Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 30
29.03.2018, 15:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այն, ինչ պետք է լավ արվի, դրանով ինքնուրույն զբաղվեք։ Ուրիշներին մի հանձնարարեք կարևոր գործերն ու լուրջ խնդիրների լուծումը։ Նույնիսկ փորձված համախոհները այսօր չեն արդարացնի ձեր սպասումները։ Նոր ծանոթների հետ զգույշ եղեք, հատկապես, եթե նրանք շատ համառ ձևով փորձում են շահել ձեր համակրանքը։ Գումարի հետ զգույշ եղեք, դրանք կասկածելի նախագծերում մի ներդրեք։

Նույնիսկ փոքրիկ, աննշան գործերը թեթևամիտ վերաբերմունք չեն հանդուրժի։ Ուշադրություն դարձրեք մանրուքներին, աշխատեք նկատի առնել բոլոր փաստերը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Տարաձայնություններ սովորականից հաճախ կլինեն, ընդ որում՝ դրանց պատճառը կարող է դառնալ ցանկացած դատարկ բան։ Հատկապես դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը, որոնք հակված չեն լսել ձեր կարծիքն ու դրանց լուրջ մոտենալ։ Երկար զրույցները կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա, բայց սխալներ, միևնույն է, չեք անի։ Այսօր սովորականից արագ կհոգնեք, իսկ ուժերը վերականգնելու համար շատ ժամանակ կպահանջվի։

Մտերիմները հաճախ կքննադատեն ձեզ, կգտնեն ձեր պլանների ու գաղափարների թույլ կողմերը։ Երեկոյան կհաջողվի ընդհանուր լեզու գտնել, բոլորի տրամադրությունը զգալիորեն կբարձրանա։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ամենալավ օրը չէ կարևոր գործերի ու լուրջ հարցերը լուծելու համար։ Եթե հնարավորություն ունենաք հետաձգել հոգնեցուցիչ զգաղմունքներն ու հանգստանալ, հենց այդպես էլ արեք։ Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը։ Եթե դա հնարավոր չէ, աշխատեք չլարվել։ Նույնիսկ ընթացիկ աշխատանքային խնդիրներն այսօր բարդ կթվան։ Չի բացառվում, որ դրանց լուծման համար գործընկերների օգնության կարիքն ունենաք։

Փոքրիկ գնումները հաջող կլինեն, իսկ խոշոր գնումների հարցում մի շտապեք։ Սխալվելու վտանգ կա։ Գումարը հնարավոր է զուր ծախսեք։ Ցանկալի չէ ֆինանսական փաստաթղթեր ստորագրել։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հարմար է շփումների համար։ Ծանոթների հետ լեզու գտնելու համար ստիպված չեք լինի խորամանկել։ Համոզիչ փաստարկների շնորհիվ ձեր կողմը կգրավեք ազդեցիկ մարդկանց։ Վերջին ժամանակներս հանգիստ չտվող հարցը լուծելու համար շանս կունենաք։ Չեն բացառվում անսպասելի ուղևորությունները։ Դրանք ձեզ կուրախացնեն ու վառ տպավորություններ կթողնեն։

Կարևոր է ճիշտ գնահատել ուժերը։ Հիմա հակված կլինեք ստանձնել այն, ինչից գլուխ հանելը հիմա անհնարին է։ Դա զուր ապրումների ու կորուստների կհանգեցնի։ Ինչքան քիչ պատրանքներ ունենաք ձեր ամենակարող լինելու վերաբերյալ, այնքան հաջող կդասավորվի օրը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ինքնավերահսկողությունը պահպանելը դժվար կլինի։ Հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, հաճախ շրջապատին թույլ կտաք խառնվել ձեր գործերին, ձեզ պարտադրել իրենց կամքը։ Շատ խնդիրներից կարող եք խուսափել, եթե հանգիստ ու վստահ պաշտպանեք ձեր տեսակետները։ Դժվար կլինի կանանց հետ լեզու գտնելը։ Նրանք այսօր ձեր թուլություններն իրենց հետաքրքրությունների օգտին կծառայեցնեն։

Արժանապատվորեն կհաղթահարեք բոլոր փորձությունները, կլուծեք ծագած խնդիրները։ Հավանական են նոր բացահայտումներ, ժամանակին օգտակար տեղեկատվություն ստանալու շանս կունենաք։ Ինչքան շատ ժամանակ անցկացնեք համախոհների հետ, այնքան լավ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Այս հանգիստ օրն ավելի հարմար է մտորումների ու պլանավորման, քան վճռական գործողությունների համար։ Հազիվ թե հետաքրքիր խնդիրներ ունենաք, իսկ ընթացիկ գործերը սովորականից ձանձրալի կլինեն։ Կարող եք ժամանակ գտնել ձեր նախասիրության վրա կենտրոնանալու համար։ Մտերիմների հետ շփվելու, նրանց աջակցելու հնարավորություն կունենաք։ Հաջող կլուծվեն կենցաղային հարցերը։ Կարող եք տեխնիկա գնել։

Դժվար կլինի այն Կույսերի համար, ովքեր սովոր են ուրիշների համար պատասխանատվությունը վերցնել իրենց վրա։ Նրանք հաճախ ստիպված են լինելու զբաղվել նրանով, ինչը հոգեհարազատ չէ իրենց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


 

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ անհանգիստ օր է։ Շրջապատի հետ հեշտությամբ լեզու կգտնեք, բայց ինքներդ ձեզ հետ հաշտ չեք լինի։ Հաճախ տնային խնդիրները կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա։ Աշխատավայրում էլ գործընկերները թույլ չեն տա ուշադրություն դարձնել գործերին՝ հարցեր կտան, խորհուրդների ու օգնության խնդրանքով կդիմեն։ Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը, որոնցից հետո դժվար կլինի նորմալ հարաբերությունները վերականգնելը։

Ցանկալի չէ լուծել կարևոր հարցերը, հատկապես եթե դրանք կապված են ունեցվածքի կամ մեծ գումարի հետ։ Փաստաթղթեր ստորագրելուց առաջ ուշադիր ամեն ինչ ստուգեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հանգստություն պահպանեք։ Հենց դրանից կախված կլինի այսօրվա ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը։ Մտածված քայլերն ու կշռադատված որոշումները թույլ կտան արագ լուծել աշխատանքային խնդիրները, իսկ որոշ դեպքերում՝ նաև բարձրանալ մասնագիտական սանդուղքով։ Դժվար չի լինի համախոհներ գտնելը։ Ձեզ համախոհ կդառնան նրանք, ովքեր առաջ այնքան էլ չէին համակրում ձեզ։ Հնարավոր է զարմանալի սիրային պատմության սկիզբը։

Հնարավորություն կունենաք գլուխ հանել բարդ, խճճված իրավիճակներից, ելք գտնել բարդ դրությունից։ Ուշադիր դիտեք շուրջը։ Ինտուիցիան կհուշի, թե ումից է պետք օրինակ վերցնել, իսկ ումից՝ ոչ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ավելի շատ զբաղված կլինեք անձնական խնդիրներով, քան աշխատանքով կամ այլ գործերով։ Կարող են անհանգստացնել մտերիմների հետ հարաբերությունները։ Չեն բացառվում տարաձայնություններն ու վեճերը։ Բոլորի համար կարևոր գործերում դժվար կլինի փոխզիջումների գնալը։ Շրջապատողները կխառնվեն ձեր գործերին, իսկ դա ձեր օգտին չի լինի։ Պետք չէ կիսվել պլաններով ու գաղտնիքներով։ Ընդհանրապես՝ ինչքան քիչ զրույցներ այսօր վարեք, այնքան լավ։

Մռայլ մտքերին մի տրվեք։ Հիշեք այն, ինչ սովորաբար բարձրացնում է ձեր տրամադրությունը ու հնարավորություն կունենաք զբաղվել դրանով։ Փորձեք ուրախացնել մտերիմներին։

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է գործնական բանակցությունների ու կարևոր հարցերը քննարկելու համար։ Այսօր կհաջողվի պաշտպանել հետաքրքրություններն ու դրա հետ մեկտեղ ոչ ոքի չվիրավորել, կարծիքն այնպես հայտնել, որ բոլորը հաճույքով լսեն այն։ Դժվար չի լինի ուրիշների զգացմունքներից գլուխ հանելը։ Ամենամտերիմներին առանց խոսքերի կհասկանաք։ Հնարավորություն կունենաք վերականգնել կապերը, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար։

Բայց այսօրվա օրն էլ զուրկ չի լինի դժվար պահերից։ Տրամադրությունը երբեմն կփչանա դատարկ բաների պատճառով։ Կթվա, թե ձեր նախաձեռնություններին վիճակված է անհաջողությամբ վերջանալ։ Բայց իրականում դա այդպես չէ։ Լավատեսություն պահպանեք ու հաջողության կհասնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ինչ էլ որ պատահի, ինչպես էլ որ դասավորվեն պայմանները, չեք հրաժարվի մտածածից։ Նման համառությունն իր արդյունքները կտա։ Չի բացառվում, որ սպասվածից ավելիին հասնեք։ Աշխատեք խուսափել չմտածված արարքներից, մի հրաժարվեք պլանավորված գործերից։ Վեճեր մի սկսեք։ Այսօր ազդեցիկ թշնամիներ ձեռք բերելու վտանգ կա։

Հարմար օր է հին պլանն իրագործելու կամ վաղուց հետաքրքրող գործով զբաղվելու համար։ Անցյալում կմնան կասկածներն ու վախերը, կզգաք, որ եկել է առաջ շարժվելու ժամանակը ու չեք սխալվի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Եթե ինչ-որ հետաքրքիր բան եք մտածել, ապա ամենայն հավանականությամբ աջակցության կարիք կունենաք։ Այնպես որ՝ մտածեք, թե ում աջակցությունը պետք է խնդրեք դժվարություններ առաջ գալու դեպքում։ Կարող են նոր խնդիրներ առաջանալ։ Դրանք լուծելու համար պետք է ինչ-որ բան սովորեք, և դա հետո շատ անգամներ պետք կգա։ Սրտին մոտ մի ընդունեք քննադատությունը, մի լսեք նրանց, ովքեր ձեզ անհաջողություն են կանխատեսում։

Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում է պետք։ Որոշ Ձկներ այսօր կզարմացնեն իրենց տաղանդներով։ Հեշտությամբ կսիրահարվեք, ուստի չի բացառվում սիրային պատմության սկիզբը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Загрузка...

Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 1220 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES