Գլխավոր էջ » Ֆայլեր » Ամսվա

ՄԱՐՏԻ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ
01.03.2018, 16:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Մարտը բավականին լարված կլինի ու մի շարք կարևոր իրադարձություններ կբերի։ Բոլոր Խոյերը չէ, որ պատրաստ կլինեն նման փոփոխությունների։ Միայն թե պետք է հասկանալ, որ հիմա դուք ազդեցություն չունեք իրադարձությունների ընթացքի վրա, շատ բան տեղի է ունենում անկախ ձեր կամքից, այնպես որ՝ պետք է գտնեք ձեր տեղը նոր իրավիճակում ու փորձեք չփոխել այն։

Չի բացառվում, որ ստիպված լինեք փոխել պլանները։ Հաճախ դա կապված կլինի այն բանի հետ, որ ինչ-որ բան աչքից բաց եք թողել։ Մտածածից հրաժարվելը բարդ կլինի, շատ Խոյեր կհուզվեն ու կանհանգստանան, կսկսեն բոլորի վրա բարկանալ։ Երբ հանգստանաք, ուզածին հասնելն ավելի հեշտ կլինի։

Շատ կարևոր կլինեն համառությունն ու հաստատակամությունը, սեփական ուժերի հանդեպ հավատը։ Ինչքան քիչ կասկածեք, այնքան մեծ կլինեն դրական փոփոխությունների հասնելու շանսերը։ Հավանական են հաջող զուգադիպություններ։ Որոշ փոքրիկ խնդիրներ լուծելու, կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու համար պետք է օգտվեք դրանցից։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ իրադարձություններով հագեցած, բարդ, բայց շատ բարենպաստ ամիս է սպասվում։ Լավ կիմանաք՝ ինչի եք ուզում հասնել, չեք կորցնի հավատը սեփական անձի հանդեպ, նույնիսկ եթե ճանապարհին խոչընդոտներ ի հայտ գան։ Լավ իմանալով, թե որոնք են ձեր ուժեղ ու թույլ կողմերը՝ կգտնեք դրանք կիրառելու ձևը։ Շատ կաշխատեք ձեզ վրա, կփորձեք ի հայտ բերել ձեր տաղանդներն ու հնարավորությունները։ Նոր ու լրիվ անսպասելի ուղիներ կբացվեն։ Եթե համարձակ ու վճռական գործեք, ձեր կյանքն ավելի հետաքրքիր ու վառ կդարձնեք։

Պետք է ամենատարբեր մարդկանց հետ ծանոթանաք ու շփվեք։ Նրանցից շատերը կզարմացնեն ձեզ, ոմանք՝ կստիպեն ամաչել ու փակուղու առջև կկանգնեցնեն։ Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը։ Դրանք վառ ու հիշարժան կլինեն, կստիպեն նորովի նայել շատ սովորական դարձած իրերի։

Չեն բացառվում ֆինանսական դժվարություններն ու մասնագիտական խնդիրները։ Բայց հիմա լավ կիմանաք, թե ինչ է ձեզ սովորեցնում այս կամ այն փորձությունը, այնպես որ՝ չեք դժգոհի ու կփորձեք օգտակար փորձ ձեռք բերել։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մարտը անհարթ ու անհանգիստ կլինի։ Իրավիճակը հաճախ կփոխվի, անընդհատ ստիպված եք լինելու ճշտումներ մտցնել պլանների մեջ, հաշվի առնել նոր ստեղծված իրավիճակները։ Դա դժվար կլինի, քանի որ հիմա կուզենայիք կենտրոնանալ ամենակարևոր գործերի վրա ու ոչ մի բանի ուշադրություն չդարձնել։ Շատ կարևոր է նկատել շրջապատում տեղի ունեցող ամեն ինչ, անուշադրության չմատնել իրադարձությունները, որոնք, թվում է, ոչ մի ուղիղ կապ չունեն ձեզ հետ։ Միայն այդպես կարող եք խուսափել կորուստներից ու հակասական արարքներից, որոնց համար հետո ստիպված էիք լինելու զղջալ։

Աշխատեք ձեր արարքներում ու մտքերում հետևողական լինել։ Սեփական ճշմարտացիության մեջ վստահ լինելը կօգնի ոչ միայն հաղթահարել բարդ փորձությունները, այլև հաղթանակ տոնել ուժեղ մրցակցի հանդեպ։ Աշխատանքի վայրում խուսափեք կոնֆլիկտներից, հին կապերին վերջ մի տվեք, քանի նորերը ձեռք չեք բերել։

Սովորականից հաճախ մտերիմների աջակցության կարիքը կունենաք։ Տանը՝ ընտանիքի շրջանում ձեզ հանգիստ ու վստահ կզգաք, և դա կօգնի վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։ Ինչ-որ փոքրիկ տարաձայնություններ կառաջանան, բայց դրանց շատ լուրջ չեք վերաբերվի, կգտնեք սուր անկյունները հարթելու ձևը։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Մարտը աշխատանքի ամիս կլինի։ Դա վերաբերում է ոչ միայն մասնագիտական գործունեությանը, այլև ընդհանրապես կյանքի բոլոր ոլորտներին։ Ուզածը ստանալու համար պետք է շատ աշխատեք։ Անհրաժեշտ արդյունքներին հասնել միանգամից չի ստացվի։ Ավելի հաճախ ձեր ջանքերն ուղղված կլինեն ապագա բարեկեցությանը։ Այնպես որ՝ համբերատար եղեք ու կիսատ մի թողեք սկսածը, եթե միանգամից ամեն ինչ ուզածի նման չստացվի։

Շատ բան սովորելու հնարավորություն ու անհրաժեշտություն կլինի։ Չի բացառվում՝ ստիպված լինեք խոստովանել, որ գերագնահատել եք ձեր հնարավորությունները, փորձել եք ստանալ այն, ինչի իրավունքը չեք ունեցել։ Սրա հետ կապված հնարավոր են շատ տհաճ պահեր, ուժեղ ապրումներ։ Բայց երբ գլուխ հանեք իրավիճակից ու հասկանաք՝ ինչ անել հետո, միանգամից ձեզ ավելի լավ կզգաք։

Հաջող կլուծվեն գումարին ու ունեցվածքին վերաբերող կարևոր հարցերը։ Հավանական է վերադարձնեն հին պարտքերը։ Ձեր ֆինանսական վիճակն ավելի կայուն կդառնա, և դա ձեզ կուրախացնի։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Մարտին սովորականից ավելի բարդ է լինելու հանգստություն պահպանելն ու հանգիստ կշռադատելը։ Հաճախ ոչ միանշանակ իրավիճակներ կառաջանան, որոնք կստիպեն հուզվել։ Շատ Առյուծներ իրավիճակը փոխել փորձելու փոխարեն կսկսեն պատրանքներ կառուցել, եթե ինչ-որ բան նրանց սրտով չլինի։

Բավականին լարված կդասավորվեն շրջապատի հետ հարաբերությունները, այդ թվում՝ նաև լավ ծանոթների։ Չեն բացառվում վեճերն ու կոնֆլիկտները։ Դրանց պատճառը որ վաղ անցյալի իրադարձությունները կամ այն հարցերը կլինեն, որոնք վաղուց կորցրել են իրենց արդիականությունը։ Շատ սուր պահերից կարող եք խուսափել, եթե կենտրոնանաք գործերի վրա, որոնք կարևոր են հենց հիմա՝ այս պահին։

Աշխատեք առողջ կենսակերպ վարել։ Կապված նրա հետ, թե ինչպես հոգ կտանեք ձեր մասին, կախված կլինի ոչ միայն ձեր ինքնազգացողությունը, այլ նաև տրամադրությունը։ Հիշեք, որ ընտանիքի անդամները և մյուս մտերիմները հիմա սովորականից շատ ձեր ուշադրության կարիքը կունենան։ Պատրաստ եղեք նրանց ժամանակ տրամադրել։ 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամիսը համեմատաբար հանգիստ կանցնի։ Նրա առաջին կեսին պետք է կենտրոնանաք աշխատանքի վրա։ Այդպես կկարողանաք նշանակալի հաջողությունների հասնել, բացի այդ, ավելի քիչ կանհանգստանաք նրա մասին, ինչի վրա չեք կարող ազդել։ Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների հետ, ղեկավարության հետ հարաբերություններն էլ ավելի լարված կդառնան։ Խուսափեք վեճերից և հիշեք, որ ձեր մասին հիմա դատում են՝ հաշվի առնելով ոչ թե խոսքերը, այլ արարքները։ Այնպես որ՝ ձեր ճշմարտացիությունը լավ է ապացուցեք ոչ թե փաստերով, թեկուզ՝ շատ համոզիչ, այլ իրական արդյունքներով։

Կկայունանա ֆինանսական իրավիճակը։ Շատ Կույսեր կհասկանան՝ ինչի վրա և ինչու է պետք ծախսել գումարը, և ինչի վրա պետք է խնայել։ Եկամուտների նոր աղբյուր կգտնեք։ Դրա շնորհիվ ձեզ հաճելի գնումներ, հանգիստ ու զվարճանքներ թույլ կտաք։

Հնարավոր են չպլանավորված ուղևորություններ։ Դրանք հաճախ կապված կլինեն աշխատանքի հետ, բայց, միևնույն է, թույլ կտան լավ ժամանակ անցկացնել, ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, թարմացնել կյանքի հանդեպ հայացքները։ Բաց չեք թողնի նոր տպավորություններ ստանալու հնարավորությունն ու ճիշտ կվարվեք։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բոլոր կարևոր, պիտանի ու հետաքրքիր բաները պլանավորեք մարտի սկզբին, քանի որ դա ամենաբարենպաստ շրջանը կլինի։ Ձեր ուժերի սահմաններում կլինի աշխատավայրում իրավիճակը դեպի լավը փոխելը, մասնագիտական աճ գրանցելն ու եկամուտները մեծացնելը։ Կհաջողվի հակահարված հասցնել հին թշնամիներին, ազատվել վատ ազդեցությունից։ Շատ Կշեռքներ կհասկանան, որ պատրաստ են ստանձնել այն, ինչ մտածել են ու երևակայությունից վճռական գործողությունների կանցնեն։

Չնայած ամսվա սկզբին սովորականից շատ զբաղված կլինեք աշխատանքով ու սովորելով, բայց դա չի խանգարի ուշադրություն դարձնել մտերիմներին, շփվել այն մարդկանց հետ, ովքեր դուր են գալիս ձեզ։ Հնարավոր են դրական փոփոխություններ անձնական կյանքում, չի բացառվում սիրային պատմության սկիզբը։

Մարտի վերջին դժվարություններ կառաջանան։ Դրանք ինքնուրույն հաղթահարել չի ստացվի։ Ամենայն հավանականությամբ հին ծանոթների օգնության կարիքը կունենաք։ Լսեք ավագ հարազատների և այն մարդկանց խորհուրդները, որոնք լավ գիտեն ձեր ուժեղ ու թույլ կողմերը։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մարտի առաջին կեսը հաջող ու արդյունավետ կանցնի։ Այս հատվածում կարող եք ոչ մի տեղ չշտապել, նպատակին գնալ ձեզ հարմար արագությամբ ու չխախտել սովորական ռիթմը։ Հեշտ կլինի դնել առաջնահերթությունները, ոչ ոք չի շեղի ձեզ, չի ստիպի անել այն, ինչը դուք չեք ուզում։ Հնարավոր են հետաքրքիր գործնական առաջարկներ։ Դրանք կապված կլինեն աշխատավայրը փոխելու կամ այնպիսի գործունեության հետ, որը տեղափոխություն է ենթադրում։

Ամսվա վերջին դժվարություններ կառաջանան։ Հաճախ դրանք կապված կլինեն նրա հետ, որ ինչ-որ բան բաց եք թողել, ճիշտ ժամանակին չեք իմացել, չեք սովորել այն, ինչը պետք է իմանայիք։ Աշխատեք դա հնարավորինս արագ ուղղել, հույս չդնել, որ իրավիճակն ինքն իրեն բարեհաջող ավարտ կունենա։

Նոր գաղափարներ կունենաք, որոնք ձեզ համար անսովոր կլինեն։ Կիսվեք այդ գաղափարներով համախոհների հետ։ Այդպես ձեզ համար պիտանի աջակցություն ստանալու հնարավորություն կունենաք։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մարտը կապված կլինի բարդ հարցերին պատասխաններ փնտրելու հետ, որոնք կարծես ոչ մի ուղիղ կապ չեն ունենա ձեր կյանքի հետ։ Ավելի շատ հետաքրքրություններ ու նախասիրություններ կունենաք, կուզենաք նորը սովորել, զբաղվել նրանով, ինչը ձեզ առաջ բարդ էր թվում։ Կփոխվեն նպատակներն ու արժեքները, պլաններն ու կյանքի հանդեպ հայացքները։

Շատ կմտածեք ապագայի մասին, այն մասին, թե ինչ է պետք անել, որ այն ձեր ուզածի նման լինի։ Շատ լուրջ կդառնաք, մեծ ուշադրություն կդարձնեք մանրուքներին, ինչ-որ կարևոր բանի համար կհրաժարվեք ներկա պահի ցանկություններից։

Կփոխվեն շփման շրջանակները։ Հիմա պատրաստ կլինեք վերջ տալ այն կապերին, որոնք խանգարում են առաջ շարժվել։ Պարզ կդառնա, թե ով է իսկապես գնահատում ու հարգում ձեզ, իսկ ով է ցույց տալիս, որ դա այդպես է։ Հնարավոր է սիրային հարաբերությունների սկիզբ։ Զգացմունքներ կունենաք, որոնք նման չեն լինի ձեր նախկին զգացմունքներին։
 


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Մարտին կարող եք ստանալ այն, ինչին վաղուց էիք ձգտում, այն է՝ կայունություն ու կանխատեսելիություն։ Անցյալում կմնան տագնապներն ու հուզումները, պարզ կդառնա, թե ինչ սպասեք ապագայից և ինչի վրա է պետք հույս դնել։ Նոր հեռանկարներ կբացվեն աշխատանքի մեջ։ Անսպասելի պետք կգան առաջատարի հատկությունները։ Կմիավորեք ու կոգեշնչեք համախոհներին, հնարավոր է, ձեզ փորձեք ղեկավարի դերում։

Շրջապատի հետ շփումները հեշտությամբ չեն տրվի։ Շատերը կխառնվեն ձեր գործերին, կհանեն հավասարակշռությունից, անտեղի խորհուրդներ կտան։ Երբեմն ամենամտերիմների հետ հարաբերություններում լարվածություն կառաջանա, քանի որ նրանք չեն հասկանա ձեր իրական մտադրությունները։

Օգտակար կլինի նախկինում ստացած փորձը։ Դրա շնորհիվ հին սխալները չեք կրկնի, հաջողության կհասնեք ոչ միանշանակ, բարդ իրավիճակում։ Եթե ինչ-որ կարևոր բան եք պլանավորում, համբերությամբ զինվեք։ Այստեղ նպատակին հասնելը հեշտ չի լինի։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարդ է լինելու։ Հաճախ իրադարձությունները անսպասելի ձևով կզարգանան, ընդ որում՝ այնքան արագ, որ պարզապես ժամանակ չի մնա հանգիստ ամեն ինչի մասին մտածելու համար։ Ստիպված կլինեք արագ որոշումներ ընդունել, որն էլ հաճախ սխալների կբերի։

Մարտի առաջին կեսին զգուշությունը շատ կարևոր կլինի ֆինանսական ոլորտում։ Հակված կլինեք թեթևամիտ վերաբերվել գումարին, ծախսել այն այնպիսի բաների վրա, որոնց կարիքն առանձնապես չունեք։ Բացի այդ, ավելի վստահող կլինեք, որից կարող են օգտվել խաբեբաները։ Գործնական կապերին ընտրողաբար մոտենալը կօգնի խուսափել տհաճ պահերից։

Մարտի երկրորդ կեսին ավելի հեշտ կլինի։ Ինչ-որ խնդիրներ լուծելու հնարավորություն կունենաք։ Բացի այդ, ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել և ձեզ ավելի վստահ կզգաք։

Լավ կանցնեն կարևոր հանդիպումներն ու բանակցությունները։ Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելն ու ձեզ համակրելի մարդուն հետաքրքրելը։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մարտը բավականին հաջող կլինի։ Դանդաղ, բայց ճիշտ կշարժվեք դեպի ձեր նպատակները, գլուխ կհանեք նրանից, ինչն առաջ չէր ստացվում, կյանքում կարգուկանոն կհաստատեք։ Ձեր հանդեպ բարի գտնված մարդկանց օգնելու հնարավորություն կունենաք։ Կհաջողվի վերադարձնել հին պարտքերը։

Շատ Ձկներ մեծ լավատեսությամբ կնայեն ապագային, քանի որ կվստահեն իրենց ուժերին, կտեսնեն, թե ինչի են ունակ։ Պարզ կդառնա՝ ինչ պետք է սովորեք, որ ձեր երազանքներն ավելի իրական դառնան։

Մարտին շատ Ձկներ կզարմացնեն զարմանալի աշխատասիրությամբ։ Նույնիսկ ամենաբարդ գործերից լավ գլուխ կհանեք։ Հնարավոր է մասնագիտական աճ։ Նոր աշխատանքը հետաքրքիր կլինի, թույլ կտա օգտակար ծանոթություններ հաստատել։

Հավանական են ուղևորություններ, որոնց ընթացքում լավ ժամանակ կանցկացնեք, չեք զղջա, որ ճամփա եք ընկել։


Загрузка...
Կատեգորիա: Ամսվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 2096 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES