Սեպտեմբերի 10-ի լուսնային-արևային աստղագուշակը

Սեպտեմբերի 10-ը կիսում են լուսնային 1-ին ու 2-րդ օրերը: Լուսինը մինչև առավոտյան 07:00-ը Կույսի նշանի տակ է, ապա՝ Կշեռքի:


Լուսնային 1-ին օրը պետք է ուշադրություն դարձնել ժլատությանն ու զավթողական բնազդներին: Դրանք հաղթահարելը կօգնի կյանքի կոչել նոր նախաձեռնությունները: Կենսական ուժերը մեծ չեն, ուստի լավ է խուսափել ծանրաբեռնվածությունից: Պետք չէ ռիսկային գործեր սկսել: Անհրաժեշտ է միայն պլանավորել: Այդ պլանները հետո հաջողությամբ կիրագործվեն: Հանգստացեք ու պարզապես տրվեք հոսանքին: Անբարենպաստ է կարևոր գործեր սկսել, ճամփորդել ու առևտուր անել: Սեփական ուժերը սխալ գնահատելը նկատելի կորուստների պատճառ կդառնա: Խորհուրդ է տրվում չգերհոգնել, չչարաշահել ալկոհոլն ու շատ տաք, կծու ուտեստներ չփորձել:


Լուսնային 2-րդ օրը բարենպաստ է ճամփորդությունների, ստեղծագործելու, առևտուր անելու, դիետաների համար: Խորհուրդ չի տրվում ամուսնություն կնքել, դատական գործընթացներ սկսել կամ մասնակցություն ունենան դրանց, վիճել մտերիմների հետ, կասկածելի գործարքներ կնքել, մասնակցել ֆինանսական արկածախնդրություններին: Առողջության հետ կապված՝ ուշադրություն դարձրեք ատամներին, քիթ-կոկորդ համակարգին:



Այսօր արևային 24-րդ օրն է: Արեգակը գտնվում է Կույսի նշանի տակ: Խորհուրդ է տրվում արմատական մաքրման ենթարկել ներաշխարհը, սեփական տունը: Ուշադրություն դարձրեք ձեզ ու արտաքին աշխարհին: Այսօր փորձության կենթարկվի իմունիտետը: Խորհուրդ չի տրվում  պրովոկացիաներին տրվել: Այսօր տեսած երազները իրականություն կդառնան մի քանի տարի հետո: Այսօր լավ նշան է երազում անձրևի տակ ընկնելը:





09.09.2018 445 Moder-003 0
Загрузка...
ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ -//-ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՀՈՐՈՍԿՈՊ -//-Նիկոլ Փաշինյանը՝ ըստ հորոսկոպի -//-ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-ՈՐՏԵՂ ԵՆ ՍԻՐՈՒՄ ԱՊՐԵԼ ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԸ -//-5 ՆՇԱՆ, ՈՐՈՆՔ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ԽԶՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ -//-ԾՆՈՂՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ -//-ԿԱՆԱՆՑ ՄԵՋ ԻՆՉԸ ԴՈՒՐ ՉԻ ԳԱԼԻՍ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ -//-ԻՆՉՊԻՍԻ ՏՂԱՄԱՐԴ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՆՇԱՆԻ ԿԱՆԱՅՔ -//-ԱՍՏՂԱԿԵՐՊԻ ՆՇԱՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՏԱՐԻՆԵՐԸ -//-ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ -//-