ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՀՈՐՈՍԿՈՊ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ձեր առջև փառասեր ու նպատակասլաց անձնավորություն է: Նա ձգտում է ամեն ինչում առաջինը լինել: Նպատակներին հասնելու ճանապարհին վճռական ու նախաձեռնող է:Որպես թշնամի վտանգավոր չէ, բավականին թույլ հակառակորդ է: Հիշաչար ու վրիժառու Խոյ պատկերացնելը բավականին բարդ գործ է: Եթե ինչ-որ մեկը դիպչում է նրա ցավոտկողմերին կամ վիրավորում, ապա նա միանգամից, առանց հապաղման հակադարձումէ վիրավորողին, իսկ դա արդեն որպես վրեժ չի դիտարկվում: Ավելին, եթե վիրավորանքըվիրտուալ է եղել, իսկ վիրավորանք հասցնողը տեսադաշտում չի եղել, ապա մի ժամիցԽոյը կարող է ամեն ինչի մասին մոռանալ, իսկ մեկ օր հետո հաճույքով շփվել նրա հետկարծես ոչինչ չի պատահել:

Որպեսզի Խոյի մեջ վրեժ լուծելու ցանկություն առաջանա,նրան պետք է շատ խոր և նպատակաուղղված վիրավորանք հասցնել: Խոյի վրեժը միշտռադիկալ է: Նա երբեք չի դիմի մանր ստորությունների: Նրան վրեժ լուծելիս միայն միբան է անհրաժեշտ. որպեսզի վրեժի օբյեկտը դադարի գոյություն ունենալուց, գոնե՝տեսադաշտում, ինչն էլ նա հետևողականորեն կիրագործի: Ընդ որում՝ հետաքրքիր է, որայս գործողությունները նա որպես վրեժ չի դիտարկի, այլ պարզապեսինքնապաշտպանություն կհամարի:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեր առջև դանդաղկոտ, համառ, սակայն հուսալի անձնավորություն է: Սիրում էհարմարավետությունը, գեղեցիկ իրերը: Ցանկալիին հասնելու համար ոչ ուժ է խնայում, ոչժամանակ: Որպես թշնամի ծածկամիտ է ու նենգ: Ցուլի նշանի տակ ծնված մարդու մեջթշնամության ու վրեժխնդրության զգացում կարելի է առաջացնել միայն, եթե շատ ջանքերթափեք: Նրանք մարդու մասին համապատասխան կարծիք կազմում են միայն երկարատև ուհիմնավոր ուսումնասիրությունից հետո: Փոխարենը վրեժ ավելի կատարելագործված ենլուծում, քան Խոյերը: Ցուլերի վրեժխնդրությունը, որպես կանոն, կայանում է վիրավորանքհասցնողի գործունեության բոլոր ոլորտներում խոչընդոտներ ստեղծելն ու ուղիները փակելը:

Եթե դուք ինչ-որ կերպ արժանացել եք նման թշնամի ունենալու «պատվին», ապա պատրաստեղեք, որ նա ձեզ համար վատ պայմաններ ու մթնոլորտ է ստեղծելու բոլոր այն տեղերում,որտեղ կկարողանաք ու կցանկանաք հայտնվել: Այսպես դուք կհայտնվեք մեկուսացման մեջ:Եվ եթե ինչ-որ մեկը փորձի ձեր կողմն անցնել կամ պաշտպանել ձեզ, ապա վերջինս նույնպեսկանցնի Ցուլի «սև ցուցակն» ու ձեր բախտին կարժանանա: Իսկ որպեսզի կրկին Ցուլի ներմանն ու հարգանքին արժանանաք, երկար ու տանջալից, ներողություններով ճամփա պետք էհաղթահարեք:

ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)

