Սեպտեմբերի 9-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 9-ը կիսում են լուսնային 28-րդ, 29-րդ ու 1-ին օրերը։ Լուսինը Կույսի նշանի տակ է։
Լուսնային 28-րդ օրը բաժին է հասնում գիշերային ժամերին՝ 24։00-05։00։


Առավոտյան սկսվում է 29-րդ օրը, որը լուսնային ամենավտանգավոր օրերից մեկն է։ Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան նախաձեռնել։ Անհրաժեշտ է վերջ տալ ձևական կապերին, մի կողմ վանել կպչուն մարդկանց ու կպչուն մտքերը։ Պետք է պատասխանատու լինել, պայքարել ձանձրույթի ու տագնապի դեմ, զսպվածություն ցուցաբերել, զբաղվել տան ու տնտեսության հարցերով։ Անբարենպաստ է նոր գործեր սկսել։ Քնելուց առաջ խորհուրդ է տրվում օրգանիզմը մաքրել ջրով, սառը ջրի մեջ դնել ոտքերը։


22։00-ից սկսվում է լուսնային 1-ին օրը։ Այդ օրն ուշադիր է պետք լինել ժլատությանն ու զավթիչ բնազդներին։ Դրանք հաղթահարելուց հետո կկարողանաք նոր մտքերը կյանքի կոչել։ Կենսական ուժերն այսօր մեծ չեն լինի, այնպես որ՝ պետք է խուսափել ծանրաբեռնվածությունից, ռիսկային գործեր չսկսել։ Լավ է միայն պլանավորել։ Այդ պլանները հետո հաջողությամբ կիրագործեք։ Բարենպաստ է հանգստանալը։ Անբարենպաստ է կարևոր գործեր սկսելը, ճամփորդելն ու առևտուր անելը։ Սեփական ուժերն ու արարքները սխալ գնահատելը նշանակալի կորուստների կհանգեցնեն։ Խորհուրդ է տրվում չծանրաբեռնվել, ալկոհոլ չօգտագործել, շատ կծու ու տաք ուտեստներ չփորձել։



Այսօր 23-րդ արևային օրն է։ Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ։ Այսօր խորհուրդ է տրվում գործել՝ աշխատել ծառերի, ցանկապատների հետ, լուրջ իրավաբանական միջոցառումներ անցկացնել։ Խորհուրդ չի տրվում նոր իրեր գնել։ Ուտելիքը պետք է մեղմ հոտ ունենա ու թեթև լինի։ Ուտեստների մեջ շատ կանաչի օգտագործեք։ Հեղուկ քիչ խմեք։





08.09.2018 97 Moder-003 0
Загрузка...
ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-