Սեպտեմբերի 29-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 29-ը կիսում են լուսնային 20-րդ և 21-րդ օրերը։ Լուսինը Ցուլի նշանի տակ է, իսկ 17։25-ից՝ Երկվորյակների։
 

Լուսնային 20-րդ օրը, որը ձգվում է մինչև 21։26-ը, անկեղծության, բացահայտումների օր է։ Սա հոգևոր կերպափոխման, կասկածները հաղթահարելու, պարտքերը մարելու օր է։ Առաջատարների ու հռետորների օր է։ Բարենպաստ է լինել տանը, զբաղվել տնային գործերով, հետևել ընտանեկան ավանդույթներին։ Խորհուրդ չի տրվում զբաղվել անհետաքրքիր ու ձանձրալի գործերով։ Խնայեք ձեր էներգիան։ Լուսնային 20-րդ օրվա վտանգներն են հպարտությունն ու մեծամտությունը։ Խուսափեք միս ուտելուց ու մի ծանրաբեռնեք տեսողությունը։
 

Լուսնային 21-րդ օրը լավ է խիզախություն ու ինքնազոհաբերությունը ցուցաբերելու համար։ Ակտիվ, ստեղծագործական օր է։ Աշխատանքը փոխել խորհուրդ է տրվում հենց 21-րդ լուսնային օրը։ Այսօր կարող եք հավատարմության երդում տալ։ Ակտիվ եղեք։ Սա ընկերության, մարդկանց միավորելու օր է։ Խորհուրդ չի տրվում սկանդալներ անել, միայնությանը տրվել, փորձել միայնակ կատարել ծանր աշխատանքն ու այնտեղ վատնել ձեր բոլոր ուժերը։



Այսօր արևային 13-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Օրը խաղաղություն ու հավասարակշռություն կբերի։ Այսօր դռներ են բացվում դեպի ապագա։ Նոր մակարդակի բարձրանալու օր է։ Խորհուրդ է տրվում զբաղվել երեխաների դաստիարակությամբ, խաղալ, ճամփորդել, զբաղվել աստղագիտությամբ։ Կարող եք գործարքներ կնքել, մաքրել օրգանիզմը։
 

Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել և կտրուկ վերջ դնել հարաբերություններին։ Ուտելու հարցում զուսպ եղեք։ Խորհուրդ չի տրվում միս ուտել։





28.09.2018 434 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-