Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

ՔԹԱՆՑՔՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Ֆիզիոգնոմիկայում քթանցքների չափերը ցույց են տալիս ակտիվության հոսքը, ինչպես նաև գումարի հանդեպ մեր վերաբերմունքը: Կարևոր է նաև, թե ինչպես են համընկնում աջ ու ձախ քթանցքների ձևը: Ձախ կողմը կապված է անձնական կյանքի ու ներաշխարհի հետ, իսկ աջը՝ գործնական կյանքի ու արտաքին աշխարհի հետ:

 

 


Շատ փոքր քթանցքներ

  1. Խնայողություն ու պահպանողականություն
  2. Վախենում են աղքատությունից

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nostrils1.png

Շատերը կարող են ձեզ ժլատ համարել, իսկ իրականում դուք պարզապես խնայող ու պահպանողական եք, գիտեք գումարի գինը: Ձեր խնդիրը միայն այն է, որ որքան գումար էլ ունենաք, ձեզ անդադար թվում է, թե դա քիչ է:


Շատ լայն քթանցքներ

  • Հնարամտություն
  • Առատաձեռնություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nostrils2.png

Դուք համարձակ եք, հաճախ ականջի հետև եք գցում վտանգի մասին զգուշացումները, պատրաստ եք հուսահատ քայլերի: Բացի այդ, նաև հնարամիտ եք ու չափից դուրս առատաձեռն: Հիշեք, որ առատաձեռնության մեջ էլ չափը ամեն դեպքում պահպանել է պետք:


Երկար ու նեղ քթանցքներ

  • Հուզական առատաձեռնություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nostrils3.png

Հուզական աջակցության հարցում, ամենայն հավանականությամբ, դուք շատ առատաձեռն եք, փոխարենը ֆինանսական հարցերում կարող եք խնայող լինել: Կարող եք բարոյական աջակցություն ցուցաբերել, խորհուրդներ տալ, սակայն գումարով օգնել չեք շտապում:


Հսկա ու փքված քթանցքներ

  • Ակտիվություն
  • Ինքնատիպություն
  • Ինքնավստահություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nostrils4.png

Դուք ինքնավստահ եք, կենսական ուժով լի, հակված եք գերագնահատել ձեր հնարավորություններն ու ծայրահեղությունների գնալ: Ուզում եք, որ շրջապատը ըստ արժանվույն գնահատի ձեր ձեռքբերումները: Մեծ ստեղծագործական ունակություններով ու հարուստ երևակայություն ունենալով՝ դուք ձեզ անպարտելի եք համարում և երբեմն չափից դուրս շատ բան եք վերցնում ձեզ վրա: Դուք պետք է սովորեք խուսափել ծայրահեղություններից:



Ուղղանկյունաձև քթանցքներ

  • Գումարի հանդեպ ավանդական մոտեցում

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nostrils6.png

Դուք բավականին խնայող եք ծախսերի մեջ, ձգտում եք ընտանեկան բյուջեում միշտ փող ներդնել: Փողերը քամուն չեք տալիս, սակայն չեք էլ դողում դրանց վրա:


Փոքր եռանկյունաձև քթանցքներ

  • Վախ, որ գումարը չի հերիքի

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nostrils7.png

Բավականին խնայող եք, վախենում եք, որ գումարը կարող է չհերիքել:


Կլոր քթանցքներ

  • Առատաձեռնություն
  • Ինքնազոհաբերում

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/nostrils8.png

Դուք կարող եք անմնացորդ նվիրվել, կիսվել գումարով ու ժամանակով: Գտնում եք, որ ունեցած եկամուտները գերազանցում են ձեր պահանջները, ուստի առանց երկար-բարակ մտածելու կիսում եք այն մտերիմների հետ:



Загрузка...

Կատեգորիա: ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ | Ավելացրեց: Moder-003 (14.02.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 666 | Տեգեր: ֆիզիոգնոմիկա | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES