Սեպտեմբերի 11-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 11-ը կիսում են լուսնային 2-րդ ու 3-րդ օրերը։ Լուսինը Կշեռքի նշանի տակ է։


Լուսնային 2-րդ օրը, որը բաժին է հասնում գիշերային ժամերին ու ձգվում է մինչև առավոտյան 09։00-ը, առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին։ Դրանք հաղթահարելը կօգնի կյանի կոչել նոր նախաձեռնությունները։ Օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտրի ու դիետաների համար։ Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, դատական գործընթացներ սկսել կամ մասնակցություն ունենալ դրանց, վիճել մտերիմների հետ, կասկածելի գործարքներ կնքել, մասնակցել ֆինանսական արկածախնդրություններին։ Առողջության հետ կապված ուշդիր եղեք ատամներին, քիթ-կոկորդ համակարգին։


Լուսնային 3-րդ օրը, որը սկսվում է առավոտյան 09։00-ից՝ խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, պասիվ ու թույլ լինել։ Սա լավագույն օրն է ռազմական արվեստներով զբաղվելու համար։ Կարող եք աշխատել մետաղի հետ։ Սա ակտիվ պայքարի օր է։ 



Այսօր արևային 25-րդ օրն է։ Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ։ Օրը կապված է ներդաշնակության, նվիրվածության, բարության հետ։ Խորհուրդ է տրվում ավելի շատ լինել տանը, երեխաների ու տնային կենդանիների հետ, եթե վիճել եք, հաշտվեք, մի խուսափեք սիրո դրսևորումներից։ Սա պարտքերը մարելու, ներելու, վատ վիճակում գտնվողների օգնելու օր է։ Խորհուրդ չի տրվում համառել ու նոր գործեր սկսել, բայց կարող եք պլաններ կազմել։ Խուսափեք մսային ուտեստներից։ Նախապատվությունը տվեք հյութերին, կաթին ու մեղրին, կարագով շիլաներին։





10.09.2018 335 Moder-003 0
Загрузка...
ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-