Գլխավոր էջ » Ֆայլեր » Այսօրվա

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ. Հունվարի 19
18.01.2018, 18:00


Загрузка...

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Նոր ծանոթությունների համար բարենպաստ օր է։ Հիմա մարդկանց հետ հեշտությամբ լեզու կգտնեք, նույնիսկ նրանց, ովքեր ձեզ առաջ չեն աջակցել։ Հավանական են սիրային տարվածություններ, նոր հարաբերությունների սկիզբ։ Այսօր ձեզ դուր կգա մեկը, ում վրա առաջ ուշադրություն էլ չէիք դարձնի։

Ղեկավարության ու գործընկերների հետ կարող եք քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցերը։ Լուծում կգտնեք, որը բոլորիդ ձեռնտու կլինի։ Չի բացառվում՝ հաջողվի հարթել հին կոնֆլիկտը, որը խանգարում էր արդյունավետ համագործակցությանը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Շատ արդյունավետ օր է։ Ուժերով լի կլինեք, նպատակներին հասնելու համար պատրաստ կլինեք աշխատել։ Հազիվ թե ճանապարհին լուրջ արգելքներ առաջ գան, բայց եթե նույնիսկ նման բան լինի, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն հաղթահարել դրանք։ Հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ։ Օրը հարմար է ֆինանսական օպերացիաների համար։

Մտերիմների հետ կարող եք ամեն ինչի մասին զրուցել։ Նրանք կհասկանան ու անհրաժեշտության դեպքում կաջակցեն ձեզ։ Իրենց մասին կհիշեցնեն հին ընկերները, որոնց հետ հանդիպումները կուրախացնեն։ Հավանական են լավ նորություններ այն մարդկանցից, որոնց մասին վերջին շրջանում շատ անհանգստանում էիք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրը դժվարություններից զուրկ չի լինի, բայց կհաջողվի գլուխ հանել դրանցից, հաջողությունների հասնել այնտեղ, որտեղ մյուսներին դա չի հաջողվել։ Մտերիմներն ու պարզապես լավ ծանոթները ձեր աջակցության կարիքը կունենան։ Կփորձեք ոչ ոքի չմերժել ու ճիշտ կանեք։ Կլավանան հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ վերջին շրջանում չէր հաջողվում լեզու գտնել։

Ֆինանսական հարցերը լուծելու համար բարենպաստ օր է։ Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա։ Այն հուսախաբ չի անի ոչ լուրջ գործերում և ոչ էլ մանրուքներում։ Հավանական են աշխատանքի ու երկարատև համագործակցության հետ կապված անսպասելի առաջարկներ։ Պայմանները շահավետ կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին հնարավոր են թյուրիմացություններ, անհաջող զուգադիպություններ, այլ խնդիրներ։ Սովորական գործերը սովորականից դժվար կտրվեն ու համբերություն կպահանջեն։ Բարեբախտաբար, համառ կլինեք, դրված նպատակներին հասնելու համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Չի բացառվում, որ ստիպված լինեք նորից պայքարի դուրս գալ հին մրցակիցների դեմ։ Նրանցից առաջ անցնելու շանս կլինի։

Ցանկացած կարևոր հարց լավ է քննարկել օրվա երկրորդ կեսին։ Հենց այս հատվածում շրջապատի հետ լեզու գտնելը հեշտ կստացվի։ Հնարավոր են հաճելի ծանոթություններ, որոնք լուրջ հարաբերությունների սկիզբ կդառնան։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հետաքրքիր, նոր հնարավորություններ բացող օր է։ Բայց ցավոք, ինքներդ կարող եք փչացնել այն, եթե իմպուլսիվ գործեք ու չմտածեք ձեր խոսքերի, արարքների հետևանքների մասին։ Աշխատանքի ու բիզնեսի հետ կապված տարաձայնություններ սովորականից հաճախ կառաջանանան։ Հիշեք, որ այսօր լավ է հարթել սուր անկյուններն ու զիջել, կոնֆլիկտի չգնալ։

Ֆինանսական պատկերը բարենպաստ չէ։ Նվազեցրեք ծախսերը, հրաժարվեք ոչ անհրաժեշտ գնումներից։ Ցանկալի չէ վարկով գումար վերցնել կամ ռիսկի ենթարկել ուրիշի գումարը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անհանգիստ օր է։ Բոլոր դժվարությունները հաղթահարելու համար պետք է ինքնատիրապետում պահպանեք։ Դա բարդ կլինի հատկապես երիտասարդ Կույսերի համար, որոնք կյանքի դժվարությունների հետ կապված փորձ քիչ ունեն։ Լսեք հին ծանոթների, փորձված համախոհների խորհուրդները։ Ձեզ կհուշեն՝ ինչպես խուսափել սխալներից։

Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք հոգեհարազատ են ձեզ։ Նոր ընկերներ կգտնեք։ Չեն բացառվում սիրային տարվածությունները։ Նոր սիրային հարաբերությունները վառ հույզերով ու անմոռանալի պահերով լի կլինեն։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Շատ օգտակար բաներ պետք է անեք։ Ցանկացած խնդրի լուրջ մոտեցեք, ուշադիր եղեք մանրուքներին։ Ավելի ուշ դրանք կարող են կարևոր լինել։ Կկարողանաք կիրառել ձեր տաղանդները, կարողություններով ու գիտելիքներով հաճելիորեն զարմացնել շրջապատին։ Օրվա կեսը հարմար է գործնական բանակցությունների ու հասարակական ելույթների համար։

Երեկոն նվիրեք մտերիմների հետ շփմանը։ Կիմանաք ինչ քննարկել կամ ինչով զբաղվել։ Հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ, ինչպես նաև նորություններ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը։ Չի բացառվում, որ նոր պլաններ ունենաք, որոնք էլ շատ շուտով կյանքի կկոչեք։

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հիանալի օր է բարդ ու կարևոր հարցերը լուծելու համար։ Ակտիվ, համառ կլինեք, դրական փոփոխությունների համար պատրաստ կլինեք ջանքեր գործադրել։ Նման մոտեցումը շրջապատի հարգանքը կառաջացնի, կօգնի նոր համախոհներ գտնել։ Վառ կարտահայտվեն առաջատարի հատկանիշները, շատերը պատրաստ կլինեն հետևել ձեզ։

Նրբանկատ եղեք մտերիմների հետ։ Դա կօգնի խուսափել վեճերից, տհաճ իրավիճակներից։ Այսօր բոլորը չէ, որ պատրաստ են լսել ձեր քննադատությունները, այնպես որ՝ զսպեք ձեզ։ Օրը հարմար է տնային գործեր, կահույք, օգտակար իրեր ձեռք բերելու համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հաճելի ու հետաքրքիր օր է։ Շատ գործեր կունենք, բայց դրանցից ոչ մեկը հոգնեցուցիչ ու ժամանակատար չի լինի։ Սպասվածից շատ բան կհասցնեք անել։ Կհաջողվի օգնել հին ծանոթներին, որոնք դժվարությունների են բախվել։ Նրանք շնորհակալ կլինեն ձեզ։ Հնարավոր են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ։

Շատ ու հաճախ չպլանավորված հանդիպումներ կունենաք։ Դրանք լավ կանցնեն ու երկար ժամանակ կմնան հուշերում։ Չի բացառվում ծանոթությունը, որը գեղեցիկ սիրային պատմության սկիզբ կդնի։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեզ վառ, անսովոր, հաճելի իրադարձություններով լի օր է սպասվում։ Ստեղծագործ մոտեցումը շատ կօգնի մի կողմից արագ գլուխ հանել գործերից, իսկ մյուս կողմից էլ՝ չձանձրանալ, երբ միապաղաղ աշխատանք անելու անհրաժեշտություն առաջանա։ Լավ կանցնեն հանդիպումներն ու բանակցությունները։ Կարիերայի աստիճաններով վեր բարձրանալու հնարավորություն կունենաք։

Շատ նոր բաներ կիմանաք, ստացված տեղեկատվությունը շուտով պետք կգա։ Հարգեք ուրիշների գաղտնիքները, մի շտապեք բոլորին պատմել ամենի մասին, ինչ իմացել եք։ Ցանկալի չէ քիչ ծանոթ մարդկանց հետ անձնական գործերը քննարկելը։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հավանական են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ։ Մեծ ջանքեր խլած գործը հաջող ավարտելու հնարավորություն կունենաք։ Լավ է հույս դնել միայն սեփական ուժերի վրա ու ինքնուրույն գործել, օգնություն չսպասել։ Այդպես ավելի հեշտ կլինի ցանկալի արդյունքների հասնել։

Օրվա երկրորդ կեսը անհանգիստ ու լարված կլինի։ Այս հատվածում սովորականից հաճախ կվիճեք շրջապատի հետ, երբեմն էլ դատարկ բաների պատճառով, որոնց ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի։ Զգույշ եղեք գումարի հետ։ Գնումների ու խոշոր ծախսերի համար ամենահարմար շրջանը չէ։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա սկիզբը հաջող կլինի։ Պատրաստ կլինեք ստանձնել այն գործերը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք։ Դրանցում արագ հաջողությունների կհասնեք, բարդ գործերից էլ սպասվածից արագ գլուխ կհանեք։ Կարող եք գործարքներ կնքել, պայմանավորվել համագործակցության մասին։ Ամենից հեշտը կանանց հետ լեզու գտնելը կլինի։ Նրանք ձեր կողմը կանցնեն։

Ավելի ուշ հանգստի կարիք կունենաք։ Օրվա երկրորդ կեսին հոգնեցուցիչ գործեր մի պլանավորեք։ Ցանկալի չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Այս հատվածը հարմար է զբոսանքների, հաճելի շփումների, բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար։

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



куда можно вкладывать небольшие деньги


Կատեգորիա: Այսօրվա | Ավելացրեց: armenlur
Դիտումներ: 322 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Имя *:
Email:
Подписка:1
Код *:
Copyright © 2014 MEGANEWS. Design created by ATHEMES