք։ Շփման շրջանակները ընդլայնելու հնարավորություն կունենաք։ Մարդիկ, որոնց հետ այս շաբաթ կծանոթանաք, հետո ձեզ համար շատ օգտակար բաներ կանեն։

Հանգիստ պահերին փորձեք չձանձրանալ, այլ վայելել ժամանակը։ Դա կօգնի վերականագնել հոգեկան ուժերը, շատ բաների փիլիսոփայորեն նայել։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամենատարբեր մարդկանց հետ արդյունավետ համագործակցության շաբաթ է։ Կարող եք կարևոր հաղթանակներ տոնել, լուծել բարդ հարցերը, հասնել վաղուց դրված նպատակներին։ Երբեմն իրավիճակներ կառաջանան, որոնցում բարդ կլինի կողմնորոշվելը, հասկանալը, թե ինչ պետք է նախաձեռնեք։ Բայց հաճախ լավ կիմանաք՝ ինչ է պետք անել, պարզապես կծուլանաք։

Հեշտ չի լինի ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունելը։ Ինֆորմացիայի պակաս կունենաք։ Ինքներդ էլ կզգաք դա ու չեք ուզենա ռիսկի դիմել։ Գումարի հետ կապված հարցերում հույս դրեք ձեզ վրա ու մի հետևեք ուրիշի օրինակին։ Այն, ինչ հաջող կլինի մյուսների համար, ձեզ հարմար չի լինի։

Նպատակներին հասնելու համար պետք է փորձություններ հաղթահարեք։ Հազիվ թե ինչ-որ մեկն աջակցի ձեզ։ Հաճախ կմերժեք օգնությունը, չեք ուզենա լսել խորհուրդները, կնախընտրեք ռիսկի դիմել։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ձեզ լավ շաբաթ է սպասվում։ Շատ հարցերում հաջողության հասնելու շանս կա։ Կարևոր է ժամանակին մի կողմ թողնել կասկածներն ու առաջ շարժվել։ Առաջին հաղթանակները կօգնեն հասկանալ, որ ճիշտ ուղու վրա եք։ Ձեր ուժերի հանդեպ վստահությունը կմեծանա, ձեր առաջ նոր, ավելի բարձր նպատակներ կդնեք։ Երբ ձեզ ակտիվ ու վճռական զգաք, կհաջողվի արդյունավետ բանակցություններ վարել ու շատերի վրա լավ տպավորություն թողնել։ Գումարը եկամտաբեր գործում ներդնելու ու սեփական բիզնեսը բացելու հնարավորություն կունենաք։

Հնարավոր են լարված պահեր։ Բայց նույնիսկ դրանք մեծ մասամբ կապված կլինեն ապրումների ու անհանգստության, քան տհաճ իրադարձությունների հետ։ Բացասական միտումները արագ անկում կապրեն։

Շաբաթը հնարավորություն կտա լուծել հին խնդիրները, ավարտին հասցնել այն գործը, որը մեծ ուժեր է խլել ձեզանից, և որը հետո կիսատ եք թողել անհույս թվալու պատճառով։ Կարող եք հարթել վերջին շրջանում լարված հարաբերությունները։



Загрузка...

Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 869 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES