Սեպտեմբերի 21-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 21-ը կիսում են լուսնային 12-րդ ու 13-րդ օրերը։ Լուսինը Ջրհոսի նշանի տակ է։


Լուսնային 12-րդ օրը, որը սկսվում է կեսգիշերից ու ավարտվում 18։45-ին, հանգստության, մտքերը մաքրելու, իմաստնության՝ զգացմունքների հանդեպ տարած հաղթանակի օր է։ Այսօր կարող են իրագործվել հին երազանքները։ Խորհուրդ է տրվում բարեգործություն անել, նվերներ տալ, աշխատել այգում, շատ ջուր խմել, ուշադիր լինել սեփական անձին ու առողջությանը։ Խորհուրդ չի տրվում առևտուր անել, մոլախաղերով զբաղվել, բարկանալ, վիճել ու լաց լինել։ Կոպիտ սնունդ մի օգտագործեք, հնարավորինս շատ հյութեր ու ջուր խմեք։


Լուսնային 13-րդ օրը տեղեկատվություն հավաքելու, շփումներ կազմակերպելու, ուսման օր է։ Օրը բարենպաստ կլինի կերակուրներ պատրաստելու, գնումներ կատարելու, տան համար իրեր պատրաստելու, ինչպես նաև սովորելու համար։ Խորհուրդ չի տրվում մեծ գործեր սկսել, ճամփորդել, հարաբերություններում ինչ-որ կտրուկ փոփոխություն անել։



Այսօր արևային 5-րդ օրն է։ Արեգակը Կույսի նշանի տակ է։ Օրը հարմարվողականություն ու հնազանդություն է պահանջում։ Խորհուրդ է տրվում շատ աշխատել։ Կարևոր փաստաթղթեր ստորագրելու օր է։ Սահմանափակեք սեռական կապերը։ Բարի նշան է իրական, կոնկրետ երազներ տեսնելը։





20.09.2018 244 Moder-003 0
Загрузка...
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-