Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

ԻՆՉՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ՄԱՐԴՈՒՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԴԻՐՔԻՑ ՈՒ ՔԱՅԼՎԱԾՔԻՑ

Հոգեբանները նշում են, որ մարդու քայլվածքի ձևի, քայլերի լայնության ու բնավորության գծերի մեջ որոշակի կապ գոյություն ունի:

Կանգնելու դիրքը

Այսպես, մարդն, ով սովորություն ունի կանգնած վիճակում մարմնի ողջ զանգվածով մի ոտքի վրա հենվել, իսկ մյուսով՝ միայն կրունկին, սովորաբար ազատ է շփման մեջ, սիրում է լավ ժամանակ անցկացնել ու զվարճանալ լավ ընկերախմբում, կարող է արտահայտություններում կտրուկ լինել, հակված է մարդկանց պարտադրել իր հայացքները: Որոշ մարդկանց մոտ այս դիրքը ուղղված է ամաչկոտությունն ու ինքնավստահության պակասը ծածկելուն:


 

Մարդն, ով սովորաբար կանգնում է ոտքերը խաչած, մարմնի ողջ զանգվածքով մի ոտքին հենված, իսկ մյուսը՝ ոտնաթաթին, ինքնավստահ չէ, ընկրկում է դժվարությունների առաջ: Նրա բնավորության բնորոշ գծերից են զգուշությունը, կասկածամտությունը, ինչն էլ դժվարացնում է շփումները մարդկանց հետ, խնդիրների պատճառ է դառնում ընտանիքում ու աշխատավայրում:

«Կրունկները միասին, ոտնաթաթերն իրարից հեռու» դիրքը բնորոշ է գործնական, իրատես ու վճռական մարդուն, ով ճիշտ ժամանակին կարող է հակահարված տալ դիմացինին: Այսպիսի մարդու վրա կարելի է հույս դնել, չնայած որ նրա անհամբերությունը բարդացնում է ինչպես նրա հետ շփվողների, այնպես էլ իր սեփական կյանքը:

Սպորտային կեցվածքը՝ ոտքերը ուսերի լայնությամբ բացված (ոտքերից մեկը կարող է առաջ դրված լինել, իսկ մյուսը՝ հետ) ավելի շուտ բացահայտում է ոչ թե մարդու բնավորությունը, այլ այն, որ նա շատ հոգնել է ու անտարբեր է ամեն ինչի հանդեպ:



Քայլվածքը

  • Մարդը, ով միշտ ուղիղ կեցվածքով է քայլում, համարձակ է ու իմաստուն:
  • Նա, ով քայլում է դանդաղ, վեր բարձրացրած դեմքով, հպարտ է ու մտածկոտ: Իսկ նա, ով նման քայլվածքի հետ մեկտեղ հաճախ կանգ է առնում ու շուրջը նայում, հնարավոր է ամբարտավան է ու ինքնասեր:
  • Ուղիղ, վստահ քայլվածքը խիզախ, վճռական, համառ մարդու է ցույց տալիս: Նա սիրում է սպորտը, ուղղամիտ է արտահայտություններում, ինչը կարող է կյանքում տհաճությունների պատճառ դառնալ:
  • Քայլելիս մի փոքր առաջ թեքվող մարդը ազնիվ է, խաղաղասեր ու բարեսիրտ:
  • Նա, ով արագ ու մեծ քայլերով է առաջ գնում, մեծահոգի է, փառասեր, կարգապահ է, միշտ ավարտին է հասցնում սկսած գործը:
  • Հանգիստ, համաչափ քայլեր ունի խոր մտածող, փառասեր ու ինքնասեր մարդը:
  • Արագ ու անձայն քայլվածք ունի կեղծավոր մարդը:
  • Փոքր քայլերով մարդը հիշաչար է, անպատասխանատու:
  • Հպարտ ու ամբիցիոզ մարդիկ քայլելիս շարժվում են ողջ մարմնով, հատկապես՝ ուսերով:
  • Ամաչկոտ, չշփվող մարդիկ քայլում են ոտնաթաթերը ներս դնելով: 
  • Սիրո մեջ երջանիկ կանայք «թռչող» քայլվածք են ունենում:
  • Համարձակ քայլվածքը բնորոշ է զրուցասեր, շփվող, իրեն շատ խելացի մարդ համարող մարդուն:
  • Քայլելիս գլուխը աջ թեքելն ու լայն քայլերը, դրա հետ միասին խոսելիս ձեռքերով ակտիվ ժեստիկուլյացիան ու զրուցակցի աչքերին ուղիղ նայելը բնածին մեծահոգության մասին են խոսում: Այսպիսի մարդիկ հաջողակ են իրենց բոլոր նախաձեռնություններում, վերլուծական խելք ունեն ու լավ հոգեբաններ են:


Загрузка...

Կատեգորիա: ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ | Ավելացրեց: Moder-003 (26.04.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 822 | Տեգեր: ֆիզիոգնոմիկա | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES