Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Փետրվարի 24
23.02.2018, 18:00


ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հաջող կդասավորվի, եթե հետաքրքիր գործ գտնեք ու կենտրոնանաք դրա վրա։ Ժամանակը պարապ անցկացնելը ոչ մի օգուտ չի տա։ Դրանից նյարդային կդառնաք, կբարկանաք դատարկ բաների վրա, կկասկածեք շրջապատին։ Նոր գաղափարներ կունենաք։ Պատմեք դրանք համախոհներին։ Նրանք ուրախ կլինեն լսել ու աջակցել ձեզ։

Նոր ծանոթություններ հաստատելու շանս կունենաք։ Դրանք սկզբում հաճելի կլինեն, իսկ ավելի ուշ օգուտ կտան ձեզ։ Կկարողանաք վերականգնել հարաբերությունները, որոնք ժամանակին ձեզ համար շատ թանկ էին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը շատ անսպասելի իրադարձությունների կբերի, իսկ դուք կնախընտրեիք, որ այն հանգիստ անցներ։ Չնախատեսված իրադարձությունների պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները, հետաձգել հանդիպումները։ Կփորձեք հասցնել այն, ինչ ուզում էիք։ Դրա համար ուժ ու էներգիա պետք կլինի, բայց արդյունքից գոհ կմնաք։

Հավանական են հանդիպումներ հետաքրքիր ու իմաստուն մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք։ Նրանց հետ շփման շնորհիվ նորովի կնայեք սովորական իրերին, կհասկանաք՝ ինչից է պետք ազատվել և ինչի կարիք ունեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան կարող եք անել ձեզ համար թանկ մարդկանց համար։ Կկարողանաք օգնել նրան, ով բարդ իրավիճակում է հայտնվել, մասնակցություն կունենաք բոլորի համար կարևոր գործին։ Շատ կասկածներ անցյալում կմնան։ Սեփական ուժերի, ձեր նախաձեռնությունների հաջողության հանդեպ վստահություն ձեռք կբերեք։ Վերջին շրջանի իրադարձությունների մասին հանգիստ խորհելու, եզրակացություններ անելու ու ապագայի պլանների մեջ որոշակիություն մտցնելու համար հնարավոր է առանձնանալու կարիք ունենաք։

Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները։ Դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, այնպես որ՝ անհանգստության լուրջ պատճառներ չկան։ Պետք է միայն մի քիչ խնայող լինել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Լուրջ եղեք ու հիշեք ձեր ամենակարևոր նպատակների մասին։ Հիմա հակված կլինեք տրվել պահի ցանկություններին ու քմահաճույքներին, կանեք այն, ինչի համար հետո կզղջաք։ Սկսած գործերն ավարտին հասցնելու համար համբերատարության պակաս կլինի։ Գումարի հետ թեթևամտորեն կվարվեք, պետք եղածից շատ կծախսեք։

Ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Այսօր գեղեցկանալու ու լավ տեսք ունենալու համար շատ ժամանակ է պահանջվելու։ Ժամադրության գնալիս նկատի առեք դա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Այսօր մարդկանց հետ շատ լավ լեզու կգտնեք։ Օգտվեք պահից զրուցելու այն մարդու հետ, որի հետ վերջին շրջանում չէր հաջողվում ընդհանուր լեզու գտնել։ Հիմա տարաձայնություններից խուսափելու ու բոլորին գոհացնող որոշում գտնելու հնարավորություն կունենաք։ Հավանական են դրամական մուտքեր։ Դրանք սպասվածից շատ կլինեն։ Շահավետ գնումներ կանեք։

Կուրախացնեն հարազատների հետ շփումները, ցանկացած ընտանեկան միջոցառում կբարձրացնի տրամադրությունը։ Չի բացառվում, որ գտնեք վերջին շրջանում բոլորին անհանգստացնող խնդրի լուծման ձևը։ Ընտանեկան տոն կազմակերպելու հնարավորություն կունենաք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հարմար օր է կյանքում ինչ-որ բան փոխելու համար։ Հիմա դրա համար բավականաչափ ուժ, էներգիա ու ցանկություն կունենաք։ Նոր նպատակներ ի հայտ կգան։ Դրանց հասնելու համար կհրաժարվեք հին պլաններից։ Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի ձեր մյուս ծանոթներին։ Չի բացառվում սերն առաջին հայացքից։

Հավանական է հաջողություն ֆինանսների, ունեցվածքի հետ կապված ամեն ինչում։ Կգտնեք բյուջեն համալրելու ձևը։ Եկամտաբեր գործարքներ կկնքեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Մի հուզվեք։ Օրը լավ կդասավորվի, եթե դատարկ բաների պատճառով չբարկանաք։ Հնարավոր են անսպասելի առաջարկներ, որոնք ձեզ կհետաքրքրեն։ Մի շտապեք համաձայնություն տալ։ Սկզբում առավելագույն ինֆորմացիա հավաքեք։ Խորհուրդների հարցով դիմեք հին ընկերներին ու այն մարդկանց, ովքեր ձեզ լավ գիտեն։

Աշխատեք չծանրաբեռնվել։ Հոգնածությունն այսօր վատ կանդրադառնա տրամադրության ու ինքնազգացողության վրա։ Սահմանափակեք ֆիզիկական աշխատանքը։ Եթե սպորտով եք զբաղվում, մի մոռացեք անվտանգության կանոնների մասին։ Չեն բացառվում վնասվածքները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր կշտապեք։ Հնարավորինս արագ դրված նպատակներին հասնելու ցանկությունը հասկանալի է, բայց դրա պատճառով շատ բան չեք նկատի, սխալներ կանեք, որոնք ուղղելը հետո դժվար կլինի։ Աշխատեք հետևել նախօրոք կազմած պլանին։ Ձեր մտահղացումներից շատերը կհաջողվի կյանքի կոչել, նույնիսկ եթե պայմաններն ամենալավ ձևով չդասավորվեն։

Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ օգտակար տեղեկատվություն կստանաք։ Այսօր ինչքան քիչ անկեղծանաք ուրիշների հետ, այնքան լավ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Խնդիրներ կծագեն, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են թվալ։ Լավատես եղեք ու շարունակեք անել այն, ինչ մտածել եք։ Մեծ է նույնիսկ ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու հավանականությունը։ Դրանում կօգնեն նկերները։ Նրանք հիանալի խորհուրդներ կտան, որոնց ամենայն հավանականությամբ կհետևեք։

Խուսափեք վեճերից, իսկ եթե դա չհաջողվի՝ բանավեճը հնարավորինս կառուցողական տարեք, մի անցեք անձերին, փոխադարձ վիրավորանքներ թույլ մի տվեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Այսօր լավ է զբաղվել ստեղծագործական մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերով։ Դրանք հետաքրքիր կթվան ու չեն հոգնեցնի ձեզ։ Առաջին հաջողություններն իրենց սպասեցնել չեն տա, իսկ հետո ոգևորությամբ կստանձնեք նոր խնդիրները։ Հավանական են օգտակար ծանոթություններ։ Մարդիկ, որոնց այսօր կհանդիպեք, շատ հարցերում կօգնեն։

Գումարի հետ զգույշ եղեք։ Հակված կլինեք ծախսել ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ։ Խուսափեք չպլանավորված գնումներից, հատկապես՝ օրվա երկրորդ կեսին։ Գայթակղություններ շատ կլինեն, բայց առողջ բանականությունը կօգնի դրանց չտրվել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հաճելի օր է։ Այն հանգիստ կանցնի, թույլ կտա գործերում կարգուկանոն հաստատել, ավարտին հասցնել սկսածն ու լուծել ընթացիկ հարցերը։ Ձեր հետաքրքրասիրության շնորհիվ շատ նոր բաներ կիմանաք, իսկ հետո ճիշտ կտնօրինեք ստացված ինֆորմացիան։ Լսեք ծանոթ կանանց խորհուրդները։

Շրջապատի հետ հեշտությամբ լեզու կգտնեք։ Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, դեպի լավը կփոխել ձեզ համար թանկ մարդու հետ հարաբերությունները։ Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը վատ չի դասավորվի, նույնիսկ եթե առավոտվանից թվա, որ ամեն ինչ ձեր ուզածի նման չի ընթանում։ Հիշեք, որ դրական միտումների ազդեցությունն ամեն ժամ մեծանում է, և մի վշտացեք, եթե ինչ-որ բան չստացվի։ Երբեմն պետք է միայն մի քիչ սպասել։ Հետո բարենպաստ պահ կգա ու կանեք այն, ինչն առաջ չէր հաջողվում անել։

Շրջապատը սովորականից հաճախ կխառնվի ձեր գործերին։ Աշխատեք դրան հանգիստ արձագանքել։ Կոնֆլիկտ ոչ ոքի պետք չէ։ Բավական է միայն բացատրել, թե ինչն է ձեզ դուր գալիս և ինչը՝ ոչ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 3024 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES