Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 08.01 - 14.01
08.01.2018, 21:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտ շաբաթ չի լինի, բայց այն վատ չի դասավորվի, եթե հանգստություն պահպանեք։ Ձեր ուժերի սահմաններում կլինի պրովոկացիաներին զոհ չգնալը։ Եթե ձեզ դա հաջողվի, հետո ուրիշներին սեփական սխալների մեջ մեղադրելու կարիք էլ չի լինի։ Հետևեք նախապես կազմած պլանին, եթե իհարկե ունեք այդպիսի պլան։

Ֆինանսների հետ կապված ամեն ինչում զգույշ ու ուշադիր եղեք։ Հիմա չի կարելի ռիսկի ենթարկել գումարը, կասկածելի գործարքներ կնքել։ Ցանկալի չէ գնումներ անել, եթե վստահ չեք, որ ձեռք բերված իրերը պետք են ձեզ։

Սպորտով ու ֆիզիկական աշխատանքով զբաղվելիս զգույշ եղեք, պահպանեք անվտանգության կանոնները։ Վնասվածքներ ստանալու հավանականությունը միջինից բարձր է, ծանրաբեռնվածությունն էլ ձեր օգտին չի լինի։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարդ ու հակասական շաբաթ է։ Չի բացառվում, որ ստիպված լինեք հրաժարվել նախապես կազմած պլաններից կամ լուրջ փոփոխության ենթարկել դրանք։ Հնարավոր են սուր տարաձայնություններ, լարված իրավիճակներ, որոնցում դժվար կլինի արժանապատվորեն ինքնադրսևորվելը։ Սակայն դրանք հաղթահարելու ու նույնիսկ իրավիճակից օգուտ քաղելու բավականաչափ փորձ կունենաք։

Մտերիմների հետ շփումները սովորականից դժվար կստացվեն։ Նրանք կնկատեն ձեր թերություններ, թույլ կողմերն ու անհրաժեշտ կհամարեն ցույց տալ ձեզ դրանք, ընդ որում՝ դա այնքան էլ նրբանկատ չեն անի։ Համբերատար եղեք, հատկապես նրանց հետ, ովքեր ձեզանից տարիքով մեծ են։ Ավելի ուշ ինքներդ ձեզ շնորհակալ կլինեք դրա համար։

Հնարավոր են նշանակալի ծախսեր։ Դրանք հաճախ կապված կլինեն գնումների հետ։ Իրեր ձեռք կբերեք, որոնք պետք կգան տանը։ Օրինակ՝ փչացած կենցաղային տեխնիկայի տեղը նորը կգնեք։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ հաջող շաբաթ է սպասվում։ Այն շատ բաների թույլ կտա հասնել։ Աշխատանքը դժվարությամբ  չի տրվի։ Չի բացառվում, որ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք առաջ շատ բարդ էին թվում։ Կարող եք արագ օգտակար փորձ ձեռք բերել։ Այդ փորձն արժեքավոր կլինի, եթե ուզենաք արագ փոխել աշխատանքի վայրը կամ գործունեության բնույթը։

Շրջապատի հետ լավ լեզու կգտնեք։ Եվ գործնական, և անձնական հարաբերությունները ներդաշնակ կզարգանան։ Հեշտությամբ կշփվեք պահանջկոտ, նյարդային մարդկանց հետ։ Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ։ Դրանք կարող են ընկերական կամ սիրային լինել։ Կարևոր է, որ դրանց հիմքը ընդհանուր հետաքրքրությունները լինեն։

Հաճախ ու հաճույքով կօգնեն մտերիմները։ Ճիշտ է, երբեմն կարող է թվալ, որ նրանք խառնվում են ձեր գործերին, իրենց տեսակետը փաթաթում են ձեզ։ Աշխատեք պաշտպանել ձեր սահմանները՝ չկորցնելով հոգեկան հավասարակշռությունը։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին ստիպված եք լինելու հուզվել։ Հաճախ անհանգստանալ կստիպեն ամենամտերիմ մարդիկ։ Կարևոր գործերում հույս դրեք սեփական ուժերի վրա, քանի որ կարող են հիասթափեցնել նույնիսկ ամենահուսալի ու փորձված համախոհները։ Պատասխանատու վերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք։ Միայն այդպես կարող եք խուսափել սխալներից ու այլ խնդիրներից։

Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ուրախության առիթներ կունենաք։ Հավանական են հաճելի նորություններ հեռվից, հետաքրքիր առաջարկներ, որոնցից հրաժարվելու ցանկություն չի լինի։ Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, մանկության ու պատանեկության ընկերները։ Հանդիպեք նրանց հետ։ Կարող եք լավ ժամանակ անցկացնել ու շատ բաների մասին զրուցել։

Շաբաթվա վերջը նվիրված կլինի հաճելի հոգսերին, ուրախ ու զարմանալի իրադարձության նախապատրաստությանը։ Մի մոռացեք հոգ տանել ձեր առողջության մասին։ Ցավալի կլինի վատ ինքնազգացողության պատճառով պլանները փոխելը։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Համբերությամբ զինվեք։ Այս շաբաթ իրադարձությունները ուզածից դանդաղ կզարգանան, շատ բան դժվարությամբ կտրվի։ Չեն բացառվում գործերում ձգձգումները։ Դրանց պատճառով չի հաջողվի կյանքի կոչել մտածածը։ Ավելի ուշ կլրացնեք բաց թողածը, բայց դա հնարամտություն, ճարպկություն կպահանջի։ Կարևոր է չվախենալ ոչ միանշանակ որոշումներից, փորձարկումներից, ինքնատիպ գաղափարներից։ Հաճախ հենց դրանք հաջողություն կբերեն։

Մտերիմների հետ վեճերից ու կոնֆլիկտներից խուսափելու համար ինքնատիրապետում է պետք։ Կարող է թվալ, թե ձեզ հատուկ են բարկացնում ու նյարդայնացնում, հանում հավասարակշռությունից։ Կենսափորձը կօգնի գլուխ հանել իրավիճակից, հարթել բոլոր սուր անկյունները։ Ձեր ջանքերի շնորհիվ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի։

Կարող եք բուժիչ պրոցեդուրաներ անցկացնել։ Հիմա դրանք արդյունավետ կլինեն։ Օգտակար կլինի նաև ֆիզիկական աշխատանքը։ Սպորտով զբաղվելուց հետո էլ ձեզ ավելի լավ ու աշխույժ կզգաք։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկզբին բարդ կլինի, բայց ինչքան այն առաջ գնա, այնքան լավ կընթանան գործերը։ Այդ իսկ պատճառով մի շտապեք։ Եթե կարևոր բան եք մտածել, գործողությունների պլան կազմեք, խորհրդակցեք գիտակ մարդկանց հետ, աշխատեք ամեն ինչ ստուգել և միայն դրանից հետո անցեք կոնկրետ քայլերի։ Հնարավոր են աննշան, բայց ցավալի սխալներ։ Դրանք չեն խանգարի ձեզ իրագործել պլանները։

Կայուն չի լինի հուզական ֆոնը, տրամադրությունը հաճախ կփոխվի, ձեզ հետ լեզու գտնելը բարդ կդառնա։ Մտերիմները կաշխատեն համապատասխան մոտեցում ցույց տալ ձեզ, բայց միշտ չէ, որ նրբանկատ կլինեն, հարցեր կտան, որոնց չեք ցանկանա պատասխանել։ Աշխատեք հանգիստ արձագանքել, բաց կոնֆլիկտ թույլ չտալ, պահանջներ չներկայացնել։ Ինքնատիրապետումը թույլ կտա գլուխ հանել նույնիսկ ամենաբարդ իրավիճակներից։

Նույնիսկ ամենասովորական գործերը սովորականից բարդ կտրվեն։ Արագ կհոգնեք, չեն բացառվում լարվածության պատճառով գլխացավերը։


партнерская программа для сайта


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Եզրակացություններ անելիս ու գործելիս մի շտապեք։ Սպասելու ունակությունն այս շաբաթ շատ կարևոր կլինի։ Հենց շտապեք, սխալներ կգործեք, որոնք ուղղելու համար ժամանակ ու ուժ է անհրաժեշտ։

Եթե այս շաբաթ ուղևորություններ եք պլանավորել, դրանց լուրջ պատրաստվեք, հույս մի ունեցեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող կդասավորվի։ Սուր կլինեն ֆինանսական հարցերը, չի բացառվում, որ ստիպված լինեք խնայողություն անել ու քչացնել ծախսերը։ Այդ մասին անհանգստանալ պետք չէ։ Իրավիճակը շուտով կփոխվի։

Կարևոր իրադարձություններ ու փոփոխություններ են հնարավոր անձնական կյանքում։ Դրանց պատճառով ստիպված եք լինելու ժամանակավորապես մոռանալ աշխատանքի մասին, մի կողմ դնել ուրիշ գործերը։ Մտերիմները հաճախ ձեր օգնության կարիքը կունենան, ընդ որում՝ հաճախ բարդ, ոչ միանշանակ իրավիճակներում։ Կարևոր է չշտապել։ Հաճախ ձեզ կօգնի հանգիստ գործելու, վերլուծելու, եզրակացություններ անելու ունակությունը։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթը հաճելի անակնկալներ կմատուցի ու շատերին կուրախացնի։ Միայն թե նկատի առեք, որ իսկապես կարևոր գործերում կարող են խնդիրներ առաջանալ։ Լավ է, եթե նախապես պատրաստ լինեք դրանց։ Իսկ ահա փոքրիկ խնդիրների լուծումը հեշտությամբ կտրվի, ընթացիկ հարցերից էլ առանց դժվարության գլուխ կհանեք։

Հնարավոր են ինչ-որ հաճելի իրադարձություններ անձնական կյանքում, մտերիմների հետ հարաբերությունները կբարելավվեն։ Լավ կզգաք մարդկանց, կկարողանաք կռահել նրանց իրական ցանկությունների, պահանջմունքների ու մտադրությունների մասին։ Այս շաբաթը հարմար է սիրելիի հետ շփումների համար։ Ժամադրությունների գնացեք, ճամփորդությունների մեկնեք, հանգստացեք, զրուցեք ամենատարբեր թեմաներով։ Այս ամենը օգտակար կլինի հարաբերություններին։

Ուշադիր պետք է լինեն նրանք, ովքեր ֆիզիկական աշխատանքով կամ սպորտով են զբաղվում։ Շատ մեծ ծանրաբեռնվածությունը վտանգավոր կլինի առողջության համար։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի հուզվեք։ Շաբաթը հեշտ չի ընթանա, բայց անհաղթահարելի արգելքներ ճանապարհին չեն առաջանա։ Հիմա ձեր կողքին շատ մարդիկ կլինեն, ովքեր վատատեսորեն կնայեն ամեն ինչին ու կկիսվեն տեղի ունեցողի մասին իրենց կարծիքով։ Մի հավատացեք այն ամենին, ինչ նրանք կասեն։ Պետք է լավատեսություն պահպանեք։ Հենց լավատեսությունը կօգնի հաջողության հասնել։

Երբեմն խնդիրներ կառաջանան այնտեղ, որտեղ դրանք ամենից քիչ էիք սպասում։ Դա, իհարկե, կվշտացնի ու կանհանգստացնի, հատկապես, եթե խոսք գնա իսկապես կարևորի մասին։ Խուճապի մի մատնվեք։ Որոշումներ կգտնվեն, բայց ոչ հիմա, այլ ավելի ուշ։

Կարևոր է չխառնել անձնական ու աշխատանքային գործերը։ Պետք չէ մտերիմների հետ քննարկել մասնագիտական խնդիրները, առավել ևս՝ հույս դնել օգտակար խորհուրդների վրա։ Հնարավոր են լարված պահեր, ընտանեկան վեճեր։ Փոխզիջման հասնել հնարավոր է, այնպես որ փորձեք հասնել դրան։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հաճելի, վառ ու հիշարժան օր է։ Նրա առաջին օրերին հնարավոր են դժվարություններ, ցավալի թյուրիմացություններ, բայց դրանք ժամանակավոր բնույթ կկրեն ու արագ կմնան անցյալում։ Չի բացառվում, որ իրենց մասին հիշեցնեն հին խնդիրները։ Արագ կկարողանաք լուծում գտնել, եթե դիմեք հին ընկերներին կամ այն մարդկանց, որոնց վստահում եք։

Գործերում լուրջ հաջողությունները քիչ հավանական են։ Բայց եթե դեպի ձեր նպատակները հանգիստ գնաք, չշտապեք ու չհուզվեք, կկարողանաք առաջ շարժվել։ Չի բացառվում, որ նոր հնարավորություններ առաջ գան մասնագիտական ոլորտում։ Որոշ Այծեղջյուրներ կսկսեն զբաղվել նրանով, ինչի մասին վաղուց էին երազում, արագ առաջին հաջողությունները կարձանագրեն։

Հետաքրքիր հանդիպումներ ու հաճելի շփումներ կունենաք։ Շատերին դուր կգաք, ուշադրության պակաս չեք ունենա։ Անձնական կյանքում խոշոր փոփոխությունները շատ հավանական են։ Կարևոր է չշտապեցնել իրադարձությունները, թույլ տալ, որ դրանք իրենց հունով ընթանան։ Ամեն ինչ լավ կդասավորվի։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Մի հուզվեք։ Դա, իհարկե, բարդ է լինելու, քանի որ շատ բան սպասվածի նման չի ընթանա։ Հավանական են թյուրիմացություններ, տհաճ ու տարօրինակ պատահարներ, ցավալի իրադարձություններ։ Սակայն ծագած խնդիրները այնքան լուրջ չեն լինի, որքան կարող է թվալ, իսկ ձեր սխալները հազիվ թե լուրջ հետևանքներ ունենան։ Ընկերներն ու մտերիմ մարդիկ լավ խորհուրդներ կտան։ Լսեք նրանց։

Հնարավոր են բարդ իրավիճակներ աշխատավայրում։ Չի բացառվում, որ ստիպված լինեք կարևոր ընտրություն կատարել։ Աշխատեք մտածել ոչ միայն ներկայի, այլ նաև ապագայի մասին։ Դա կօգնի հասկանալ՝ ինչպես վարվել։

Մտերիմները չեն հասկանա ձեզ, կարող են քննադատել ու դատապարտել։ Եթե ուզում եք աջակցություն ստանալ, պատրաստ եղեք երկար, համբերատար, մանրամասն պատմել նրանց ձեր գործերի մասին, բացատրել ձեր արարքների մոտիվները։ Սիրային հարաբերություններում հետևեք առողջ բանականության ձայնին։ Հույզերը կարող են շատ ուժեղ լինել, բայց պետք չէ միայն դրանցով ղեկավարվելով լուրջ քայլեր անել։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը հաջող, հանգիստ ու հասկանալի կլինի։ Կարող եք լավ ժամանակ անցկացնել, հանդիպել մարդկանց, որոնք ձեզ համար թանկ են։ Չեն բացառվում նվերները, անակնկալները, ինչպես նաև տրամադրություն բարձրացնող նորությունները։ Դա շատ կոգևորի։ Ամենայն հավանականությամբ կուզենաք նոր գործեր ստանձնել կամ էլ վերադառնալ այն պլաններին, որոնք առաջ չի հաջողվել կյանքի կոչել։

Ինչքան շաբաթն առաջ գնա, այնքան շատ դժվարություններ կառաջանան։ Չի բացառվում, որ շաբաթվա երկրորդ կեսին ստիպված լինեք պաշտանել ձեր հետաքրքրությունները բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում, վիճել մարդկանց հետ, որոնք առաջ ձեր կողմից էին։ Այս շրջանը բարդ կլինի գործնական ու անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Որոշ Ձկներ դժվարությամբ գլուխ կհանեն սեփական հույզերից։

Աշխատեք իրավիճակին հնարավորինս հանգիստ նայել։ Ամենայն հավանականությամբ կհասկանաք, որ ոչ մի նոր բան տեղի չի ունենում։ Բոլոր խնդիրները ու դրանց լուծման ձևերը ձեզ վաղուց ծանոթ են։ Գործեք առանց շտապելու ու գլուխ կհանեք բարդ իրավիճակից։




Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 417 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES