Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. ՄԱՐՏԻ 15
14.03.2018, 18:00

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Աշխատանքից գլուխ հանելու համար սովորականից մեծ ջանքեր պետք է գործադրեք։ Նույնիսկ առօրյա գործերն այսօր դժվարությամբ կտրվեն։ Հավանական են ձգձգումներ, բայց ձեր պատճառով չեն լինի։ Կարևոր է հանգստություն պահպանելն ու շրջապատի հետ կոնֆլիկտից խուսափելը։ Չի բացառվում, որ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները։ Մանրուքների մեջ ինչքան զգույշ ու ուշադիր լինեք, այնքան քիչ խնդիրներ կծագեն։

Կսովորեք այն, ինչ շուտով պետք կգա կամ ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք։ Մի մերժեք նոր տեղեկատվությունը՝ կառչելով հին մոլորություններին ու համոզմունքներին։ Հնարավոր է՝ հենց այսօր սկսեք փոխել ձեր աշխարհայացքը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ձեզ մոտ համարյա ամեն ինչ կստացվի։ Կարող եք ստանձնել բարդ գործերը։ Հնարավորություն ունեք գլուխ հանել այն խնդիրներից, որոնք առաջ անլուծելի էին թվում։ Կնախընտրեք գործել ոչ թե փորձված մեթոդներով, այլ սեփական եղանակները գտնել ու փորձարկումներ անել։ Հաճախ արդյունքը սպասվածից հաջող կլինի։ Աշխատանքի վրա կենտրոնանալով՝ արագ կլուծեք ընթացիկ խնդիրները։

Մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ կլինի։ Կարևոր չէ, թե ում հետ պետք է այսօր զրուցեք։ Բոլոր դեպքերում իրար չեք խառնվի ու ամենաբարենպաստ տպավորությունը կթողնեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը վատ չի դասավորվի, եթե իրատես լինեք։ Չհիմնավորված լավատեսությունն ու ինքնաբավությունը հիմա վտանգավոր կլինեն։ Դրանց պատճառով սխալներ կանեք։ Օրինակ՝ խոստումներ կտաք, որոնք իրագործելը դժվար կլինի։ Կարևոր գործնական հարցերը արժե քննարկել միայն նրանց հետ, ում հետ առաջ էլ համագործակցել եք։ Նոր գործընկերներ փնտրելու համար ամենաբարենպաստ օրը չէ։

Ուշադիր եղեք ընտանիքի անդամների հանդեպ։ Հիմա ձեր հոգատարությունը նրանց համար շատ կարևոր կլինի։ Մտերիմները ձեր օգնության կարիքը կունենան։ Մի մերժեք նրանց։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հնարավորություն կունենաք փոխել իրադարձությունների սովորական ընթացքը՝ օրինակ, անցնելով նոր գործին, որը ձեզ իսկապես հետաքրքրում է։ Չեք վախենա փորձարկումներ անել, վարվել այնպես, ինչպես ինտուիցիան է հուշում։ Շրջապատին դա կարող է զարմացնել ու նույնիսկ նյարդայնացնել, բայց կշարունակեք ձեր ձևով գործել ու շուտով հաջողության կհասնեք։ Չի բացառվում, որ եկամուտների նոր աղբյուր գտնեք։

Օգտակար կլինի գործերում, ստեղծագործական կյանքում ու անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը։ Կհասկանաք, թե ինչպես պետք է ձեզ պահեք վաղուց դրված նպատակներին հասնելու համար և անհրաժեշտ ուղղությամբ առաջին քայլերը կանեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրը հագեցած ու արդյունավետ, բայց բավականին հոգնեցուցիչ կլինի։ Սովորականից հաճախ ստիպված եք լինելու գործ ունենալ մարդկանց հետ, ովքեր ձեզ չեն հասկանում։ Երկար բացատրությունները, դատարկ վեճերը ուժասպառ կանեն, և արդեն օրվա կեսին հանգստի կարիք կունենաք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք զբաղվել բարդ ու լրիվ անծանոթ աշխատանքով։ Բարեբախտաբար արագ կսովորեք այն, ինչ պետք է։

Հարմար պահ է կյանքում ինչ-որ բան փոխելու համար։ Բայց լավ է չշտապել։ Սկզբում պլան կազմեք ու ամեն ինչ կշռադատեք։ Միայն այդ դեպքում չեք զղջա ձեր արածի համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Շատ բան պետք է հասցնեք, այնպես որ՝ հնարավորինս շուտ որոշակիություն մտցրեք պլանների ու առաջնահերթությունների մեջ։ Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, անտեղի խորհուրդներ կտան։ Փորձեք կանխել դա, բայց մի կոպտեք։ Եթե սկսեք հուզվել, ուրիշների խարդավանքների զոհը կդառնաք։ Զգույշ եղեք շփման մեջ, հատկապես քիչ ծանոթ մարդկանց հետ։ Մի շտապեք կիսվել գաղափարներով։

Ընտանեկան հոգսեր սովորականից շատ կունենաք։ Չի բացառվում, որ ստիպված լինեք լուծել ընտանեկան խնդիրները։ Հարազատները ձեր ֆինանսական աջակցության կարիքը կունենան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրն անհանգիստ կլինի։ Աշխատանքը սովորականից շատ ուշադրություն կպահանջի։ Հենց շեղվեք, անմիջապես խնդիրներ կծագեն։ Մարդիկ, որոնք առաջ շատ հարցերում աջակցում էին ձեզ, հիմա զբաղված կլինեն սեփական գործերով։ Այնպես որ՝ հույս դրեք միայն սեփական ուժերի վրա, մի ստանձնեք այն, ինչից ինքնուրույն գլուխ հանել չեք կարողանալու։ Ցանկալի չէ խոշոր գնումներ անել, իսկ ֆինանսական գործերում զգույշ եղեք։

Հաճելի ռոմանտիկ պահեր կլինեն։ Չեն բացառվում անսպասելի սիրային խոստովանությունները։ Հնարավոր կդառնա հին հարաբերությունները վերականգնելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաճախ ստիպված եք լինելու փոխել պլանները։ Նոր իրավիճակներ են առաջանալու, որոնց հետ պետք է հաշվի նստեք։ Հաճախ շրջապատի հասկացողության ու աջակցության պակասը կզգաք, կթվա, թե ձեր խնդիրների հետ միայնակ եք մնացել, բայց դա այդպես չէ։ Հնարավոր են անհաջող գնումներ։ Բայց լուրջ անհանգստության պատճառներ չկան։ Բոլոր դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում ու շուտով կհաղթահարվեն։

Օգտակար կլինի սովորելը, նորը իմանալն ու աշխարհայացքը ընդլայնելը։ Այսօր ստացված ինֆորմացիան շուտով պետք կգա։ Հին ընկերներն ու մյուս մտերիմները ուրախ կլինեն շփվել ձեզ հետ ու հաճույքով կաջակցեն ձեր գաղափարները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատավայրում հնարավոր են տարաձայնություններ։ Ղեկավարության ու գործընկերների հետ լեզու գտնելը սովորականից դժվար կլինի։ Անձնական համակրանքն ու հակակրանքը կազդեն ձեր որոշումների վրա, իսկ դա ոչ մի լավ բանի չի բերի։ Շատ խնդիրներից գլուխ հանելը հեշտ կլինի, եթե ո՛չ դրանց, ո՛չ էլ ձեր անձին ավելորդ ուշադրություն չհրավիրեք։ Խուսափեք խոստումներ տալուց ու բարձրագոչ հայտարարություններ անելուց։ Ռիսկի մի ենթարկեք գումարը։

Ուշադիր եղեք ընտանեկան գործերին։ Շատ օգտակար բաներ կանեք մտերիմների համար, կլուծեք վերջին շրջանում նրանց անհանգստացնող խնդիրները։ Չեն բացառվում անսպասելի նվերները։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հեշտ չի սկսվի, բայց հաջող կդասավորվի։ Նույնիսկ բարդ իրավիճակներում ճիշտ որոշումներ կընդունեք։ Դրանում կօգնեն կենսափորձն ու ինտուիցիան։ Շրջապատը ձեր օգնության կարիքը կունենաք։ Կօգնեք նրանց, բայց կփորձեք սեփական գործերը հանուն դրա չզոհաբերել։ Չեն բացառվում աշխատանքի կամ նախասիրության հետ կապված ուղևորությունները։ Դրանք օգտակար կթվան, բայց սպասվածից ժամանակատար կլինեն ու ուժասպառ կանեն։

Ընտանիքում հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ։ Մտերիմների համար հասկանալի չեն լինի ձեր վարքի դրդապատճառները։ Նման իրավիճակներում բացատրություններ տալու համար ժամանակ մի ափսոսացեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հնարավորություն կունենաք շատ օգտակար բաներ անել, և ոչ միայն ձեզ համար։ Գլուխ կհանեք այն ամենից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել։ Եվ դա շնորհիվ նրա, որ սեփական մեթոդներով կգործեք ու չեք վախենա ռիսկի դիմել։ Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնց շնորհիվ կամրապնդեք ձեր մասնագիտական դիրքերն ու կմեծացնեք եկամուտները։ Ընկերները կօգնեն աշխատանքի մեջ կամ բիզնեսին վերաբերող լավ խորհուրդներ կտան։

Հավանական են անսովոր հանդիպումներ։ Նոր ծանոթները ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն, կստիպեն փոխել կարծիքը սովորական դարձած բաների նկատմամբ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է հին խնդիրները լուծելու, բարդ ու խճճված իրավիճակներից գլուխ հանելու համար։ Որոշ Ձկներ աշխատանքին վերաբերող կարևոր նորություններ կստանան։ Այսօր ընդունված որոշումները ձեր կարիերայում նոր էջ կբացեն։ Մի շտապեք մերժել այսօր ստացած տարօրինակ առաջարկները։ Դրանք ավելի հետաքրքիր կլինեն, քան առաջին հայացքից է թվում։

Օգտակար կլինեն կանանց հետ շփումները։ Նրանք լավ խորհուրդներ կտան, կօգնեն, կուրախացնեն հաճելի անակնկալներով։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: Moder-003
Դիտումներ: 649 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES