Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 04.06 - 10.06
04.06.2018, 17:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը կարող է շատ հաճելի ու հիշարժան պահերով լի լինել։ Հնարավորություն կունենաք լավ ժամանակ անցկացնել, շփվել ձեզ համար թանկ մարդկանց հետ, հարթել հարաբերությունները նրանց հետ, ում հետ վիճել էիք։ Այս շրջանի միակ բացասական կողմն այն կլինի, որ դժվարությամբ կկենտրոնանաք աշխատանքի վրա, ինչը հիմա շատ կարևոր է։

Գործերում հաջողության հասնելու համար պետք է պահանջկոտ լինեք ինքներդ ձեր հանդեպ։ Աշխատեք ստանձնած բոլոր գործերից իդեալական գլուխ հանել։ Հիմա ցանկացած բացթողում կնկատվի շրջապատի կողմից ու կքննադատվի։

Ցանկալի չէ պատմել ձեր ձեռքբերումների ու հաղթանակների մասին, նույնիսկ եթե շատ մեծ ցանկություն ունեք։ Թույլ տվեք, որ մարդիկ իրենք իմանան այդ մասին, հակառակ դեպքում նրանց կթվա, որ գլուխ եք գովում։ Դժվար կլինի բարձր դիրք զբաղեցնող մարդկանց վրա լավ տպավորություն թողնելը։ Եթե ազդեցիկ համախոհների կարիք ունեք, ձեզ նրբանկատ պահեք։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շաբաթը բարենպաստ կլինի։ Գերակշռող կլինեն դրական միտումները։ Շատերի հետ ընդհանուր լեզու կգտնեք, իսկ դա շատ օգտակար կլինի գործնական տեսանկյունից։ Աշխատանքային խնդիրներից արագ գլուխ կհանեք ձեզ համակրող մարդկանց անշահախնդիր աջակցության շնորհիվ։ Չեն բացառվում ծառայողական սիրավեպերը։

Հնարավորություն կունենաք լուծել բարդ խնդիրները։ Այստեղ պետք կգա ձեր հարուստ կենսափորձը։ Հենց դրա շնորհիվ արագ կհասկանաք՝ ինչ է պետք անել։ Հետաքրքիր է, որ այս շաբաթ նույնիսկ ձանձրալի ու միապաղաղ գործերին կարող եք ստեղծագործաբար մոտենալ։ Դրա համար էլ՝ նախ չեք ձանձրանա, և երկրորդ՝ սպասվածից լավ արդյունքների կհասնեք։

Պետք չէ շտապել։ Իհարկե, շատ բանի կուզենաք հասնել, բայց եթե շտապեք, կարևոր մանրամասներն աչքաթող կանեք։ Անձնական հարաբերություններին վերաբերող հարցերում շատ կարևոր է համբերատար լինելը։ Թույլ տվեք, որ հարաբերություններն իրենց հունով ընթանան։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կսկսեք շաբաթը։ Նրա առաջին օրերին շատ կարևոր կլինի աշխատավայրում կոնֆլիկտներից խուսափելը։ Հենց գործընկերների հետ լավ հարաբերություններից կախված կլինի ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը։ Բայց քիչ կարևոր չի լինի նաև լավատեսական տրամադրությունը։ Աշխատեք քիչ կասկածել ինքներդ ձեզ։

Հիշեք, որ դրական միտումների ազդեցությունն օր օրի կմեծանա։ Այնպես որ՝ եթե ինչ-որ գործում դժվարությունների եք բախվել, մի քիչ սպասեք, ապա վերադարձեք նրան։ Հնարավորություն կունենաք հասնել անհրաժեշտ արդյունքին։ Համառությունը շատ օգտակար կլինի։ Հաճախ հենց դրա շնորհիվ կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից։

Կարևոր է հոգ տանել ոչ միայն սեփական բարեկեցության, այլ նաև ձեզ համար թանկ մարդկանց մասին։ Հիմա նրանք դրա կարիքը շատ կունենան։ Մի հետաձգեք ընտանեկան խնդիրների լուծումը, ձեզ հեռու մի պահեք, եթե մտերիմ մարդը աջակցության կարիք ունենա։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Շաբաթվա սկզբին շատ կարևոր կլինի խոհեմությունն ու ինքնատիրապետումը։ Երևակայությանը զոռ տալ պետք չէ։ Դա վտանգավոր կլինի։ Ինչքան շատ պատրանքներ կառուցեք, այնքան քիչ ուշադրություն կդարձնեք փաստերին ու մանրամասներին, որոնք շատ կարևոր կարող են լինել։ Հին սխալները կրկնելու վտանգ կա։

Բայց բոլոր դժվարություններից կկարողանաք խուսափել։ Չի բացառվում՝ օգնեն մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն։ Նրանք հետ կպահեն ձեզ հակասական արարքներից, լավ խորհուրդներ կտան։ Երբեմն ձեր հասցեին քննադատություններ էլ կհնչեն։ Բայց լավ է ոչ թե վիրավորվել, այլ հանգիստ հաշվի առնել դրանք։

Ցանկալի չէ կիսվել գաղտնիքներվ, քննարկել կարևոր հարցերը կամ ուրիշների անձնական գործերը։ Չի խանգարի կապերին ընտրողաբար մոտենալը։ Վտանգ կա վստահել մեկին, ով դրան արժանի չէ։


 

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Անհարթ ու անհանգիստ օր է։ Փոքրիկ գործեր ու խնդիրներ կլինեն, որոնցից յուրաքանչյուրը ուշադրության կարիք կունենա։ Մեծ պլաններ պետք չէ կառուցել։ Շատ հաճախ ստիպված եք լինելու շեղվել, իսկ դա սխալների կհանգեցնի։

Մի վախեցեք աճող ծանրաբեռնվածությունից։ Ամեն ինչից գլուխ հանելու համար բավականաչափ էներգիա կունենաք։ Սեփական ուժերի հանդեպ վստահությունը կարող է չափազանցված թվալ, բայց այն արդարացված կլինի։ Ձեզ վրա պետք եղածից շատ բան չեք վերցնի։

Լավ կանցնեն ուղևորությունները։ Շատ Առյուծներ տնից հեռու կսկսեն հետաքրքրվել նրանով, ինչի հանդեպ առաջ անտարբեր էին։ Ճանապարհին հնարավոր են անսովոր ծանոթություններ, այդ թվում՝ ռոմանտիկ միջավայրում։

Հաջող կանցնեն գործնական հանդիպումները, պետկազմակերպությունների հետ շփումները։ Խնդիրներ չեն առաջանա փաստաթղթերը ձևակերպելիս։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շաբաթվա սկիզբը բարենպաստ է գործընկերներ, համախոհներ փնտրելու համար։ Հնարավորություն կունենաք ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը։ Բայց կարևոր է մեկ ուրիշ բան՝ այս հատվածում ձեզ հանդիպած մարդիկ ժամանակի հետ շատ լավ ընկերներ կդառնան, կարևոր դեր կխաղան ձեր կյանքում։ Ինչքան շաբաթվա վերջը մոտենա, այնքան կարևոր կլինի կապերին ընտրողաբար մոտենալն ու մարդկանցից լավ գլուխ հանելը։

Բացասական միտումների ազդեցությունը ուժեղ չի լինի։ Շաբաթը վատ չի դասավորվի։ Բայց կարևոր է լուրջ մոտենալ ծագած խնդիրներին, աշխատել լուծել դրանք ու չսպասել, որ ամեն ինչ ինքն իրեն հարթվի։ Երբեմն դժվար կլինի իրավիճակը ճիշտ գնահատելը, քանի որ հակված կլինեք ցանկալին իրականության տեղ ընդունել։ Այստեղ նույնիսկ լավ խորհուրդները չեն օգնի։ Կլսեք միայն այն, ինչ կուզենաք։ Բայց հենց սեփական փորձն ու առողջ բանականությունը կօգնեն նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրել։

Աշխատեք շատ չծանրաբեռնվել։ Ծանրաբեռնվածությունը վատ կանդրադառնա ինքնազգացողության վրա։ Վատ սովորույթներից էլ գոնե ժամանակավորապես հրաժարվեք։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի, բայց կարևորն այն է, որ այս շրջանում ծագած բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ կկրեն։ Աշխատեք լուրջ սխալներ չգործել։ Դա ձեր ուժերի սահմաններում կլինի։ Եթե շաբաթվա առաջին օրերին զգույշ լինեք, դրական փոփոխություններն իրենց սպասեցնել չեն տա։

Կարող եք ստանձնել բարդ գործերը, մասշտաբային նախագծերը։ Մի շտապեք։ Առաջ շարժվեք, լավ մտածեք ամեն քայլը, աշխատեք չկապվել պարտավորություններով, խոստումներ մի տվեք, հատկապես՝ ճնշման ներքո։

Ինչքան քիչ բան սպասեք ուրիշներից, այնքան հեշտ կլինի անհրաժեշտ արդյունքների հասնելը։ Շատ պլաններ պետք չէ ոչ ոքի հետ քննարկել։ Այդպես կկարողանաք խուսափել ավելորդ հուզմունքից, անպիտան վեճերից ու վիրավորանքներից։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Ամեն ինչ չէ, որ հեշտ կտրվի, բայց եթե համառ լինեք, հաջողության կհասնեք։ Կարող եք չխորամանկել, բաց գործել։ Շատ որոշումներ պարզ կլինեն, նպատակին կտանի ամենակարճ ու տեսանելի ճանապարհը։ Շրջապատից ինչ-որ օգտակար բան սովորելու, օգտակար փորձ ձեռք բերելու հնարավորություն կլինի։ Չի բացառվում, որ լրիվ անսպասելի աջակցություն ստանաք, ինչը շատ տեղին կլինի, ձեր առաջ նոր հնարավորություններ կբացի։

Շաբաթը հարմար է ապագային վերաբերող որոշումներ ընդունելու համար։ Հիմա շատ հստակ կտեսնեք և՛ ձեր հնարավորությունները, և՛ այն, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Շրջապատի ազդեցության տակ էլ չեք ընկնի։ Հենց նման մոտեցումը թույլ կտա պլաններ կառուցել, որոնք շատ շուտով կկարողանաք կյանքի կոչել։

Ձեր կենսափորձը օգտակար կլինի ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար։ Վատ մի զգացեք խորհուրդներ տալ, հատկապես եթե ձեզ խնդրում են։ Չի բացառվում, որ հենց ձեր հուշումների շնորհիվ հին ընկերը կամ մոտ հարազատը կարողանա խուսափել սխալներից։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հույսը չեք դնի նպատակներին արագ հասնելու վրա և ճիշտ կվարվեք։ Շաբաթը հեշտ չի լինի։ Ավելին՝ այն բարդ իրադարձությունների շղթայի կվերածվի, որը պետք է ինքնուրույն հաղթահարեք։ Դժվարություններից խուսափել չի ստացվի, այնպես որ՝ տրամադրվեք, որ պետք է հաղթահարեք դրանք ու էներգիա հավաքեք։

Անսպասելի ու տարօրինակ իրադարձություններ կլինեն։ Կարող է թվալ, որ աստղերը ձեր դեմ են։ Հաճախ անհաջող կդասավորվեն պայմանները, խնդիրներն էլ կարծես դատարկ տեղում կառաջանան։ Բայց այս շաբաթ տեղի ունեցող ամեն ինչ թույլ կտա շատ բան սովորել, կարևոր տեղեկատվություն հավաքել, ուժեղ ու վստահ զգալ։ Նույնիսկ եթե ձեզ մոտ շատ բան չստացվի, չեք կասկածի ձեր ուժերին։

Զգուշություն է պետք։ Ռիսկային, կասկածելի նախաձեռնությունները պետք է հետաձգել։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Չնայած դժվարություններին ու թյուրիմացություններին՝ շաբաթը վատ չի դասավորվի։ Շատ կարևոր գործերում հաջողության կհասնեք, հաճախ բարդ խնդիրներից մյուսներից լավ գլուխ կհանեք։

Այնտեղ, որտեղ մյուսները շտապում են, դուք կշռադատված որոշումներ կընդունեք։ Նման մոտեցումը թույլ կտա խուսափել ապրումներից ու սխալներից։ Հաճախ այնքան վստահ կքայլեք դեպի նպատակը, որ պարզապես չեք նկատի այն, ինչը մեկ ուրիշի համար կարող էր անհաղթահարելի խոչընդոտ դառնալ։

Մի շտապեք նախաձեռնող լինել։ Հիմա դա տեղին չի լինի։ Սեփական անձին ուշադրություն հրավիրել էլ չարժե։ Ավելի շահավետ է ստվերում մնալն ու բոլորի աչքի առաջ չլինելը։ Մարդիկ, որոնց կարող եք հետաքրքիր լինել, անպայման կնկատեն ձեզ։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շաբաթն այնքան էլ հեշտ չի դասավորվի, ընդ որում՝ շատ դժվարություններ ձեր մեղքով կառաջանան։ Առաջին հերթին՝ հակված կլինեք շատ գործերի թեթևամիտ վերաբերվել, մարդկանց մասին մակերեսային դատողություններ անել։ Երկրորդ՝ շատ ուժեղ կլինի ոչ հոգեհարազատ գործերը հետաձգելու գայթակղությունը։ Արդյունքում՝ կզբաղվեք միայն նրանով, ինչը հաճելի ու հետաքրքիր է, բայց դա միշտ չէ, որ օգտակար կլինի։ Եվ երրորդ՝ կարող եք հիասթափեցնել մարդկանց, որոնք առաջ աջակցել են ձեզ ու նույնը կարող էին անել նաև ապագայում։

Իհարկե հաճելի իրադարձություններ էլ կլինեն։ Դրանք հաճախ կլինեն այն դեպքում, եթե նախաձեռնող լինեք ու ձեզ վրա պատասխանատվություն վերցնեք, ձեր գործերն ու հոգսերը ուրիշների ուսերին չթողնեք։

Չեն բացառվում հետաքրքիր առաջարկները։ Դրանք կարող են վերաբերվել և՛ մասնագիտական ոլորտին, և՛ անձնական հարաբերություններին։ Եթե չկորցնեք ձեր շանսը, նշանակալի դրական փոփոխություններ կլինեն։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթվա սկիզբը շատ բարենպաստ կլինի։ Այս հատվածում շատ լավ բաներ կանեք ինչպես ձեր, այնպես էլ ուրիշների համար։ Հաճախ ավելի շատ կհետաքրքրվեք ուրիշների, քան սեփական գործերով։ Բայց դա ձեզ չի խանգարի հասնել ամենակարևոր նպատակներին։

Շատ օգտակար կլինի նախաձեռնող լինելը, ինչ-որ նոր բան առաջարկելն ու գաղափարներով կիսվելը։ Ձեզ հոգեհարազատ մարդիկ չեն ուզենա ստվերում մնալ։ Հնարավոր է արդյունավետ ու հաճելի համագործակցության սկիզբ։

Բայց ժամանակի հետ հուզական ֆոնը լարված կդառնա, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունն ու սխալներ կանեք։ Շատ մեծ է տաք գլխով ավելորդ բան ասելու կամ անելու վտանգը։

Աշխատեք բոլոր հարցերում ինքնուրույն լինել, ավելի քիչ կախված լինել շրջապատից։ Ցավոք, կարող են հիասթափեցնել նույնիսկ այն մարդիկ, որոնց վրա շատ ժամանակ հենվել եք։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1584 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES