Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 05.03 - 11.03
05.03.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատեք հանգստություն պահպանել։ Դա բարդ կլինի, բայց հաջողության համար անհրաժեշտ պայման է։ Հուզվելու դեպքում սխալներ կանեք, որոնք ուղղելը դժվար կլինի։

Կարող են անհանգստացնել գործնական ոլորտի փոփոխությունները։ Կթվա, որ կորուստներն ու խնդիրներն անխուսափելի են։ Բայց դա այդպես չէ։ Իրավիճակը դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք։ Բացի այդ, հիմա շատ բան կսովորեք։ Նոր գիտելիքները շուտով պետք կգան։

Բարենպաստ շաբաթ է հոգեհարազատ մարդկանց փնտրտուքի համար։ Չի բացառվում ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբը։ Նոր ծանոթների մոտ արագ համակրանք ու հետաքրքրություն կառաջացնեք։
Ուշադիր եղեք առողջությանը։ Հիմա օրգանիզմն ավելի խոցելի կլինի։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Այս շաբաթ խնդիրներ կարող են ծագել, բայց դրանցից գլուխ կհանեք։ Բավականաչափ կամքի ուժ, ակտիվություն ու վճռականություն կունենաք։ Հստակ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու դրա համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Դժվարությունները չեն վախեցնի, ճանապարհին ծագած խոչընդոտներն էլ չեն ստիպի նահանջել։

Շաբաթը բարենպաստ կլինի հատկապես նրանց համար, ովքեր մտավոր աշխատանքով են զբաղվում կամ սովորում են։ Լավ գլուխ կհանեք տեղեկատվության վերլուծությունից, ճիշտ որոշումներ կընդունեք, ճիշտ կգնահատեք ուրիշների գաղափարների ուժեղ ու թույլ կողմերը։

Ինչ-որ կարևոր իրադարձություններ կստիպեն հրաժարվել ապագայի պլաններից, կյանքում փոփոխությունների սկզբնակետ կդառնան։ Հնարավոր է ծանոթություն մի մարդու հետ, որը ձեր առջև նոր հորիզոններ կբացի, կհուշի՝ ինչ է պետք անել։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Կենտրոնացեք ու լուրջ տրամադրվեք։ Շաբաթը թեթևամտություն չի հանդուրժի, գործերին լուրջ վերաբերմունք կպահանջի։ Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, խնդիրներ համախոհների հետ հարաբերություններում։ Պատրաստ եղեք պաշտպանել ձեր հետաքրքրությունները։ Զիջումների չեք գնա, եթե ձեզ վրա ճնշումներ գործադրեն, բայց ցույց կտաք, որ պատրաստ եք խելամիտ փոխզիջման։

Մտերիմների հետ կոնֆլիկտներից խուսափելու համար նրբանկատության ու համբերատարության կարիք կլինի։ Ձեզ կարող են քննադատել, մեղադրել ինչ-որ հարցում։ Արդարանալու փորձերը հազիվ թե ինչ-որ բանի բերեն։ Բայց ժամանակ կանցնի և բոլորին պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել և ձեզ ամենաճիշտ ձևով եք պահել։

Խուսափեք ծանրաբեռնվածությունից, եթե այն վնասում է առողջությանը։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք չէ անհանգստանալ դատարկ բաների պատճառով, փոքրիկ թյուրիմացությունները, որոնցից խուսափել չի լինի, սրտին շատ մոտ չընդունել։ Նույնիսկ եթե լուրջ խնդիրներ առաջանան, գլուխ կհանեք դրանցից։ Կօգնեն ընկերներն ու փորձված համախոհները։

Չի բացառվում մասնագիտական աճը։ Շաբաթն ընդհանուր առմամբ հարմար է մասնագիտական տեսանկյունից։ Ցույց կտաք, թե ինչի եք ունակ, կամրապնդեք մասնագիտական դիրքերը, կշահեք ղեկավարության ու գործընկերների հարգանքը։

Դժվար պահերին կաշխատեք վճռական գործել, բայց պրովոկացիաներին զոհ չեք գնա։ Պետք է պաշտպանեք ձեր հետաքրքրությունները, անհանգստանաք ոչ միայն ուրիշների, այլ նաև սեփական բարեկեցության համար։ Լսեք խորհուրդները։ Դրանց հետևելու դեպքում կխուսափեք դժվարություններից։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Եթե ժամանակը զուր վատնեք, կարող եք աշխատանքի մեջ հաջողությունների հասնել ու եկամուտներում աճ արձանագրել։ Մի հետաձգեք համարձակ ու մասշտաբային պլանները։ Կասկած չկա, որ կստանաք այն աջակցությունը, որի կարիքն ունեք։ Համախոհները, ընկերները և մյուս մտերիմները չեն հիասթափեցնի։

Ողջ շաբաթվա ընթացքում անկայուն հուզական վիճակում կլինեք։ Սովորականից հաճախ կանհանգստանաք մանրուքների պատճառով, կվիրավորվեք մտերիմներից, շատ սուր կարձագանքեք քննադատությանը։ Նման պահերին ցանկալի չէ կյանքում արմատական փոփոխություններ անելը, կարևոր որոշումներ ընդունելը, հատկապես եթե դրանք անձնական հարաբերություններին են վերաբերում։ Չեն բացառվում վեճերը։

Բայց կլինեն նաև հանգիստ պահեր, որոնք հարմար կլինեն օգտակար գործերի համար։ Հնարավոր կլինի շատ խնդիրների լուծումը, որոնք երկար ժամանակ ձեզ ու մտերիմներին հանգիստ չէին տալիս։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ ժամանակ կհատկացնեք ձանձրալի, միապաղաղ գործերին։ Դրանք ուշադրություն կպահանջեն։ Դա հասկանալով՝ կփորձեք հնարավորինս լուրջ տրամադրվել, սխալներ թույլ չտալ։ Մի մոռացեք հանգստի դադարներ վերցնել։ Հակառակ դեպքում տրամադրությունը կփչանա, կարող եք վիճել մտերիմների հետ։

Մտածեք, թե ինչպես կարող եք կյանքը դեպի լավը փոխել։ Հնարավոր է՝ կոնկրետ պլաններ առաջանան։ Մի շտապեք դրանք քննարկել ինչ-որ մեկի հետ։ Առաջին քայլերն ինքնուրույն արեք։

Ձեր ամենալավ հատկություններն ու տաղանդները ցույց տալու հնարավորություն կունենաք։ Ինտուիցիան կհուշի, թե երբ և ինչ է պետք անել, երբ է պետք կարծիք հայտնել և երբ է պետք լռել։

Նկատի առեք, որ հիմա պետք չէ հատուկ ձեզ վրա ուշադրություն բևեռել։ Երբեմն ավելի շահավետ է ստվերում մնալը։ Մարդիկ, ովքեր ձեզ հետաքրքրում են, միևնույն է, կնկատեն ձեզ։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթը հարմար է շփումների, գործնական բանակցությունների, համագործակցություն սկսելու համար։ Կարող եք բարդ գործերում հաջողությունների հասնել։ Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, և եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան, կգտնեք դրանք հաղթահարելու ձևը։ Օգտակար կլինի կյանքի բոլոր ոլորտներում նախաձեռնությունը ձեռքը վերցնելը։

Հնարավոր են ուղևորություններ։ Դրանք հաճելի տպավորություն կթողնեն ու շատ օգտակար կլինեն։ Տանից դուրս շահավետ գնումներ անելու կամ այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու հնարավորություն կլինի, որոնցից շատ բան կարող եք սովորել։ Կարող եք փոխել աշխատանքը, վերականգնել հին գործընկերների հետ համագործակցությունը։ Չեն բացառվում հաջողություններն ընտանեկան բիզնեսում։

Եթե ձեզ ճիշտ պահեք, կհաղթահարեք բոլոր փորձությունները, վեճերի ժամանակ կապացուցեք ձեր ճշմարտացի լինելն ու կգտնեք բարդ իրավիճակից դուրս գալու միակ ճիշտ ուղին։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այս շաբաթ ապրումներից ու տագնապներից խուսափել հազիվ թե ստացվի։ Անհանգստանալու առիթներ շատ կլինեն։ Բայց խնդիրները մեծ մասամբ արագ կլուծվեն, և դրանց փոխարինելու կգան կարևոր հաղթանակներն ու հաջողությունները։ Հավատացեք ձեր ուժերին։ Այդպես հեշտությամբ գլուխ կհանեք խնդիրներից, նոր համախոհներ կգտնեք, լավ տպավորություն կթողնեք ձեզ պիտանի մարդկանց վրա։

Աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի։ Ամեն անգամ մտերիմների հետ շփվելու ու նրանց գործերին անհրաժեշտ ուշադրություն դարձնելու հնարավորություն չի լինի։ Բայց դա հազիվ թե վատ անդրադառնա հարաբերությունների վրա։ Բարդ պահերին ձեզ կաջակցեն։

Խուսափեք ոչ անհրաժեշտ ռիսկից, հոգ տարեք ձեր մասին։ Սեփական առողջության հանդեպ հոգատար վերաբերմունքը կօգնի խուսափել վատ ինքնազգացողությունից։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Այս շաբաթ շատ բարդ, կարևոր, համբերատարություն ու կարգապահություն պահանջող աշխատանք կլինի։ Մասնագիտական ոլորտում նշանակալի փոփոխություններ կլինեն, և սկզբում դրանք դուր չեն գա ձեզ։ Ավելի ուշ կհասկանաք, թե ինչպես օգտագործեք նոր հնարավորություններն՝ ի շահ ձեր հետաքրքրությունների։ Շատ ծանոթություններ կհաստատեք։ Ամենատարբեր մարդկանց հետ պետք է գործ ունենաք։ Ինչ-որ հարցերում նրանք օգտակար կլինեն, բայց և կստիպեն անհանգստանալ։

Հավանական են նշանակալի դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում։ Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Նրա հուշումներին հետևելով՝ կգտնեք մտերիմ մարդուն ուրախացնելու, ինչ-որ հարցում նրան օգնելու, նրա կյանքը թեթևացնելու ձևը։

Ուրախանալու, ժանանակը ընկերների հետ անցկացնելու, հետաքրքիր վայրում լինելու հնարավորություն կունենաք։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը շատ հագեցած կլինի։ Բանն այն է, որ պլանավորած գործերին նորերը կավելանան, իսկ դա նշանակում է, որ ազատ ժամանակ համարյա չի լինի։ Բայց կազմակերպվածությունը կօգնի դրանցից լավ գլուխ հանել։ Հետաքրքիր է, որ ամենաբարդ ու խճճված գործերն անելիս հոգնածություն չեք զգա։ Հակառակը՝ ուժերի ներհոսք կզգաք։ Կուզենաք անհապաղ ինչ-որ նոր բան ստանձնել, բայց նախ պետք է մի փոքր հանգստանաք։

Մի գերագնահատեք ձեր հնարավորություններն ու լսեք խորհուրդները։ Հիմա պարտավորություններ կստանձնեք, որոնք ինքնուրույն իրականացնելը բարդ է լինելու։

Ավելի քիչ վիճեք մտերիմների հետ։ Եթե լուրջ տարաձայնություններ առաջանան, կոնֆլիկտ բաց մի թողեք։ Դրան վերջ տալը ավելի բարդ կլինի, քան ձեզ թվում է։ Սիրելին ձեզ ամեն անգամ կես խոսքից չի հասկանա։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կյանքի մի շարք ոլորտներում հավանական են դրական փոփոխություններ։ Հաճախ դրա համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք չի լինի։ Շրջապատի հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, իսկ լարված պահերին կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը, փոխզիջման կգնաք։ Ձեզ հետ չեն կարողանա վիճել նույնիսկ նրանք, ովքեր դա շատ կուզենան անել։

Շատ աշխատանք կլինի։ Հնարավոր է եկամտի նոր աղբյուրներ գտնեք։ Ընդհանուր առմամբ ֆինանսական պատկերը բարենպաստ կլինի, կարող եք խոշոր գնումներ անել։

Մտովի անցյալի խնդիրներին մի վերադարձեք, եթե դրա անհրաժեշտությունը չկա։ Հիմա հակված կլինեք ոչ թե վերլուծել ձեր արարքներն ու դրանցից եզրակացություններ անել, այլ պարզապես քննադատել ինքներդ ձեզ։ Դա տհաճ ու լրիվ անօգուտ կլինի։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Գործընկերների և ձեր հետաքրքրությունները կիսող մյուս մարդկանց հետ կարող եք շատ բաների մասին զրուցել։ Կարող եք քննարկել ոչ միայն իրական նախագծերը, այլ նաև հեռու ապագային վերաբերող պլանները։ Չի բացառվում, որ ձեզ լավ խորհուրդներ տան կամ օգնեն նպատակին հասնելու ճիշտ ուղի գտնել։

Շատ սուր կլինի գործնական ինտուիցան։ Այս շրջանում կնքված գործարքները հաջող կլինեն։ Չի բացառվում, որ ձեզ նոր աշխատանք կամ շահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն։

Ընկերներին ու հարազատներին օգնելու հնարավորություն կունենաք։ Նրանց հաղթանակներն ու ձեռքբերումները ձեզ շատ կուրախացնեն։ Դժվար չի լինի ձեզ հետաքրքրող մարդու համակրանքը շահելը։ Եթե անձնական հարաբերություններում վերջին շրջանում խնդիրներ էին ծագել, կգտնեք դրանց լուծումը։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 907 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES