Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 1
28.02.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է կարևոր գործերն ու նախագծերը քննարկելու համար։ Կհաջողվի ընդհանուր լեզու գտնել ոչ միայն ձեր հետաքրքրությունները կիսող համախոհների ու լավ ծանոթների, այլ նաև հին թշնամիների հետ։ Ձեզ մոտ դիվանագիտական տաղանդներ կհայտնաբերեք ու կկիրառեք դրանք։ Կհաշտեցրեք վիճողներին, վերջ կդնեք լարված կոնֆլիկտին։ Հնարավոր է սիրային պատմության սկիզբ։

Չեն բացառվում աշխատանքին կամ ֆինանսական հարցերին վերաբերող լավ նորությունները։ Հավանական են շահավետ գնումներ ու գործարքներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Հարմար օր է ինչ-որ նոր բան սկսելու համար։ Եթե թարմ գաղափարներ չունեք, հոգ չէ։ Կարելի է վերադառնալ հին մտահղացումներին։ Օգտակար փորձ յուրացնելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն կլինի, որը շատ շուտով ձեզ պետք կգա։ Ուշադիր կլինեք, կաշխատեք ոչինչ աչքից բաց չթողնել, այդ իսկ պատճառով սխալների հավանականությունը շատ քիչ է։ Ընկերների հետ քննարկեք ապագայի պլանները։ Ձեզ կհուշեն՝ ինչպես գործեք։

Կարող եք զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ, պետկազմակերպություններ այցելել։ Արագ կանեք այն, ինչ պետք է։ Ոչ մի հոգնեցուցիչ ու բարդ բան չի լինի։ Երեկոյան հավանական է հանդիպում ընկերների հետ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ փորձություններ պետք է հաղթահարեք։ Շատ հարցերի լուծում էլ սովորականից բարդ կլինի, պատասխանները մակերեսային չեն լինի։ Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա, քանի որ օգնություն խոստացած մարդիկ շատ զբաղված կլինեն խոստումը պահելու համար։ Գլուխ կհանեք բոլոր դժվարություններից։ Այդտեղ կօգնեն հնարամտությունն ու փորձը։ Օրվա վերջին հավանական են հաճելի նորություններ։

Ուշադրություն դարձրեք առողջությանը։ Հնարավոր է ինքնազգացողության վատացում, իրենց մասին կհիշեցնեն խրոնիկ հիվանդությունները։ Հրաժարվեք ավելորդություններից ու վտանգավոր սովորույթներից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար։ Եթե ուզենաք ինչ-որ մեկի վրա տպավորություն թողնել, դրա հետ կապված խնդիրներ չեն ծագի։ Կհաջողվի հարթել այն հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված ու անհարթ էին։ Հնարավոր են աշխատանքին վերաբերող հետաքրքիր առաջարկներ։ Հավատացեք ձեր ուժերին։ Հենց դրանից կախված կլինի ձեր հաջողությունը։

Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր։ Դրանք շատ տեղին կլինեն։ Կգնեք իրեր, որոնք վաղուց դուր էին գալիս ձեզ, մտերիմներին նվերներ կանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շրջապատի հետ քիչ վիճեք։ Այսօր կարող է թվալ, որ ամեն ոք պատրաստ է հարձակվել ձեզ վրա ու ինչ-որ բանով խանգարել։ Բայց պետք չէ շատ կասկածամիտ լինել։ Իրականում թշնամիներ ու ձեզ վատը կամեցողներ ավելի քիչ ունեք, քան ձեզ թվում է։ Եթե ուշադիր լինեք, արագ կհասկանաք՝ ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից լավ է հեռու մնալ։

Խոստումներ մի տվեք։ Ամենայն հավանականությամբ դրանք իրագործելը դժվար կլինի։ Ձեզ հաճույք կպատճառի ապագայի մասին մտածելն ու պլաններ կառուցելը։ Եթե ուշադրություն չդարձնեք նրան, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը, հետաքրքիր բան բաց կթողնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ հաճելի հանդիպումներ, հետաքրքիր զրույցներ ու լավ նորություններ կլինեն։ Չեն բացառվում դրական փոփոխությունները տանն ու աշխատավայրում։ Կլուծվեն վերջին շրջանում հանգիստ չտվող խնդիրները, և դա կարծես ինքն իրեն տեղի կունենա՝ առանց ձեր կողմից որևէ ջանք ներդնելու։ Ոչ ֆորմալ միջավայրում կարող եք քննարկել աշխատանքին, համագործակցությանը, ֆինանսներին վերաբերող կարևոր հարցերը։

Երբեմն դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից։ Բայց նրանց հետ էլ կարող եք փոխհասկացողության հասնել, եթե լսեք ինտուիցիայի ձայնին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հանգստություն պահպանելը բարդ կլինի։ Շատ բան սրտին մոտ կընդունեք, մանրուքներին սուր կարձագանքեք։ Սակայն առողջ բանականությունը կհուշի, որ լավ է հույզերին չտրվել ու սառնասիրտ գործել։ Հենց այդպես էլ կվարվեք։ Շրջապատի մոտ դա ձեր հանդեպ հարգանք կառաջացնի։ Չի բացառվում, որ ձեզանով ինչ-որ կարևոր մարդիկ հետաքրքրվեն։

Զգույշ եղեք գումարի հետ։ Հակված կլինեք ծախսել ավելին, քան ձեզ կարող եք թույլ տալ։ Օրը հարմար չէ սպոնտան գնումների համար։ Ուրիշների բիզնես-նախագծերում ներդրումներ անելու հարցում էլ լավ է չշտապել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք ձեզ չեն վախեցնի։ Նոր գործերին ոգևորությամբ կանցնեք, նույնիսկ եթե կասկածներ ունենաք, որ հաջողության հասնելն արագ է ստացվելու։ Հնարավոր է արդյունավետ համագործակցության սկիզբ։ Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, ձեզ համար ոչ միայն համախոհներ, այլև ընկերներ կդառնան։ Չի բացառվում սիրային պատմության սկիզբը։ Հարաբերություններն արագ լուրջ բնույթ կստանան։ Ուրախ կլինեք դրա համար։

Ժամանակն ընկերների հետ լավ անցկացնելու, երեկույթներին ուրախանալու հնարավորություն կունենաք։ Միայն թե օրվա սովորական ռեժիմը լավ է չխախտել ու միջոցառումներին մինչև ուշ գիշեր չմնալ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Կասեք այն, ինչ մտածում եք, ու կանեք այն, ինչ անհրաժեշտ եք համարում։ Դա շրջապատին կնյարդայնացնի, այնպես որ՝ ուրիշների հետ հարաբերություններն այսօր բավականին լարված կլինեն։ Բայց դա չի խանգարի արագ լուծել գործնական հարցերը, պայմանավորվել համատեղ աշխատանքի մասին ու գործընկերների հետ քննարկել ապագայի պլանները։ Ավելի անհաջող կդասավորվեն անձնական հարաբերությունները։ Այստեղ հնարավոր են կոնֆլիկտներ ու վեճեր։

Օգտակար կլինի ֆիզիկական աշխատանքը, սպորտով զբաղվելն ու ակտիվ հանգիստը։ Դրանց շնորհիվ ձեզ ակտիվ կզգաք, կազատվեք մռայլ մտքերից։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է համախոհների հետ շփվելու համար։ Կարող եք քննարկել նոր գաղափարներն ու ապագայի պլանները, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին։ Կստանաք այն աջակցությունը, որի կարիքն ունեք և ձեզ ավելի վստահ կզգաք։ Շատ Այծեղջյուրներ վերջապես կյանքի կկոչեն այն, ինչ վաղուց էին մտածում ու արագ կհասնեն առաջին հաջողություններին։

Աշխատեք չգերհոգնել։ Հետաքրքիր գործելով տարվելով՝ կարող եք լրիվ մոռանալ հանգստի մասին, և դա, իհարկե, օգուտ չի տա առողջությանը։ Այսօր պետք չէ խոհարարական փորձարկումներ անել, էկզոտիկ ուտեստներ փորձել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավորություն կունենաք վերջ տալ հին կոնֆլիկտին, հաշտվել այն մարդու հետ, որին մի ժամանակ վիրավորել եք, կվերականգնեք հին կապերը։ Կխոստովանեք նախկինում գործած սխալները ու կփորձեք ուղղել դրանք։ Շրջապատի մոտ դա հարգանք կհարուցի։ Այսօր կարող եք գործերում նախաձեռնող լինել, ինչ-որ նոր գաղափարներ առաջարկել։ Եվ ղեկավարությունը, և գործընկերները դա կգնահատեն։

Շատ սովորական բաների նորովի կնայեք, կհասկանաք, թե ինչից է պետք հրաժարվել։ Չի բացառվում, որ այսօր ընդունված որոշումները կյանքում լուրջ փոփոխությունների սկիզբ դառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, ինչ էլ որ խորհուրդ տան շրջապատողները, կաշխատեք հետևել նախկինում կազմած պլանին։ Երբեմն դա մեծ դժվարությամբ կհաջողվի, բայց չեք հանձնվի։ Նման հաստատակամությունը անպայման կվարձատրվի։ Արդյունավետ կանցնեն գործնական բանակցությունները, լավ տպավորություն կթողնեք պոտենցիալ գործընկերների ու գործատուների վրա։

Բարենպաստ օր է անսովոր իրեր գնելու համար։ Ճաշակը ձեզ չի դավաճանի, նոր գնումներն էլ կուրախացնեն։ Իմիջային փորձարկումներն էլ հաջող կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 710 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES