Սեպտեմբերի 12-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 12-ը կիսում են լուսնային 3-րդ ու 4-րդ օրերը։ Լուսինը Կշեռքի նշանի տակ է, իսկ հետո՝ Կարիճի։


Լուսնային 3-րդ օրը բաժին է հասնում գիշերային ժամերին։ Սա ակտիվ պայքարի ու ագրեսիայի շրջան է։ Այս օրը լավ է զբաղվել ռազմական արվեստով, աշխատել մետաղի հետ։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, պասիվ ու թույլ լինել։


Առավոտյան 10։00-ից սկսվում է լուսնային 4-րդ օրը, որը լավ է անցկացնել միայնության մեջ։ Այսօր շտապողական որոշումներ մի ընդունեք։ Սկզբում հնարավորինս երկար կշռադատեք։ Խորհուրդ է տրվում առևտուր անել, զբաղվել այգեգործությամբ, զբոսնել բնության գրկում։ Հնարավոր է գտնվեն վաղուց կորած իրերը։ Այսօր խորհուրդ չի տրվում ծաղիկ քաղել ու ծառ կտրել։



Այսօր արևային 26-րդ օրն է։ Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ։ Այսօր հնարավոր են ճակատագրի նվերներ։ Օրը նվիրված է ունեցվածքին, ճամփորդություններին ու շրջապատին օգնելուն։ Սա եկամուտների, մեծ գնումների, գործնական միջոցառումների օր է։


Խորհուրդ է տրվում հետևել ծիսակարգերին ու կարգապահությանը։ Սա ունեցվածքի մասին հոգ տանելու, ֆինանսական փաստաթղթեր ձևակերպելու, քարի ու հողի հետ աշխատելու օր է։ Օգտակար կլինի օրգանիզմն ու մաշկը մաքրելը։ Խորհուրդ է տրվում նվերներ տալ։ Այսօր խորհուրդ չի տրվում մազերը կտրել։ Դա երազում տեսնելն էլ վատ նշան է։





11.09.2018 297 Moder-003 0
Загрузка...
ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-