Շաբաթվա աստղագուշակ 08.10 - 14.10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շաբաթվա սկիզբն անհանգիստ կանցնի։ Կհասկանաք, որ իրավիճակը դեպի լավը փոխելու համար պետք է ինչ-որ բան նախաձեռնեք, բայց ոչ մի կերպ չեք կարողանա որոշել, թե ինչից է պետք սկսել։ Նշանի շատ ներկայացուցիչներին կպակասի նրանց հատուկ քաջությունը։ Նրանք կփորձեն խուսափել ռիսկից, իսկ հիմա առանց դրա հնարավոր չի լինի առաջ շարժվել։
 

Կվերադառնան հին կասկածներն ու մոռացված տագնապները։ Դա կանդրադառնա կյանքի բոլոր բնագավառների վրա։ Փորձելով ապացուցել, որ եզակի տաղանդների, գիտելիքների ու հմտությունների տեր եք՝ գործեր կստանձնեք, որոնցից պարզապես անհնար կլինի ինքնուրույն գլուխ հանելը։ Կհրաժարվեք օգնությունից, իսկ նման մոտեցման դեպքում անհաջողության հավանականությունը շատ մեծ է։ Այնպես որ՝ փորձեք ձեզ ուրիշ կերպ պահել։
 

Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան հեշտ կլինի իրերին նորովի նայելը, մոլորություններից ու կարծրատիպերից ազատվելը։ Դրա շնորհիվ կյանքը կհեշտանա։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Զգույշ պետք է լինեք։ Շաբաթը բարդ չի լինի, բայց վտանգներից զուրկ չի լինի։ Դրանցից ամենագլխավորն այն է, որ բարդ խարդավանքի կամ ուրիշների խաղի մեջ կներգրավվեք։ Բայց շատ արագ կկողմնորոշվեք ստեղծված իրավիճակի մեջ, չնայած՝ մինչ այդ կհասցնեք որոշ սխալներ անել։
 

Եթե չմտածված արարքներ չգործեք, ողջ շաբաթը արդյունավետ կանցկացնեք։ Շաբաթը շատ հարմար է գործնական ու անձնական հարաբերությունները հարթելու, ձեզ համար կարևոր կապերն ամրապնդելու համար։ Անկեղծ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ։ Դա դեպի նրանց սիրտը տանող լավագույն ճանապարհն է։
 

Եթե ուզում եք այս շաբաթ հաջողությունների հասնել, պատրաստ եղեք շատ աշխատել։ Նույնիսկ ամենահեշտ նպատակներին հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք։
 

Գումարի հետ կապված հարցերը հաջողությամբ լուծելու, ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու հնարավորություն կունենաք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթվա սկիզբը հեշտ չի լինի։ Դա բարձր հուզական լարվածության շրջան կլինի։ Երբեմն այն այնքան ուժեղ կլինի, որ ինքնազգացողությունը կվատանա։ Աշխատեք հոգ տանել ձեր մասին, խնայեք ուժերը, խուսափեք սթրեսային իրավիճակներից։
 

Ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ, հաճախ պահեր կլինեն, երբ ձեզ կթվա, թե նպատակին հասնելը վայրկյանի հարց է։ Նման իրավիճակներում կշռադատված որոշում ընդունելը բարդ կլինի, նույնիսկ ամենաիմաստուն ու փորձառու Երկվորյակները կսխալվեն, կտրվեն հույզերին։
 

Բայց աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, նոր նպատակներ, հետաքրքրություններ ու պլաններ առաջ կգան։ Կասկածները կմնան անցյալում, կհասկանաք, թե ինչի համար արժե ջանքեր ներդնել։ Կհաջողվի ստանալ մտերիմների ու ազդեցիկ ծանոթների աջակցությունը։
 

Շաբաթվա վերջը խոստանում է բարենպաստ լինել ֆինանսական տեսանկյունից։ Օգտվեք հարմար պահից շահավետ գործարքներ կնքելու համար։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Բավականին բարդ շաբաթ է։ Կյանքում գործընթացներ կլինեն, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա, բայց պարզ կդառնա, թե ինչպես կարելի է իրադարձությունները ճիշտ հունի մեջ դնել։ Եթե խուճապի չմատնվեք, արագ սկսեք գործել, ապա փոփոխություններին երկար սպասելու կարիք չի լինի։
 

Հնարավոր են զարմանալի ու տարօրինակ զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ։ Ձեզ ամեն անգամ չի հաջողվի ճիշտ գնահատել իրադարձությունները։ Եզրակացություններ անելիս մի շտապեք, ժամանակ տվեք ձեզ մտածելու համար։ Նկատի առեք, որ խորհուրդներն անօգուտ են լինելու, նույնիսկ եթե դա ձեզ տան՝ ելնելով ամենաբարի մտադրություններից։
 

Հավանական են ընտանեկան թյուրիմացություններ, պատահարներ, որոնք սկզբում կնյարդայնացնեն, իսկ հետո՝ կստիպեն ժպտալ։ Հաճախ նման իրավիճակներում ձեր փիլիսոփայական մոտեցումը թույլ կտա խուսափել կոնֆլիկտից ու ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծել։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Շաբաթը վատ չի դասավորվի, տագնապի համար լուրջ հիմքեր էլ չկան։ Ձեզ մոտ շատ բան մյուսներից լավ կստացվի։ Օգտվեք պահից մրցակիցներին հետևում թողնելու համար։ Շատ լավ կհասկանաք մարդկանց, իսկ դա օգտակար կլինի և՛ գործնական, և՛ անձնական տեսանկյունից։ Դժվար կլինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը։ Հաճախ պետք է համոզեք նրանց, ովքեր դեռ ոչ վաղ անցյալում բարեհամբույր էին տրամադրված ձեր հանդեպ։
 

Բարենպաստ շաբաթ է բարդ ու խճճված ֆինանսական հարցերը լուծելու համար։ Ձեզ համար դժվար չի լինի գումարը ճիշտ տնօրինելը, դրանք հենց այն նախագծի մեջ ներդնելը, որը եկամուտ կբերի։ Հավանական են հաջող գնումներ։ Կարող եք իրեր գնել ոչ միայն ձեր, այլ նաև մտերիմների համար։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Հիանալի, արդյունավետ շաբաթ է։ Ունակ կլինեք շատ բան անել և կանեք դա ու հազիվ թե ինչ-որ մեկը խանգարի ձեզ։
 

Դրական փոփոխություններ կլինեն մասնագիտական ոլորտում։ Կզգաք, որ պատրաստ եք առաջ շարժվել, չեք հետաձգի վճռական քայլերը, երկար չեք մտածի, ճիշտ ժամանակին նախաձեռնող կլինեք։ Այս ամենը կօգնի հաջողության հասնել։
 

Շաբաթը հարմար է նոր բան սկսելու համար։ Դա վերաբերում է ոչ միայն աշխատանքին ու ստեղծագործ նախագծերին, այլ նաև անձնական հարաբերություններին։ Մի վախեցեք նախաձեռնող լինել, խոստովանել զգացմունքները, քայլ անել դեպի ձեզ համակրելի մարդը։
 

Որոշ Կույսեր իրենց մեջ ունակություններ ու տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին չէին կռահում ու զարմանալիորեն արագ կիրառում կգտնեն դրանց։ Նշանի այլ ներկայացուցիչներ էլ կհասկանան, թե ինչպես հին նախասիրությունը եկամուտների աղբյուրի վերածեն։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Շաբաթվա սկիզբին զգույշ եղեք։ Դա բարդ շրջան է, երբ շատ բան պլանի համաձայն չի ընթանա, հեշտությամբ սխալներ կանեք։ Հնարավոր են դժվարություններ շփման մեջ։ Շատ Կշեռքների չի հաջողվի լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, որոնց առաջ լավ հասկանում էին։ Երբեմն կփչանան անձնական հարաբերությունները, բայց ամենից դժվարը կլինի փոխհասկացողության հասնել այնտեղ, որտեղ խոսքը աշխատանքի, բիզնեսի, ֆինանսների կամ ստեղծագործական կյանքի մասին է։ Ամենայն հավանականությամբ կկարողանաք պայմանավորվել միայն շաբաթվա վերջին։
 

Երբեմն անտանելի կդառնաք։ Ձեր կտրուկ նկատողությունները, անխիղճ հեգնանքը, երկիմաստ կատակները կխփեն ամենացավոտ տեղերին։ Զարմանալի չէ, որ զգայուն մարդիկ կնախընտրեն ձեզ հետ երկար զրույցներ չվարել։ Երբ սկսեք ավելի նրբանկատ լինել, շփվելու պատրաստ մարդիկ ավելի շատ կլինեն։
 

Շաբաթվա վերջին լավ գաղափարներ կունենաք, որոնք կկարողանաք կյանքի կոչել։ Շատ բաների ուրիշների նման չեք նայի, իսկ դա ձեր առավելությունը կդառնա։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շատ օգտակար բաներ կարող եք անել ինչպես ձեր, այնպես էլ շրջապատի համար։ Լավ հասկանալով, թե ինչի եք ուզում հասնել՝ ուժերը զուր չեք ծախսի։ Դրանից բացի, ինտուիցիան կհուշի, թե որ նախագծերն են անհույս, իսկ որոնք կարող են հաջող լինել։ Հաճախ նպատակներին շատ արագ կգնաք, իսկ երբեմն դա կարող է գործընկերների, համախոհների ու ընկերների հետ կոնֆլիկտների պատճառ դառնալ։
 

Մարդկանց մեծ խմբի հետ կապված ինչ-ինչ իրադարձություններ կստիպեն ձեզ վերկազմավորել պլանները, ինչ-որ բան էլ հետաձգել։ Նման իրավիճակներին փիլիսոփայորեն մոտեցեք, մի հուզվեք ու մի կորցրեք ինքնավստահությունն ու սեփական նախաձեռնությունների հանդեպ վստահությունը։
 

Շաբաթվա միակ դժվարությունը մտերիմների հետ հարաբերություններն են, որոնք ձեր ուզածի նման հեշտ ու ներդաշնակ չեն դասավորվի։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի։ Դա մեծ ծանրաբեռնվածությունների շրջան է, որոնցից դժվարությամբ գլուխ կհանեք։ Բացի այդ, հին փորձը լրիվ անօգուտ կլինի։
 

Պետք է արագ սովորեք նորը, փոխեք գործողությունների սովորական ընթացքը, փնտրեք մարդկանց, որոնք լավ խորհուրդներ կտան։ Դա ձեզ կստիպի հուզվել, բայց սխալներ չանելու համար կպահպանեք խոհեմությունը։
 

Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի։ Կգտնեք մրցակիցներին զինաթափելու, խոչընդոտներից ազատվելու ձևը։ Չի բացառվում՝ նոր հնարավորություններ բացվեն մասնագիտական ոլորտում, կբարձրանաք մասնագիտական սանդուղքով կամ պարզապես կամրապնդեք ձեր դիրքերը։
 

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ֆինանսական տեսանկյունից։ Եկամուտներն այդ շրջանում կաճեն։ Ճիշտ է, ծախսերն էլ մեծ կլինեն, եթե չփորձեք ավելի խնայող լինել։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Վատ շաբաթ չէ։ Ամենահաճելին այն է, որ ձեզ լավ հասկանալի է՝ ինչ է պետք անել։ Խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, կանգ չեք առնի, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան։ Նպատակին հասնելու շանսերը շատ մեծ են, դուք կհասկանաք դա ու ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ։
 

Շաբաթը բարենպաստ է գործնական հարաբերությունների տեսանկյունից։ Կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, քննարկել աշխատանքը փոխելու, համատեղ նախագծերին մասնակցության հարցերը։ Չի բացառվում՝ մարդիկ, որոնց հետ շփումը սկզբում գործնական նշանակություն ուներ, ժամանակի հետ գրավիչ դառնան, ու հարաբերությունները սկսեն լրիվ ուրիշ հունով ընթանալ։
 

Հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու և ձեզ դուր եկող մարդկանց հետ շփվելու հնարավորություն կունենաք։ Շաբաթվա վերջին ընտանեկան գործերը ժամանակ կխլեն, բայց չեք բողոքի, կաշխատեք օգնել մտերիմներին։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շաբաթվա սկիզբը հիանալի է կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնող լինելու համար։ Լավ գաղափարներ կունենաք, չեք վախենա ցույց տալ ձեր հետաքրքրվածությունը, հաճույքով կկիսվեք ձեր պլաններով նրանց հետ, ովքեր կարող են օգնել հասնել դրանց։ Շաբաթը հարմար է գործնական կապերն ամրապնդելու համար։ Հին աշխատանքային հարաբերությունները վերականգնելու հնարավորություն կունենաք։ Նոր գործընկերներ ու համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի հետ լավ ընկերներ կդառնան։
 

Շաբաթվա երկրորդ կեսը մեծ զգուշություն, հեռատեսություն, կապերին ընտրողական վերաբերմունք է պահանջում։ Դրանից բացի, կմեծանա վնասվածքների հավանականությունը, իսկ դա պետք է նկատի առնեն նրանք, ովքեր սպորտի էքստրեմալ ձևերով են զբաղվում, աշխատում են բարդ պայմաններում, գործ ունեն վտանգավոր գործիքների հետ։
 

Շաբաթվա երկրորդ կեսին ֆինանսական պատկերն էլ լավը չի լինի։ Կարևոր է խուսափել զուր ծախսերից, գումարը ծախսել միայն պիտանի բաների վրա։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Շաբաթը շատ լավը կլինի նրանց համար, ովքեր ձգտում են նորն իմանալ, սովորել այն, ինչը կօգնի ընդլայնել աշխարհայացքը։ Ճանապարհից խոչընդոտները վերացնելու շանս կունենաք։ Արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, նպատակին հասնելու համար կանեք այն, ինչ պետք է։
 

Նոր հեռանկարներ կբացվեն, իսկ դա կոգեշնչի։ Կասկածները կվերանան։ Ձկները, որոնք վերջին շրջանում զգում էին, որ դոփում են տեղում, կրկին առաջ շարժվելու համար ուժ կգտնեն իրենց մեջ։
 

Գրավիչ կլինեք, շատերը կուզենան ավելի լավ ճանաչել ձեզ։ Ձեր հանդեպ դրսևորվող ուշադրության նշանները կբարձրացնեն ձեր տրամադրությունը, համակրանքով կլցվեք այն մարդկանց հանդեպ, ովքեր արժանի են դրան։ Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում հույս դրեք ինտուիցիայի վրա։
 

Ողջ շաբաթը հարմար է ձեր մասին պատմելու, գիտելիքներով ու փորձով կիսվելու համար։ Աստղերը բարյացակամ կինեն ուսուցիչների ու զանգվածային տեղեկատվության միջոցների աշխատակիցների հանդեպ։



08.10.2018 1032 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-