Գլխավոր էջ » Հոդվածներ » ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ

ՔԹԻ ԹԵՔՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱՅԻՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Քթի ծայրի թեքվածությունը խոսում է այն մասին, թե որքանով ենք մենք վստահում շրջապատին, արդյոք քննադատորեն ու անվստահությամբ ենք նրանց վերաբերվում, թե հակառակը` չափից դուրս վստահող ենք:


Վեր ցցված քիթ

  • Անհետևողականություն

http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip2.png

Դուք զրուցասեր եք ու պոռթկուն: Սիրում եք զվարճանալ ու դժվարությամբ եք գաղտնիքներ պահում: Շատ հուզական եք, ապրում եք «այստեղ ու հիմա»: Բաց եք շրջապատի համար, պատրաստ եք վստահել ու հավատալ առաջին իսկ պատահածին:

Քթի ծայրը խիստ վեր ցցված է շատ հետաքրքրասեր մարդկանց մոտ: Նրանք հարցասեր են, հետաքրքրվում են ուրիշների գաղտնիքներով:


 

Վեր ցցված ու սրված ծայրով քիթhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip3.png

  • Հետաքրքրասիրություն
  • Ծախսելու հանդեպ սեր

Շատ հետաքրքրասեր եք, հատկապես` շրջապատի հանդեպ: Դժվարությամբ եք գումար տնտեսում, միշտ մտածում եք, որ եթե ավելի շատ գումարի կարիք ունենաք, միշտ էլ կարող եք աշխատել այն:


Հորիզոնական ծայրով քիթ (թեքվածություն չկա ո´չ վերև, ո´չ ներքև)http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip4.png

  • Վստահելի են ու լուրջ
  • Թույլ չեն տա իրենց խաբել

Դուք հաստատակամ եք ու օժտված առողջ բանականությամբ, ձեզ վրա կարելի է հույս դնել: Վստահում եք շրջապատին, սակայն թույլ չեք տա խաբել ձեզ:


Ներքև թեքված քթի ծայրhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip5.png

  • Կասկածամտություն ու քննադատելու հանդեպ հակվածություն
  • Հաշվենկատություն
  • Ամեն ինչ սեփական աչքով տեսնելու ցանկություն

Դուք կասկածամիտ եք, քննադատող, հաշվենկատ նույնիսկ մտերիմ մարդկանց հանդեպ: Վստահում եք մարդկանց միայն այն ժամանակ, երբ նրանք դրսևորում են իրենց աշխատանքի մեջ: Ձեր վերաբերմունքը մարդկանց կարելի է նկարագրել հետևյալ ձևով. «Ես, իհարկե, վստահում եմ ձեզ, բայց սկզբում ապացուցեք ինձ»:



Ներքև թեքված ու սուր քթի ծայրhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip6.png

  • Դաժանություն
  • Եսասիրություն

Այսպիսի քիթը հաճախ խոսում է դաժանության ու եսասիրության մասին: Նման մարդիկ նաև իմպուլսիվ են, երաժշտական ունակություններ ունեն:


Կիսված քթի ծայր

  • Դժվարությամբ են կյանքում իրենց տեղը գտնում
  • Աշխատանքը պետք է հուզական բավարարվածություն պարգևի

Դուք ամենայն հավանականությամբ այն մարդկանցից եք, ովքեր ողջ կյանքի ընթացքում փոխում են աշխատանքն ու հետաքրքրությունների ոլորտը, սիրում են ամեն ինչ փորձել: Աշխատանքը պետք է հուզական http://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip8.pngբավարարվածություն բերի ձեզ, այսպես ասած` ձեզ համար ստեղծված լինի: Ավելի քչին չեք համաձայնվի:

Կիսված քթի ծայրը նաև պայմաններին հեշտությամբ հարմարվելու, ամաչկոտության, շփման հանդեպ ձգտման մասին է խոսում:


Կլոր (փոքր գունդ քթի ծայրին)

  • Գեղարվեստական ճաշակhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip9.png
  • Գնահատում է գեղեցիկը

Դուք արվեստի իսկական գիտակ եք ու մեծ ձգտում ունեք դեպի գեղեցիկը: Հնարավոր է նույնիսկ, որ ինքներդ էլ նկարիչ եք: Ինչ-որ բան դիտելիս անմիջապես կարողանում եք գնահատել որակը: Դուք էսթետ եք, ուստի շատ կարևոր է, որ ձեզ շրջապատի գեղեցիկը:



Նեղ (կարծես երկու կողմերից սեղմված լինի)

  • Հեշտությամբ եք հրաժեշտ տալիս գումարինhttp://asoas.ucoz.ru/physiognomy/ppic/tip10.png

Դուք կախված չեք գումարից ու հեշտությամբ եք այն ծախսում: Սև օրվա համար գումար  հետ գցելը ձեզ հատուկ չէ: Դուք ավելի շատ այն փիլիսոփայության կողմնակիցն եք, որ կյանքը շատ կարճ է, որպեսզի անհանգստանաք գումարի հարցով: Այս հատկանիշն էլ ավելի արտահայտված է, եթե քթի ծայրը նեղ է, իսկ քթանցքները՝ լայն:



Загрузка...

Կատեգորիա: ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐ | Ավելացրեց: Moder-003 (04.04.2018) | Հեղինակ: Լուսինե Բրուտյան
Դիտումներ: 1138 | Տեգեր: ֆիզիոգնոմիկա | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES