Գլխավոր էջ » Ֆայլեր » Շաբաթվա

ՇԱԲԱԹՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 02.04 - 08.04
02.04.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այս շաբաթ ձեզ փորձություններ են սպասվում։ Շատ բան պետք է սովորեք, իսկ գիտելիքներն ու փորձը հեշտ չեն տրվի։ Կհասկանաք, որ առաջ շարժվելու համար եկել է ձեր մեջ ինչ-որ բան փոխելու, որոշ սովորույթներից հրաժարվելու ժամանակը։ Բայց դա անելն էլ հեշտ չի լինի՝ վճռականության ու սեփական անձի հանդեպ հավատի կարիք կլինի։ Բայց կասկածները կպատեն ձեզ, ընտրած ուղղությամբ ամեն փոքրիկ քայլը ջանքեր կպահանջի։

Հոգ տարեք ձեր հեղինակության մասին։ Ինչքան քիչ ձեր մասին խոսեն, այնքան լավ։ Ավելորդ ուշադրություն մի հրավիրեք ձեր գործերին, մի գովազդեք ձեր հաջողություններն ու հաղթանակները։ Ուշադիր դիտեք շուրջը․ ինչ-որ կարևոր բան փոխելու հնարավորություն կա։

Զգույշ եղեք աշխատավայրում։ Առաջին հերթին դա վերաբերում է նրանց, ովքեր գործ ունեն գործիքների ու բարդ տեխնիկայի հետ։ Չեն բացառվում տհաճ պատահարներն ու վնասվածքները։ Ցանկալի չէ բազմամարդ հավաքների մասնակցել։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Կուզենաք, որ ամեն ինչ արագ ու հեշտ տրվի։ Բայց շաբաթը մի քիչ այլ կերպ կդասավորվի։ Առաջին օրերին ստիպված եք լինելու պայքարել ու հաղթահարել դժվարությունները, լուծել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների խնդիրները։ Մտերիմները ձեզ հույսով կնայեն, քանի որ ուրիշ ոչ ոք չի կարողանա պատասխանել նրանց հարցերին, հուշել, թե ինչպես գործել։

Ձեզ վրա լուրջ պատասխանատվություն կընկնի։ Կենսափորձ ունեցող Ցուլերի համար դա խնդիր չի դառնա։ Իսկ մյուսների համար հեշտ չի լինի։ Ավելի հաճախ հիշեցրեք ձեզ այն մասին, որ սխալներն այնքան էլ սարսափելի չեն, եթե դրանք ժամանակին ուղղվեն։

Շաբաթվա երկրորդ կեսն ավելի հեշտ կանցնի։ Այս հատվածում նախկինում արած ինչ-որ աշխատանքի դիմաց պարգևատրում կստանաք։ Աշխատավայրում իրավիճակը դեպի լավը կփոխվի, մեծ հեռանկարներ կբացվեն։

Այս հատվածում կարող եք լուծել անձնական խնդիրները, հարթել հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Աշխատանքի համար արդյունավետ շաբաթ է։ Այն հատկապես հաջող կլինի նրանց համար, ում գործունեությունը տարբեր մարդկանց հետ շփումներ է ենթադրում։ Դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը, գաղափարներն այնպես մատուցելը, որ դրանք աջակցություն ստանան։ Հավանական է համագործակցության սկիզբ, որը մեծ եկամուտ կբերի։

Վատ չեն դասավորվի անձնական հարաբերությունները, բայց այստեղ վառ տպավորությունների պակաս կզգաք։ Որոշ Երկվորյակներ կսկսեն ձանձրանալ, իսկ դրանից տրամադրությունը կփչանա, գայթակղություններին դիմակայելն էլ դժվար կլինի։ Սխալներ չանելու համար ձեզ համար իսկապես հետաքրքիր գործ գտեք։ Լավ է դրանով զբաղվել սիրելիի հետ միասին։

Շաբաթը բարենպաստ է ստեղծագործելու համար։ Չեք վախենա ընդունված սահմաններից դուրս գալ, երևակայությունը կբանեցնեք այնտեղ, որտեղ դա հնարավոր է։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք չէ հույս դնել խնդիրներն արագ լուծելու վրա։ Դրանցից գլուխ հանելու համար պետք է ջանքեր գործադրեք։ Հաճախ պետք է ինքնուրույն գործեք։ Նրանք, ովքեր իրենց աջակցությունն են խոստացել, հիմա շատ զբաղված կլինեն սեփական գործերով, այնպես որ՝ հազիվ թե պահեն խոստումները։ Աշխատեք արագ սովորել։ Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները, բայց նոր ինֆորմացիան էլ ավելորդ չի լինի։

Դրական միտումների ազդեցությունը կզգացվի շաբաթվա կեսին, իսկ հետո աստիճանաբար կմեծանա։ Նոր մասնագիտական հեռանկարներ կբացվեն։ Բիզնեսով զբաղվող Խեցգետինները կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը։ Կարևոր է իրատեսորեն գնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները, ձեզ վրա լուրջ պարտավորություններ չվերցնել։

Մի մոռացեք հոգ տանել առողջության մասին։ Հիմա խոցելի կլինի շնչառական համակարգը։ Նույնիսկ անվնաս մրսածության հիվանդությունները կարող են տհաճ բարդացումներ տալ։ Խուսափեք դրանցից։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շաբաթը բավականին անհանգիստ կլինի։ Արդեն դրա սկզբին կհասկանաք՝ ինչպես հասնել դրված նպատակներին։ Դժվարություններ կարող են ծագել և՛ գործնական դաշտում, և՛ անձնական հարաբերություններում։ Բայց իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի։ Նոր հնարավորություններ կբացվեն և բաց չեք թողնի դրանք։

Չեն բացառվում նշանակալի փոփոխությունները մասնագիտական ոլորտում։ Որոշ Առյուծներ աշխատանքին վերաբերող գրավիչ առաջարկներ կստանան։ Մյուսներն էլ նոր համախոհներ ձեռք կբերեն ու նրանց աջակցությամբ կիրագործեն համարձակ պլանները։ Հիմա շատ կարևոր է պահպանել հին գործընկերների վստահությունը։ Աշխատեք հուսախաբ չանել նրանց։

Վատ շաբաթ չէ իրավաբանական հարցերը լուծելու, պետհիմնարկներ այցեր կատարելու համար։ Արագ կձևակերպեք փաստաթղթերը, կստանաք անհրաժեշտ թույլտվությունները։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս շաբաթը հեշտ չի լինի, բայց այն շատ կարևոր կլինի։ Ժամանակն է ապագային վերաբերող որոշումներ ընդունել։ Պետք է դա ինքնուրույն անեք, իսկ ամենասկզբում՝ նպատակների ու առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցրեք։ Պետք է հասկանաք՝ ինչ եք ուզում և ինչի եք պատրաստ դրան հասնելու համար։ Մի խաբեք ինքներդ ձեզ։

Եթե ինչ-որ մեկին խորհրդի հարցով դիմեք, զգույշ եղեք ու մի վիրավորվեք, եթե խորհուրդները ձեր սրտով չլինեն։ Բոլորը չէ, որ իրավիճակին ձեր տեսանկյունից են նայում։

Լավ կհասկանաք շրջապատին, գլխի կընկնեք, թե ինչ են նրանք փորձում թաքցնել։ Դա վերաբերում է առաջին հերթին ամենամտերիմ մարդկանց։ Հիմա ոչ միայն լավ կհասկանաք նրանց, այլ նաև առանց ցանկանալու կբացահայտեք նրանց գաղտնիքները։

Ցանկալի չեն լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունները։ Հիմա վատ մարզավիճակում չեք լինի ու շատ բանի ունակ կլինեք, միայն թե հաճախ կգերագնահատեք ձեր հնարավորությունները։ Դա վնասվածքների կհանգեցնի։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ արգասաբեր շաբաթ է։ Լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել ու դրան հասնելու համար կանեք այն, ինչ պետք է։ Մասնագիտական գործերում կօգնեն հին, փորձված համախոհները։ Նրանց աջակցությամբ կիրագործեք մասշտաբային նախագծերը ու նոր գաղափարը։ Չի բացառվում, որ այս շաբաթ սկսվող գործնական հարաբերությունները շուտով ընկերական կամ սիրային բնույթ ստանան։

Բարենպաստ շրջան է նոր ծանոթությունների համար։ Եվ բանը միայն այն չէ, որ կհաջողվի լավ տպավորություն թողնել, հետաքրքրել մարդկանց ու շահել նրանց համակրանքը։ Արագ գլխի կընկնեք, թե ինչ են ուզում մյուսները և կօգնեք կյանքի կոչել նրանց ցանկությունները։

Ձեր տաղանդները կիրառելու կամ ինչ-որ նոր ու հետաքրքիր բան սովորելու հնարավորություն կունենաք։ Ստեղծագործաբար կմոտենաք գործերին, և դա հաջողություն կբերի ձեզ։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շաբաթվա սկիզբը բարդ կլինի։ Հատկապես դժվար կլինի նրանց համար, ովքեր սովոր են արագ հասնել իրենց ուզածին։ Հիմա պետք է համբերությամբ զինվեք, քանի որ նույնիսկ ամենահեշտ հարցերի լուծումը սովորականից ժամանակատար կլինի։

Տարաձայնություններ կլինեն աշխատավայրում։ Վտանգ կա, որ ձեզ կհիասթափեցնեն գործընկերները, փորձված համախոհներն էլ չեն աջակցի։ Ցանկալի չէ պարտականություններ ստանձնել, լուրջ խոստումներ տալ։ Առաջին հերթին դա ֆինանսական հարցերին է վերաբերում։ Այստեղ չմտածված որոշումները լուրջ կորուստներով կավարտվեն։

Ավելի ուշ նկատելի կդառնա դրական միտումների ազդեցությունը։ Ձեզ համար կարևոր ոլորտում ինչ-որ բան դեպի լավը փոխելու հնարավորություն կունենաք։

Ինչքան մոտենա շաբաթվա վերջը, այնքան օգտակար կլինի նախաձեռնող լինելն ու շրջապատի հետ գաղափարներով, պլաններով կիսվելը։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Շաբաթը համեմատաբար հանգիստ կանցնի։ Դեպի լավը ինչ-որ նշանակալի փոփոխությունները քիչ հավանական են, բայց լուրջ խնդիրներ էլ չեն առաջանա։

Լավ է չշտապել աշխատանքին վերաբերող հարցերում։ Պետք է նախ գլուխ հանել իրավիճակից, գնահատել սեփական արարքների հնարավոր հետևանքները։ Հեռատես եղեք։ Խուսափեք ռիսկից, նույնիսկ եթե այն արդարացված է թվում։

Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները։ Մտերիմների հետ տարաձայնությունների առիթներ չեն լինի։ Ինչ-որ հին խնդիրներ լուծելու հնարավորություն կլինի, բայց դրա համար պետք է խոստովանեք ձեր սխալներն ու փորձեք ուղղել դրանք, իսկ դա այնքան էլ հեշտ չի լինի։ Լսեք ձեզ համար թանկ մարդկանց կարծիքը, մի պարտադրեք նրանց ձեր տեսակետը։

Խուսափեք գերհոգնածությունից, հատկապես՝ շաբաթվա վերջին, երբ այն գլխացավերի, անքնության ու նույնիսկ որոշ խրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կարող է դառնալ։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադիր կհետևեք շրջապատի իրադարձություններին, կաշխատեք ոչինչ աչքաթող չանել ու շատ հետաքրքիր բաներ կնկատեք։ Չի բացառվում, որ շատ կարևոր բաներ իմանաք ձեր շրջապատի մարդկանց մասին, տեղեկատվություն ստանաք, որը կօգնի զինաթափել ձեր թշնամիներին ու պաշտպանվել հնարավոր հարձակումներից։

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ։ Հաճախ դրանց հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք, բայց դա ձեզ չի վշտացնի։ Ուզածը ստանալու համար պատրաստ կլինեք աշխատել, գիտեք, որ աշխատանքի համար պարգևատրումը չի ուշանա։ Մասնագիտական սանդուղքով բարձրանալու շանս կլինի։ Բայց նկատի առեք, որ նոր տեղում հաջողությունների հասնելու համար շատ բան պետք է սովորեք։ Իսկ դա հեշտ չի լինի։

Անձնական հարաբերությունների մասին մտածելիս մի շտապեք եզրակացություններ անել։ Հիմա հակված կլինեք շատ բան պահանջել ուրիշներից, իսկ սեփական թերություններին ներողամտորեն կմոտենաք։ Բայց շատ իրավիճակներ ոչ միանշանակ կլինեն։ Աշխատեք դրանք ուրիշների տեսանկյունից դիտել ու կհասկանաք՝ բոլոր հարցերում չէ, որ ճիշտ եք եղել։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ձեզ բավականին բարդ շաբաթ է սպավում։ Խնդիրներ կարող են ծագել այնտեղ, որտեղ ամենից քիչն էիք սպասում։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները, իսկ դա ջանքեր կպահանջի։ Հույս մի ունեցեք, որ ինչ-որ մեկն իր վրա կվերցնի ձեր հոգսերի մի մասը։ Ամենայն հավանականությամբ ստիպված կլինեք ինքնուրույն գլուխ հանել դժվարություններից։

Լավ է ոչ մի կարևոր բան չձեռնարկել։ Եթե պետք է լուրջ գործ ստանձնեք, ու դա ոչ մի կերպ չի կարելի հետաձգել, ապա առավելագույնս զգույշ ու հեռատես եղեք։ Խուսափեք ռիսկից։ Արկածախնդրություններին մասնակցությունը խիստ անցանկալի է։ Սխալ կլինի մի մարդու վստահել, որին շատ քիչ եք ճանաչում։

Հաճախ դժվար լինի սեփական զգացմունքներից գլուխ հանելը, քանի որ դրանք շատ հակասական կլինեն։ Հասկանալի է, որ դա ամենալավ ձևով չի անդրադառնա մտերիմների հետ հարաբերությունների վրա։ Երբեմն տհաճ պահեր կառաջանան, բայց լուրջ կոնֆլիկտ չի լինի։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ շաբաթ է։ Հնարավորություն կունենաք շատ լավ բաներ անել ձեր և ուրիշների համար։ Հնարավորություն կունենաք լուծել վերջին ժամանակներս մտերիմներին անհանգստացնող հարցերը, գործերում կարգուկանոն կհաստատեք։ Ապագայի պլաններում որոշակիություն կառաջանա, որի կարիքը շատ էիք զգում։

Կարևոր է իրատեսորեն գնահատել հնարավորությունները։ Դա առաջին հերթին աշխատանքին է վերաբերում։ Այստեղ հակված կլինեք շատ բան վերցնել ձեզ վրա։ Խոստումները պահել կհաջողվի, բայց դա լուրջ ջանքեր կպահանջի հատկապես նրանցից, ովքեր բավականաչափ կենսափորձ չունեն։

Իրադարձությունները հաճախ անկանխատեսելի ընթացք կստանան, կորուստներից խուսափելու ու իրադարձություններից ինչ-որ օգուտ քաղելու համար ստիպված կլինեք փոխել պլանները։ Ճկուն լինելը շատ կարևոր է, բայց կարևոր է նաև հավատարիմ մնալ սկզբունքներին։

Հարմար շաբաթ է ուսման, ինչպես նաև գիտական ու հետազոտական գործունեության համար։ Հետաքրքրասեր կլինեք, շատ բանի պատրաստ կլինեք բոլորի համար կարևոր հարցերին պատասխաններ ստանալու համար։



Загрузка...
Կատեգորիա: Շաբաթվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 33584 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 3.0/101
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES