Սեպտեմբերի 7-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 7-ը կիսում են լուսնային 26-րդ և 27-րդ օրերը։ Լուսինը Առյուծի նշանի տակ է։ Երեկոյան Կույսի նշանի տակ է։


Լուսնային 26-րդ օրը վտանգավոր բնույթ ունի։ Մարդիկ վիճում են, ձանձրանում, ժամանակ են վատնում դատարկ զրույցների վրա։ Սա հենց այն օրն է, երբ մարդ կարող է ծախսել իր ողջ էներգիան, վատնել ուժերը։ Զսպվածություն ցուցաբերելու օր է։


Այսօր պետք է իրատես լինեք, իրավիճակը ճիշտ գնահատեք։ Խորհուրդ չի տրվում աշխատել չստուգված նյութի հետ, հանդիպումներ նշանակել ու առանց հանգստանալու աշխատել։ Էներգիան զուր մի ծախսեք։


Օրվա վերջին սկսվում է լուսնային 27-րդ օրը, որը կապված է ջրի ու ջրային ճամփորդությունների հետ։ Սա գիտելիքներ ու կարողություններ ձեռք բերելու օր է։ Երեկոյան խորհուրդ է տրվում հանգստանալ, զբաղվել ինքնահայեցողությամբ, լինել բնության գրկում կամ մեկնել ծովային ճամփորդության։ Խորհուրդ չի տրվում բիզնեսով զբաղվել կամ նոր գործեր սկսել։ Արդյունավետ կլինեն նյարդային լարվածությունը հանող վարժությունները։



Այսօր արևային 21-րդ օրն է։ Կապված է ուսման հետ։ Այսօր հնարավոր է հանդիպեք ճակատագրով ձեզ հետ կապված մարդկանց։


Այսօր կարող եք կյանքի նոր փուլ մտնել, բուժել ձեր էներգետիկ դաշտը։ Խորհուրդ չեն տրվում վիրահատությունները։ Կարող եք ծանր սնունդ օգտագործել՝ բացի մսից ու սնկերից։





06.09.2018 425 Moder-003 0
Загрузка...
ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-