Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 02.06 - 08.07
03.07.2018, 16:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շաբաթը փորձություններ կբերի։ Հեշտ հաջողությունների վրա հույս մի դրեք։ Դրանք քիչ հավանական են։ Կյանքում ինչ-որ բան լուրջ կփոխվի, և միանգամից չեք հասկանա, որ դա լավ է։ Մի շտապեք եզրակացություններ անելիս, ժամանակ տվեք ձեզ իրավիճակից գլուխ հանելու համար։ Չի բացառվում, որ տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը կփոխվի։

Պլանները, որոնք կառուցել էիք, չի հաջողվի կյանքի կոչել նախնական տեսքով։ Ինչ-որ մեկի խաղին գործիք դառնալու ու դրանից տուժելու վտանգ կա։ Որպեսզի նման բան չպատահի, աշխատեք մտածել ձեր ամեն քայլը, ստուգել ստացված ինֆորմացիան, որոշումներն ինքնուրույն ընդունել։

Շաբաթն ընդհանուր առմամբ այնքան բարդ չի լինի, որքան կարող է թվալ առաջին օրերին։ Աշխատեք ուշադրություն դարձնել լավին, նկատել ոչ միայն խոչընդոտները, այլ նաև բացված նոր հնարավորությունները։



ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Գերակշիռ կլինի դրական միտումների ազդեցությունը։ Դրանք նկատելի կլինեն շաբաթվա առաջին օրերին։ Այս հատվածում լարված չեք լինի, պայմաններն էլ ձեր համար ամենաբարենպաստ կերպով կդասավորվեն։ Նոր հնարավորություններ կբացվեն և բաց չեք թողնի դրանք։ Օգտակար կլինի նորը փորձելն ու երևակայելը։ Կարող եք խախտել ընդունված կանոնները։ Դրա համար ձեզ չեն քննադատի։

Շատ բան սովորելու հնարավորություն կլինի։ Օգտակար տեղեկատվություն կստանաք, արագ կհասկանաք, թե ինչպես այն օգտագործեք։ Շատ Ցուլեր բիզնես-գաղափարներ կունենան, որոնց շնորհիվ գումար կաշխատեք։

Շաբաթվա երկրորդ կեսը առաջինից բարդ կլինի, բայց այն նույնպես վատ չի անցնի, եթե զգոն լինեք։ Ինչ-որ կարևոր բան նախաձեռնելուց առաջ մանրամասն մտածեք ամեն քայլը, խորհրդացեք մարդկանց հետ, որոնց վստահում եք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի հատկապես նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին։ Չեն բացառվում ձգձգումները գործերում, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել։ Չնայած ամեն ինչ լավ չի ստացվի, աշխատեք պահպանել ինքնավստահությունը։ Հենց այն կօգնի գլուխ հանել բացասական միտումներից, լուծել բոլոր խնդիրները։

Օր օրի դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, պլաններn իրագործելն էլ ավելի հեշտ կլինի։ Պատրաստ կլինեք իմպրովիզներ անել, եթե պայմանները ստիպեն դա, բայց չեք մոռանա ձեր նպատակների ու սկզբունքների մասին, դրա համար էլ չեք շեղվի ճանապարհից։

Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, կարգուկանոն հաստատել, ինքնավստահություն ու հանգստություն ձեռք բերել։ Սա հարմար շրջան է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար։


 

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հեշտ շաբաթ չի լինելու։ Բայց կարող եք հաղթահարել ծագած խոչընդոտները ու լուծել խնդիրները, եթե հետևեք ձեր հուզական վիճակին ու չլարվեք։ Հանգստությունն ու տեղի ունեցողին փիլիսոփայական վերաբերմունքը հաջողության կարևոր նախապայմանները կլինեն։

Համախոհներին զգուշորեն ընտրեք։ Հիմա ձեր կողքին շատ մարդիկ կլինեն, ովքեր կփորձեն շահել ձեր վստահությունը, բայց անշահախնդիր չեն լինի։ Մի շտապեք նոր ծանոթների հետ կիսվել անձնական տեղեկատվությամբ ու կարևոր աշխատանքային պլաններով։

Հետևեք ֆինանսական գործերին։ Ճիշտ ժամանակին վերադարձրեք պարտքերը։ Հիմա ցանկալի չէ վարկով գումար վերցնել կամ գնումներ անել, որոնք նախապես չեք պլանավորել։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ողջ շաբաթը բավականին լարված կլինի։ Բայց նրա առաջին օրերը քիչ թե շատ արդյունավետ կլինեն։ Գործերը կօգնեն ցրել մռայլ մտքերն ու տհաճ հուշերը։ Բացի այդ, ոգևորությամբ կստանձնեք բարդ առաջադրանքները, կփորձեք համարյա անհնարինին հասնել։ Հաճախ հաջողությունն ուղեկից կլինի ձեզ ոչ ստանդարտ մոտեցում ու համարձակություն պահանջող գործերում։ Չի բացառվում՝ ստիպված լինեք ռիսկի դիմել։ Նման պահերին խուճապի չեք մատնվի ու ամեն ինչ ճիշտ կանեք։

Շաբաթվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ նրա վրա, ինչը ձեզ վաղուց է հետաքրքրում։ Ձեզ կհաջողվի հետաքրքիր ծանոթություններ հաստատել, գտնել ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց, ովքեր պատրաստ են աջակցել ձեր նախաձեռնություններին։ Երբ ինչ-որ մեկի հետ միավորվեք ընդհանուր նպատակներին հասնելու համար, հնարավոր կդառնա սիրային ու ընկերական հարաբերությունների սկիզբը։ Փոխադարձ հետաքրքրությունը օր օրի կաճի։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջող, արդյունավետ շրջան է։ Հնարավոր է՝ չհասնեք ձեր բոլոր նպատակներին, բայց, միևնույն է, շատ բան կհասցնեք անել։ Հնարավորություն կունենաք լուծել հին խնդիրները, առաջընթաց արձանագրել ձեզ համար ամենակարևոր գործում։ Հաճախ ինտուիցիան կառաջնորդի ձեզ։ Նրա հուշումներին հետևելու դեպքում առաջ կանցնեք մրցակիցներից, կհաղթեք թշնամիներին։

Ուզածին հասնելու համար երբեմն ստիպված եք լինելու խորամանկության դիմել։ Դրանից լավ գլուխ կհանեք, ոչ ոք չի կարողանա դիմակազերծել ձեզ։ Բայց պետք է զգույշ լինել, քանի որ ինչ-որ մեկը կարող է ձեզ մոլորության մեջ գցել, այնպես որ՝ ուշադիր եղեք։

Բարենպաստ շաբաթ է անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Ինքներդ ձեզ հետ հաշտ կլինեք, շրջապատի հետ էլ կաշխատեք չվիճել։ Չի բացառվում՝ հաջողվի կարգավորել հին ընտանեկան կոնֆլիկտները։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Աշխատանքի համար բարենպաստ շրջան է։ Կհաջողվի գլուխ հանել բարդ իրավիճակներից, հասկանալ՝ ինչպես է պետք գործել արագ անհրաժեշտ արդյունքին հասնելու համար։ Հարմար ժամանակ է գործերում նախաձեռնող լինելու, բարդ խնդիրներ լուծելու ու մասնագիտական կապերն ամրապնդելու համար։

Զգույշ պետք է լինեք ֆինանսների հարցում։ Աշխատեք շատ չծախսել, պարտավորություններով չկապվել, եթե նույնիսկ ամենափոքր կասկածն ունեք, որ դժվարությամբ եք դրանք կատարելու։ Գումարի հետ կապված ամեն հարցում հույս դրեք միայն ձեզ վրա, նույնիսկ եթե ինչ-որ մեկն օգնություն առաջարկի։

Շաբաթը հետաքրքիր ծանոթություններ, անսովոր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում։ Չի բացառվում գրավիչ սիրային պատմության սկիզբը, որը կարևոր դեր կխաղա ձեր կյանքում։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա առաջին կեսը ոչ միանշանակ կլինի։ Հնարավոր է՝ ուրախանալու ու հաճելի ժամանակ անցկացնելու, հետաքրքիր մարդկանց հետ շփվելու ու կյանքով ուրախանալու շանս ընձեռվի։ Հազիվ թե հաջողվի ավարտին հասցնել սկսած գործերը, ժամանակին լուծել աշխատանքային խնդիրները։ Չեն բացառվում կոնֆլիկտները ղեկավարության ու գործընկերների հետ։ Ձեզ կարող են մեղադրել թեթևամտության, պարտականությունները չկատարելու մեջ։

Կուզենաք կենտրոնանալ, բայց դա միշտ չի հաջողվի։ Գործերը ձանձրալի կթվան, սովորականից հաճախ կշեղվեք, դրա համար էլ սխալներ կանեք։

Շաբաթվա երկրորդ կեսը ավելի հեշտ կլինի։ Առաջին հերթին՝ նոր նպատակներ կունենաք, որոնց կուզենաք հնարավորինս արագ հասնել։ Եվ երկրորդ՝ շատ բան սովորելու, պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորություն կունենաք։ Ձեզ նախկինից ավելի ուժեղ ու վստահ կզգաք։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաջող շաբաթ է։ Շատ հարցերում հաջողակ կլինեք։ Հաճախ լավ գլուխ կհանեք գործերից, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել, իսկ դա կօգնի լավ տպավորություն թողնել ազդեցիկ մարդկանց վրա։ Իրադարձությունների բարենպաստ ընթացքը թույլ կտա արագ լուծել աշխատանքային հարցերը, իսկ որոշ դեպքերում՝ նաև բարձրանալ մասնագիտական սանդուղքով։

Հավանական են ծանություններ, որոնք հաճելի ու օգտակար կլինեն։ Համախոհներ կգտնեք, որոնց շնորհիվ շատ բաների նորովի կնայեք։ Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց հետ շատ մտերիմ հարաբերություններ են կապում։ Հին կապերը վերականգնելու հնարավորություն կունենաք։

Շաբաթը առատաձեռն կլինի սիրային պահերով։ Սիրելի մարդու հետ հարաբերությունները դեպի լավը կփոխվեն։ Գլուխ կհանեք սեփական զգացմունքներից, ու շատ կասկածներ կմնան անցյալում։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շաբաթը բարդ պահերից զուրկ չի լինի, բայց ընդհանուր առմամբ վատը չի լինի։ Բավականաչափ ուժ ու գիտելիք կունենաք փորձությունները հաղթահարելու, ամենախճճված իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունելու համար։ Չի բացառվում՝ ապագայի պլաններում վերամշակումներ անեք։ Պարզ կդառնա, որ ինչ-որ բան հաշվի չեք առել։ Ինչքան արագ կողմնորոշվեք նոր պայմաններում, այնքան շատ բանի կարող եք հասնել։

Շատ բան պետք է սովորեք՝ ընդ որում ոչ թե տեսական, այլ գործնական։ Վատ մի զգացեք հարցեր տալ նրանց, ովքեր ավելին գիտեն ու ավելին են կարողանում անել։ Եթե ինչ-որ կարևոր, հեռանկարային նախագծին մասնակցելու հնարավորություն ունենաք, բաց մի թողեք այն։

Մտերիմների հետ հարաբերությունները հարթ կլինեն, եթե շատ սուր չարձագանքեք մանրուքներին։ Մի վշտացեք, եթե ինչ-որ մեկը ձեզ կես խոսքից չհասկանա, նորանոր բացատրությունների կարիք լինի։ Հավատացեք՝ մարդիկ դա չեն անում ձեզ հավասարակշռությունից հանելու համար։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հույս մի ունեցեք, որ ձեզ մոտ ամեն ինչ լավ կստացվի։ Ինչ-որ հարցում հաջողակ կլինեք, բայց ավելի շատ կլինեն ջանքեր, լարված աշխատանք ու ամենատարբեր մարդկանց հետ շփումներ պահանջող գործերը։ Լավ նորությունն այն է, որ համախոհներ ու օգնականներ գտնել կարելի է որտեղ պատահի։ Ձեր գաղափարների ու պլանների մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք անտարբեր չի մնա։

Կարող են փոխվել ձեր պլաններն ու առաջնահերթությունները։ Կհասկանաք, որ ինչ-որ տեղ միամիտ եք եղել, ինչ-որ տեղ շտապել եք եզրակացություններ անելիս, սխալ ճամփա եք ընտրել։ Ձեզ մի մեղադրեք անցյալում գործած սխալների համար, բայց աշխատեք վերլուծել դրանք, որպեսզի այլևս չկրկնեք։

Շաբաթվա վերջին մոտ կարևոր բան կիմանաք, իսկ դա կօգնի վստահություն ձեռք բերել, մի կողմ թողնել կասկածները։ Հենց այդ հատվածում կարող եք ու պետք է լուրջ որոշումներ ընդունեք։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Շաբաթը վատը չի լինի, բայց հաճախ իրավիճակներ կառաջանան, որոնք կստիպեն հուզվել։ Որոշ դեպքերում շատ բան սրտին մոտ կընդունեք ու երբեմն շատ կասկածամիտ կդառնաք։ Բայց մի գործոն էլ կա՝ հիմա իսկապես շատ բան ձեր սպասածի նման չի ընթանա, ստիպված եք լինելու արագ փոխել պլանները, ոտքի վրա որոշումներ ընդունել։ Իհարկե, դա բարդ է լինելու։ Բարեբախտաբար, ինտուիցիան կառաջնորդի ձեզ։ Նրա հուշումների շնորհիվ լուրջ սխալներ չեք անի։

Այս շաբաթը հարմար է լուրջ աշխատանք սկսելու համար։ Խոսքը հատկապես գիտական, հետազոտական աշխատանքի մասին է։ Շատ բան կմտապահեք, արագ կհասկանաք, թե որ ինֆորմացիան է կարևոր և որը ուշադրության արժանի չէ։ Գործերում կարգապահությունը կօգնի ոչինչ բաց չթողնել։

Շաբաթվա վերջը ավելի բարենպաստ ու հանգիստ կլինի, քան նրա սկիզբը։ Այս ժամանակը անձնական հարաբերություններում դրական փոփոխություններ ու ընտանիքում կարևոր իրադարձություններ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք։



Загрузка...

Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 685 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES