Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 2
01.03.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հաջողությունների հասնելու համար աջակցության կարիք կունենաք։ Մի հրաժարվեք այն օգնությունից, որը կառաջարկեն հին համախոհներն ու նոր ծանոթները։ Ձեր գաղափարները շատ լավը կլինեն, շատերը պատրաստ կլինեն մասնակցություն ունենալ դրանք կյանքի կոչելու գործին։ Հետևեք, որ ոչ ոք սխալներ չանի։ Հարմար օր է գործնական դաշտում ու անձնական կյանքում նախաձեռնող լինելու համար։ Մի վախեցեք բաց խոսել ամենակարևորի մասին։ Ձեզ ճիշտ կհասկանան։

Բարենպաստ օր է խոշոր գործարքներ կնքելու համար։ Ֆինանսների հետ կապված ամեն ինչում հույս դրեք ինտուիցիայի վրա։ Նրա հուշումները ճիշտ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շուրջը ինչ էլ որ պատահի, կպահպանեք հանգստությունն ու ճիշտ կվարվեք։ Հաջողության հասնելու համար պետք է կառավարեք հույզերն ու պրովոկացիաներին զոհ չգնաք։ Ոչ միանշանակ իրավիճակներում առողջ բանականությունը ու տրամաբանությունը կհուշեն՝ ինչպես վարվել։ Չի բացառվում, որ ծանոթ կանայք լավ խորհուրդներ տան, օգնեն փոքրիկ, բայց տհաճ խնդիրները լուծելու հարցում։

Հարմար օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք ինչ-որ հարցում կարող են օգտակար լինել ձեզ։ Հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, լավ տպավորություն կթողնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամեն ինչ հարթ չի ընթանա, հուզվելու առիթներ կլինեն։ Օրը հատկապես բարդ կլինի նրանց համար, ովքեր զբաղված են ֆինանսական խնդիրները լուծելով։ Այստեղ դժվարություններից գլուխ հանել առաջին փորձից չի ստացվի։ Հնարավոր են տարաձայնություններ գործընկերների ու ղեկավարության հետ։ Վեճերի ժամանակ դժվար կլինի տեսակետը պաշտպանելը, բայց մոտ ապագան կհուշի, որ ճիշտ էիք։

Մտերիմների հետ շփումները համբերություն կպահանջեն։ Մի հուզվեք, եթե ինչ-որ մեկը միանգամից չհասկանա ձեզ ու շատ հարցեր տա։ Լուրջ թեմաներով զրույցները լավ է հետաձգել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Խոստումնալից օր է։ Անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները, մտածածից չեք հրաժարվի, և դա կմեծացնի հաջողության հասնելու ձեր շանսերը։ Հնարավոր են օգտակար ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց շնորհիվ կկարողանաք կյանքի կոչել ձեր ամենահամարձակ գործնական պլանները, մեծացնել եկամուտներն ու ամրապնդել մասնագիտական դիրքերը։ Հավանական են հաջող գործարքներ։

Մտերիմների հետ ձեզ հուզող հարցերի շուրջ զրուցելու, նրանց հետ ընդհանուր խնդիրները քննարկելու ու փոխհասկացողության հասնելու հնարավորություն կունենաք։ Սիրահարների հարաբերություններն այսօր ջերմ ու վստահելի կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր ստիպված եք լինելու լուծել ուրիշների խնդիրները, զբաղվել ոչ այնքան հետաքրքիր, բայց բոլորի համար օգտակար գործերով։ Ձեզ լավագույն կողմերով ցույց տալու, տաղանդներն ու ունակությունները ցուցադրելու, ազդեցիկ անձանց ուշադրությունը գրավելու հնարավորություն կունենաք։ Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք, ցույց տաք, որ տվյալ անձնավորությանը համակրում եք։

Կհաջողվի կարգուկանոն հաստատել ընտանեկան գործերում, օգնել մտերիմներին։ Առանց անհանգստանալու ձեզ վրա կվերցնեք ուրիշների համար պատասխանատվությունը, բայց ձեզ նրբանկատ կպահեք, ու շրջապատը շնորհակալ կլինի ձեզ դրա համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ինչ էլ որ պատահի, խուճապի չեք մատնվի։ Այնտեղ, որտեղ ուրիշները հուզվում ու կորցնում են գլուխները, դուք հանգստություն կպահպանեք, կանեք այն, ինչ պետք է։ Սխալները չեն բացառվում, բայց դրանք այնքան արագ կուղղեք, որ կորուստների համար կարող եք չանհանգստանալ։ Աշխատանքը սովորականից ժամանակատար կլինի։ Չի բացառվում, որ ինչ-որ պլանավորած գործեր դրա պատճառով ստիպված լինեք հետաձգել։

Կարող եք ոչ մեծ գնումներ անել։ Լավ է տան կամ գրասենյակի համար իրեր ձեռք բերել։ Դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Այսօր այնքան էլ բարեհամբույր չեք լինի, շրջապատում համարյա բոլորին ինչ-որ վատ բաների մեջ կկասկածեք։ Պետք է ասել, որ դրա համար պատճառներ կան։ Թշնամիները կակտիվանան, կփորձեն ձեր ճանապարհին թակարդներ դնել, խանգարել մտածածը կյանքի կոչել։ Նրանք բաց չեն գործի, պետք է ուշադիր լինեք ճիշտ ժամանակին խարդավանքները բացահայտելու համար։

Անվստահությամբ մի վիրավորեք մտերիմներին։ Նրանք ձեր կողմից կլինեն, կաջակցեն բարի խոսքով, դժվար րոպեներին օգնության կվազեն։ Երեկոյան խուսափեք ծանրաբեռնվածությունից։ Այս հատվածը հարմար է հանգստի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հարմար օր է ինչ-որ նոր գործ ստանձնելու համար։ Կարևորն այն է, որ այն ձեզ համար իրոք հետաքրքիր լինի։ Ինտուիցիան կհուշի, թե ինչում կարող եք հաջողության հասնել, իսկ ինչի վրա չարժե ժամանակ ծախսել։ Աշխատավայրում լսեք գործընկերների խորհուրդները։ Դա կօգնի խնայել ուժերը, բարդ հարցին օպտիմալ լուծում գտնել։ Ղեկավարություն կգնահատի ձեր նախաձեռնությունը։

Ֆինանսական գործերն այսօր զգուշություն կպահանջեն։ Լավ է չշտապել գնումներ կատարելիս ու կրճատել ծախսերը։ Աշխատեք ավելի շատ հանգստանալ։ Գերհոգնածությունն այսօր վտանգավոր կլինի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Մի շտապեք։ Ինչ էլ որ պլանավորեք, ինչով էլ որ զբաղվեք, սպասեք հարմար պահի։ Եթե գործերը շատ շուտ ստանձնեք, զուր կվատնեք ուժերը։ Շրջապատն ամեն անգամ ձեզ ճիշտ չի հասկանա, այնպես որ՝ տարաձայնություններ հաճախ կլինեն։ Աշխատեք պրովոկացիաներին զոհ չգնալ, գործը կոնֆլիկտի չհասցնել։ Կարևոր կլինի լավ հարաբերությունները պահպանելը։

Այսօր սովորականից հաճախ հանգստության կարիք կունենաք։ Հրաժարվեք բազմամարդ միջոցառումներին մասնակցությունից կամ գոնե երկար մի մնացեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Շատ հարցեր կարող եք լուծել, եթե հանգստություն պահպանեք։ Բայց այսօր իրադարձություններին սուր կարձագանքեք, ամեն դատարկ բանից կբարկանաք կամ կհուզվեք։ Հնարավոր են վեճեր աշխատանքի վայրում, ընդ որում՝ դրանք կառուցողական վարել չի ստացվի։ Աշխատեք ավելորդ բաներ չխոսել։ Գործընկերները կարող են վիրավորվել ձեզանից, իսկ դա ձեզ պետք չէ։

Վատ օր չէ տնային գործերի համար։ Դրանց ստեղծագործաբար կմոտենաք, այդ իսկ պատճառով՝ չեք ձանձրանա ու չեք հոգնի։ Կարող եք հյուրեր ընդունել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Կգործեք այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում և ճիշտ կվարվեք։ Հաջողության հասնելու կարճ ու հեշտ ճամփա կա։ Կարող եք իրագործել վաղեմի մտահղացումը։ Անսովոր գաղափարները հաջող կլինեն, համարձակ պլաններն էլ կկարողանաք արագ կյանքի կոչել։ Ձեր հաղթանակների պատճառներից մեկը մարդկանց հետ լեզու գտնելու, նրանց ձեր կողմը գրավելու ունակությունը կլինի։

Հնարավոր է անսովոր սիրային պատմության սկիզբ, որը շուտով ձեզ համար շատ կարևոր կդառնա։ Հարաբերությունների հեռանկարները շատ լավը կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Պահպանեք ինքնատիրապետումը։ Այսօր այն հաջողության հասնելու համար անհրաժեշտություն կլինի։ Շատ վտանգավոր է հույզերին տրվելը։ Դրանց ազդեցությամբ արարքներ կգործեք, որոնց համար կզղջաք, կասեք այն, ինչը պետք չէր ասել, կքանդեք այն, ինչը մեծ դժվարությամբ էիք կառուցել։ Հատկապես դժվար կլինի երիտասարդ Ձկների համար, որոնք բավարար կենսափորձ չունեն։

Մտերիմների հետ շփումները միշտ չէ, որ հաճելի կլինեն, նրանք ձեզ ավելի շատ կքննադատեն, քան գովեստի խոսքեր կասեն։ Բայց եթե ձեզ ընդգծված բարեհամբույր պահեք, հարաբերությունները շուտով նորից կհարթվեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 786 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES