Շաբաթվա աստղագուշակ 01.10 - 07.10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
 

Շաբաթվա սկիզբը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի հանդիպումներով։ Հնարավոր կդառնա վերջին շրջանում անհանգստացնող հարցերի հաջող լուծումը։ Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներից ելնելով սկսել են կասկածել սեփական ուժերին, կվերականգնեն իրենց ինքնավստահությունը։ Ինչ-որ նոր բան ստանձնելու ցանկություն կունենաք ու շուտով մի գործ կգտնեք, որն իսկապես կգրավի ձեզ։
 

Շաբաթվա կեսին դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը։ Կարող են նյարդայնացնել նույնիսկ նրանք, որոնց հետ ժամանակին հաճույքով շփվում էիք։ Ցանկալի է սահմանափակել կապերը։ Հնարավորինս խուսափեք գործնական ու անձնական հետաքրքրությունները խառնելուց։ Դա կարող է վտանգավոր լինել։
 

Շաբաթվա վերջին օրերը նվիրված կլինեն կարևոր ու հոգնեցուցիչ գործերին։ Հազիվ թե հաջողվի թուլանալ ու հանգստանալ, իսկ կազմած պլաններն, ամենայն հավանականությամբ, պետք է փոխեք։ Խուսափեք չմտածված արարքներից ու ռիսկի մի դիմեք, եթե դա հնարավոր է։


 

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

 

Ձեզ հիանալի, հետաքրքիր ու արդյունավետ շաբաթ է սպասվում։ Հնարավոր է իրադարձությունների հաջող ընթացքը, որի շնորհիվ մի քանի խնդիր միաժամանակ կլուծեք։ Դրանից հետո վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կընձեռվի։
 

Շաբաթը շատ հարմար է նախաձեռնող լինելու համար, ընդ որում՝ ոչ միայն գործնական, այլ նաև անձնական հարաբերություններում։ Նույնիսկ ամենահամարձակ պլանները աջակցություն կստանան։ Կարող եք մտերիմներին անսովոր ինչ-որ բան առաջարկել։ Նրանք ուրախ կլինեն։ Շաբաթը հարմար է ճամփորդությունների համար։ Պայմանների փոփոխությունը կուրախացնի ու կոգեշնչի։
 

Կարող եք նորը սովորել։ Չի բացառվում՝ ձեզ հետաքրքրի այն, ինչի հանդեպ առաջ անտարբեր էիք։ Արագ գլուխ կհանեք բարդ գործերից։ Հավանական է՝ շաբաթվա վերջին օրերին նոր ու մասշտաբային պլաններ ունենաք։



ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
 

Շաբաթն այնքան էլ վատը չի լինի, բայց այս շաբաթ թույլ տված սխալները ապագայում տհաճ հետևանքներ են ունենալու։ Ընդ որում՝ ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք ուշադիր լինել մանրուքներին, եզրակացություններ անելիս էլ չշտապել։ Նկատի առեք, որ պարզ թվացող որոշումները միշտ չէ, որ ճիշտ կլինեն։ Հաճախ անօգուտ և նույնիսկ վտանգավոր կլինեն շրջապատի խորհուրդները, քանի որ այդ խորհուրդները տվող մարդիկ մակերեսորեն կդատեն։
 

Շատ բան պետք է սովորեք ուրիշներից։ Օգտակար կլինի այն մարդու փորձը, որին ձեզ մրցակից էիք համարում ու որից խուսափում էիք։ Շաբաթվա միջնամասը անսովոր հանդիպումներ է խոստանում։ Դրանք ամենաանսպասելի շարունակություն կստանան, այդ թվում՝ նաև սիրային շարունակություն։
 

Աշխատեք ողջ շաբաթվա ընթացքում խուսափել գերհոգնածությունից։ Խուսափեք նաև ավելորդություններից։ Ձեզ ավելի լավ կզգաք, եթե բուժիչ պրոցեդուրաներ անցկացնեք։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

 

Շատ հակասական շաբաթ է։ Շատ բան կախված կլինի իրերի հանդեպ ձեր մոտեցումից։ Նրանք, ովքեր հակված են վատատեսության, իրենց տեսակետը հաստատող բաներ կտեսնեն։ Բայց լավ բաներ էլ շատ կլինեն, և լավատես Խեցգետինները կնկատեն դրանք ու գոհ կմնան։
 

Շաբաթվա սկիզբը կարող է ուրախացնել լավ նորություններով։ Դրանք ավելի հաճախ կվերաբերեն անձնական կյանքին, քան աշխատանքին։ Չի բացառվում՝ փոխվեն ապագայի պլանները։ Սեփական ուժերին հավատալով՝ կստանձնեք այն, ինչ առաջ չէիք համարձակվում։ Հետո ձեզ մի քանի անհանգիստ օրեր են սպասվում, որոնց ընթացքում շատ բան պետք է հասցնեք։ Չեն բացառվում վեճերը։ Դրանք հաճախ կծագեն աշխատավայրում։
 

Շաբաթվա վերջին հուզական դաշտը լարված կլինի։ Սրանք շփման համար ամենալավ օրերը չեն լինի։ Շրջապատողներից շատ բան կսպասեք ու շատ կվշտանաք, երբ պարզվի, որ նրանք էլ ձեզ են բարձր պահանջներ ներկայացնում։



ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

 

Շաբաթվա սկիզբը բարենպաստ կլինի ու հարմար է ամենատարբեր գործերի համար։ Շատ հարցեր լուծելն ավելի հեշտ կլինի, եթե միավորվեք հին ծանոթների հետ։ Նոր համախոհներ էլ կարող եք գտնել, բայց նկատի առեք, որ առաջին տպավորությունը սխալ կլինի։ Ինքներդ ձեզ ժամանակ տվեք հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում այս կամ այն մարդը։
 

Շաբաթվա առաջին կեսը հարմար է կյանքում փոփոխությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու համար։ Կարող եք կյանքի կոչել մտածածը։ Չեք կրկնի հին սխալները, ճիշտ որոշում կընդունեք ոչ միանշանակ իրավիճակում։ Շաբաթվա միջնամասում զգույշ է պետք լինել, հատկապես այնտեղ, որտեղ խոսքը լուրջ բաների մասին է։ Այս ժամանակահատվածը ցանկացած գործի հանդեպ պատասխանատու վերաբերմունք է պահանջում։
 

Շաբաթվա վերջին օրերը ավելի հաճելի կանցնեն։ Հետաքրքիր վայրերում լինելու, հին ծանոթներին հանդիպելու հնարավորություն կունենաք։ Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները։



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

 

Բարենպաստ շաբաթ է։ Առաջին օրերին զգոն եղեք, քանի որ ինչ-որ մեկը կարող է ձեզ օգտագործել ի շահ իր հետաքրքրությունների։ Բայց լուրջ խնդիրներ չեն առաջանա։ Գործընկերների հետ ոչ մեծ տարաձայնությունները չեն խանգարի ժամանակին գլուխ հանել գործերից, իսկ շուտով այդ տարաձայնությունները կմոռացվեն։
 

Հարմար ժամանակ է ապագայի մասին մտորելու ու պլանները քննարկելու համար։ Հնարավոր է՝ կարևոր որոշումներ ընդունվեն և ինքներդ էլ կզարմանաք, որ դրանց աջակցում են մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում։
 

Շաբաթվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է աշխատանքի համար։ Հարմար ժամանակ է նոր գործեր սկսելու ու հին նախագծերն ավարտելու համար։ Ձեզ հոգնեցնող չի թվա այն, ինչով զբաղվում եք ու ձանձրանալու առիթ էլ չի լինի։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

 

Շաբաթվա սկզբին ամեն ինչ հեշտ չի լինի։ Այս ժամանակ ցանկացած գործ սովորականից ժամանակատար կլինի ու պետք է շատ բան հասցնեք։ Հաճախ խոչընդոտները լրիվ անսպասելի կառաջանան, ընդ որում՝ այն ժամանակ, երբ մոտ կլինեք նպատակին։ Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, ովքեր ժամանակին բարդ իրավիճակում աջակցել են ձեզ։ Նրանք ձեզ կներգրավեն սեփական խնդիրների լուծման մեջ, իսկ դա կխառնի ձեր պլանները։
 

Աստիճանաբար իրավիճակը կկայունանա։ Կհասկանաք՝ ինչ է պետք անել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել։ Ճիշտ դրված առաջնահերթությունները թույլ կտան խուսափել շատ հոգսերից։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ կկարողանաք լուծել հին խնդիրները ու խուսափել նորերից։ Հավանական են հաճելի ծանոթություններ։ Որոշ Կշեքներ նոր ընկերներ ձեռք կբերեն։


Загрузка...

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

 

Շաբաթը հաջող կդասավորվի, եթե նրա սկզբին ճիշտ գնահատեք իրավիճակը։ Դա պետք է անել ինքնուրույն։ Հեռու մնացեք նրանցից, ովքեր փորձում են իրենց կարծիքը փաթաթել ձեզ, համոզել, որ ինչ-որ բան սխալ եք հասկանում։ Նման մարդիկ այնքան էլ լավ մոտիվներով չեն առաջնորդվի, իսկ նրանց ազդեցությունը բոլոր դեպքերում վնասակար կլինի։
 

Հնարավոր են հաջողություններ աշխատանքի մեջ։ Դժվար կլինի հաջողությունների հասնելը։ Այստեղ աշխատասիրության ու համառության կարիք կլինի։ Բայց հետո գործերն ավելի լավ կընթանան, այնպես որ՝ մի նահանջեք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան։
 

Շաբաթը վատը չէ անձնական հարաբերությունների տեսանկյունից։ Մտերիմների հետ տարաձայնություններ հաճախ կառաջանան, բայց շուտով լրիվ կմոռացվեն։ Հնարավորություն կունենաք հիանալի ժամանակ անցկացնել ձեզ համար թանկ մարդկանց հետ։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

 

Շաբաթը սթրեսային իրավիճակներ ու լարված պահեր կբերի։ Խոսքը լուրջ խնդիրների մասին չէ, բայց հուզական դաշտը լարված կլինի, նույնիսկ դատարկ բաներին ավելի արագ կարձագանքեք, քան սովորաբար։ Չեն բացառվում մտերիմների հետ տարաձայնությունները; Կարող է թվալ, որ շուտով զրկվելու եք հին համախոհների աջակցությունից։ Երբեմն վեճեր կառաջանան դատարկ բաների պատճառով, իսկ դուք չեք էլ փորձի արագ հարթել հարաբերությունները, այլ ավելի կբարդացնեք իրավիճակը ձեր կտրուկ արտահայտություններով ու չմտածված քայլերով։
 

Շատ բան կախված կլինի ձեզանից։ Եթե որոշեք հոսանքով չլողալ, այլ իրավիճակը պահել հսկողության տակ, նշանակալի փոփոխությունների կկարողանաք հասնել։ Վերջին շրջանում շատ անհանգստացնող հին խնդիրը լուծելու հնարավորություն կունենաք։
 

Աշխատանք սպասվածից շատ կլինի։ Շատ կարևոր կլինի ժամանակը ճիշտ բաշխելն ու կարգապահ լինելը։ Անկազմակերպ մարդիկ այսօր դժվար թե հաջողության հասնեն։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

 

Վատ շաբաթ չէ։ Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ջանքեր եք պատրաստ ներդնել դրված նպատակներին հասնելու համար։ Դժվարությամբ կտրվի սովորական աշխատանք, հատկապես եթե այն շփումներ ու տարբեր մարդկանց հետ կապեր է պահանջում։ Պատրաստ եղեք, որ բոլոր գործերը չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել։ Կարևոր հացերի հետ կապված խոստումներ մի տվեք։
 

Շատ բան կսովորեք և հաճախ՝ պրակտիկայի ու սեփական սխալների վրա։ Սեփական արարքներին քննադատորեն մոտենալով՝ ճիշտ եզրակացություններ կանեք։ Շուտով դրանք շատ օգտակար կլինեն։ Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնց շնորհիվ մյուսներից շուտ կարևոր տեղեկատվություն կստանաք։
 

Չնայած այս շաբաթ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, հազիվ թե բողոքեք հոգնածությունից։ Բավականաչափ էներգիա կունենաք սկսած բոլոր գործերն ավարտին հասցնելու համար։



ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

 

Վատ շաբաթ չէ։ Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք կարճատև կլինեն, արագ գլուխ կհանեք խնդիրներից ու համապատասխան որոշումներ կընդունեք։ Հետ կանգնեք մասշտաբային նախաձեռնություններից կամ ծայրահեղ դեպքում հետաձգեք դրանք մինչ այն պահը, երբ վստահ կլինեք, որ տիրապետում եք անհրաժեշտ ինֆորմացիային։ Կարևոր գործերում ավելորդ չի լինի հին ծանոթների օգնությունը, որոնց վաղուց են հայտնի ձեր նպատակներն ու պլանները։
 

Ռիսկի մի դիմեք գումարին վերաբերող գործերում։ Շաբաթը հարմար չէ չպլանավորված գնումների և այն բիզնես նախագծերին մասնակցության համար, որոնց մասին ձեզ դեռ քիչ բան է հայտնի։
 

Շաբաթվա երկրորդ կեսը բարենպաստ է շփւմների համար։ Լավ կանցնեն և՛ անձնական, և՛ գործնական հանդիպումները։ Հավանական են հաճելի ծանոթություններ։ Ձեզ համար դժվար չի լինի լավ տպավորություն թողնելը։ Բավական է միայն ձեզ բնական պահեք։


loading...

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

 

Հնարավոր են դժվարություններ ու թյուրիմացություններ, չի բացառվում իրադարձությունների անհաջող ընթացքը, որը կասկածի տակ կդնի ձեր շատ պլանները։ Ցանկացած նպատակի հասնելու համար պետք է սովորականից մեծ ջանքեր գործադրեք, իսկ դուք միշտ չէ, որ պատրաստ կլինեք դրան։ Շատ մեծ է գործերը հետաձգելու գայթակղությունը, բայց խուսափեք դրանից։ Կազմակերպվածությունն ու կարգապահությունը հիմա շատ կարևոր կլինեն։
 

Անձնական բնույթի ցանկացած կարևոր հարց պետք է լուծել շաբաթվա երկրորդ կեսին։ Հենց այդ ժամանակ հեշտ կլինի մյուսներին հասկանալը, նրանք էլ ձեզ կհասկանան։ Վատ ժամանակ չէ նոր ծանոթությունների համար, բայց նկատի առեք, որ առաջին տպավորությունը կարող է սխալ լինել։ Եվ եթե գործնական հարաբերություններում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անում, ապա անձնական հարաբերություններում նրա հուշումները սխալ կլինեն։ Այնպես որ՝ զգույշ եղեք։



01.10.2018 1289 Moder-003 0 Скачать
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-