Սեպտեմբերի 8-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 8-ը կիսում են լուսնային 27-րդ ու 28-րդ օրերը։ Լուսինն առավոտյան Առյուծի նշանի տակ է, երեկոյան նշանը փոխվում է Կույսի։


Լուսնային 27-րդ օրը կապված է ծովային ճամփորդությունների հետ։ Սա գիտելիքներ ու կարողություններ ստանալու օր է։ Օրվա առաջին կեսին բարենպաստ է հանգստանալ, ներհայեցողությամբ զբաղվել, մեդիտացիա անել, լինել բնության գրկում, ծովային ճամփորդությունների մեկնել։ Անբարենպաստ է բիզնեսով զբաղվել ու նոր գործ սկսել։


Լուսնային 28-րդ օրը բարձրագույն ճշմարտությանը հասնելու, հոգևոր գիտակցություն ձեռք բերելու, նվերների ու հայտնագործությունների օր է։ Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում խոշոր գործերով զբաղվել, իրեր գնել, օգտակար բույսեր տնկել, բարի մտքեր զարգացնել։ Պետք է ամեն կերպ ձգտեք բարձր տրամադրություն ունենալ ու կառավարել հույզերը։ Չի կարելի ծաղիկներ պոկել ու նվիրել։



Այսօր արևային 22-րդ օրն է։ Այն կապված է ընտրության, ժամանակի ու տարածության մեջ տեղաշարժվելու մեջ։ Սկզբունքային փոփոխությունների ու ազատության օր է։ Խորհուրդ է տրվում ընտրել ձեր ուղին, գործել՝ հենվելով ինտուիցիայի վրա։ Բարենպաստ են կապերը, ծանոթությունները, բանակցություններն ու ճամփորդությունները։ Խորհուրդ չի տրվում նեղանալ դատարկ բաների պատճառով։ Կերակուրներից նախապատվությունը տվեք թեթև սննդին, խորհուրդ է տրվում բուսակերությունը։





07.09.2018 560 Moder-003 0
Загрузка...
ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-