Ձեր առջև շփվող անձնավորություն է, որը հեշտությամբ ու հաճույքով է նոր կապերհաստատում, ինքնատիպ ստեղծագործական մտածողություն ունի: Հմտորեն ղեկավարում էսեփական վարքն ու խոսքը: Ուժեղ ու անհաշտ թշնամի է: Երկվորյակների մեծ մասըհռչակավոր ու հարգարժան լինելու անհաղթահարելի ցանկություն ունի: Եվ քանի որ թեթև բնավորության պատճառով հաճախ նրանց այդքան էլ լուրջ չեն ընդունում, ապա նրանց վրեժխնդրության զգացումը շարժելը շատ հեշտ է: Արժանանալով Երկվորյակի թշնամու«պատվին»՝ դուք կարող եք ամենաանսպասելի բամբասանքների ու դեզինֆորմացիայիզոհ դառնալ:

Երկվորյակները տեղեկատվական թշնամանքի կողմնակից են, այնպես որձեզ կարող են լուրջ վատություն անել միայն, եթե համակարգիչ ունեք. այսպես, օրինակ,կարող եք վիրուսով բեռնված նամակ ստանալ նրանից: Երկվորյակները փոփոխականբնավորություն ունեն, ուստի առավոտյան ձեզանից վրեժ լուծելու փափագն արդեն երեկոյանկարող է մարել: Եվ եթե մտածում եք, որ Երկվորյակի վրեժից վախենալ պետք չէ, ապաշատ սխալվում եք: Նախ, որովհետև մարդիկ հակված են հավատալու բամբասանքներին և ի վերջո կարող է ջրի երես դուրս գալ ու տարածվել ձեզ համար իսկապես ցավալիգաղտնիք: Եվ ընդհանրապես, այն միտքը, որ տեղեկատվությանը տիրապետողը տիրում էաշխարհին, այս նշանի մոտ բնազդային մակարդակում է դրված:



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Նա որպես թշնամի վտանգավոր չէ, փոխարենը խորհրդավոր ընկեր է: Տրամադրությունըշատ փոփոխական է: Նա նուրբ է, բարի, բարյացակամ, պատրաստ է ձեզ համար ամենինչ անել... եթե իրեն լավ է զգում: Խեցգետնի վրեժի ամենից տարածված մեթոդը ձմռանցուրտ գիշերին առանց վերարկուի ու գլխարկի տանից դուրս գալն է, որպեսզի վիրավորանքհասցնողն իրեն վատ զգա: Այս մեթոդը նա կիրառում է սովորաբար բոլոր դեպքերում, երբեմն`նույնիսկ առանց լուրջ պատճառի: Վրեժի մի ձև էլ նրա կողմից հարաբերությունները լրիվխզելն է: Ընդ որում` այս դեպքում Խեցգետինը ձեզ ոչ մի կերպ ու ոչ մի պարագայում չիարձագանքի, նույնիսկ եթե խեղդվեք նրա աչքի առաջ, ներելու հավանականությունն էլ համարյա զրոյական է: Իսկ եթե Խեցգետնին լուրջ վիրավորանք հասցնեք, ապա հետևանքները կարող են անսպասելի լինել:

Զգալով իրենց ոչ այնքան մեծ ուժը` նրանք նույնիսկ ամենաթույլմրցակցի դեմ ամենածանր վրեժի մեթոդները կարող են կիրառել: Բարկացած Խեցգետինըվտանգավոր է, սակայն շատ ավելի սարսափելի է ոչ թե նրա վրեժը, այլ հենց նրավիրավորված լինելու հանգամանքը: Նա կարող է ստիպել ձեզ շատ երկար ժամանակ խղճիխայթ զգալ:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առյուծները պաշտում են սիրախաղը` կին, թե տղամարդ: Նրանք առատաձեռն են ումեծահոգի: Միևնույն ժամանակ բռնկուն են, նրանց հետ շփվելը բարդ է: Շատ ավելի լավ էնրան որպես լավ բարեկամ ունենալ: Իսկ եթե Առյուծը թշնամի է, ապա նրանից վախենալպետք է միայն զայրույթի կամ գրգռվածության պահին: Առյուծի մեջ թշնամություն ու վրեժի զգացում հարուցելու համար բավական է միայն նրան խաբել: Իսկ նրան խաբելըցանկության դեպքում բավականին հեշտ է: Միայն թե հարց է ծագում` ինչո՞ւ խաբել:

Առյուծի նույնիսկ ամենաթեթև վրեժը մահվան նման սարսափելի է, իսկ բարդ իրագործմամբպարզապես կործանիչ է (չնայած` գործը դրան շատ հազվադեպ է հասնում): Առյուծի վրեժիամենատարածված ձևը ձեզ ցուցադրելն է, որ դուք լրիվ ոչնչություն եք և ձեզանից ոչինչ չեք ներկայացնում: Իսկ դա նա անում է սեփական օրինակի վրա` ցույց տալով, թե ինչարժանիքներ ունի ինքը: Ընդ որում, եթե նա երբեք չի հետաքրքրվել այն գործով, որովդուք եք զբաղվում, պարտադիր կանի դա` ցույց տալու համար, որ կարող է դա ձեզանից լավանել: Առյուծի վրեժ լուծելու մյուս ձևը հասարակության մեջ վիրավորողին դիմակազերծելն ուխայտառակելն է: Այսինքն` նա կպատմի բոլորին այն, ինչ մտածում է ձեր մասին, իսկշրջապատի համակրանքը նրա կողմը կլինի (քանի որ համակրանքը միշտ Առյուծի կողմն է): Սրանով վրեժի թույլ ձևերը վերջանում են: Իսկ ահա Առյուծի դաժան վրեժը ոչ մի բանով չիվերջանում ու ոչ մի տեղ կանգ չի առնում:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Նրա վրա կարող եք հույս դնել ամեն ինչում: Եվ թող ձեզ չանհանգստացնի նրաինքնամփոփությունն ու ծածկամտությունը: Վտանգի պահին այս մարդիկ ողջպատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Նրանց դժվար է թշնամի դարձնելը,սակայն եթե դա արդեն տեղի է ունեցել, ապա նա իսկական թշնամի կլինի` ուժեղ, խելացի ու նպատակասլաց: Դժվար է պատկերացնել, թե ինչ է պետք անել, որպեսզի Կույսըթշնամությամբ լցվի ձեր հանդեպ ու որոշի վրեժ լուծել, սակայն եթե գործն արդեն դրան էհասել, ապա նա կընտրի վրեժի ամենասարսափելի ձևը. նման դեպքերում երևակայությանպակաս նա սովորաբար չի ունենում: Կույսի կենցաղային վրեժը շատ նուրբ է ու տարբերվում է մի առանձնահատկությամբ. նա ումից վրեժ է լուծում, վերջինն է իմանում այդ մասին:

Օրինակ՝ նա կարող է ձեզ ներկայացնել արտաքինից անթերի փաստաթղթեր աննշան, բայց լուրջ վրիպակով. ահա սա է վրեժխնդրությունը Կույսի ձևով: Եվ ընդհանրապես,մյուս նշաններից ավելի Կույսերը հակված են պաշտոնական ու փաստաթղթային վրեժին:



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ձեր առջև փափուկ, զգայուն և հեշտ վիրավորվող անձնավորություն է: Կշեռքները կարող ենսենտիմենտալ լինել, երբեմն բամբասել. սակայն դա մաքսիմումն է, որին նրանք ունակ ենորպես թշնամի: Սիրեք նրանց, և նրանք կլինեն ամենաբարին ու ամենանուրբը: Թշնամի չենկարող լինել: Կշեռքները շուտ վիրավորվող են, սակայն իսկական թշնամություն անել չենկարողանում: Նրանց վրեժխնդրությունն ավելի շատ երեխայական է: Այն դեպքում, երբ նրանց թվում է, թե արդեն շատ հեռուն են գնացել, չափից դուրս դաժան են վարվել, օբյեկտը, որինուղղված է նրանց թշնամությունը, նոր միայն կարող է գլխի ընկնել, որ իր հետ թշնամացելեն:

Մաքսիմումը, որին ունակ են Կշեռքները, վիրավորողին խոսքային մենամարտի կանչելն է,նրան մեղադրանքներ ներկայացնելն ու բացատրություն պահանջելն է: Սակայն մի ուժեղ կողմ, որ կարող են օգտագործել Կշեռքները թշնամություն անելիս, ամեն դեպքում կա: Նրանք կարողեն, օրինակ, հմտորեն իրեն վիրավորողից խլել նրա համար թանկ մարդու համակրանքը:Դրանից բացի կարող են բարձրանալ կյանքի սանդուղքով՝ իր հետևում թողնելով նախանձովլցված վիրավորողին:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առանց չափազանցնելու նրանք ամենահիշաչար մարդիկ են: Դրանից բացի, կարող են դաժանլինել ու ունակ են վրեժխնդրության: Պետք է զգուշանալ Կարիճների թշնամությունն առաջբերելուց: Աշխատեք նրանց ուժն ուրիշ ուղղությամբ շրջել՝ օրինակ սիրո... Կարիճների բնորոշհատկանիշներից մեկը ամեն ինչ ու բոլորին կառավարելու ձգտում է, ամեն տեղ նա ունի իրհետաքրքրությունները: Հետևաբար, երբ ինչ-որ մեկը փորձում է խանգարել նրան, Կարիճնանմիջապես «թույնով է լցվում» ու շտապում է «կծել»:

Կարիճների վրեժխնդրության ձևերըտարբեր են, սակայն ամենից առաջ նրա գլխավոր նպատակը զոհին ոչ թե ոչնչացնելն է,այլ որքան հնարավոր է տանջալից բարոյական ցավ պատճառելը: Նրանք տիրապետում ենբոլորի թույլ տեղերին, այնպես որ ճիշտ տեղին հարվածելն էլ ոչ մի դժվարություն չիներկայացնում նրանց համար: Կարիճների խայթոցից իմունիտետ ունեն միայն Երկվորյակները,քանի որ սովորաբար չունեն կամ էլ ծածկում են հոգու այն խորությունը, որտեղ Կարիճներըսովոր են խայթել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ակտիվ, գործունյա... այս մարդը պարզապես չի կարող ինչ-որ մեկի վրա երկար ժամանակբարկացած մնալ: Նա ինքնավստահ է, ինտելեկտուալ-ինքնավստահ: Հաճախ հաջողակ էանձնական կյանքում, կարող է ցանկության դեպքում հեշտությամբ ծառայողական կարիերաանել: Աղեղնավորները անտանելի թշնամիներ են: Նրանց վրեժն սկսվում է արդարությանու սկբունքայնության մասին դասախոսություն կարդալուց, հետո այդ նույն արդարությունը պաշտպանելու համար համապատասխան նյութերը հավաքելով ու մեծ հասարակության առաջվիրավորողին անարգանքի սյունին գամելով: Աղեղնավորները, ինչպես բոլոր սկզբունքայինմարդիկ, նաև հիշաչար են: Եթե իրենց վիրավորողին 20 տարի հետո էլ հանդիպեն ուհնարավորություն լինի նրանից ինչ-որ կերպ վրեժ լուծել, առանց աչք թարթելու կանեն դա:

Աղեղնավորները բյուրոկրատական վրեժի կողմակիցներ են: Նրանք, օրինակ, կարող են իրենցվիրավորած մարդուն փաստաթղթային քաշքշուքների մեջ ներքաշել, ստիպել հազարավոր դռներծեծել պետք եկած ստորագրությունը անհրաժեշտ թղթի տակ ստանալու համար:



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հիմնավոր ու հուսալի է: Որպես թշնամի լուրջ քայլերի չի գնա, սակայն զուտ հոգեբանորեն«արյուն կխմի»: Խելացի ու սենտիմենտալ է: Հարգում է իր նման մարդկանց: Դժվար էպատկերացնել, թե ինչ պետք է անել Այծեղջյուրին հունից հանելու համար, քանի որ նա ինքնում ասես ունակ է հունից հանել: Բայց եթե ենթադրենք, որ ձեզ հաջողվել է դա անել, ապավրեժ, որպես այդպիսին, մեկ է չի լինի: Պարզապես նա հանգամանալից կերպով կհասնի ձեզ բոլոր իրեն հասանելի շրջաններից հեռացնելուն և դրա համար հատուկ աշխատանք էլ չի անի:

Պարզապես նա ձեզանից առաջ ու ձեզանից լավ արդեն ուսումնասիրել է ամեն ինչ ու աշխատելայդ ուղղությամբ, այնպես որ բոլոր խաղաքարտերը նրա ձեռքում են: Իսկ եթե նրահակակրանքը ձեր հանդեպ անհասկանալի պատճառներով շատ մեծ չափերի է հասել, ապանա կգործի նույն սխեմայով, ինչ Կույսը, միայն թե ավելի լայն մասշտաբներով: Եվ եթեԿույսին բավական կլիներ պարզապես փակել ձեր ջրի ծորակն ու հեռանալ, ապա Այծեղջյուրինպարտադիր պետք կգա նաև մնացած ջրի մեջ զզվելի նյութ լցնելն ու նստել-դիտելը, թե ինչտեղի կունենա:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Արարքներում հաճախ անկանխատեսելի է, համառ է, մի քիչ այս աշխարհից չէ: Թշնամանալչի կարողանում: Հարաբերություններում հուսալի է: Շատ բան կարող է ներել նրան, ումսիրում է: Վրեժ լուծել Ջրհոսները չեն սիրում ու չեն էլ կարողանում: Նրան հունից հանելայն աստիճան, որ նա սկսի վրեժ լուծել, փաստացի անհնար է: Պարզապես նրանց մոտի ծնե այնքան լավ է զարգացած հումորի զգացումը, որ ձեզ ծիծաղելի վիճակում կդնեն, մինչդուք կհասցնեք բարկացնել նրանց: Եթե ցանկություն ունեք, կարող եք դա որպես վրեժընկալել: Իսկ իրենք այդպես չեն կարծում: Տիպիկ Ջրհոսը շատ նման է «Տանը միայնակի»հերոսին, նա ձեզ կիսամեռ վիճակի կարող է հասցնել՝ ինքն էլ դրա մասին գլխի չընկնելով:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարող են հմայիչ լինել, կարող են և անտանելի դառնալ: Փոփոխական տրամադրություն ունեն, հաճախ բռնկուն են, զգույշ են նոր ծանոթություններ հաստատելիս: Նենգ ու «թունավոր» թշնամիներ են: Ձկներին վիրավորելը շատ հեշտ է: Սակայն այնպես վիրավորել, որ նրանց մեջ վրեժխնդիր լինելու ցանկություն առաջանա, կարող է միայն շատ մտերիմ մարդը: Մնացած վիրավորանքների մասին Ձկները հեշտությամբ են մոռանում: Իսկ վրեժ նրանք լուծում են բոլոր հնարավոր մեթոդներով, բացի պարզ ձևերից: Նրանք կարող են ինտրիգաներ սարքել, վիրավորողի ճամփան կտրել այնտեղ, որտեղ նա դա ամենից քիչն էր սպասում ու բարդացնել նրա կյանքը բոլոր հնարավոր ձևերով:

Եթե այս ամենն օգուտ չտա, նրանք կարող են նաև ձեր մասին ամենասարսափելի լուրերը տարածել, միևնույն ժամանակ ձեզանից խիստ վիրավորված լինելով՝ նրանք իրենց այնպես կպահեն, որ դրա մասին դժվար կլինի գլխի ընկնելը: Կարիճներից ոչ ավելի պակաս նրանք կարողանում են նաև մարդու ամենացավոտ կողմերը գտնել, Աղեղնավորներից ոչ պակաս լավ կարող են բյուրոկրատական տանջանքների ենթարկել ու Կշեռքներից ոչ պակաս լավ կարող են հաղթել ինտելեկտուալ մենամարտերում: Երևի այսքանը բավարար է Ձկների վրեժի մասին պատկերացում կազմելու համար:


Загрузка...



13.03.2018 2490 Moder-003 0
Добавить комментарий:



ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) -//-ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) -//-ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) -//-ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) -//-ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) -//-ԿՈՒՅՍ Virgo, (24.VIII–23.IX) -//-ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) -//-ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) -//-ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) -//-ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) -//-ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) -//-ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) -//-