Սեպտեմբերի 27-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 27-ը կիսում են լուսնային 18-րդ և 19-րդ օրերը։ Լուսինը Խոյի նշանի տակ է, իսկ 11։15-ից՝ Ցուլի նշանի տակ։
 

Լուսնային 18-րդ օրը, որը ձգվում է մինչև 20։38-ը, պասիվ օր է։ Սա ստի, խարդավանքների, մեքենայությունների օր է։ Խոչընդոտներ կառաջանան, տպավորություն կստեղծվի, թե ձեզ փորձում են շեղել ճիշտ ճանապարհից։ Այսօր անհրաժեշտ է պայքարել ձեր վատ ու կեղտոտ մտքերի դեմ, աշխարհին օբյեկտիվ նայել։ Փորձեք ինքներդ ձեզ կողքից նայել, հրաժարվել պատրանքներից ու ցածր բնազդներից։ Խորհուրդ է տրվում ճամփորդել, պայքարել փառասիրության, եսասիրության ու վատ սովորույթների դեմ։ Խորհուրդ չի տրվում մատնանշել ուրիշների թերությունները, ինչպես նաև հարբեցողությամբ զբաղվել ու շատ ծխել։
 

Լուսնային 19-րդ օրը ծանր ու բավականին վտանգավոր օր է։ Շատ զգույշ է պետք լինել նոր գաղափարների հետ։ Սա միայնակ, ստեղծագործող մարդկանց օր է։ Բարենպաստ է զբաղվել առօրյա գործերով, զբոսնել, միայնակ ճամփորդել։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, կարևոր որոշումներ ընդունել ու բանակցություններ վարել։ Օրը վատն է հոգեպես անկայուն, չհավասարակշռված մարդկանց համար։
 

Այսօր արևային 11-րդ օրն է։ Արեգակը Կշեռքի նշանի տակ է։ Սա լուսավոր, փայլուն, ուրախ օր է։ Աշխարհը ճանաչելու ու բացահայտելու օր է։ Այն կապված է կրթության, գիտությունների հետ։



Խորհուրդ է տրվում ամեն ինչ թեթև ու արագ անել, տանը կարգուկանոն հաստատել, հյուրեր ընդունել։ Խորհուրդ չի տրվում դիետա սկսել, մերժել երեխաների խնդրանքներն ու ինչ-որ բան պլանավորել։ Կարող եք ձեզ մի քիչ շատակերություն թույլ տալ, բայց խուսափեք քաղցրից ու մսային ուտեստներից։ Կարող եք գարեջուր փորձել։





26.09.2018 165 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-