Սեպտեմբերի 24-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 24-ը կիսում են լուսնային 15-րդ և 16-րդ օրերը: Լուսինը Ձկների նշանի տակ է:


Լուսնային 15-րդ օրը, որը կձգվի մինչև 19:45-ը, մարմնական գայթակղությունների օր է: Պետք է փորձեք պայքարել դրանց դեմ: Օգտակար կլինի արդարությունը պաշտպանելը: Խորհուրդ է տրվում համեստ լինել, պայքարել ծուլության դեմ, կերակրացանկում հատիկավորներ ընդգրկել: Խորհուրդ չի տրվում նվերներ ընդունել, վիճել, զբաղվել ընտանեկան խնդիրների լուծմամբ, խնձոր ուտել:


Լուսնային 16-րդ օրն ամենամաքուր օրերից մեկն է: Այսօր դրսևորվող չարությունը, ագրեսիվությունը, նախանձը միայն կվնասեն: Սա մաքրման, լուսավորման օր է: Այսօր կարևոր է հոգու խաղաղությունը, մարմնի, հոգեկանի ու մտքի ներդաշնակությունը: Խորհուրդ է տրվում մաքրություն անել, զբաղվել օգտակար գործերով, հաշվետվություններ կազմել, շփվել մարդկանց հետ, ֆիզիկական վարժություններ անել ու զբաղվել ինքնակատարելագործմամբ: Չափավոր եղեք: Խորհուրդ չի տրվում կենդանական սնունդ օգտագործել: Մի վիճեք, ագրեսիվ մի եղեք ու մի նախանձեք:



Այսօր արևային 8-րդ օրն է: Արեգակը Կշեռքի նշանի տակ է: Սա հնից, անպիտանից ազատվելու, նոր մակարդակի բարձրանալու, հրաշքների, կերպափոխումների օր է: Խորհուրդ է տրվում հյուրասեր լինել, նոր ծանոթություններ հաստատել, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել: Լավ կանցնեն նաև վիրահատությունները: Օրը հարմար է կարճատև ուղևորությունների ու արկածախնդրությունների համար: Խորհուրդ չի տրվում ինչ-որ բան պլանավորել: Նախապատվությունը տվեք բազմազան կերակրացանկին: Կարող եք ինչ-որ նոր բան փորձել: Օրվա երազները կարող են իրականանալ, եթե դրանք վառ են եղել ու տեսել եք առավոտյան:





23.09.2018 244 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-