ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 03.09 - 09.09

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Վատ շաբաթ չէ նրանց համար, ովքեր պատրաստ են ոչ միայն աշխատել, այլ նաև պայքարել։ Լավ արդյունքների հասնելու համար պետք է ոչ միայն շատ աշխատել, այլ նաև մրցակիցների դեմ պայքար մղել։ Սովորականից հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ այնպիսի մարդկանց հետ, որոնք փորձում են ստանալ այն, ինչ դուք ունեք։ Ձեր հետաքրքրությունները հնարավորինս կտրուկ պաշտպանեք և մի վախեցեք խիստ մարդու տպավորություն թողնել։ Դժվար կլինի նրանց համար, ովքեր ուզում են բոլորին դուր գալ, խուսափել վեճերից ու նույնիսկ մրցակիցների հետ լավ հարաբերություններ պահպանել։ Այս հարցում նույնիսկ փորձեր անել չարժե, քանի որ ինչքան շատ ջանքեր գործադրեք, այնքան վատը կլինի արդյունքը։


Հաճախ կզգաք, որ պետք է առանձին մնաք, մտորեք տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։ Աշխատեք անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ ու պատրանքներ չկառուցել։ Հենց որ օբյեկտիվ գնահատական տաք ինքներդ ձեզ, մյուսներին ու պայմաններին, պարզ կդառնա, թե ուր պետք է շարժվել ապագայում։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Ոչ միանշանակ շաբաթ է։ Կտեսնեք, որ ամեն ինչ չի հեշտությամբ տրվում և ճանապարհին շատ խոչընդոտներ են առաջանում։ Բայց դա ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից կամ հետաձգել գործերը։ Լրիվ հակառակը։ Ինչքան դժվար լինի դրված նպատակներին հասնելը, այնքան մեծ ջանքեր պատրաստ կլինեք դրա համար գործադրել։ Նման մոտեցումը արդյունավետ կլինի ու իսկապես կօգնի շատ բանի հասնել։ Բայց շատ Ցուլերի դա միայն լավ արդյունքներ չի տա, քանի որ նյարդային պոռթկումների ու ինքնազգացողության վատացման վտանգ կա։ Աշխատեք հոգ տանել ձեր մասին ու չծանրաբեռնվել։


Շրջապատի հետ շփումները սովորականից մեծ համբերատարություն կպահանջեն։ Դա կապված կլինի նրա հետ, որ գործ եք ունենալու ձեր հին ծանոթներից տարբերվող մարդկանց հետ ու ստիպված եք լինելու մոտեցում գտնել նրանց հանդեպ։ Մյուս պատճառն այն է, որ հիմա չեք ուզենա ուշադրություն դարձնել ուրիշների տեսակետին և ձեր տեսակետը կհամարեք միակ ճշմարիտը։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթվա սկիզբը շատ հաջող կլինի։ Աշխատեք այն առավելագույնս արդյունավետ օգտագործել։ Այդ ժամանակահատվածը հարմար է ամենատարբեր գործերի համար՝ և՛ այնպիսի գործերի, որոնք երևակայություն ու հնարամտություն են պահանջում, և՛ նրանց, որոնք կարգապահություն, մանրուքներին ուշադրություն ու կատարողական վարպետություն են պահանջում։ Ձեզ դուր կգա օգտակար բաներով զբաղվելը, հատկապես եթե միաժամանակ հաջողվի նոր բան սովորել։ Այդ ժամանակ ձեզ իսկապես երջանիկ կզգաք։ Լավ կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները։ Մարդկանց հետ ուղիղ կխոսեք, չեք թաքցնի ձեր զգացմունքներն ու մտադրությունները, իսկ դա շատ լավ տպավորություն կթողնի։


Այդքան հաջող չի լինի շաբաթվա երկրորդ կեսը։ Կզգաք, որ հոգնել եք ու պետք է դադար վերցնեք, բայց բոլոր գործերը չի հաջողվի հետաձգել։ Դրանից բացի, բարդ խնդիրներ առաջ կգան, իսկ ջանքերը, որոնք կգործադրեք դրանք լուծելու համար, սկզբում զուր կլինեն։ Դա բարդ իրավիճակ կլինի շատ Երկվորյակների համար։ Նշանի որոշ ներկայացուցիչներ պարզապես կխոստովանեն իրենց անզոր լինելը։ Բայց նրանք, ովքեր կշարունակեն գործել, կհասնեն հաջողության։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Շաբաթն իսկապես բարդ կսկսվի։ Ստիպված եք լինելու ստանձնել այն խնդիրների լուծումը, որոնց վրա երկար ժամանակ աչք էիք փակում։ Դրանից բացի, պետք է խոստովանեք ձեր սխալներն ու աշխատեք հնարավորինս արագ ուղղել դրանք։ Ցավոք, որոշ Խեցգետիններ նման պահերին կնախընտրեն անգործության մատնվել, ինչն ավելի կբարդացնի իրավիճակը։ Հավաքեք ձեզ, իրական նպատակներ դրեք ու կենտրոնացեք դրանց հասնելու վրա։ Այդպես՝ քայլ առ քայլ, կարող եք շարժվել դեպի ինչ-որ ավելի կարևոր բանը։


Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հաճելի կլինի։ Աջակցություն կզգաք, կհասկանաք, որ միայնակ չեք մնացել ձեր խնդիրների հետ։ Դրանից բացի, հիմք կունենաք մտածել, որ առջևում ձեզ շատ լավ բաներ են սպասվում, իսկ հիմնավորված լավատեսությունը միշտ բարձրացնում է տրամադրությունը։ Հարմար ժամանակ է ինչ-որ խոշոր ու մասշտաբային պլան ստանձնելու համար։ Կարող եք համախոհներ փնտրել։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Ողջ շաբաթվա ընթացքում հեշտ չի լինելու։ Հիշեք, որ բոլոր խնդիրները պետք չէ ինքնուրույն լուծել։ Հիմա կարող եք օգնության խնդրանքով դիմել հին ծանոթներին, ազդեցիկ անձանց, որոնք ժամանակին խոստացել են հովանավորել ձեզ։ Գործերում փորձագետի խորհրդակցության կարիք կունենաք։ Ավելի լավ է գործել նրա հետ համաձայնեցնելով՝ հակառակ դեպքում աչքից ինչ-որ կարևոր բան կվրիպի։ Հատկապես դժվար կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր առաջ լուրջ սխալներ չեն արել ու իրենց անսխալական են համարում։


Շաբաթվա առաջին կեսը ավելի հարմար է քննարկման ու պլանավորման համար, իսկ երկրորդը կոնկրետ գործողություններ է պահանջում։ Կարևոր է հստակ գիտակցել, թե ինչն է պետք արագ հասցնել անել, իսկ ինչը կարող եք հետաձգել։ Շատ կարևոր է կարգապահությունը, պետք չէ մոռանալ նաև հանգստի մասին։ Եթե ժամանակին չվերականգնեք ուժերը, կհիվանդանաք։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի։ Ողջ շաբաթը լավը ու արդյունավետ կլինի։ Ամենայն հավանականությամբ պետք է շատ աշխատեք, բայց գործերն իսկապես հետաքրքիր կլինեն ու չեք ուզենա հետաձգել դրանք։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ նոր պլաններ ու նախագծեր կունենաք։ Հավանական է համագործակցության առաջարկ։ Որոշ Կույսեր աշխատանքը փոխելու ու ավելի հեռանկարային, բարձր վարձատրվող գործով զբաղվելու հնարավորություն կստանան։


Բայց սխալվում եք, եթե մտածում եք, որ ամեն ինչ հարթ կընթանա։ Ցավոք, հանգիստ աշխատելուն հաճախ կխանգարեն գործընկերների հետ տարաձայնությունները։ Դրանից բացի, ղեկավարությունը ձեր առաջ պահանջներ կդնի ու ձեր հետաքրքրությունները պաշտպանելը դժվար կլինի։ Բայց ամեն ինչ կստացվի, եթե հանգիստ լինեք։ Հիշեք, որ փաստերը ձեր օգտին են և շուտով պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել։


Հնարավոր են ընտանեկան կոնֆլիկտներ, վեճեր մտերիմների հետ։ Բայց ամենը լուրջ բնույթ չի ստանա, բավականաչափ հոգատարություն կդրսևորեք նրանց նկատմամբ, ովքեր թանկ են ձեզ համար, իսկ բոլոր խնդիրներն ու թյուրիմացությունները շուտով մոռացության կմատնվեն։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Շաբաթվա սկզբին պետք է շատ շփվեք և ոչ միայն նրանց հետ, ովքեր աջակցում ու համակրում են ձեզ։ Սա այն հազվադեպ ժամանակն է, երբ վեճերը օգտակար են, իսկ բանավեճերը՝ արդյունավետ։ Դրանից բացի, կկարողանաք դրանք կառուցողական անցկացնել ու չանցնել անձերին։ Ձեր հասցեին քննադատություններ կհնչեն։ Ուշադրություն դարձրեք այդ մարդկանց, ովքեր քննադատում են ձեզ։ Չի բացառվում, որ նրանք պարզապես ուզում են ստիպել ձեզ սխալ որոշում ընդունել։ Եթե հնարավորություն ունեք, սահմանափակեք նման կապերը։


Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է հանգստի համար։ Հավանական է՝ չկարողանաք հետաձգել բոլոր գործերը։ Ծայրահեղ դեպքում մի կողմ թողեք այն մտքերը, որոնք կարող են ազդել ձեզ վրա, աշխատեք քիչ հուզվել։ Սա լավ ժամանակ է ստեղծագործելու համար։ Կարող եք վերադառնալ հին նախասիրությանը։ Հաճելի կլինի զբաղվել այն ամենով, ինչ առաջ այդքան ուրախացրել է ձեզ։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շաբաթվա սկիզբը կուրախացնի հաճելի զուգադիպություններով, հաջող անակնկալներով, ինչ-որ իրադարձություններով, որոնց միշտ սպասել եք, բայց հույս չեք ունեցել, որ դրանք կարող են տեղի ունենալ։ Բայց ամենահետաքրքիրն ու կարևորը հետո կսկսվի։


Մոտավորապես շաբաթվա կեսին կզգաք, որ փոփոխությունները սարերի հետևում չեն, բայց դրանք տեղի կունենան միայն այն դեպքում, եթե ճիշտ դիրք ընտրեք։ Լսեք ինտուիցիայի ձայնին։ Այն պետք է հուշի, թե երբ է շահավետ սպասել, իսկ երբ է պետք գործել։ Շատ պետք է շփվեք ամենատարբեր մարդկանց հետ ու յուրաքանչյուրին մոտեցում պետք է փնտրեք։ Ինքներդ ձեզանից միշտ չէ, որ գոհ կլինեք, բայց ինչքան շուտ նկատեք ձեր սխալները, այնքան արագ կուղղեք դրանք։ Նշանակում է, որ հետևանքներն էլ նվազագույն կլինեն։


Հիշեք, որ դրական միտումները ստիճանաբար կուժեղանան և մի շտապեցրեք իրադարձությունները։ Հոգ տարեք ձեր առողջության մասին։ Վճռական քայլեր անելու ժամանակ պետք է լավ մարզավիճակում լինեք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Կուզենաք ուրախանալ, երես տալ ձեզ, բայց այս շաբաթ պետք է լրիվ ուրիշ բանով զբաղվեք։ Պետք է գործերով զբաղվեք, որոնք միշտ չէ, որ հաճելի կլինեն։ Նշանի շատ ներկայացուցիչներ ոգեշնչվածության պակաս կզգան, չեն կարողանա կենտրոնանալ, կբարկանան իրենք իրենց վրա, որ ժամանակը զուր են վատնում։ Բայց բանը միշտ չէ, որ ծուլության մեջ է։ Ավելի հաճախ էներգիայի պակաս կունենաք։ Մտածեք, թե ինչպես լրացնեք ակտիվության պաշարը։ Հնարավոր է՝ պետք է ինչ-որ բան փոխել սննդակարգում կամ օրվա ռեժիմում, կամ էլ պետք է շփվել մարդկանց հետ, ովքեր պատրաստ են ոգևորել ձեզ։


Զգուշություն է պետք այնտեղ, որտեղ գործը նյութական արժեքներին է վերաբերում։ Այս շաբաթ անզգուշությունն ու մոռացկոտությունը կորուստների կհանգեցնեն։ Մի շտապեք կարևոր փաստաթղթեր ստորագրել, եթե դրանց մեջ գումարին կամ ունեցվածքին վերաբերող կետեր կան։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի։ Այս բարենպաստ օրերը զուր մի վատնեք։ Լավ է օգտվեք պահից ինչ-որ իսկապես կարևոր բանով զբաղվելու ու վաղուց դրված նպատակին հասնելու համար։ Եթե որոշակի պլան չունեք, կարող եք ոչ այնքան կարևոր, բայց օգտակար նախագիծ սկսել։ Խոսքը ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական նախագծի մասին է։ Երկու դեպքում էլ հրաշալի արդյունքի կհասնեք ու գոհ կլինեք ձեզանից։


Շատ Այծեղջյուրներ կվերադարձնեն սեփական ուժերի հանդեպ հավատը, կզգան, որ պատրաստ են ինչ-որ կարևոր բան ստանձնել, մարտահրավեր նետել ճակատագրին։ Հետաքրքիր է, որ հիմա համախոհների կարիք չեք ունենա, կարող եք ինքնուրույն հաղթահարել բոլոր դժվարությունները։


Կարող եք չվախենալ գերհոգնածությունից։ Բավականաչափ ուժ ու էներգիա կունենաք և նույնիսկ եթե ստիպված լինեք շատ աշխատել, ձեզ սպառված չեք զգա։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Շաբաթվա սկիզբը ոչ միանշանակակ լինի։ Առաջին հայացքից ամեն ինչ լավ կընթանա, բայց մարդիկ, որոնք ժամանակին ձեր կողմից էին ու շատ հարցերում օգնում էին, հիմա տհաճ անակնկալներ կմատուցեն։ Որոշ Ջրհոսներ կփչացնեն հարաբերությունները ղեկավարության ու գործընկերների հետ։ Դա ոչ մի ձևով չի անդրադառնա աշխատանքի վրա, բայց կստիպի հուզվել։


Աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ դեպի լավը կփոխվի։ Ավելի ու ավելի շատ հնարավորություններ կտեսնեք ու կաշխատեք բաց չթողնել դրանք։ Շաբաթվա կեսին կարող եք կարևոր նախագծերի վրա աշխատանք սկսել, ստանձնել երևակայություն ու ստեղծագործ մոտեցում պահանջող բարդ գործերը։


Շաբաթվա վերջն ամբողջությամբ նվիրված կլինի անձնական գործերին ու մտերիմների հետ շփմանը։ Այդ ժամանակ ձեզ շատ հաճելի պահեր են սպասվում, այդ թվում՝ նաև ռոմանտիկ պահեր։ Հնարավոր են անսպասելի նվերներ։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Լուրջ տրամադրված կլինեք։ Դա շատ լավ է, քանի որ այդպես կխուսափեք սխալներից, չեք ասի ու չեք անի այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ։ Հնարավոր է առաջընթաց մի գործում, որի վրա մեծ ջանքեր եք թափել, չնայած հոգու խորքում համարել եք համարյա անհույս։ Հաճախ ստիպված եք լինելու ինքնուրույն գործել, իսկ շրջապատողները աջակցելու փոխարեն կքննադատեն ձեզ։ Պետք չէ անհանգստանալ։ Շուտով բոլորը կհասկանան, որ ճիշտ ուղի եք ընտրել և միայն դուք կորոշեք, թե ում հետ կիսել ձեր հաջողությունը։


Շաբաթը հարմար է ձեր համար ինչ-որ լավ բան անելու համար։ Օրինակ՝ կարող եք ինչ-որ իր գնել, որը վաղուց է դուր գալիս ձեզ, հետաքրքիր ուղևորության մեկնել։ Կարող եք այցելել հին ծանոթներին։ Անպայման քննարկման համար հետաքրքիր բաներ կգտնեք։ Չի բացառվում, որ նոր պլաններ ունենաք։



03.09.2018 1409 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-