Սեպտեմբերի 6-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 6-ը կիսում են լուսնային 25-րդ և 26-րդ օրերը։ Լուսինն օրվա առաջին կեսին Խեցգետնի նշանի տակ է, իսկ երկրորդին՝ Առյուծի։


Լուսնային 25-րդ օրը միայնության, կենտրոնանալու ու երևակայությանը տրվելու շրջան է։ Առավոտյան բարենպաստ է ինքնահայեցողությանը տրվելը, ներդաշնակությանն ու հանգստին ձգտելը, զգայունակությունը զարգացնելը։ Օրվա այս հատվածում խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, ճամփորդել, մոռանալ խոհեմության ու ռացիոնալ լինելու մասին։ Կարող եք զբաղվել հոգևորը զարգացնելով։


Լուսնային 26-րդ օրը վտանգավոր բնույթ ունի։ Մարդիկ վիճում են, ձանձրանում, էներգիան ու ժամանակը վատնում են դատարկ զրույցների վրա։ Հենց այս օրը մարդը կարող է ծախսել իր ողջ էներգիան ու կուտակած ուժերը։ Օրվա երկրորդ կեսին պետք է իրավիճակն իրատեսորեն գնահատեք, հանեք բոլոր դիմակները։ Խորհուրդ չի տրվում աշխատել չստուգված նյութի հետ, հանդիպումներ նշանակել ու առանց հանգստի շատ աշխատել։ Էներգիան զուր մի ծախսեք։



Այսօր 20-րդ արևային օրն է։ Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ։ Սա այն օրերից է, երբ կարող եք արդար գործի համար պայքարի մեջ մտնել։ Սա չարը բացահայտելու, վախերի հանդեպ հաղթանակ տանելու օր է։


Այսօր խորհուրդ է տրվում աշխատել մետաղի հետ, տուն կառուցել, գործը ավարտին հասցնել, մարել պարտքերը։ Օրը ծուլություն, խորամանկություն ու անհաստատություն չի հանդուրժի։ Ձեռքի աշխատանքի, վիրահատությունների համար լավագույն օրն է։


Խորհուրդ չի տրվում խորամանկության դիմել, վնաս հասցնել բուսականությանը։ Խուսափեք ալկոհոլից, յուղոտ սնունդից ու քաղցրավենիքից։ Նախապատվությունը տվեք կծու ուտեստներին։





05.09.2018 667 Moder-003 0
Загрузка...
ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-